Էրդողանը նշել է Ռուսաստանի կողմից S-400 համակարգերի մատակարարման ժամկետը |tert.am|
07:28 - 15 մարտի, 2019

Էրդողանը նշել է Ռուսաստանի կողմից S-400 համակարգերի մատակարարման ժամկետը |tert.am|

Անկարան, չնայած ԱՄՆ-ի ճնշմանը, մտադիր չէ հետ կանգնել ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման որոշումից, Haberturk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, հաղորդում է РИА Новости-ն:

«Մեզ համար այդ գործարքն ավարտված է, հետքայլ անելու մասին խոսք անգամ լինել չի կարող»,- նշել է Էրդողանը` շեշտելով, որ Ռուսաստանը S-400 համակարգերի մատակարարումը կսկսի այս տարվա հուլիսին:

Նրա խոսքով` Թուրքիան պատրաստ է քննարկել նաև «Patriot» զենիթահրթիռային համակարգերի գնման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը, որը կապված է մի քանի չափանիշների հետ` համատեղ արտադրություն, փոխանցում և գին:

«Այդ չափանիշների վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումը շատ դրական էր»,- հավելել է Թուրքիայի նախագահը:

tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել