ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Բայդենը Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը որակել Է «միջազգային նորմերի անարգանք» |armenpress.am|

Բայդենը Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը որակել Է «միջազգային նորմերի անարգանք» |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Բելառուսում Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը որակել Է «միջազգային նորմերին հասցված ուղղակի անարգանք» եւ հանձնարարել միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Այդ մասին հաղորդել Է Սպիտակ տունը: «Ես միանում եմ միջազգային հետաքննություն անցկացնելու բազմաթիվ կոչերին՝ այդ գործի բոլոր հանգամանքները պարզելու համար: Ես ողջունում եմ նորությունն այն մասին, որ Եվրոպական միությունը տնտեսական պատժամիջոցներին եւ այլ միջոցներին նպատակամիտված կոչ Է արել եւ իմ թիմին խնդրել Է մշակել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համապատասխան տարբերակներ»,-Սպիտակ տունը մեջբերում Է Բայդենի հայտարարությունը: Բայդենը Պրոտասեւիչի ձերբակալությունը համարել Է «խայտառակ հարձակումներ ինչպես քաղաքական այլախոհության, այնպես Էլ մամուլի ազատության վրա»: Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, կիրակի օրը՝ մայիսի 23-ին, Ryanair-ի ինքնաթիռը, որն Աթենքից թռչում Էր Վիլնյուս, Մինսկում հարկադրաբար վայրԷջք Է կատարել ականապատման մասին հաղորդագրությունից հետո: Հետագայում այդ տեղեկատվությունը չի հաստատվել: ՎայրԷջքից հետո ձերբակալվել Է ինքնաթիռում գտնվող բելառուս ընդդիմադիր ակտիվիստ եւ բլոգեր Ռոման Պրոտասեւիչը՝ NEXTA տեղեկատվական պորտալի ստեղծողը, որը Բելառուսում ճանաչվել Է ծայրահեղական, նրան հայտարարվել Էր միջպետական հետախուզում. նաեւ ձերբակալվել Է նրա ընկերուհին՝ Վիլնյուսի Եվրոպական հումանիտար համալսարանի ուսանողուհի Սոֆյա Սապեգան, որը Ռուսաստանի քաղաքացի Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
15:09 - 25 մայիսի, 2021
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում իշխանություններին դադարեցնել որևէ տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին |armenpress.am|

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում իշխանություններին դադարեցնել որևէ տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի քանի տասնյակ անդամներ միացել են Դևիդ Վալադաոյի՝ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ուղղված կոչին՝ հորդորելով դադարեցրել ԱՄՆ որևէ տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին: Մայիսի 24-ին կոնգրեսականների հղած նամակում նաև կոչ է արվում Բայդենին հրատապ կերպով վերանայել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը սահմանափակող «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշումը: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: «Ամերիկյան հարկերից գանձված անգամ մեկ դոլար չպետք է ուղարկվի՝ զինելու նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանի զինված ուժերին՝ մի երկիր, որը Արցախը էթնիկ զտման ենթարկեց, շարունակում է պահել հայ ռազմագերիներին, իսկ հիմա օկուպացրել է տարածք Հայաստանի Հանրապետությունում»,- նշել է Վալադաոն:  Նա ընդգծել է, որ եթե Բայդենն ուժի մեջ չթողնի 907-րդ ուղղումը, ապա ԱՄՆ Կոնգրեսը պետք է օրենքով արգելի Ալիևի ռեժիմին որևէ տեսակի զենքի կամ աջակցության ցուցաբերումը: Կոնգրեսականների նամակում նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է ապակայունացնող դերակատարում ունենալ տարածաշրջանում, հարձակում է գործում հայերի դեմ՝ նրանց իսկ հայրենիքում, ինչպես նաև տապալում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: «Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ԱՄՆ որևէ տեսակի ռազմական կամ անվտանգային աջակցությունն Ադրբեջանին»,- նշվում է նամակի եզրափակիչ հատվածում:
14:37 - 25 մայիսի, 2021
Բայդենն Ալիևին հղած նամակում ընդգծում է Արցախի խնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը |azatutyun.am|

Բայդենն Ալիևին հղած նամակում ընդգծում է Արցախի խնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը |azatutyun.am|

azatutyun.am: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները հանձնառու է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններում օժանդակելուն։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այդ երկրի Հանրապետության օրվա առթիվ հղած շնորհավորական նամակում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայդենը նշել է, որ Ադրբեջանի անկախության 30 տարիներին երկու պետությունները համատեղ աշխատել են անվտանգության, էներգետիկայի և ժողովրդավարական կառավարման ոլորտներում։ «ԱՄՆ-ը վճռականորեն սատարում է Հարավային գազային միջանցքը շահագործման հանձնելով Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացման գործում Ադրբեջանի ներդրումը և այս տարի Կասպիցում Թուրքմենստանի հետ համատեղ հանքավայրի հետախուզման ու մշակման մասին հուշագրի ստորագրումը։ Մենք երախտապարտ ենք Ադրբեջանին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը և ահաբեկչության դեմ պայքարում ջանքերին 20-ամյա աջակցության համար», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասված է ԱՄՆ նախագահի նամակում։
12:07 - 25 մայիսի, 2021
ԱՄՆ-ն ԵՄ-ի և մյուս դաշնակիցների հետ համակարգմամբ Լուկաշենկոյի ռեժիմին պատասխանատվության կենթարկի․ Սալիվան |tert.am|

ԱՄՆ-ն ԵՄ-ի և մյուս դաշնակիցների հետ համակարգմամբ Լուկաշենկոյի ռեժիմին պատասխանատվության կենթարկի․ Սալիվան |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացել է պատասխանատվության ենթարկել Բելառուսի գործող իշխանություններին՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորությամբ։ «Սալիվանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ԵՄ-ի և մյուս դաշնակիցների ու գործընկերների հետ համակարգմամբ Լուկաշենկոյի ռեժիմին պատասխանատվության կենթարկի»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: Սալիվանը նաև դատապարտել է Մինսկի օդանավակայանում Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպը և NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչի ձերբակալությունը և կոչ է արել «ԵԱՀԿ-ի հսկողության ներքո Բելառուսում նոր ընտրություններ անցկացնել»:
09:20 - 25 մայիսի, 2021
ԱՄՆ պետքարտուղարը մեկնում է Մերձավոր Արևելք
 |1lurer.am|

ԱՄՆ պետքարտուղարը մեկնում է Մերձավոր Արևելք |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մերձավոր Արևելք կայցելի մայիսի 24-27-ն ընկած ժամանակահատվածում: Նա բանակցություններ կվարի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի, Հորդանանի թագավոր Աբդուլլա Երկրորդի հետ: Մինչ տարածաշրջան մեկնելը, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման միակ ճանապարհը երկու պետության խաղաղ գոյակցությունն է, գրում է ABC News-ը: «Ի վերջո, սա Իսրայելի՝ որպես հրեական և ժողովրդավարական պետության ապագան ապահովելու միակ միջոցն է, և, իհարկե, պաղեստինցիներին պետություն տալու միակ միջոցը: Նրանք ունեն դրա իրավունքը»,- ասել է Բլինքենը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էր հանդես եկել խնդրի նման լուծման օգտին: «Երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» որոշումը նախատեսում է իսրայելական հրեական պետության հետ միասին ստեղծել Պաղեստին պետություն: Այդ առաքելությամբ էլ Բայդենը Մերձավոր Արևելք է ուղարկում պետքարտուղար Բլինքենին: Իսրայելի ղեկավարների հետ հանդիպմանը պետքարտուղարը կհայտնի ԱՄՆ անսասան նվիրվածությունը Իսրայելի անվտանգությանը: Ինչպես նաև կներկայացնի ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու Պաղեստինի ժողովրդին ու ղեկավարներին:
19:50 - 24 մայիսի, 2021
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությանը մասնակցող տասնյակ ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ |azatutyun.am|

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությանը մասնակցող տասնյակ ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությանը մասնակցող տասնյակ ռուսաստանյան ընկերությունների և նավատորմերի նկատմամբ։ «Հյուսիսային հոսք - 2» գազատարը նախատեսված է երկու զուգահեռ խողովակաշարերով ռուսական գազը Բալթիկ ծովով Գերմանիա հասցնելու համար` շրջանցելով Ուկրաինան, Գերմանիան և մի շարք այլ երկրներ։ Ընդդիմախոսները պնդում են, որ այս նախագիծը կմեծացնի Գերմանիայի կախվածությունը ռուսաստանյան էներգակիրներից՝ Բեռլինին դարձնելով հանդուրժող ռուսաստանյան քաղաքականության նկատմամբ։ Ներկայում «Հյուսիսային հոսք - 2» գազատարի շինարարությունը դադարեցված է ամերիկյան պատժամիջոցների պատճառով, սակայն Մոսկվան և Բեռլինը պարբերաբար հայտարարում են այդ նախագծի իրականացումը ավարտին հասցնելու վճռականության մասին։
12:23 - 22 մայիսի, 2021
Բլինքենը հայտարարել Է, որ օրերս կուղեւորվի Մերձավոր Արեւելք |armenpress.am|

Բլինքենը հայտարարել Է, որ օրերս կուղեւորվի Մերձավոր Արեւելք |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել Է, որ մոտ օրերս մտադիր Է այցելել Մերձավոր Արեւելք: «Այսօր ես խոսել եմ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշքենազիի հետ եւ ողջունել նրա կողմից այն բանի հաստատումը, որ կողմերը հրադադարի շուրջ պայմանավորվել են Եգիպտոսի միջնորդությամբ: Առաջիկա օրերին ես կուղեւորվեմ տարածաշրջան եւ անհամբերությամբ եմ սպասում Իսրայելի արտաքին գործերի նախարարի եւ Պաղեստինի ու տարածաշրջանային մյուս ղեկավարների հետ հանդիպմանը»,-Բլինքենը գրել Է իր Twitter-ում: Հրադադարի շուրջ համաձայնագիրը Իսրայելի եւ Գազայի հատվածից պաղեստինյան խմբավորումների միջեւ ուժի մեջ Է մտել Երեւանի ժամանակով 03:00-ից: Իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել են, որ հրադադարի սկսվելուց առաջ վերջին ժամերին Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Գազայի ուղղությամբ: Պաղեստինցիները նույնպես հրթիռներ են արձակել Իսրայելի հարավի ուղղությամբ: Դիտորդները նշում են, որ այժմ հարկավոր կլինի համոզվել, որ երկու կողմերը իսկապես պատրաստ են տեւական ժամանակ պահպանել հրադադարի ռեժիմը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
10:55 - 21 մայիսի, 2021
Հայաստանի՝ զբոսաշրջիկների համար ռիսկի գոտում հայտնվելը ոչ բոլոր դեպքերում ու ոչ ամբողջությամբ է կապված սահմանային լարվածության հետ

Հայաստանի՝ զբոսաշրջիկների համար ռիսկի գոտում հայտնվելը ոչ բոլոր դեպքերում ու ոչ ամբողջությամբ է կապված սահմանային լարվածության հետ

Վերջին օրերին ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք հատվածներում իրավիճակը շարունակում է լարված մնալ ադրբեջանական զորքի՝ հայկական ինքնիշխան տարածք ներխուժելու և չհեռանալու պատճառով։ Մինչ օրս ադրբեջանական կողմի հետ բանակցություններն էական արդյունք չեն տվել, և ադրբեջանական ուժերը շարունակում են մնալ հայկական տարածքում։ Այս ամենին զուգահեռ, երեկ հայկական մեդիատիրույթում ակտիվորեն սկսեց տարածվել ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս չճամփորդել դեպի ՀՀ և ԼՂ։ Սրանից ժամեր անց շրջանառվեց նաև Լեհաստանի դեսպանության՝ իր քաղաքացիներին ուղղված կոչը, ըստ որի՝ քաղաքացիներին հորդորում են չայցելել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք։ Որոշ ժամանակ անց մեդիայում սկսեցին նաև տեղեկություն շրջանառել, որ Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Հայաստան, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ եղած սահմանագծի մոտակայք։ Այս անգամ լուրի սկզբնաղբյուրը տելեգրամյան ալիք էր։ Տեղեկությունները տարածվեցին Հայաստանի սահմաններին տիրող լարվածության ֆոնին, ինչն էլ մտայնություն ստեղծեց, թե նշված երկրները միայն այս դեպքերից հետո են իրենց քաղաքացիներին կոչ արել չայցելել Հայաստան։ ԱՄՆ հայտարարությունը թարմացվել է մայիսի 18-ին, հետևաբար դրա վրա ազդեցություն է ունեցել նաև այս պահին ՀՀ-ում տիրող սահմանային լարվածությունը, սակայն միայն դրանով չէ պայմանավորված։ ԱՄՆ-ն, օրինակ, իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել Հայաստան և ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձ՝ 4-րդ մակարդակի, որը կարմիրն է։ Այսպես է գրել Factor.am լրատվական կայքը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտին։  Իրականում, ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանը ներառել է ամենաբարձր ռիսկային գոտիների ցանկում, սակայն սա ամենևին էլ պայմանավորված չէ վերջին օրերին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ ԱՄՆ Պետդեպարտամետի տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ այն թարմացվել է մայիսի 18-ին, սակայն ինտերնետային արխիվի միջոցով հնարավոր եղավ պարզել, թե երբվանից սկսած է Հայաստանն ընդգրկված ռիսկային 4-րդ մակարդակում։ Այսպես՝ ապրիլի 21-ից սկսած Հայաստանը ընդգրկվել է ռիսկային 4-րդ՝ ամենաբարձ մակարդակում՝ մինչ այդ լինելով 3-րդ մակարդակում։  Ընդհանուր առմամբ, բովանդակային առումով հրապարակված տեքստերը նույնպես մոտ էին։ Երկու դեպքում էլ հայտարարվում է, որ վերջին ռազմական գործողությունների պատճառով չայցելեն Արցախ։ Ինչպես նաև երկու դեպքում էլ զգուշացվում է հեռու մնալ Ադրբեջանի հետ սահմանային գծերից։ Հայտարարության թարմացված տարբերակում, որը կարող ենք կապել սահմանային լարվածության հետ, սահմանների վերաբերյալ միայն մի բան է ավելացել, ըստ որի՝ ճանապարհի որոշ հատվածներ կարող են հատել միջազգային սահմանները և վերահսկվել անցակետով։  Լեհաստանի դեսպանատունը նույնպես իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Հայաստան, մասնավորապես՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր։ Դեսպանատունը մայիսի 18-ին Հայտարարություն էր տարածել նաև ֆեյսբուքյան էջի միջոցով։ Սակայն օգտվելով ինտերնետային արխիվից՝ հնարավոր եղավ պարզել, որ այս հայտարարությունը նույնն է եղել, օրինակ, 2020 թվականի հոկտեմբերի 18-ին, այսինքն՝ հայտարարության տեքստում որևէ բան չի փոխվել վերջին օրերի իրադարձություններից հետո։ Այնուամենայնիվ, նույն հայտարարությունը մայիսի 18-ին դեսպանատունը ֆեյսբուքյան էջում տարածել էր, ինչը նշանակում է, որ դա կապված է նաև ՀՀ սահմանային լարվածության հետ։ Այս թեմայով երրորդ լուրը Մեծ Բրիտանիայի՝ իր քաղաքացիներին Հայաստան չայցելելու խորհուրդ տալն էր։ Ինչպես արդեն նշեցինք, լուրը տարածվել էր տելեգրամյան ալիքներից մեկից։ Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ քաղաքացիներին խորհուրդ են տալիս զգուշանալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածներից, ինչպես նաև Իջևանի և Նոյեմբերյանի միջև գտնվող ճանապարհի մի հատվածից։ Սակայն հայտարարությունը վերջին անգամ թարմացվել է այս տարվա փետրվարի 24-ին, այսինքն՝ սա ևս չի կարող կապվել վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ։  Ընդ որում, եթե ինտերնետային արխիվի միջոցով նայենք ավելի վաղ տեղադրված հայտարարությունները, ապա կտեսնենք, որ, օրինակ, 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ, երբ դեռ չէր էլ սկվել 44-օրյա պատերազմը, Մեծ Բրիտանիան դարձյալ տեքստով զգուշացնում էր իր քաղաքացիներին Հայաստան այցի վերաբերյալ։ Մինչև պատերազմը զգուշացվում էին միայն Գեղարքունիքի և Տավուշի մարզերի հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, իսկ արդեն նոյեմբերի 5-ից սկսած՝ ամբողջ հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ։ Այսպիսով կարող ենք փաստել, որ թեև ԱՄՆ հայտարարությունը թարմացվել է մայիսի 18-ին, Լեհաստանի դեսպանատունը նոր է ֆեյսբուքյան էջում տարածել Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր չայցելելու մասին հայտարարությունը, այնուամենայնիվ Հայաստանը ռիսկի գոտում էր ավելի վաղ, քան սահմանային վերջին միջադեպերը, իսկ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը նոր հաղորդագրություն չի տարածել։ Նարեկ Մարտիրոսյան
13:53 - 20 մայիսի, 2021
Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ՝ ակնկալելով «հրադադարի ճանապարհին զգալի ապաէսկալացման ականատես լինել այսօր» |tert.am|

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ՝ ակնկալելով «հրադադարի ճանապարհին զգալի ապաէսկալացման ականատես լինել այսօր» |tert.am|

tert.am: Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ռազմական գործողությունները շարունակվում են, հայտնում է Al Jazeera լրատվականը և հավելում, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Բենիամին Նեթանյահուի հետ՝ ակնկալելով «կրակի դադարեցման ճանապարհին էական ապաէսկալացման ականատես լինել այսօր»։Նեթանյահուն, սակայն, նշել է, որ վճռական է տրամադրված ռմբակոծությունների շարունակականության հարցում, քանի դեռ Իսրայելն «իր նպատակին չի հասել»։Հակառակ սրվող իրավիճակին՝ արդեն 11-րդ օրն է, ինչ Իսրայելի և Գազայում իշխող ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի ռեժիմի հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերը չեն կարողացել առաջընթաց գրանցել:Պաշտոնական Վաշինգտոնը խանգարում է հարցի կարգավորմանն ուղղված ՄԱԿ-ի ջանքերի իրագործմանը։ Այն դեմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջարկած բանաձևին, որը մշակվել է Ֆրանսիայի կողմից և կոչ է անում դադարեցնել կրակը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև։ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի առաքելության մամուլի խոսնակը ևս մեկ անգամ շեշտել է Վաշինգտոնի այն դիրքորոշումը, որ հրապարակային հայտարարությունը կարող է խանգարել ռազմական գործողությունները դադարեցնելու Բայդենի ջանքերին: Շարունակությունը՝ tert.am-ում։
10:06 - 20 մայիսի, 2021
ԱՄՆ և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը |armenpress.am|

ԱՄՆ և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցը: Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում տեղի ունեցած երկկողմ հանդիպման մանրամասները հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը: «Պետքարտուղարն ընդգծել է Սիրիայի ժողովրդի համար հումանիտար հասանելիության ապահովման կարևորությունը: Նրանք քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման որոնումների հարցը»,- հայտնել է Փրայսը: Նա ընդգծել է, որ հանդիպմանը Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը փնտրում է «ավելի կայուն ու կանխատեսելի հարաբերություններ Մոսկվայի հետ»: 
09:32 - 20 մայիսի, 2021