Լևոն Արոնյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են ավարտել պարտիան «Գրանդ Սվիս»-ում 
 |armenpress.am|
10:09 - 05 նոյեմբերի, 2023

Լևոն Արոնյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են ավարտել պարտիան «Գրանդ Սվիս»-ում |armenpress.am|

armenpress.am:  Ավարտին է մոտենում Մեծ Բրիտանիայի Մեն կղզում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 10-րդ` նախավերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով պարտության մատնեց ՋորդենՎան Ֆորեստին: Լևոն Արոնյանը և Սամվել Տեր-Սահակյանը խաղում էին իրար դեմ և խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

Գաբրիել Սարգսյանի, Հայկ Մարտիրոսյանի և Հրանտ Մելքումյանի խաղերը նույնպես կիսեցին միավորը:

Մրցաշարի ավարտից մեկ խաղափուլ առաջ Սամվել Տեր-Սահակյանը ունի 6 միավոր և գտնվում է13-րդ հորիզոնականում:

Մանուել Պետրոսյանը և Շանթ Սարգսյանը ունեն 5.5 միավոր, Գաբրիել Սարգսյանը՝ 5 միավոր, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ 4.5 միավոր։

Կանանց մրցաշարում Մարիամ Մկրտչյանը ունի 4 միավոր, Էլինա Դանիելյանը՝ 3 միավոր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել