Բլինքենը հայտարարել Է, որ օրերս կուղեւորվի Մերձավոր Արեւելք |armenpress.am|
10:55 - 21 մայիսի, 2021

Բլինքենը հայտարարել Է, որ օրերս կուղեւորվի Մերձավոր Արեւելք |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել Է, որ մոտ օրերս մտադիր Է այցելել Մերձավոր Արեւելք: «Այսօր ես խոսել եմ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշքենազիի հետ եւ ողջունել նրա կողմից այն բանի հաստատումը, որ կողմերը հրադադարի շուրջ պայմանավորվել են Եգիպտոսի միջնորդությամբ:

Առաջիկա օրերին ես կուղեւորվեմ տարածաշրջան եւ անհամբերությամբ եմ սպասում Իսրայելի արտաքին գործերի նախարարի եւ Պաղեստինի ու տարածաշրջանային մյուս ղեկավարների հետ հանդիպմանը»,-Բլինքենը գրել Է իր Twitter-ում: Հրադադարի շուրջ համաձայնագիրը Իսրայելի եւ Գազայի հատվածից պաղեստինյան խմբավորումների միջեւ ուժի մեջ Է մտել Երեւանի ժամանակով 03:00-ից: Իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել են, որ հրադադարի սկսվելուց առաջ վերջին ժամերին Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Գազայի ուղղությամբ:

Պաղեստինցիները նույնպես հրթիռներ են արձակել Իսրայելի հարավի ուղղությամբ: Դիտորդները նշում են, որ այժմ հարկավոր կլինի համոզվել, որ երկու կողմերը իսկապես պատրաստ են տեւական ժամանակ պահպանել հրադադարի ռեժիմը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել