armtimes.com: Ազգային ժողովում մեկնարկեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը:
Այսօրվա հրավիրյալը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանն է:
Արշակ Կարապետյանը այս հանձնաժողովի նիստին երկրորդ անգամ է մասնակցում: 2019 թվականի հոկտեմբերին նա մեկ անգամ արդեն պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին:
Կարապետյանը հեղափոխությունից հետո զբաղեցնում է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը:
Թե ինչու է անհրաժեշտություն առաջացել նրան երկրորդ անգամ հրավիրել հանձնաժողովի նիստին, հավանաբար հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կպարզաբանի նիստից հետո:
comment.count (0)