Արոնյանն առաջին տեղը զբաղեցրեց Goldmoney Asian Rapid մրցաշարի նախնական փուլում՝ հաղթելով նաև Կառլսենին |armtimes.com|
21:20 - 28 հունիսի, 2021

Արոնյանն առաջին տեղը զբաղեցրեց Goldmoney Asian Rapid մրցաշարի նախնական փուլում՝ հաղթելով նաև Կառլսենին |armtimes.com|

armtimes.com: Հունիսի 26-ից հուլիսի 4-ը ընթանում է Champions Chess Tour-ի շախմատային հերթական առցանց մրցաշարը՝ Goldmoney Asian Rapid-ը՝ արագ շախմատի կանոններով: Մասնակիցները 15 րոպե են ստանում ամբողջ պարտիայի համար և 40 վայրկյան՝ յուրաքանչյուր քայլի համար:

Մրցաշարի առաջին երեք օրը տեղի ունեցան նախնական փուլի պարտիաները: Գերազանց հանդես եկավ Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը, որը 15 հնարավորից վաստակեց 10,5 միավոր և միանձնյա հաղթող ճանաչվեց նախնական փուլում: Արոնյանը 6 հաղթանակ տարավ, 9 պարտիա ավարտեց ոչ-ոքի, չկրեց ոչ մի պարտություն: Նախօրեին Լևոնը կարողացավ պարտության մատնել նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին: Այսօր կայացած 5 պարտիաներից առաջին երկուսը Արոնյանը նույնպես հաղթանակով ավարտեց՝ պարտության մատնելով իրանցի Ալիռեզա Ֆիրուզջային և ռուս Դանիիլ Դուբովին, այնուհետև երեք պարտիա խաղաղ ելքով ավարտեց ու նախնական փուլ անարտեց առաջին հորիզոնականում՝ կես միավորով առաջ անցնելով երկրորդ տեղը զբաղեցրած ռուս Վլադիսլավ Արտեմյևից:

Հունիսի 29-ին կմեկնարկեն փլեյ-օֆֆի պարտիաները, որին կմասնակցեն նախնական փուլում լավագույն արդյունք ունեցող 8 շախմատիստները: Շախմատիստները կբաժանվեն 4 զույգերի, յուրաքանչյուր օրը 4 պարտիայից բաղկացած մեկական մրցամարտ կանցկացնեն իրար դեմ: Արոնյանի՝ քառորդ եզրափակչի մրցակիցը կլինի հնդիկ Էրիգայիսի Արջունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել