Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ՝ ակնկալելով «հրադադարի ճանապարհին զգալի ապաէսկալացման ականատես լինել այսօր» |tert.am|
10:06 - 20 մայիսի, 2021

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ՝ ակնկալելով «հրադադարի ճանապարհին զգալի ապաէսկալացման ականատես լինել այսօր» |tert.am|

tert.am: Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ռազմական գործողությունները շարունակվում են, հայտնում է Al Jazeera լրատվականը և հավելում, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Բենիամին Նեթանյահուի հետ՝ ակնկալելով «կրակի դադարեցման ճանապարհին էական ապաէսկալացման ականատես լինել այսօր»։

Նեթանյահուն, սակայն, նշել է, որ վճռական է տրամադրված ռմբակոծությունների շարունակականության հարցում, քանի դեռ Իսրայելն «իր նպատակին չի հասել»։

Հակառակ սրվող իրավիճակին՝ արդեն 11-րդ օրն է, ինչ Իսրայելի և Գազայում իշխող ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի ռեժիմի հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերը չեն կարողացել առաջընթաց գրանցել:

Պաշտոնական Վաշինգտոնը խանգարում է հարցի կարգավորմանն ուղղված ՄԱԿ-ի ջանքերի իրագործմանը։ Այն դեմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջարկած բանաձևին, որը մշակվել է Ֆրանսիայի կողմից և կոչ է անում դադարեցնել կրակը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև։ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի առաքելության մամուլի խոսնակը ևս մեկ անգամ շեշտել է Վաշինգտոնի այն դիրքորոշումը, որ հրապարակային հայտարարությունը կարող է խանգարել ռազմական գործողությունները դադարեցնելու Բայդենի ջանքերին:

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել