Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը հեռացել է «Ալաշկերտ»-ից:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է Օգնյեն Չանչարևիչի հետ գործող պայմանագիրը:
«Շնորհակալություն ենք հայտնում փորձառու դարպասապահին կատարած մեծ աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում հետագա կարիերայում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Օգնյեն Չանչարևիչը «Ալաշկերտ» էր տեղափոխվել 2018 թվականին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում նորամուտը տոնել է 2023 թվականին` Ուելսի դեմ խաղում:
comment.count (0)