ԱՄՆ պետքարտուղարն ու Պաղեստինի նախագահը քննարկել են հրադադարի միջոցառումներն ու մարդասիրական օգնության տրամադրման վերաբերյալ հարցերը |tert.am|
12:38 - 22 մայիսի, 2021

ԱՄՆ պետքարտուղարն ու Պաղեստինի նախագահը քննարկել են հրադադարի միջոցառումներն ու մարդասիրական օգնության տրամադրման վերաբերյալ հարցերը |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի հետ և քննարկել պաղեստինցիների և իսրայելցիների միջև հրադադարի ռեժիմի ապահովման միջոցառումները, հայտնում է Al Jazeera լրատվականը։

Բլինկենն ասել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Պաղեստինի ինքնավարության և ՄԱԿ-ի հետ համագործակցությանը՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու և Գազայի վերակառուցման համար միջազգային աջակցությունը մոբիլիզացնելու համար։

Բլինկենը և Աբբասը հայտարարել են հաղորդակցության գծերը բաց պահելու դիրքորոշմանը հավատարիմ լինելու մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել