Արոնյանը դուրս մնաց New in chess Classic-ի հետագա պայքարից |armenpress.am|
10:58 - 01 մայիսի, 2021

Արոնյանը դուրս մնաց New in chess Classic-ի հետագա պայքարից |armenpress.am|

armenpress.am: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս մնաց New in chess Classic արագ շախմատի առցանց մրցաշարից:

Արոնյանը մրցաշարի կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Մրցումային երկրորդ օրը երկու պարտիա ավարտվեց ոչ-ոքի, իսկ երկուսում էլ Կարլսենը գերազանցեց Արոնյանին:

New In Chess Classic-ին ընդհանուր առմամբ մասնակցում են 16 շախմատիստներ: Այն համարվում է Champions Chess Tour-ի հերթական մրցաշարը: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար, որից հաղթողին կտրամադրվի 30 հազարը:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել