Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Մենք պատրաստ ենք բանակցել Ղարաբաղի հայերի հետ միայն այն դեպքում, երբ ՌԴ քաղաքացի Վարդանյանը լքի Ղարաբաղը. Ալիև |tert.am|

Մենք պատրաստ ենք բանակցել Ղարաբաղի հայերի հետ միայն այն դեպքում, երբ ՌԴ քաղաքացի Վարդանյանը լքի Ղարաբաղը. Ալիև |tert.am|

tert.am: Մենք պատրաստ ենք բանակցել Ղարաբաղի հայերի հետ, բայց միայն այն դեպքում, երբ «ՌԴ քաղաքացի, քրեական հեղինակություն ու կոռումպացված Վարդանյանը» (խմբ. - Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը) լքի Ղարաբաղը։ Այս մասին Մյունխենում Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը ասել է Իլհամ Ալիևը: «Մենք կբանակցենք ԼՂ-ում ծնված և այնտեղ ապրող մարդկանց հետ, բայց ոչ այն մարդու, որ մաքսաննեգ ճանապարհով ուղարկվել է Ռուսաստանից ԼՂ-ում ղեկավար դիրք զբաղացնելու համար: Ոչ ոք չգիտի ինչպես նա հայտնվեց Ղարաբաղում, և ինչպես է նա փորձում հետ գնալ Երևան, այնտեղից՝ Մոսկվա, ապա՝ Երևան և հետո Ղարաբաղ: Սա ցույց է տալիս, որ չկա շրջափակում»,- ասաց Ալիևը: Հիշեցնենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այնուհետեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել են Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը։ 
22:25 - 18 փետրվարի, 2023
Ադրբեջանի նախագահը ստորագրել է փաստաթղթի տակ, որտեղ ֆիքսված է, որ Լեռնային Ղարաբաղ կա․ Փաշինյանի պատասխանն Ալիևին |armenpress.am|

Ադրբեջանի նախագահը ստորագրել է փաստաթղթի տակ, որտեղ ֆիքսված է, որ Լեռնային Ղարաբաղ կա․ Փաշինյանի պատասխանն Ալիևին |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի շարք կեղծ պնդումներին, որոնք վերջինս արել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում անցկացված պանելային քննարկման ժամանակ։ Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում տեղի ունեցած Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը, որին մասնակցում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը, արձագանքելով Ալիևի հայտարարությանը, թե, իբր, «չկա Լեռնային Ղարաբաղ հասկացություն և Ադրբեջանում չկա նման վարչատարածքային միավոր», Փաշինյանը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղ կա, և կա նաև Լաչինի միջանցք, որը պետք է բաց լինի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարարության համաձայն, իսկ այդ փաստաթղթի տակ ստորագրել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Այդ փաստաթղթի վրա դրված է Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։ Նաև այդ փաստաթղթում գրված է, որ Լաչինի միջանցքը պետք է բաց մնա և Ադրբեջանի վերահսկողությունից դուրս։ Գիտեք, վերջերս մի քանի հայ երեխաներ փորձել են ավտոբուսով անցնել Լաչինի միջանցքով, սակայն նրանց կանգնեցրել են, և ավտոբուս են մտել դիմակավորված մի քանի ադրբեջանցիներ։ Երեխաները վախեցած էին, և դա Լաչինի միջանցքով անցնելու հայերի վերջին փորձն էր»,- նշել է Փաշինյանը։ Փաշինյանը անհիմն է համարել Ալիևի այն հայտարարությունը, թե, իբր հայերը մզկիթներ են ավերել։ « 2017 թվականին Ադրբեջանում բազմաթիվ մզկիթներ են ավերվել, որպեսզի դրանց տեղում այլ շենքեր կառուցվեն։ Խորհրդային տարիներին Ադրբեջանում ավերվել է ավելի քան 1500 մզկիթ, և Լեռնային Ղարաբաղի հայերը չպետք է վճարեն խորհրդային ժամանակների պարտքերը։  Սա շատ վտագնավոր նարատիվ է, որովհետև վախենամ Ադրբեջան ցանկանում է կրոնական ենթատեքստ հաղորդել այս ամբողջ իրավիճակին։ Հակամարտության մեջ չկա կրոնական ենթատեքստ։ Հայաստանում ունենք մահմեդական փոքրամասնություն և գործող մզկիթ։ Սա  է իրականությունը»,- ընդգծել է Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի նախագահը իր ելությում օգտագործել է վիրավորական խոսույթ՝ ընդգծելով «կապիտուլյացիա» բառը։ «Տպավորություն է, թե Ադրբեջանը որդեգրել է ռևանշի քաղաքականությունը, և, միգուցե, դա է Ադրբեջանի քաղաքականությունը։ Նշվեց, որ մեր պատմությունը շատ բարդ է, և սա պատմական հանդիպում է, բայց ինչ նպատակով ենք մենք այն օգտագործում՝ ատելությո՞ւն, ագրեսիվ հռետորաբանության, թե՞ մենք ցանկանում ենք օգտագործել այս հարթակը իրավիճակը բարելավելու համար։ Կարծում ենք, որ պետք է օգտագործենք այս հարթակը կառուցողական նպատակների համար։ Հպարտ եմ, որ մեր Կառավարությունը նույնիսկ կործանարար պատերազմից հետո անցկացրեց ազատ և մրցակցային ընտրություններ։ Lուծումը ժողովորդավարությունն է, թափանցիկությունն է, երկխոսությունն է և հարգանքն է մեր տարածաշրջանի բոլոր երկրների հանդեպ»,- եզրափակեց Փաշինյանը։
22:13 - 18 փետրվարի, 2023
Ալիեւ․ «Պետք է անցակետեր ստեղծվեն Զանգեզուրի միջանցքի երկու ծայրերում, ինչպես նաև Լաչինի շրջանի և Հայաստանի սահմանին»

Ալիեւ․ «Պետք է անցակետեր ստեղծվեն Զանգեզուրի միջանցքի երկու ծայրերում, ինչպես նաև Լաչինի շրջանի և Հայաստանի սահմանին»

Եռակողմ հանդիպումից հետո տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, թե հավանաբար, «ժամանակ է պետք հայ-ադրբեջանական սահմանին երկկողմանի անցակետեր ստեղծելու առաջարկը քննարկելու համար»։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Azertag»-ը։ «Բայց մեր նախնական տպավորությունն այն է, որ մեր այս առաջարկը տրամաբանական է համարվում թե՛ Եվրոպայում, թե՛ Ամերիկայում։ Սա, անշուշտ, կարեւոր գործոն է երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործում։ Որովհետև եթե խոսքը սահմանի սահմանազատման մասին է, ապա առանց անցակետերի դա անհնար է։ Եթե խոսում ենք հաղորդակցությունների բացման մասին, ապա, իհարկե, պետք է անցակետեր ստեղծվեն «Զանգեզուրի միջանցքի» երկու ծայրերում, ինչպես նաև Լաչինի շրջանի և Հայաստանի սահմանին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Հիշեցնենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այնուհետեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել են Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը։ 
20:42 - 18 փետրվարի, 2023
Ալիեւը հայտարարել ՝ առաջին հայացքից «Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա, բայց ոչ բավարար»

Ալիեւը հայտարարել ՝ առաջին հայացքից «Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա, բայց ոչ բավարար»

Ալիեւը հայտարարել է՝ առաջին հայացքից «Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա, բայց ոչ բավարար»։ Ադրբեջանի նախագահն այս մասին ասել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ունեցած եռակողմ հանդիպում հետո տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։  «Հանդիպումը լավ է անցել, կարծում եմ՝ կառուցողական էր։ Քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ պայմանները», - Ալիեւի խոսքը մեջբերում է «Azertag»-ը։ Նա նշել է, որ ևս մեկ անգամ հայտնել է իր դիրքորոշումը․ «Գլխավորն այն է, որ այս խաղաղության պայմանագիրը կազմվի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա։ Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ ունենալն անընդունելի է։ Երեք օր առաջ Հայաստանից ստացանք նոր պատասխաններ մեր առաջարկներին։ Հիմա մենք աշխատում ենք դրանց վրա»։  Հիշեցնենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այնուհետեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել են Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը։ 
20:16 - 18 փետրվարի, 2023
Բլինքենը եռակողմ հանդիպումից առաջ հայտարարել է՝ 30 տարվա հակամարտությունից հետո կողմերը կայուն խաղաղություն ապահովելու պատմական հնարավորություն ունեն

Բլինքենը եռակողմ հանդիպումից առաջ հայտարարել է՝ 30 տարվա հակամարտությունից հետո կողմերը կայուն խաղաղություն ապահովելու պատմական հնարավորություն ունեն

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից առաջ հայտարարել է․ «Մենք հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո իրականում պատմական հնարավորություն ունեն ապահովելու կայուն խաղաղություն: Կողմերն իրենք են վերականգնել ուշադրությունը խաղաղության գործընթացի վրա, այդ թվում՝ ուղիղ զրույցի, նաև ԵՄ-ի և մեզ հետ: Միացյալ Նահանգները հավատարիմ է ամեն ինչ անել այս ջանքերին աջակցելու համար՝ լինի դա ուղղակիորեն մեր ընկերների հետ, լինի դա եռակողմ ձևաչափով, ինչպիսին սա է, թե միջազգային այլ գործընկերների հետ», - նշել է նա:  
18:48 - 18 փետրվարի, 2023
Փաշինյան- Ալիև-Բլինքեն հանդիպմանն անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին․ ՀՀ կառավարություն

Փաշինյան- Ալիև-Բլինքեն հանդիպմանն անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին․ ՀՀ կառավարություն

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: «Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության», - նշում են ՀՀ կառավարությունից: Ըստ հաղորդագրության՝ վարչապետ Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը: «Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի փաստը: Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը», - հայտնում են ՀՀ կառավարությունից:
18:39 - 18 փետրվարի, 2023
Ալիևը Մյունխենում Շառլ Միշելի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը

 |aravot.am|

Ալիևը Մյունխենում Շառլ Միշելի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը |aravot.am|

aravot.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Մյունխենում քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և Բրյուսելյան խաղաղության գործընթացը:Մասնավորապես, Ալիևն ասել է, որ ինքը սատարում է Բրյուսելյան ձևաչափը: Շառլ Միշելն էլ ասել է, որ ԵՄ-ը կշարունակի ջանքերը հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման Հարավային Կովկասում կայունություն և անվտանգություն ապահովելու ուղղությամբ: Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հայաստանում Եմ ծավալած դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ:
10:19 - 18 փետրվարի, 2023
Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի նավթագազային պաշարները թույլ են տալիս երկար տարիներ  բնական գազի ոլորտում Եվրոպայի համար հուսալի գործընկեր լինել

Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի նավթագազային պաշարները թույլ են տալիս երկար տարիներ բնական գազի ոլորտում Եվրոպայի համար հուսալի գործընկեր լինել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանն ակտիվորեն աշխատում էր իր գազային պաշարները եվրոպական շուկաներ հասցնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական azertag.az-ը։ «Արդյունքում երկու տարի առաջ իրականացվեց Հարավային գազային միջանցքը։ Անցյալ տարի Եվրահանձնաժողովի հետ ստորագրված փաստաթղթի համաձայն՝ մենք նախատեսում ենք կրկնապատկել գազի մատակարարումը, գուցե նույնիսկ ավելին։ Դրա համար կան ռեսուրսներ, կա քաղաքական կամք, և կան շփումներ մեր գործընկերների հետ», - ասել է երկրի նախագահը։  Ալիևը նշել է, որ ադրբեջանական գազը Բուլղարիա կհասցվի, այնտեղից Հունգարիա, իսկ Հունգարիայից՝ եվրոպական այլ երկրներ․ «Մենք սա էլ ենք քննարկել։ Հունգարիան լինելու է ոչ միայն ադրբեջանական գազի սպառող, այլ նաև ադրբեջանական գազի տարանցիկ երկիր դեպի եվրոպական այլ երկրներ», - նշել է նա։ Ալիևը հայտարարել է նաև, թե Ադրբեջանի նավթագազային հարուստ պաշարները թույլ են տալիս երկար տարիներ՝ առնվազն հարյուր տարի, լինել Եվրոպայի համար հուսալի գործընկեր բնական գազի ոլորտում։
23:42 - 30 հունվարի, 2023