ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Սև ծովում այսօր մեկնարկում են Sea Breeze-2021 զորավարժությունները |azatutyun.am|

Սև ծովում այսօր մեկնարկում են Sea Breeze-2021 զորավարժությունները |azatutyun.am|

azatutyun.am: Ամերիկայից, Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից ավելի քան երեք տասնյակ երկրների մասնակցությամբ զորավարժությունների սցենարով ծովում, օդում և ցամաքում ուժերի համատեղումն է, իրականացվելու են փոխգործակցության տարբեր վարժություններ, այդ թվում՝ պայմանական հակառակորդի նավերի, հակաօդային պաշտպանության համակարգերի չեզոքացում, ռազմամթերքի պահեստների ոչնչացում։ Մշակվում են ճգնաժամային իրավիճակներում հումանիտար օգնություն ցուցաբերելու, բնական աղետների կամ տեխնածին պատահարների, վթարների հետևանքները վերացնելու համատեղ գործողություններ։ Զորավարժություններում ներգրավված է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Ross հածանավը, որը շաբաթ օրը խարիսխ է ձգել Օդեսայի նավահանգստում; Ամերիկյան ռազմանավի վրա Tomahawk թևավոր հրթիռներ արձակող 90 կայան կա, անձնակազմի քանակը գերազանցում է 300-ը։ Մինչ զորավարժությունների մեկնարկը Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտնել էր, որ դրանց 5 հազար զինծառայողներ են մասնակցելու, 32 նավ և չորս տասնյակ ինքնաթիռներ։ Ամերիկյան հածանավի Օդեսա հասնելու նույն օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե ռուսական ուժերը հետևում են դրա գործողություններին:
10:25 - 28 հունիսի, 2021
Ֆլորիդայում փլուզված 12-հարկանի շենքի փլատակների տակ գտնվողների որոնումները շարունակվում են, դեռևս 150 մարդ անհայտ կորած է համարվում |tert.am|

Ֆլորիդայում փլուզված 12-հարկանի շենքի փլատակների տակ գտնվողների որոնումները շարունակվում են, դեռևս 150 մարդ անհայտ կորած է համարվում |tert.am|

tert.am: Ֆլորիդայում օրերս փլուզված 12-հարկանի շենքի փլատակների տակ գտնվողների որոնումները շարունակվում են, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ դեռևս 150 մարդ անհայտ կորած է համարվում, հայտնաբերվել է 9 դի։Հայտնի է, որ շաբաթ օրը հրապարակված 2018 թվականի ինժեներական զեկույցի համաձայն՝ 12-հարկանի ծովափնյա Champlain Towers-ի նախնական նախագծում «լուրջ սխալ» է եղել, որը փոչընդոտել է ջրի արտահոսքին շենքի հիմքից։Որոնողափրկարարական աշխատանքներ կատարող խմբերին այժմ փրկարարներ են միացել Իսրայելից և Մեքսիկայից։Առայժմ հայտնի է 9 զոհի մասին, որոնցից նույնականացվել է 4 մարմին․ նրանք են՝ 79-ամյա Գլեդիս Լոզանոն և նրա 83-ամյա ամուսինը՝ Անտոնիոն, 54-ամյա Սթեյսի Ֆանգը և 54-ամյա Մանուել Լաֆոնտը։ Սթեյսի Ֆանգի 15-ամյա որդուն փլատակների տակից ողջ են գտել։Շենքը բաղկացած է եղել 136 բնակարանից, որոնցից 55-ը փլվել են։ Այն կանգուն է 1980 թվականից և կառուցվել է չորացված ջրային տարածքի վրա, ինչը, մասնագետների կարծիքով, մտահոգիչ է։ Սակայն շենքի փլուզման հիմնական պատճառը դեռևս հայտնի չէ, և հետաքննությունն իրականացվելու է որոնողափրկարարական աշխատանքների ավարտից հետո միայն։
10:00 - 28 հունիսի, 2021
Աֆղանստանի ղեկավարները Վաշինգտոնում քննարկել են ԱՄՆ-ի հետ հետագա համագործակցության հեռանկարները |azatutyun.am|

Աֆղանստանի ղեկավարները Վաշինգտոնում քննարկել են ԱՄՆ-ի հետ հետագա համագործակցության հեռանկարները |azatutyun.am|

azatutyun.am: Աֆղանստանից միջազգային ուժերը դուրս բերելուց հետո Միացյալ Նահանգների աջակցությունը Աֆղանստանին շարունակվելու է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը՝ Սպիտակ տանն ընդունելով Աֆղանստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Աշրաֆ Ղանին ասել է, որ հարգում է ամերիկյան զորքերը Աֆղանստանից դուրս բերելու Բայդենի որոշումը, նշելով, որ այդ որոշումը բոլորին ստիպել է վերահաշվարկել ու վերանայել իրենց դիրքորշումները։ Աղֆանստանի պատվիրակությունը նույն օրը, ավելի վաղ հանդիպել էր ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլյոդ Օսթինի հետ։ «Ամերիկացի և աֆղան զինվորները կողք կողքի կռվել են ընդհանուր նպատակների համար։ Ես համոզված եմ, որ «Վճռական աջակցության» առաքելության ավարտից հետո մենք կանցնենք նոր հարաբերությունների Աֆղանստանի և աֆղանական ուժերի հետ», - ասել է Պենտագոնի ղեկավարը։ Աֆղանստանում կառավարական զորքերը երկու տասնամյակ պայքար են մղում «Թալիբան» շարժման զինյալների դեմ։ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ուժերը մինչև սեպտեմբերի 11-ը դուրս են բերվելու Աֆղանստանից։ Այս հեռանկարից ոգևորված թալիբանները վերջին երկու շաբաթների ընթացքում նոր տարածքներ են վերցրել իրենց վերահսկողության տակ։ Հյուսիսում նրանք հասել են Տաջիկստանի սահման ու գրավել սահմանային անցակետերից մեկը։ Աֆղանստանի նախագահը Վաշինգտոնում, լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է, որ կառավարական զորքերը վեց շրջան հետ են վերցրել։ Նրա խոսքերով՝ հետևանքների կառավարումը Քաբուլի գործն է։
10:16 - 27 հունիսի, 2021
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ |1tv.ge|

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ |1tv.ge|

1tv.ge: Ըստ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ, հանրապետական ​​Ջիմ Ռիշի, օրենսդիր մարմինը մի քանի փաստաթուղթ է ընդունել, այդ թվում՝ չորս բանաձև, որոնցից մեկը վերաբերում է Վրաստանին: «Բանաձև 176»-ը կոչ է անում Վրաստանի բոլոր կուսակցություններին անհապաղ գործել 2021 թվականի ապրիլի 19-ին ստորագրված համաձայնագրին համապատասխան, և այստեղ Սենատը վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանին, նրա տարածքային ամբողջականությունը և եվրատլանտյան հանրությանն անդամակցելու վրացիների ձգտումները: «Ես ուրախ եմ, որ մեր բանաձևը Վրաստանի բոլոր կուսակցություններին կոչ է անում ստորագրել և կատարել ապրիլի 19-ին ձեռք բերված համաձայնագիրը: Այստեղ նույնպես ես մտահոգված եմ այն ​​տեղեկություններով, որ որոշ կուսակցություններ ​​չեն հարգում համաձայնագիրը և գործում են անբարեխիղճ կերպով: Վրաստանի բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները և առաջ գնան սույն պայմանագրի դրույթներին համապատասխան: ԱՄՆ-ը կշարունակի աջակցել վրաց ժողովրդի ժողովրդավարական ապագային», – ասաց Ռիշին:
20:21 - 26 հունիսի, 2021
ԱՄՆ կոնգրեսականն անընդունելի է համարում Բաքվում հայ ռազմագերիների դեմ սկսված դատական գործընթացները |armenpress.am|

ԱՄՆ կոնգրեսականն անընդունելի է համարում Բաքվում հայ ռազմագերիների դեմ սկսված դատական գործընթացները |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումներն անընդունելի են: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ անդրադառնալով հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանում սկսված կեղծ դատավարության փաստին: «Ռազմագերիներին դատապարտելը միջազգային կոնվենցիաների կոպտագույն խախտում է և ևս մեկ ապացույց նրա, որ Ադրբեջանն ակնհայտորեն անարգում է մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը»,- նշել է Շիֆը: Նա ընդգծել է, որ մինչև իրենք աշխատանքներ են տանում ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ, ԱՄՆ-ն պետք է անհետևանք չթողնի Ադրբեջանի կողմից իրականացվող գործողություններն ու կրկին գործի դնի այն արգելքը, որով չի թույլատրվում ԱՄՆ կողմից ռազմական աջակցությունը Բաքվի ռեժիմին: «Չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանն անպատժելի կերպով խախտի մարդու իրավունքներն ու  ոտնահարի միջազգային նորմերը»,- նշել է ԱՄՆ կոնգրեսականը:
13:53 - 25 հունիսի, 2021
Բայդենն արտակարգ դության ռաժիմ է հայտարարել Ֆլորիդայում շենքը փլվելուց հետո |armenpress.am|

Բայդենն արտակարգ դության ռաժիմ է հայտարարել Ֆլորիդայում շենքը փլվելուց հետո |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունիսի լույս 25-ի գիշերն ստորագրել Է հրամանագիր Ֆլորիդայի նահանգում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու մասին այնտեղ բնակելի շենքի փլվելուց հետո, ինչպես նաեւ կարգադրել Է դաշնային օգնություն տրամադրել տեղի իշխանություններին: Այդ մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Այսօր նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Ֆլորիդայի նահանգում արտակարգ դրության մասին եւ կարգադրել Է (տրամադրել) դաշնային օգնություն ի լրումն տեղի իշխանությունների եւ նահանգի (իշխանությունների) ջանքերի արտակարգ պայմանների կապակցությամբ, որոնք առաջացել են Սերֆսայդ քաղաքում շենքը փլվելու հետեւանքով»,- ասված Է հաղորդագրության մեջ: Բայդենի կարգադրությունը ենթադրում Է օգնություն Ֆլորիդայի իշխանություններին ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության եւ երկրի Արտակարգ իրավիճակների դաշային վարչության կողմից: Հունիսի լույս 24-ի գիշեր 12-հարկանի շենք Է փլվել Մայամի Դեյդի օկրուգի Սերֆսայդ քաղաքում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհվել Է մեկ մարդ, 99 մարդու ճակատագիրը մնում Է անհայտ: Պատահարի շրջանում սահանափակված Է տրանսպորտի երթեւեկությունը: Տեղում աշխատում են ոստիկանության եւ հշեջ ծառայությունների աշխատակիցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:35 - 25 հունիսի, 2021
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը վերադարձել է Մոսկվա |armtimes.com|

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը վերադարձել է Մոսկվա |armtimes.com|

armtimes.com: Հինգշաբթի ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը վերադարձել է Մոսկվա՝ ակնկալելով Ռուսաստանի հետ կանխատեսելի ու կայուն հարաբերություններ, հայտնում է Interfax-ը: Նա հիշեցրել է Ժնևում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը՝ Վաշինգտոնն ու Մոսկվան պատասխանատու են կառուցել նորմալ հարաբերություններ: «Մենք պետք է համագործակցենք այնտեղ, որտեղ այն համապատասխանում է մեր փոխադարձ շահերին, իսկ որտեղ տարաձայնություններ ունենք, կարևոր է վարել բաց և անկեղծ երկխոսություն», - ասել է Սալիվանը: Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների դեսպանների աշխատանքի վայր վերադառնալու մասին համաձայնությունը ձեռք է բերվել հունիսի 16-ին Ժնևում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովում: Անցյալ կիրակի՝ հունիսի 20-ին, Վաշինգտոն վերադարձավ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը:
19:30 - 24 հունիսի, 2021
Մերկելը ողջունել է Բայդեն-Պուտին հանդիպման անցկացումը |armenpress.am|

Մերկելը ողջունել է Բայդեն-Պուտին հանդիպման անցկացումը |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է հունիսի 16-ին Ժնևում տեղի ունեցած հանդիպումն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Այս մասին կանցլերը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: «Կարծում եմ՝ մենք ԱՄՆ հետ գտանք ընդհանուր հիմք ոչ միայն աշխարհաքաղաքական մարտահրավերները հստակեցնելու, այլև համատեղ գործողությունները համաձայնեցնելու համար: Դա վերաբերում է Ռուսաստանին, Չինաստանին, ինչպես նաև այն հարցերին, թե ինչ դաշինքներ կարող ենք ստեղծել ու որոնք են մեր շահերը»,- ասել է Մերկելը: Նա տեղեկացրել է, որ Գերմանիան շարունակելու է այս և այլ հարցերի շուրջ մտքերի փոխանակությունն ԱՄՆ հետ: Բարձր գնահատելով Բայդեն-Պուտին հանդիպումը՝ Մերկելն ասել է. «Կարծում եմ, որ անկախ բոլոր տարաձայնությունների՝ պետք է բաց պահել դռները երկխոսության համար, հստակ ուրվագծել մեր դիրքերն ու հետաքրքրությունները և ուսումնասիրել, թե լուծման ինչ միջանցքներ կան»:
19:47 - 23 հունիսի, 2021
Հայկ Չոբանյանն ընդունել է Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը

Հայկ Չոբանյանն ընդունել է Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հունիսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ մամուլի ծառայությունը։ Նախարարի պաշտոնակատարը ողջունել է հյուրերին և նշել, որ այս հանդիպումը հարմար առիթ է վերսկսելու Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ԲՏԱ նախարարության միջև համագործակցությունը, երկարաժամկետ կտրվածքով քննարկելու  համատեղ իրականացվող նախագծերը և նախաձեռնությունները: Կարևորելով առկա համագործակցությունը՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ ՏՏ ոլորտի կայացման գործում ԱՄՆ-ը մեծ աջակցություն է ցուցաբերել 2000-ականներին՝ հատկապես ԱՄՆ հայկական սփյուռքի օժանդակությամբ: Ամերիկյան ներդրումների միջոցով բազմաթիվ ձեռնարկություններ են հիմնվել Հայաստանում, ինժեներական սեկտորի բավականին ներկայանալի բազա է ստեղծվել,  կիսահաղորդչային արդյունաբերության գլոբալ քարտեզի վրա Հայաստանն իր դիրքն է ապահովել, ներկայումս էլ՝ մեծ հնարավորություններ են առկա այս ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Նախարարի պաշտոնակատարը դեսպանին է ներկայացրել Արդյունաբերական քաղաքի նախագիծը, անդրադարձել է  Ինժեներական քաղաքի ծրագրին, և հրավիրել է դեսպանին մոտ ապագայում համատեղ այց իրականացնել այնտեղ: Հայկ Չոբանյանը կարևորել է նաև ԱՄՆ ՄԶԳ դերը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ոլորտում, որի շրջանակներում թվայնացման ոլորտին առնչվող մի շարք ծրագրեր են իրականացվում: Դեսպան Լին Թրեյսին  շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա շնորհավորել է ՀՀ կառավարությանը և հայ ժողովրդին ընտրությունների հաջող անցկացման համար: Դեսպանը հայտնել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցելու Հայաստանին՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունների էկոհամակարգ ստեղծելու, ոլորտի վերաբերյալ խորհրդատվություն և աջակցություն տրամադրելու հարցերում: Հանդիպման ընթացքում նախարարի պաշտոնակատարն ու դեսպանն անդրադարձել են համատեղ իրականացվող տեխնոկրթական ծրագրերի, կիբերանվտանգության, արհեստական բանականության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի: Հանդիպման ավարտին Հայկ Չոբանյանը հրավիրել է դեսպանին մասնակցելու հոկտեմբերին կայանալիք տեխնոլոգիական շաբաթի միջոցառումներին:
20:22 - 22 հունիսի, 2021