ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, 156 մարդու ճակատագիրն անհայտ է |tert.am|
10:05 - 27 հունիսի, 2021

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, 156 մարդու ճակատագիրն անհայտ է |tert.am|

tert.am: ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով 5-ի, 156 մարդ համարվում է անհետ կորած, հաղորդում է ТАСС-ը:

«Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Զոհերի թիվը հասել է 5-ի, դեռևս որևէ տեղեկություն չունենք 156 մարդու ճակատագրի մասին»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Մայամի-Դեյդ շրջանի ղեկավար Դանիելլա-Լիվայն Կավան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել