Հանձնաժողովը ստացել է շատ անկեղծ պատասխաններ. Անդրանիկ Քոչարյանը՝ քննիչ հանձնաժոով Լևոն Մնացականյանի այցի մասին
 |tert.am|
19:00 - 27 ապրիլի, 2020

Հանձնաժողովը ստացել է շատ անկեղծ պատասխաններ. Անդրանիկ Քոչարյանը՝ քննիչ հանձնաժոով Լևոն Մնացականյանի այցի մասին |tert.am|

tert.am: Հանձնաժողովի նիստը գրեթե չորս ժամ տևեց և աշխատել ենք առանց ընդմիջման: Այս մասին Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նշենք, որ հանձնաժողով էր այցելել Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը, ով 2016թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ԼՂՀ պաշտպանության նախարարն էր, պաշտպանության բանակի հրամանատարը:

«Մի բան կարող եմ ասել, որ հանձնաժողովի աշխատանքը ես այսօր գնահատում եմ հերթական անգամ արդյունավետ, մնացածն արդեն կյանքը ցույց կտա մեր եզրակացությունների մեջ, թե որքանով այդ արդյունավետությունը արտացոլված կլինին: Հանձնաժողովը ստացել է շատ անկեղծ պատասխաններ, հանձնաժողովի համար շատ կարևոր էր մեր այսօրվա անկեղծ շփումը»,- ասաց նա և նշեց, որ հանձնաժողովի աշխատանքը միտված է լինելու մեր անվտանգության համակարգի ուժեղացմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել