Լևոն Արոնյանն աջակցություն է հայտնել Արաս Օզբիլիզին՝ ՀՖՖ նախագահի ընտրությունում  |aysor.am|
12:08 - 20 դեկտեմբերի, 2023

Լևոն Արոնյանն աջակցություն է հայտնել Արաս Օզբիլիզին՝ ՀՖՖ նախագահի ընտրությունում |aysor.am|

aysor.am: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզին:

«Մենք այս պահին հնարավորություն ունենք Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրել մի մարդու, որը երկար տարիներ խաղացել է հավաքականում և խաղացել է շատ ուժեղ թիմերում` իրեն դրսևորելով որպես մեծագույն և պրոֆեսիոնալ մարզիկ: Հույս ունեմ, որ Արաս Օզբիլիզին կաջակցեն իր այս ճանապարհին»,-ասել է Արոնյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին: Առաջադրված է երկու թեկնածու` գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Արաս Օզբիլիզը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել