Լեւոն Արոնյան

Հայ շախմատիստ, գրոսմայստեր։ 2005 եւ 2017 թվականների աշխարհի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ եւ 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թվականի աշխարհի եւ 1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող, 2009 եւ 2013 թվականների Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող, արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2006 եւ 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002 թվականի Հայաստանի չեմպիոն։ 2011 թվականին Մոնակոյում նա մասնակցեց «կույր» եւ արագ շախմատի «Ամբեր» ավանդական մրցաշարին եւ դարձավ նրա վերջին հաղթողը (մրցաշարն այլեւս չի անցկացվելու)։

2014 թվականին Լեւոն Արոնյանն արժանացել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման։

Արոնյանն առաջին տեղը զբաղեցրեց Goldmoney Asian Rapid մրցաշարի նախնական փուլում՝ հաղթելով նաև Կառլսենին |armtimes.com|

Արոնյանն առաջին տեղը զբաղեցրեց Goldmoney Asian Rapid մրցաշարի նախնական փուլում՝ հաղթելով նաև Կառլսենին |armtimes.com|

armtimes.com: Հունիսի 26-ից հուլիսի 4-ը ընթանում է Champions Chess Tour-ի շախմատային հերթական առցանց մրցաշարը՝ Goldmoney Asian Rapid-ը՝ արագ շախմատի կանոններով: Մասնակիցները 15 րոպե են ստանում ամբողջ պարտիայի համար և 40 վայրկյան՝ յուրաքանչյուր քայլի համար: Մրցաշարի առաջին երեք օրը տեղի ունեցան նախնական փուլի պարտիաները: Գերազանց հանդես եկավ Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը, որը 15 հնարավորից վաստակեց 10,5 միավոր և միանձնյա հաղթող ճանաչվեց նախնական փուլում: Արոնյանը 6 հաղթանակ տարավ, 9 պարտիա ավարտեց ոչ-ոքի, չկրեց ոչ մի պարտություն: Նախօրեին Լևոնը կարողացավ պարտության մատնել նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին: Այսօր կայացած 5 պարտիաներից առաջին երկուսը Արոնյանը նույնպես հաղթանակով ավարտեց՝ պարտության մատնելով իրանցի Ալիռեզա Ֆիրուզջային և ռուս Դանիիլ Դուբովին, այնուհետև երեք պարտիա խաղաղ ելքով ավարտեց ու նախնական փուլ անարտեց առաջին հորիզոնականում՝ կես միավորով առաջ անցնելով երկրորդ տեղը զբաղեցրած ռուս Վլադիսլավ Արտեմյևից: Հունիսի 29-ին կմեկնարկեն փլեյ-օֆֆի պարտիաները, որին կմասնակցեն նախնական փուլում լավագույն արդյունք ունեցող 8 շախմատիստները: Շախմատիստները կբաժանվեն 4 զույգերի, յուրաքանչյուր օրը 4 պարտիայից բաղկացած մեկական մրցամարտ կանցկացնեն իրար դեմ: Արոնյանի՝ քառորդ եզրափակչի մրցակիցը կլինի հնդիկ Էրիգայիսի Արջունը:
21:20 - 28 հունիսի, 2021
Արոնյանն ԱՄՆ կտեղափոխվի օգոստոսին |armenpress.am|

Արոնյանն ԱՄՆ կտեղափոխվի օգոստոսին |armenpress.am|

armenpress.am: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ԱՄՆ հավաքականի կազմը կհամալրի օգոստոսին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց շախմատիստը: «Կարծում եմ մրցաշարերից հետո` օգոստոս ամսին կկայանա տեղափոխությունը»,-ասաց Արոնյանը: Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին: Արոնյանը 2005 և 2017 թվականների աշխարհի գավաթակիր է, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թվականի աշխարհի և 1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող (2007, 2008, 2012 և 2014), 2009 և 2013 թվականների Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող, արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002 թվականի Հայաստանի չեմպիոն։
14:39 - 08 մայիսի, 2021
Արոնյանը New In Chess Classic-ի մրցաշարի կիսաեզրափակիչում կմրցի Կարլսենի հետ |armenpress.am|

Արոնյանը New In Chess Classic-ի մրցաշարի կիսաեզրափակիչում կմրցի Կարլսենի հետ |armenpress.am|

armenpress.am: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս է եկել New In Chess Classic-ի առցանց մրցաշարի կիսաեզրափակիչ: Արագ շախմատի առցանց այս մրցաշարի քառորդ եզրափակիչում հայ շախմատիստը մրցում էր ԱՄՆ-ից Ուեսլի Սոյի հետ: Արոնյանը ընդհանուր հաշվարկում հաղթեց 1:3 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա հակառակորդն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: New In Chess Classic-ին ընդհանուր առմամբ մասնակցում են 16 շախմատիստներ: Այն համարվում է Champions Chess Tour-ի հերթական մրցաշարը: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար, որից հաղթողին կտրամադրվի 30 հազարը: Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:
09:17 - 29 ապրիլի, 2021
Իմ նկատմամբ վերաբերմունքը, ցավոք, չեմ ասի, թե նախկինը չէր, այն պարզապես չկար. Լևոն Արոնյան 
 |tert.am|

Իմ նկատմամբ վերաբերմունքը, ցավոք, չեմ ասի, թե նախկինը չէր, այն պարզապես չկար. Լևոն Արոնյան |tert.am|

tert.am: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի համար ԱՄՆ մեկնելու որոշման պատճառը պետության կողմից նրա նկատմամբ «ոչ մի» վերաբերմունքն է եղել։ Նշել է շախմատիստը LevitovChess YouTube-ի հետ հարցազրույցում։ «Ես պետք է փորձեմ օգտագործել իմ ներուժը, բայց վերջին շրջանում իմ նկատմամբ վերաբերմունքը, ցավոք, չեմ ասի, թե նախկինը չէր, այն պարզապես չկար։ Սկզբունքորեն ինձ պետությունը միշտ օգնել է, իսկ եթե չի էլ օգնել, ապա հարգանք է ցուցաբերել։ Երբ տեսնում եմ, որ ինչ-որ բան սխալ է իմ ոլորտում, ես փորձում եմ փոխել ինչ-որ բան։ Իսկ այս դեպքում, երբ ես նախաձեռնություն էի ցուցաբերում, ինձ հասկացնում էին, որ իմ կարծիքը ոչինչ չարժե», – ասել է Արոնյանը։ Շախմատիստի խոսքով՝ իրեն՝ ապաքաղաքական մարդուն, այնպես են վերաբերվել, կարծես թե ինքն անընդհատ ինչ-որ բան է ուզում։ Մինչդեռ, գրոսմայստերի խոսքով, ինքը միայն ներկայացրել է շախմատ և շախմատի աշխարհի շահերը, չի ձգտել ֆինանսական աջակցության: «Հարցն, իհարկե, փողը չէ, այլ այն, որ քեզ անընդհատ «տրոլլինգ» են անում։ Ասենք, հրավիրում են քեզ ինչ-որ հանդիպման, իսկ իրենք չեն էլ գալիս, այն, ինչ ասում ես, ընկալվում է որպես նախկին իշխանությունների ֆավորիտի խոսք։ Իսկ դա նշանակում է, որ այն ամենը, ինչ դու ասում ես, ճիշտ չի կարող լինել, քանի որ դու ներկայացնում ես ինչ-որ մեկի շահերը, թեպետ իրականում դու ներկայացնում ես քո ոլորտի մասնագիտական շահերը», – ասել է Լևոն Արոնյանը։ Գրոսմայստերի կարծիքով՝ հեռանալը թույլ կտա իրացնել իր շախմատային ներուժը։ Կարդալ ավելին՝ tert.am-ում։  
15:18 - 14 մարտի, 2021
 Լևոն Արոնյանին հանձնվել է ՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը

Լևոն Արոնյանին հանձնվել է ՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտական խորհրդի հերթական նիստի աշխատանքները սկսելուց առաջ ռեկտոր Դավիթ Խիթարյանը բուհի պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը հանձնել է հայ առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանին։ Այս մասին հայտնեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտիինստիտուցիոնալ հարաբերությունների բաժնից: Լևոն Արոնյանը ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչմանն արժանացել էր  դեռևս 2020 թվականին, սակայն Covid-19-ով պայմանավորված պարբերաբար հետաձգվում էր վկայագրի հանձնման արարողությունը։  Օրեր առաջ շախմատիստ Լևոն Արոնյանը հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանը. Արոնյանը հեռանում է Հայաստանից:  Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:
16:05 - 05 մարտի, 2021
Այս իշխանությունը հեռանալու է, ՀՀ-ում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո. Վազգեն Մանուկյանը՝ Լևոն Արոնյանին

Այս իշխանությունը հեռանալու է, ՀՀ-ում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո. Վազգեն Մանուկյանը՝ Լևոն Արոնյանին

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը դիմել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին: «Սիրելի՛ Լևոն, Ցավով կարդացի Ձեր վերջին հայտարարությունը՝ Հայաստանից հեռանալու և մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշման հետ կապված: Հայաստանը միշտ հպարտացել է Ձեզանով, Դուք եղել եք բոլորիս պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Ձեր շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգևել բազում հաղթանակներ: Դուք իրավացի եք, այս իշխանությանն իսկապես հաջողվեց պառակտել նաև շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի, ինչպես քաոսի վերածեց բոլոր ոլորտներն ու ողջ երկիրը: Բայց հավատացեք, մեր ժողովուրդն այլևս թույլ չի տալու, որ մեր երկրի, մեր տաղանդավոր զավակների կերտած հաղթանակները ոչնչացվեն: Այս իշխանությունը շուտով հեռանալու է, և մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, վերականգնելու ենք արժանապատվությունն ու հաղթանակները, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում: Դիմում եմ Ձեզ՝ խնդրելով գտնել հնարավորություն վերանայելու Ձեր որոշումը: Պատրաստ եմ նաև հանդիպել Ձեզ և շախմատային աշխարհի մյուս հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոչ միայն շախմատային ոլորտի, այլ մեր երկրի ապագայի զարգացման գործում ձեր անգնահատելի մասնակցությունը»:
15:04 - 04 մարտի, 2021
ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի նախագահը արձագանքել է Լևոն Արոնյանի հայտարարությանը |armsport.am|

ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի նախագահը արձագանքել է Լևոն Արոնյանի հայտարարությանը |armsport.am|

armsport.am: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երեկ հայտարարեց Հայաստանից հեռանալու ու ԱՄՆ տեղափոխվելու մասին։ Արոնյանը այսուհետ հանդես է գալու Միացյալ Նահանգների դրոշի ներքո։ 38-այմա շախմատիստի հայտարությանն արձագանքել է ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մայք Հոֆփեյրը։ Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ քանի դեռ Արոնյանը բնակություն չի հաստատել Միացյալ Նահանգներում՝ երկիրը չունի իրավասություն ՖԻԴԵ-ում նրա կարգավիճակի վերաբերյալ․ «Միացյալ Նահանգների շախմատի ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Լևոն Արոնյանի ԱՄՆ տեղափոխվելու մտադրության լուրը։ Քանի դեռ նա չի ապրում Միացյալ Նահանգներում, ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիան չունի իրավասություն ՖԻԴԵ-ում իր կարգավիճակի հետ։ Ինչպես տրանսֆերային այլ հարցերում, ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիան իրեն չի կարող թույլ տալ հրավիրել որևէ խաղացողի, կամ վճարել նրա տրանսֆերի համար։ Մեր դերը խաղացողի վարչական փաստաթղթերի մշակումն է՝ ՖԻԴԵ-ի պահանջներին համապատասխան»,-ասված է հայտարարության մեջ։
15:22 - 27 փետրվարի, 2021
Լևոն Արոնյանի նկատմամբ չկա որևէ պաշտոնական պարտավորություն, որ ԿԳՄՍՆ-ն չի կատարել․ ուրախ կլինեմ, որ վերանայի իր որոշումը․ ԿԳՄՍ նախարարը՝ Արոնյանի՝ երկրից հեռանալու մասին |tert.am|

Լևոն Արոնյանի նկատմամբ չկա որևէ պաշտոնական պարտավորություն, որ ԿԳՄՍՆ-ն չի կատարել․ ուրախ կլինեմ, որ վերանայի իր որոշումը․ ԿԳՄՍ նախարարը՝ Արոնյանի՝ երկրից հեռանալու մասին |tert.am|

tert.am: Ես նման կարծիք չեմ լսել․ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումայանը՝ անդրադառնալով շախմատիստ Լևոն Արոնյանի՝ ՀՀ-ից հեռանալու մասին հայտարարությանն ու հարցին՝ ո՞ր փորձագետներն ու ինչպե՞ս են եզրահանգել, որ Արոնյանն այլևս պոտենցիալ չունի։Դիտարկմանը, թե Արոնյանն է այդ մասին հայտարարել, նախարարն արձագանքեց․ «Արոնյանին հարցրեք, ես տեղյակ չեմ»,-ասաց նա՝ խնդրելով նաև լրագրողներին հարցերը հստակ ձևակերպել․ «Ես կրթությամբ մաթեմատիկոս եմ, խնդրում եմ հստակ հարց, որ կարողանամ պատասխանել»,-նշեց նա։ Դիտարկմանը, թե ինքը նաև սպորտի նախարարն է, Դումանյանն արձագանքեց․«Այո, սպորտի նախարարն եմ, պատասխանում եմ»,-ասաց նա։ Հարցին՝ համարո՞ւմ է, որ ՀՀ-ն իշխանությունների մեղքով է կորցրել Արոնյանին, Դումանյանն արձագանքեց․ «Այս իշխանությունների մեղքով՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարությա՞ն։ Ոչ, չեմ համարում։ Շատ ցավում եմ, որ Արոնյանը նման որոշում է կայացրել, շատ բարձր եմ գնահատում իր շախմատային նվաճումները, և մենք բոլորս հպարտացել ենք իր նվաճումներով, ներկայացրել է Հայաստանը, զարմացած եմ, որ նման որոշում է կայացրել մեր լավ շախմատիստը, ուրախ կլինեմ, որ վերանայի իր որոշումը, և կարող եմ ընդամենը մեկ բան փաստել՝ իմ ունեցած տվյալների հիման վրա՝ չկա որևէ պաշտոնական պարտավորություն Արոնյանի նկատմամբ, որ նախարարությունը չի կատարել կամ հրաժարվել է կատարել»,- ասաց նա։ Դիտարկմանը, թե ըստ Արոնյանի՝ 2018-ից ի վեր ոլորտը պատշաճ ուշադրության չի արժանացել, ԿԳՄՍ նախարարն արձագանքեց․ «Դա իր կարծիքն է։ Նախարարության  մասով բոլոր պարտավորությունները ոլորտի նկատմամբ կատարված են և կատարվում են առ այսօր»։ Հիշեցնենք, որ այսօր Լևոն Արոնյանը հայտնել է, որ հեռանում է Հայաստանից, և այսուհետ հանդես է գալու ԱՄՆ դրոշի ներքո։
16:45 - 26 փետրվարի, 2021
Լևոն Արոնյանը որոշել է հեռանալ Հայաստանից. նա պարզաբանել է, թե որ երկրի դրոշի ներքո հանդես կգա

Լևոն Արոնյանը որոշել է հեռանալ Հայաստանից. նա պարզաբանել է, թե որ երկրի դրոշի ներքո հանդես կգա

Շախմատիստ Լևոն Արոնյանը հայտարարություն է տարածել, որում տվել է վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանը. Արոնյանը հեռանում է Հայաստանից:  «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված հայտարարության մեջ նշվում է. «Սիրելինե՛րս, Անցյալ տարին չափազանց ծանր էր բոլորիս համար՝ համաճարակ, պատերազմ, իմ դեպքում նաև՝ անձնական դժբախտությունն ու պետության բացարձակ անտարբերությունը հայկական շախմատի նկատմամբ: Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից: Ակնհայտ է, որ փոփոխության ակնկալիքի յուրաքանչյուր տարին իմ մարզական կարիերայի տեսանկյունից վատնված տարի է: Իսկ ես չափազանց բարձր եմ գնահատում ընտանիքիս, հատկապես մայրիկիս զոհաբերությունները՝ որպես շախմատիստ իմ կայանալու գործում, որ չօգտագործեմ առավելագույնին հասնելու իմ հնարավորությունը: Ես անկեղծորեն հպարտանում եմ նրանով, որ պատիվ եմ ունեցել զգալի ներդրում ունենալու հայկական շախմատի մեծագույն ձեռքբերումներում․ օլիմպիական երեք ոսկի, ոսկիներ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, աշխարհի երկու գավաթ, մի շարք անհատական և թիմային հաղթանակներ: Կարծում եմ՝ պարզ է, որ շախմատում հնարավոր չի հասնել համաշխարհային բարձունքների՝ առանց տևական ժամանակ կատարվող հսկայական աշխատանքի և պետության նպատակային օժանդակության: Կարևոր է նշել, որ մեր շախմատային հաջողություններում էական գործոն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը և տարիներ շարունակ ցուցաբերած կարևոր աջակցությունը: 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց: Այդ ընթացքում շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձևից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել՝ նույնիսկ շանտաժի միջոցով: Նրանց հաջողվեց պառակտել տարիներով ձևավորված շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի: Իմ մտահոգությունը իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ անգամ փորձել եմ ներկայացնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանին, ոլորտի այլ պատասխանատուներին, ինչպես նաև ՀՀ վարչապետին՝ նրա հետ այս 3 տարիների ընթացքում ունեցած միակ հանդիպման ժամանակ, որի համար նա խստորեն սահմանել էր 15 րոպե: Շախմատի ոլորտում կայացվող կործանարար որոշումները կասեցնելու իմ բոլոր փորձերը տապալվեցին: Ինձ այդպես էլ չհաջողվեց բացատրել նոր կառավարությանը, որ շախմատը մեր երկրում մեծ ժառանգություն է, և որ այս ոլորտում մեր հաջողությունները, թերևս, մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից են: Անձամբ ինձ համար հայկական շախմատի հաղթանակները Անկախ Հայաստանի երկրորդ հպարտությունն են՝ 1992-1994թթ. Արցախյան ազատամարտում մեր հաղթանակից հետո: Ես այդպես էլ չկարողացա նրանց փոխանցել այն պարզ ճշմարտությունը, որ պետական աջակցություն խնդրում եմ ոչ թե անձամբ ինձ համար, այլ մեր հաջողություններով հայրենիքին ծառայելու և փառք բերելու հնարավորության, ինչը տասնամյակներ շարունակ Հայաստանը հնարավոր է այլևս չունենա: Պատասխանը եղավ. «Մեր փորձագետները գտնում են, որ Լևոն Արոնյանը այլևս պոտենցիալ չունի»: Անմիջապես այս «դատավճռից» հետո Ստավանգերի հեղինակավոր մրցաշարին ես պարտության մատնեցի և՛ աշխարհի չեմպիոնին, և՛ աշխարհի թիվ երկու խաղացողին: Տարիներ շարունակ ես տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ եմ ստացել: Այդ թվում, ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդի կողմից, որն ամեն տարի կրկնում էր Միացյալ Նահանագներ տեղափոխվելու իր առաջարկը: Ես ամեն անգամ մերժումս հիմնավորում էի նրանով, որ այն ինչ արվում էր իմ պետության կողմից շախմատի զարգացման համար անգնահատելի էր, և որ ոչ մի նյութական արժեք չէր կարող համեմատվել այն հարգանքի հետ, որ վայելում էր շախմատիստը Հայաստանում: Ուզում եմ երախտագիտությունս հայտնել հարգարժան Ռեքս Սինկեֆելդին, որ այսօր էլ շարունակում է հավատալ ինձ: Շնորհակալ եմ նաև Ֆաբիանո Կարուանային, ով լինելով Ամերիկայի ուժեղագույն խաղացողը, աջակցում է ինձ և կիսում թիմակիցներ լինելու որոշումս: Ես շատ շնորհակալ եմ նաև ընտանիքիս, հարազատներիս, ընկերներիս և բոլոր այն մարդկանց, ովքեր գիտեն իմ սկզբունքները և հասկանում են ինձ: Մայրս հաճախ է կրկնում հայկական ասացվածքը. «Աստված ամեն մարդու իր չափով է փորձություն տալիս»: Իմ կյանքում շատ փորձություններ են եղել, և յուրաքանչյուր նորը ես ընդունում եմ խոնարհությամբ և երեկվա համեմատ ավելի լավը լինելու պատրաստակամությամբ: Հուսով եմ՝ այս մեկն էլ արժանապատվորեն կհաղթահարեմ: Համոզված եմ, որ կանցնի ժամանակ, և շախմատը Հայաստանում կվերադառնա իր կարգավիճակին: Եվ փակվող շախմատային դպրոցների և հեռացած նվիրյալների փոխարեն մենք կրկին կտեսնենք հարգանք այն սպորտաձևի նկատմամբ, որտեղ մենք՝ որպես ազգ և երկիր, ունեցել ենք և, կարծում եմ, դեռ կունենանք մեր կայուն տեղը: Իսկ մինչ այդ, ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել, որ բոլոր թելերով կապված եմ հայրենիքիս և անգամ հեռվից շարունակելու եմ հնարավորն ու անհնարինն անել իմ երկրի համար»:
13:00 - 26 փետրվարի, 2021
2019-ին Արոնյանին տրամադրվել է 133 200,0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. ՀՀ ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը |factor.am|

2019-ին Արոնյանին տրամադրվել է 133 200,0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. ՀՀ ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը |factor.am|

factor.am: ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2019 թվականի մայիսին դիմել է ՀՀ կառավարությանն ու Կառավարության պահուստային ֆոնդից մեկ տարվա համար Լևոն Արոնյանին տրամադրվել է 133 200,0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ նախատեսված համակարգչի և որոշ այլ ծախսերի համար: Այս մասին տեղեկանում ենք 2019-ի բյուջեի կատարողականից: ՀՀ կառավարության՝ ՀՀ Սպորտի և երիասարդության հարցերի նախարարությանը գումար հատկացնելու, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-Ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2019 թվականի մայիսի 3-ին ընդունած որոշման մեջ էլ մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. 2019 թվականի շախմատի աշխարհի առաջնությանը Լևոն Արոնյանի նախապատրաստման և մասնակցության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2019 թվականին հատկացնել 133 200,0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից առաջին կիսամյակում՝ 66 600.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, իսկ ինն ամսում՝ 99 900.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)»: Որոշում է կայացվել նաև Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը տրամադրել «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա: Որոշումն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հիշեցնենք, երեկվանից լուրեր էին շրջանառվում՝ հայ առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո և պատրաստվում է մշտական բնակության մեկնել ԱՄՆ՝ հանդես գալով այդ երկրի դրոշի ներքո:
10:45 - 04 փետրվարի, 2021
Արոնյանը հաղթել է Airthings Masters-ի կիսաեզրափակչի մրցումային առաջին օրվա մրցախաղում |armenpress.am|

Արոնյանը հաղթել է Airthings Masters-ի կիսաեզրափակչի մրցումային առաջին օրվա մրցախաղում |armenpress.am|

armenpress.am: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթները Airthings Masters-ում: Արագ շախմատի առցանց այս մրցաշարում Արոնյանը կիսաեզրափակիչում մրցեց Ֆրանսիայից Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Խաղարկված 4 պարտիաներից երկուսում Արոնյանը հաղթանակ տոնեց, իսկ երկուսն ավարտվեց ոչ-ոքի: Խաղային առաջին օրվանից հետո հայ գրոսմայստերն առաջ է հաշվի մեջ` 1:3: Կիսաեզրափակչի մյուս խաղում հաղթանակ է տոնել Թեյմուր Ռաջաբովը: Airthings Masters-ը մեկնարկել դեկտեմբերի 24-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար: Առաջին մրցանակակիրը կստանա 60.000 դոլար: Բացի Արոնյանից՝ Airthings Masters-ին մասնակցում են նաև Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դանիլ Դուբրովը, Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն, Անտոն Գուիջան Մագնուս Կարլսենը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնյաշկին, Ալեքսանդր Գրիշչուկը և Պենտալա Հարիկրիշնան: Մրցաշարը կեզրափակվի հունվարի 2-ին: 
14:36 - 01 հունվարի, 2021
Արոնյանը Airthings Masters-ի առաջատարներից է |armenpress.am|

Արոնյանը Airthings Masters-ի առաջատարներից է |armenpress.am|

armenpress.am: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Airthings Masters-ում:  Խաղարկված ևս 4 տուրերում Արոնյանը բոլոր պարտիաներն ավարտեց ոչ-ոքի և 8 հնարավորից ունի 4,5 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջատարներից է: Նույնքան միավոր ունեն նաև Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն և Դանիլ Դուբրովը: Airthings Masters-ը մեկնարկել դեկտեմբերի 24-ին: Այն բաղկացած է որակավորման փուլի, կիսաեզրափակիչից և եզրափակիչից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար: Առաջին մրցանակակիրը կստանա 60.000 դոլար: Բացի Արոնյանից Airthings Masters-ին մասնակցում են նաև Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դանիլ Դուբրովը, Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն, Անտոն Գուիջան Մագնուս Կարլսենը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնյաշկին, Ալեքսանդր Գրիշչուկը և Պենտալա Հարիկրիշնան: Մրցաշարը կեզրափակվի հունվարի 2-ին:
09:36 - 28 դեկտեմբերի, 2020