Աֆղանստանի ղեկավարները Վաշինգտոնում քննարկել են ԱՄՆ-ի հետ հետագա համագործակցության հեռանկարները |azatutyun.am|
10:16 - 27 հունիսի, 2021

Աֆղանստանի ղեկավարները Վաշինգտոնում քննարկել են ԱՄՆ-ի հետ հետագա համագործակցության հեռանկարները |azatutyun.am|

azatutyun.am: Աֆղանստանից միջազգային ուժերը դուրս բերելուց հետո Միացյալ Նահանգների աջակցությունը Աֆղանստանին շարունակվելու է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը՝ Սպիտակ տանն ընդունելով Աֆղանստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Աշրաֆ Ղանին ասել է, որ հարգում է ամերիկյան զորքերը Աֆղանստանից դուրս բերելու Բայդենի որոշումը, նշելով, որ այդ որոշումը բոլորին ստիպել է վերահաշվարկել ու վերանայել իրենց դիրքորշումները։

Աղֆանստանի պատվիրակությունը նույն օրը, ավելի վաղ հանդիպել էր ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլյոդ Օսթինի հետ։

«Ամերիկացի և աֆղան զինվորները կողք կողքի կռվել են ընդհանուր նպատակների համար։ Ես համոզված եմ, որ «Վճռական աջակցության» առաքելության ավարտից հետո մենք կանցնենք նոր հարաբերությունների Աֆղանստանի և աֆղանական ուժերի հետ», - ասել է Պենտագոնի ղեկավարը։

Աֆղանստանում կառավարական զորքերը երկու տասնամյակ պայքար են մղում «Թալիբան» շարժման զինյալների դեմ։ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ուժերը մինչև սեպտեմբերի 11-ը դուրս են բերվելու Աֆղանստանից։ Այս հեռանկարից ոգևորված թալիբանները վերջին երկու շաբաթների ընթացքում նոր տարածքներ են վերցրել իրենց վերահսկողության տակ։ Հյուսիսում նրանք հասել են Տաջիկստանի սահման ու գրավել սահմանային անցակետերից մեկը։

Աֆղանստանի նախագահը Վաշինգտոնում, լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է, որ կառավարական զորքերը վեց շրջան հետ են վերցրել։ Նրա խոսքերով՝ հետևանքների կառավարումը Քաբուլի գործն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել