Արոնյանը New In Chess Classic-ի մրցաշարի կիսաեզրափակիչում կմրցի Կարլսենի հետ |armenpress.am|
09:17 - 29 ապրիլի, 2021

Արոնյանը New In Chess Classic-ի մրցաշարի կիսաեզրափակիչում կմրցի Կարլսենի հետ |armenpress.am|

armenpress.am: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս է եկել New In Chess Classic-ի առցանց մրցաշարի կիսաեզրափակիչ:

Արագ շախմատի առցանց այս մրցաշարի քառորդ եզրափակիչում հայ շախմատիստը մրցում էր ԱՄՆ-ից Ուեսլի Սոյի հետ: Արոնյանը ընդհանուր հաշվարկում հաղթեց 1:3 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա հակառակորդն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

New In Chess Classic-ին ընդհանուր առմամբ մասնակցում են 16 շախմատիստներ: Այն համարվում է Champions Chess Tour-ի հերթական մրցաշարը: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար, որից հաղթողին կտրամադրվի 30 հազարը:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել