2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով, որը ավելի հայտնի է որպես Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով, 2019 թվականի մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում ստեղծված քննիչ հանձնաժողով: 

Հանձնաժողովը ստեղծվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով: Քննիչ հանձնաժողովի լիազորությունների իրականացումը տրված է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին, որը կազմված է 11 անդամից:

2019 թվականի հունիսի 4-ին հանձնաժողովը գումարել է առաջին նիստը։

«Խաչատուրովի ԱԺ գալը առաջին հերթին իր համար է լավ». ովքե՞ր կլինեն Ապրիլյան քննիչ հանձնաժողովի վերջին հյուրերը
 |armtimes.com|

«Խաչատուրովի ԱԺ գալը առաջին հերթին իր համար է լավ». ովքե՞ր կլինեն Ապրիլյան քննիչ հանձնաժողովի վերջին հյուրերը |armtimes.com|

armtimes.com: Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող Ազգային ժողովի հանձնաժողովի հաջորդ երեք հյուրերը կարող են լինել ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ զինված ուժերի ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նալբանդյանի հրավերը դեռ նոր է ուղարկվել, Բակո Սահակյանը պատրաստակամություն հայտնել է մասնակցելու, իսկ ահա Յուրի Խաչատուրովը թեեւ մերժել է, բայց չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի հորդորով մասնակցի հանձնաժողովի վերջին նիստերից մեկին: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր այդ կապակցությամբ ասաց. «Ես ասել եմ, որ որեւէ անգամ էլ չեմ դիմելու, թող ինքը որոշի՝ կգա, չի գա, նույնիսկ գալը հանձնաժողովի համար այդքան էլ էական չի: էական է այն առումով, որ նա ղեկավարել է մեր Զինված ուժերը, եւ իր ղեկավարության տակ գտնվող բոլոր զինվորականները հարգել են մեր պետականությունը եւ եկել են ԱԺ: Ինչու Ազգային ժողով, որովհետեւ այն ունի առաջնային մանդատ, որովհետեւ մենք պառլամետական երկիր ենք: Եթե պարոն Խաչատուրովը հասցնի մինչեւ ամսի 4-ը դա գիտակցի, ավելի լավ առաջին հերթին իր համար: Ինչու իր համար, որովհետեւ մի շարք հարցեր, եթե ինքը չի պատասխանել, իր փոխարեն պատասխանողներ շատ են եղել: Ես ուզում եմ, որ հենց իրենից հանձնաժողովը լսի, որովհետեւ ես հարգում եմ այն անցած ուղին (մինչ 1999 հոկտեմբերի 27), ինչ նա արել է Զինված ուժերի համար, ես էլ համեստ մասնակցություն եմ ունեցել ԶՈՒ կայացման գործում»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է նաեւ՝ գլխավոր դատախազին հրավիրեն: Քոչարյանն ասաց, որ կհրավիրեին, եթե նա իրենց տեղեկատվական բազայի վրա ավելացնելու բան ունենար: Նույնը, ըստ Քոչարյանի, վերաբերում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին:  
19:49 - 11 մայիսի, 2020
Եթե Կարապետյանի կառավարությունը այդ աշխատանքները կատարեր, այսօրվա Ապրիլյան քննիչ հանձնաժողովի կարիքը չէր լինի. Քոչարյան
 |armtimes.com|

Եթե Կարապետյանի կառավարությունը այդ աշխատանքները կատարեր, այսօրվա Ապրիլյան քննիչ հանձնաժողովի կարիքը չէր լինի. Քոչարյան |armtimes.com|

armtimes.com: Կարեն Կարապետյանը փակ նիստում տվեց Ապրիլյան պատերազմի ժամանակ բանակի ունեցած վառելիքի որակի մասին մեր հարցի պատասխանը: Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Չնայած լրագրողների բազմաթիվ հարցերին՝ Քոչարյանը չցանկացավ հրապարակել՝ ի վերջո վառելիքի խնդիր եղե՞լ է, թե՞ ոչ: Ասաց՝ իրենց համար այդ հարցը պարզ է: «Բայց չէ՞ որ հանձնաժողովը միայն Կարեն Կարապետյանի տված պատասխանների վրա չի հենվում, հանձնաժողովը երբ որ այդ հարցը տալիս է, ունի այս մեկ տարվա ընթացքում կատարած ուսումնասիրությունները»,- ընդգծեց հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ այդ առումով շատ կարեւոր է համարում նաեւ զինվորականների եւ Պաշտպանության բանակի հրամանատարի բացատրությունները: Գնահատելով Պաշտպանության բանակի սպայակազմի աշխատանքը՝ Քոչարյանը նկատեց. «Այս պահին կարող եմ վստահաբար ասել, որ ՊԲ սպայակազմը իր ձեռքի տակ եղած հնարավորությունները փորձել է օգտագործել մաքսիմալ, ինչքանով կարողացել է: Դրա հետ մեկտեղ հանձնաժողովը պետք է տա նաեւ ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանը: Հիմա դուք ուզում եք մանրամասներ, ես դա չեմ ասի»: Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց նաեւ, որ քանի որ վառելիքի որակի վերաբերյալ հայտարարությունները Կարապետյանն արել է 2017-ի մարտի 1-ին եւ մարտի 13-ին, ուստի իրենք փորձել են պարզել՝ այդ տեսակետների հետ կապված նախկին վարչապետը ի՞նչ հանձնարարական է իջեցրել իրավապահ համակարգին, ինչքանով էր ճիշտ իր տեղեկատվությունը, եւ ով էր փոխանցել: «Ինչու կարճ տեւեց, որովհետեւ պարոն Կարապետյանը պաշտոնավարել է 2016 թվականի հոկտեմբերից, եւ նրան ուղղվելիք հարցերը առնչվել են սպառազինության եւ թիկունքային ծառայության վերաբերյալ իր կողմից արված հայտարարություններին: Հարցերի մի ամբողջ փաթեթ տրվել է, թե իր վարչապետության ժամանակ ինչ աշխատանքներ են կատարվել 2016-18 թվականներին: Եթե այդ աշխատանքները կատարված լինեին, բնականաբար, այսօրվա քննիչ հանձնաժողովի կարիքը չէր լինի: Այդ հարցերն ենք փորձել քննարկել, փորձել ենք հասկանալ՝ ինչու այն ժամանակ այդ հարցերը Հովիկ Աբրահամյանից հետո ձեւավորված կառավարությունը չի դարձրել իր առաջնահերթությունը: Մենք ստացել ենք այդ հարցերի պատասխանը այնքանով, ինչքանով Կարապետյանը պատասխանեց մեր բոլոր հնչեցրած հարցերին»,- մանրամասնեց Քոչարյանը:    
19:16 - 11 մայիսի, 2020
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հրավիրվել է ապրիլյան հանձնաժողովի նիստին |azatutyun.am|

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հրավիրվել է ապրիլյան հանձնաժողովի նիստին |azatutyun.am|

azatutyun.am: Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը հրավեր է ուղարկել Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին՝ մասնակցելու հանձնաժողովի մայիսի 11-ի դռնփակ նիստին։ Տեղեկությունը  փոխանցեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Հենց Կարեն Կարապետյանն էր 2017 թվականի մարտին խորհրդարանում հայտարարել, թե ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով։ Արդյոք Սերժ Սարգսյանի իշխանության օրոք վարչապետի պաշտոնը զբաղեցրած Կարապետյանը ընդունել է հրավերը, թե՝ ոչ, հանձնաժողովը պաշտոնական պատասխան դեռ չի ստացել։ Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ հանձնաժողովի փորձագետը հրավերը հանձնել է Կարապետյանի գրանցման հասցեով, տան աշխատակիցը գրավոր հավաստել է, որ ստացել է ու տեղեկացրել, որ նախկին վարչապետն այժմ Հայաստանում է։ Վաղն, ի դեպ, նշանակված է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ Նրա պաշտպանները ավելի վաղ դատարանին էին ներկայացրել Հայաստանի և Ղարաբաղի նախկին վարչապետերի, նրանց թվում՝ նաև Կարեն Կարապետյանի երաշխավորությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։ Հնարավոր է, որ դատարանը վաղը քննարկի այդ միջնորդությունը։
15:55 - 07 մայիսի, 2020
Եթե Յուրի Խաչատուրովը չմասանկցի Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձանաժողովի նիստին, ապա դա հետևանքներ կունենա. Անդրանիկ Քոչարյան
 |tert.am|

Եթե Յուրի Խաչատուրովը չմասանկցի Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձանաժողովի նիստին, ապա դա հետևանքներ կունենա. Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am: Երեկ ԱԺ-ի ապրիլյան պատերազմի հանագամանքներն ուսումնասիրող հանաձնաժողովի նիստին մասանակցել է գնդապետ, ՀՀ ԶՈՒ Հատուկ նշանակության բրիգադի նախկին հրամանատար Ռոման Գաբրիելյանը: Այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Նրա մասանակցությունը շատ կարևոր էր հասկանալու համար մինչ ապրիլյան իրադարձությունները և այդ ժամանակահտավծում հատուկ նշանակության ստորաբաժանումների նկարագիրը, թե որքանով են պատրաստ եղել և ինչպես են լուծել մարտական խնդիրը»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը: Անդրադառնալով հարցին արդյոք հանձնաժողովը մասնակցության հրավեր ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին կրկին ուղարկել է, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ոչ, այժմ արդեն մասնակցության նախաձեռնողականություն պետք է ցուցաբերի Յուրի Խաչատուրովը: «Իր չգալը հետևանք է ունենալու: Եթե Յուրի Խաչատարովը չմասանկցի հանձանաժողվի նիստին, ապա կլինեն հաջորդական քայլեր»,-ասաց նա: Քոչարյանը նաև նշեց, որ Արցախի ռազամաքաղաքական ղեկավարները ևս հրավիրվելու են հանձանաժողվի նիստին:    
19:06 - 30 ապրիլի, 2020
Հանձնաժողովը ստացել է շատ անկեղծ պատասխաններ. Անդրանիկ Քոչարյանը՝ քննիչ հանձնաժոով Լևոն Մնացականյանի այցի մասին
 |tert.am|

Հանձնաժողովը ստացել է շատ անկեղծ պատասխաններ. Անդրանիկ Քոչարյանը՝ քննիչ հանձնաժոով Լևոն Մնացականյանի այցի մասին |tert.am|

tert.am: Հանձնաժողովի նիստը գրեթե չորս ժամ տևեց և աշխատել ենք առանց ընդմիջման: Այս մասին Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նշենք, որ հանձնաժողով էր այցելել Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը, ով 2016թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ԼՂՀ պաշտպանության նախարարն էր, պաշտպանության բանակի հրամանատարը: «Մի բան կարող եմ ասել, որ հանձնաժողովի աշխատանքը ես այսօր գնահատում եմ հերթական անգամ արդյունավետ, մնացածն արդեն կյանքը ցույց կտա մեր եզրակացությունների մեջ, թե որքանով այդ արդյունավետությունը արտացոլված կլինին: Հանձնաժողովը ստացել է շատ անկեղծ պատասխաններ, հանձնաժողովի համար շատ կարևոր էր մեր այսօրվա անկեղծ շփումը»,- ասաց նա և նշեց, որ հանձնաժողովի աշխատանքը միտված է լինելու մեր անվտանգության համակարգի ուժեղացմանը:
19:00 - 27 ապրիլի, 2020
Իմ մասով էլ բացթողում կա. Լևոն Մնացականյանը մասնակցեց Ապրիլյան պատերազմի հարցով հանձնաժողովի նիստին

 |armenpress.am|

Իմ մասով էլ բացթողում կա. Լևոն Մնացականյանը մասնակցեց Ապրիլյան պատերազմի հարցով հանձնաժողովի նիստին |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության ոստիկանապետ, Ապրիլյան պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը ՀՀ ազգային ժողովի՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում պատասխանել է հնչած բոլորին հարցերին։ Նա վստահեցնում է ՝ ՊԲ-ն պատերազմի օրերին կատարել է իր առջև դրված խնդիրը, թեև չի հերքում, որ թերություններ միշտ էլ կան, իր մասով ևս բացթողում կա: Մնացականյանն այս մասին ասաց հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում: «Ես տվել եմ բոլոր հարցերի պատասխանները, որոնք հուզել են հանձնաժողովին: Ցանկացած հարց ստացել է պատասխան: Եղել ենք անկեղծ, ներկայացրել ենք իրականությունը, որ եղել է Ապրիլյան գործողությունների ժամանակ»,-ասաց Մնացականյանը: Հարցին, թե արդյոք այդ օրերին եղել են բացթողումներ, որ կարող էին էական նշանակություն ունենալ պատերազմի ընթացքի համար, նա պատասխանեց՝ իհարկե ոչ: «Միանշանակ Պաշտպանության բանակը կատարել է իր առջև դրված խնդիրը՝ հաղթանակել է»,-ասաց նա: Անդրադառնալով թերություններին՝ Մնացականյանը նշեց, որ, իհարկե, ցանկացած տեղ էլ անելիքներ կան, ինչքան շատ անեն, այնքան անելիքներ կան: ՊԲ-ն այդ ուղղությամբ աշխատում է: Հարցին, թե արդյոք ինքը բացթողում ունեցել է, նա պատասխանեց. «Իմ մասով էլ կա բացթողում, նոր հրամանատարը հաշվի է առել այն»:  Նա վստահեցրեց՝ ՊԲ-ն այդ  օրերին խնդիրը կատարել է: Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի արդյունքում հայկական կողմի զոհերի թվին՝ նա  ասաց. «Ապրիլի 2-5 –ը եղել է 75 զոհ, որից 35-ը եղել են ժամկետային զինծառայող»:  Խոսելով կորցրած տարածքների մասին՝ նա նշեց. «Մեր հաշվարկով մինչև 400 հա է»: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ աշխատել են 4 ժամ, նույնիսկ ընդմիջում չեն արել: Հանձնաժողովի այսօրվա աշխատանքը նա գնահատեց արդյունավետ։ «Մնացածը կյանքը ցույց կտա, թե այդ արդյունավետությունը որքանով արտացոլված կլինի մեր եզրակացությունների մեջ: Մենք այսօր մեր աշխատանքի վերջնափուլում ունեցել ենք շատ կարևոր հանդիպում: Հանձնաժողովը ստացել է շատ անկեղծ պատասխաններ: Հանձնաժողովի համար շատ կարևոր է այսօրվա անկեղծ շփումը: Նույնիսկ հարցաշարի մեջ չներգրավված հարցեր ենք գտել, խոսել դրանց շուրջ»,-նշեց նա:
18:20 - 27 ապրիլի, 2020
«Մեր հաշվարկներով՝ մինչև 400 հեկտար է»․ Լևոն Մնացականյանը՝ Ապրիլյան պատերազմում տարածքային կորստի մասին |civilnet.am|

«Մեր հաշվարկներով՝ մինչև 400 հեկտար է»․ Լևոն Մնացականյանը՝ Ապրիլյան պատերազմում տարածքային կորստի մասին |civilnet.am|

civilnet.am: Ես տվել եմ հանձնաժողովին հուզող բոլոր հարցերի պատասխանները․ այս մասին Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստից հետո հայտարարեց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը, որը 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն էր: «Ցանկացած հարց ստացել է իր պատասխանը: Եղել ենք անկեղծ ու անմիջական: Ներկայացրել ենք այն իրականությունը, որ եղել է ապրիլայն գորոծողությունների ժամանակ», - ասաց նա՝ հերքելով այն ենթադարությունները, որ այդ ժամանակվա բացթողումները կարող էին ազդել պատերազմի ընթացքի վրա: «Միանշանակ պաշտպանության բանակը կատարել է իր առջև դրված խնդիրը, հաղթանակել է: Այն թերությունները, որ եղել են… ցանկացած տեղ էլ անելիքներ կան: Որքան շատ անենք, այնքան անելիքներն ավելի շատ են», - ասաց Մնացականյանը: Նա չպատասխանեց հարցին՝ արդյոք Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է օպերատիվ տվյալների պակաս, թե ոչ։ «Այդ հարցին դեռ չպատասխանենք, քանի որ հանձնաժողովը կորոշի… կարիք կլինի ներկայացնելու՝ կներկայացնեն, եթե ոչ, ապա հանձնաժողովն իր աշխատանքի վերջում կներկայացնի», - ասաց նա՝ նկատելով, որ 2016 թվականի ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը տվել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայող է եղել: Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ տեղ գտած թերացումներին ու բացթողումներին «անդրադարձ եղել է ժամանակին, սակայն դա չի հանրայնացվել»:  «Կա Պաշտպանության բանակի ու Գլխավոր շտաբի կազմած վերլուծականը, որը պարզապես չի հանրայնացվել: Այդ վերլուծականի հիման վրա ոլորշումներ կան, որոնք ընթացքի մեջ են հիմա», - հայտարարեց Լևոն Մնացականյանը՝ հավելելով, որ հայկական կողմն ռազմական գործողությունների հետևանքով 400 հեկտար տարածք է կորցել: «Մեր հաշվարկներով՝ 400 հեկտար է», - կարճ ասաց Մնացականյանը՝ չպատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե ինչու Ապրիլյան պատերազմից օրեր անց Սերժ Սարգսյանը հայտարարեց 800 հեկտար տարածք կորցնելու մասին:
18:02 - 27 ապրիլի, 2020
Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը Ս.Սարգսյանին է ուղարկել նրա մասնակցությամբ նիստի ձայնագրությունը. Սարգսյանն անձամբ է ստացել |armtimes.com|

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը Ս.Սարգսյանին է ուղարկել նրա մասնակցությամբ նիստի ձայնագրությունը. Սարգսյանն անձամբ է ստացել |armtimes.com|

armtimes.com: Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովն այսօր Սերժ Սարգսյանին է տրամադրել ապրիլի 16-ին իր մասնակցությամբ տեղի ունեցած նիստի ձայնագրությունը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ Սարգսյանն անձամբ է այն ստացել, ստորագրել է, որ ստացել է, եւ որ այդ ձայնագրությունը հրապարակման ենթակա չէ: «Մենք այդ ստորագրված ստացականը կկցենք գործին»,- ասաց Քոչարյանը:  Ապրիլի 16-ին շուրջ 5 ժամ Սերժ Սարգսյանը մասնակցել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նիստին, պատասխանել 2016-ի Ապրիլյան պատերազմին նախորդող 4 օրերի ընթացքում եւ դրանից հետո կայացված որոշումների վերաբերյալ պատգամավորների հարցերին:  Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
16:31 - 23 ապրիլի, 2020
Նիկոլ Փաշինյանին Ապրիլյան քննիչ հանձնաժողով կանչելու անհրաժեշտություն չենք տեսնում. Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

Նիկոլ Փաշինյանին Ապրիլյան քննիչ հանձնաժողով կանչելու անհրաժեշտություն չենք տեսնում. Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ապրիլյան քննիչ հանձնաժողով կանչելու անհրաժեշտություն չենք տեսնում: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա պարզաբանեց, որ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակաշրջանում չի եղել իշխանության կրող և որևէ պատասխանատվություն չի կրում կայացված որոշումների համար։ «Եթե Նիկոլ Փաշինյանը որեւէ տեսակետ է արտահայտել, այդպիսի տեսակետներ արտահայտել են նաև շատ քաղաքական գործիչներ։ Մենք ուսումնասիրում ենք նաև այդ հնչեցված տեսակետները, եթե կարիք լինի որևէ աղբյուր ճշտելու, մենք առաջինը ճշտում ենք տվյալ ժամանակահատվածում իշխանության այն մարմինների  ներկայացուցիչներից, որոնք պատասխանատու են եղել կոնկրետ ինչ-որ դրվագների համար»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ դա հիմնականում ՊՆ-ն եւ ՊԲ-ն են, իսկ Նիկոլ Փաշինյանի տեսակետներն իրենց համար այս պահին որեւէ հետաքրքրություն չեն ներկայացնում։ «Սերժ Սարգսյանին լսելուց հետո հանձնաժողովում կարող են նորից կարծիքներ լինել, որ պետք է այն զինվորականները, որոնք եղել են, ինչ-որ հարցերի ևս պատասխանեն, բայց այս պահին մեզ համար շատ կենսունակ է շարունակում մնալ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հանձնաժողով գալը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
15:06 - 20 ապրիլի, 2020
Չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա սառեցնել ապրիլյանի քննիչ հանձնաժողովի աշխատանքները. Արարատ Միրզոյան |news.am|

Չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա սառեցնել ապրիլյանի քննիչ հանձնաժողովի աշխատանքները. Արարատ Միրզոյան |news.am|

news.am: Կարդացի Լեւոն Տեր-Պետրոսյանի տեքստը, շատ դրական եմ վերաբերվում, բաներ կան կիսում եմ, բաներ կան՝ ոչ: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի հայտարարությանը, որտեղ նա կոչ էր արել սառեցնել ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքները: «Ցանկացած ՀՀ քաղաքացի կարող է իր տեսակետն արտահայտել: Չեմ թաքցնի, մեր քաղաքացիների մեջ կան մարդիկ, որոնք հեղինակություն ունեն,  կշիռ ունեն, խոսուն է նաև այն փաստը, որ նախկին նախագահ է , հետևաբար այդ մարդկանց դիրքորոշումը էլ ավելի մեծ ուշադրության է արժանի: Չեմ կարծում, թե ապրիլյան պատերազմին վերաբերող կետը շատ մտահոգիչ է: Չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա այդ հանձնաժողովի աշխատանքները սառեցնելու: Անկեղծ ասած, օրենսդրական հնարավորություն էլ չկա սառեցնելու»: Ինչ վերաբերում է նրան, որ Յուրի Խաչատուրովը հրաժարվել է ներկայանալ հանձնաժողովին եւ պատասխանել հարցերին, նա արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ պարոն Խաչատուրովը ճիշտ է արել, որ չի եկել հանձնաժողով եւ չի ներկայացրել իր ունեցած տեղեկատվությունը»:
14:16 - 17 ապրիլի, 2020
ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի աշխատանքները կավարտվեն հունիսի 4-ին. Անդրանիկ Քոչարյան
 |tert.am|

ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի աշխատանքները կավարտվեն հունիսի 4-ին. Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am: ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի աշխատանքները վերջնական փուլում են, կավարտվեն հունիսի 4-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ նիստից հետո: «Մենք մեր աշխատանքը կավարտենք հունիսի 4-ին, ժամկետը 3-րդ անգամ երկարացնելու հանրավորություն չկա: Մենք ունենք 100 ժամից ավել տեսաձայնագրություններ, որոնք շատ արժեքավոր նյութ են իրենցից ներկայացնում, որովհետև երբեք 2016թ.-ի ապրիլի 2-ից հետո այսպիսի ծավալուն աշխատանք այն ժամանակվա իշխանությունները ոչ մի անգամ չեն արել»,-ասաց նա: Քոչարյանը նշեց, թե Սարգսյանից ստացել են հարցերի պատասխաններ, բայց դրանք բոլոր հարցերի պատասխանները չեն: «Հարցերը ամբողջական կլինեն, երբ մենք կլսենք նաև այլ պաշտոնյաների»-ասաց նա: Հարցին՝ Խաչատուրովից բացի ևս քանի անձի են սպասում, որ ամբողջական լինի պատկերացումը, Քոչարյանն ասաց, թե աշխատանքը վերջնական փուլում է, իսկ ցանկը մեծ չէ: Դիտարկմանը, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը ևս ցանկություն է հայտնել ներկայանալ հանձնաժողովին, Քոչարյանն արձագանքեց. «Բակո Սահակյանն ինքն է ցանկություն հայտնել օր առաջ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, և ես միշտ ասել եմ, որ Հայաստանում չի լինելու որևէ մեկը, որ ցանկություն չունենա հանձնաժողովի աշխատանքները դարձնել լիարժեք և ամբողջական: Բացի Բակո Սահակյանից՝ Արցախում էլի կան պաշտոնյաներ, որոնք ցանկություն են հայտնել անպայման մասնկացել նիստերին»: Հարցին՝ հանդիպման տեսաձայնագրությունը տրամադրվելո՞ւ է Սերժ Սարգսյանին, Քոչարյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանն ասաց, որ մինչև 2050թ.-ը իր կողմից այսօրվա աշխատանքից տեղեկատվություն չի հանրայնացվի, որովհետև չի կարելի: Ձայնագրությունը տրամադրվելու է իրեն»: Լրագրողները հարց ուղղեցին նաև այն մասին, որ Քոչարյանի որդին ասպիրանտուրան ավարտելուց հետո երկու անգամ բաց է թողել զորակոչը, կա՞ հիմնավորում: Քոչարյանը պատասխանեց, թե հիմնավորումները կարելի է գտնել ՊՆ-ում: «Իմ որդին ասպիրանտուրան ավարտելուց հետո հիմա թեզ է պաշտպանել: Իմ տպավորությամբ՝ փայլուն է պաշտպանել, բայց եթե չհաստատեն, ինքը գնալու է բանակ՝ ծառայության: Թիրախավորել են իմ ընտանիքի անդամներին: Ես խորհուրդ եմ տալիս՝ երեխաներին հանգիստ թողեք: Եթե ինձ հետ խնդիր ունեք, իմ առաջ դրեք»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:
21:10 - 16 ապրիլի, 2020
Սերժ Սարգսյանին տարածքային կորուստների մասին հարցից ավելի լուրջ հարցեր ենք տվել․ Քոչարյան
 |civilnet.am|

Սերժ Սարգսյանին տարածքային կորուստների մասին հարցից ավելի լուրջ հարցեր ենք տվել․ Քոչարյան |civilnet.am|

civilnet.am: «Սերժ Սարգսյանը երբ ասում է՝ ճիշտ էր մասնակցելը, նա ճիշտ է»․ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Մենք ասացինք, որ Յուրի Խաչատուրովի չգալը սխալ էր, և Սերժ Սարգսյանն էլ դա ընդունեց, նա խոսել է Խաչատուրովի հետ և հորդորել նրան գալ»,- նշեց Քոչարյանը։ «Նորից եմ կրկնում, որ Խաչատուրովը Սերժ Սարգսյանի գալուց հետո ճիշտ կանի, որ գա և պատասխանի իրեն վերաբերող հարցերին, որպեսզի ամբողջական դառնա»,- ասաց Քոչարյանը և պատասխանեց հարցին, թե արդյոք ստացե՞լ են բոլոր պատասխանները։ - Իհարկե, ոչ։ Ստացել ենք հարցերի պատասխանները, որոնք մեզ փոխանցել է Սերժ Սարգսյանը, բայց դրանք բոլոր հարցերի պատասխանները չեն»։ «Մենք նախանշեցինք, և Սարգսյանն էլ ասաց այն պաշտոնյաների անունները, որոնք ունեն մեր մի շարք հարցերի պատասխանները»,- հավելեց հանձնաժողովի նախագահը։ Հիմնականում Սերժ Սարգսյանը հիշում էր շատ բաներ, անգամ ավելացնում էր որոշ բաներ, նկատեց Քոչարյանը։ Տարածքային կորուստների մասին հարցին Քոչարյանը պատասխանեց, որ «ավելի լուրջ հարցեր են տվել»։ «Բացթողումներ ունեցե՞լ են» հարցին ի պատասխան Քոչարյանն ասաց՝ իհարկե։
19:55 - 16 ապրիլի, 2020
Համոզվեցի, որ իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացվեց. Ս. Սարգսյանի մասնակցությամբ նիստն ավարտվեց
 |armtimes.com|

Համոզվեցի, որ իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացվեց. Ս. Սարգսյանի մասնակցությամբ նիստն ավարտվեց |armtimes.com|

armtimes.com: Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը ավարտվեց: Այն տեւեց 5 ժամ: Նախ սենյակից դուրս եկան հանձնաժողովի անդամները, իսկ ապա նաեւ Սերժ Սարգսյանը:  Լրագրողների հարցերին, թե ի՛նչ հարցեր էին հիմնականում տալիս իրեն, Սարգսյանը պատասխանեց. «Ես խնդրում եմ ինձ ուշադիր լսել եւ չընդհատել: Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացվեց: Նիստը ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում եւ ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նաեւ լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների մասին: Ցավոք սրտի, ես հնարավորություն չունեմ պատասխանելու ձեզնից յուրաքանչյուրի հարցին»:
19:36 - 16 ապրիլի, 2020