Ֆլորիդայում փլուզված 12-հարկանի շենքի փլատակների տակ գտնվողների որոնումները շարունակվում են, դեռևս 150 մարդ անհայտ կորած է համարվում |tert.am|
10:00 - 28 հունիսի, 2021

Ֆլորիդայում փլուզված 12-հարկանի շենքի փլատակների տակ գտնվողների որոնումները շարունակվում են, դեռևս 150 մարդ անհայտ կորած է համարվում |tert.am|

tert.am: Ֆլորիդայում օրերս փլուզված 12-հարկանի շենքի փլատակների տակ գտնվողների որոնումները շարունակվում են, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ դեռևս 150 մարդ անհայտ կորած է համարվում, հայտնաբերվել է 9 դի։

Հայտնի է, որ շաբաթ օրը հրապարակված 2018 թվականի ինժեներական զեկույցի համաձայն՝ 12-հարկանի ծովափնյա Champlain Towers-ի նախնական նախագծում «լուրջ սխալ» է եղել, որը փոչընդոտել է ջրի արտահոսքին շենքի հիմքից։

Որոնողափրկարարական աշխատանքներ կատարող խմբերին այժմ փրկարարներ են միացել Իսրայելից և Մեքսիկայից։

Առայժմ հայտնի է 9 զոհի մասին, որոնցից նույնականացվել է 4 մարմին․ նրանք են՝ 79-ամյա Գլեդիս Լոզանոն և նրա 83-ամյա ամուսինը՝ Անտոնիոն, 54-ամյա Սթեյսի Ֆանգը և 54-ամյա Մանուել Լաֆոնտը։ Սթեյսի Ֆանգի 15-ամյա որդուն փլատակների տակից ողջ են գտել։

Շենքը բաղկացած է եղել 136 բնակարանից, որոնցից 55-ը փլվել են։ Այն կանգուն է 1980 թվականից և կառուցվել է չորացված ջրային տարածքի վրա, ինչը, մասնագետների կարծիքով, մտահոգիչ է։ Սակայն շենքի փլուզման հիմնական պատճառը դեռևս հայտնի չէ, և հետաքննությունն իրականացվելու է որոնողափրկարարական աշխատանքների ավարտից հետո միայն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել