Փաշինյանը, Ալիևն ու Ղարիբաշվիլին Մյունխենում կմասնակցեն Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը |armenpress.am|
10:45 - 18 փետրվարի, 2023

Փաշինյանը, Ալիևն ու Ղարիբաշվիլին Մյունխենում կմասնակցեն Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում այսօր կմասնակցի Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը․ քննարկմանը կմասնակցեն նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ 

Այս մասին հայտնի դարձավ Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնական կայքից։

Քննարկմանը մասնակցելու է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել