Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Եգիպտոսը հայտարարում է միջանցքի բացման մասին՝ Գազայի հատված մարդասիրական օգնության առաքման համար |azatutyun.am|

Եգիպտոսը հայտարարում է միջանցքի բացման մասին՝ Գազայի հատված մարդասիրական օգնության առաքման համար |azatutyun.am|

azatutyun.am: Հոկտեմբերի 19-ի գիշերը Եգիպտոսը հայտարարեց Ռաֆահ անցակետով «կայուն» միջանցքի բացման մասին՝ Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար։ «Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Սիսին և Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը պայմանավորվել են Ռաֆահ տերմինալի միջոցով Գազայի հատված կայուն մարդասիրական օգնության մատակարարման շուրջ», - հայտարարել է Եգիպտոսի նախագահի խոսնակ Ահմեդ Ֆահմին։ Նա չի հստակեցրել, թե երբ կսկսվեն մատակարարումները։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին ասել է, որ նախագահ Սիսին իր հետ հեռախոսազրույցում համաձայնել է մինչև 20 բեռնատար մարդասիրական օգնություն ուղարկել Գազա։ Նրա խոսքով՝ մարդասիրական օգնություն ունեցող բեռնատարները, ամենայն հավանականությամբ, Ռաֆահի սահմանային անցակետով կանցնեն ուրբաթից ոչ շուտ։  
09:50 - 19 հոկտեմբերի, 2023
Բայդենը հայտարարել է Գազային և Հորդանան գետի Արևմտյան ափին 100 մլն դոլարի հումանիտար օգնություն տրամադրելու մասին
 |tert.am|

Բայդենը հայտարարել է Գազային և Հորդանան գետի Արևմտյան ափին 100 մլն դոլարի հումանիտար օգնություն տրամադրելու մասին |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի պաղեստինցիներին 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրելու մասին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին  Բայդենը հայտարարել է Իսրայելի ղեկավարների հետ բանակցություններից հետո: «Այսօր ես նաև հայտարարում եմ հավելյալ 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն Գազային և Հորդանան գետի Արևմտյան ափին, որը կօգնի ավելի քան 1 միլիոն պաղեստինցիներին, որոնք հարկադրված են եղել թողնել իրենց տները, այդ թվում՝ աջակցություն կցուցաբերվի Գազայում տիրող արտակարգ իրավիճակի առումով», - ասել է նա։ Բայդենի խոսքով՝ Վաշինգտոնը համագործակցում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ՝ օգնելու կարիքավորներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը ապահովել Կարմիր Խաչի աշխատակիցների մուտքը հիվանդանոցներ, ինչպես նաև բացել անցնելու ուղիներ մարդասիրական օգնության փոխադրման համար։
23:35 - 18 հոկտեմբերի, 2023
Գազայի հատվածում ավելի քան 1 միլիոն մարդ լքել է իր տունը. ՄԱԿ |hetq.am|

Գազայի հատվածում ավելի քան 1 միլիոն մարդ լքել է իր տունը. ՄԱԿ |hetq.am|

hetq.am: Իսրայելա-պաղեստինյան հակամարտության հերթական սրման ֆոնին Գազայի հատվածում ներքին տեղահանվածների թիվը հասել է 1 միլիոնի: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ «Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ներքին տեղահանվածների թիվը հասել է 1 միլիոնի, այդ թվում՝ ավելի քան 352 հազար մարդ այժմ ապաստան է գտել ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող դպրոցներում<..>: Մոտ 55 հազար մարդ էլ բնակվում է 51 այլ ապաստարաններում»,- նշվում է հայտարարության մեջ։ ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը նաև նշել է, որ «Գազայի հատվածում մնացել է հիմնական սննդամթերքի միայն երկու շաբաթվա պաշար, իսկ մթերային խանութներում՝ընդամենը չորսից հինգ օրվա»։  Ավելի վաղ, տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Իսրայելը փակել է դեպի Գազայի հատված հումանիտար բեռների առաքումը։
13:45 - 18 հոկտեմբերի, 2023
Բայդենը ժամանեց Իսրայել |azatutyun.am|

Բայդենը ժամանեց Իսրայել |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ժամանել է Իսրայել, ուր այցելում է «Համաս»-ի հետ այդ երկրի պատերազմի ընդլայնումը կանխելու դիվանագիտական ջանքեր գործադրելու համար, հաղորդում է Associated Press-ը: Միաժամանակ, գործակալությունը նշում է, որ խնդիրը բարդացել է Գազայի հատվածում հիվանդանոցին գիշերը հասցված հարվածից հետո, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել: Դա վրդովմունքի ալիք է բարձրացրել Մերձավոր Արևելքում և դարձել Հորդանանում Բայդենի մասնակցությամբ քառակողմ հանդիպման չեղարկման պատճառ: Այժմ ԱՄՆ նախագահի այցը կսահմանափակվի Թել Ավիվով, որտեղ, ինչպես ակնկալվում է, Բայդենը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումներում ջանքեր է գործադրելու՝ հասնելու Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի թույլտվության: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է իսրայելցիներից տեղեկանալ տեղում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև «որոշ կոշտ հարցեր տալ՝ որպես բարեկամ»:
13:07 - 18 հոկտեմբերի, 2023
Տարբեր երկրներում մարդիկ դուրս են եկել փողոց Գազայի հատվածի հիվանդանոցին հարվածելուց հետո |armeniasputnik.am|

Տարբեր երկրներում մարդիկ դուրս են եկել փողոց Գազայի հատվածի հիվանդանոցին հարվածելուց հետո |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հարվածից հետո ի պաշտպանություն Պաղեստինի ցույցեր են սկսվել Թուրքիայում, Թունիսում, Լիբանանում, Իրանում, Գերմանիայում, Հորդանանում, Սիրիայում և այլ երկրներում։ Շատ քաղաքներում դրանք տեղի են ունեցել Իսրայելի և ԱՄՆ դեսպանատների և հյուպատոսությունների մոտ:   «Դո՛ւրս եկեք Թուրքիայից, Ամերիկա մարդասպան»- նման կարգախոսով թուրքերը Ստամբուլում բողոքի ակցիա են կազմակերպել ԱՄՆ հյուպատոսարանի մոտ։ Բացի այդ, նրանք հրավառ նյութեր են շպրտել դեսպանատան շենքի ուղղությամբ և փորձել են գրոհել այն։   Ցույցը ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:   Հորդանանում հազարավոր ցուցարարներ փորձել են ներխուժել Իսրայելի դեսպանատուն, նույնիսկ հրկիզել են շենքը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ հրադադար հայտարարել Մերձավոր Արևելքում։
10:58 - 18 հոկտեմբերի, 2023
Գազայի հիվանդանոցում առնվազն 500 մարդու կյանք խլած պայթյունի համար Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մեղադրել են մեկը մյուսին |armenpress.am|

Գազայի հիվանդանոցում առնվազն 500 մարդու կյանք խլած պայթյունի համար Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մեղադրել են մեկը մյուսին |armenpress.am|

armenpress.am: Գազայի հիվանդանոցներից մեկում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 500 մարդ է զոհվել։ Հիվանդանոցում գտնվում էին ինչպես բազմաթիվ վիրավորներ, այնպես էլ տեղահանված պաղեստինցիներ։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը և Իսրայելը տեղի ունեցածի համար մեղադրել են մեկը մյուսին։ ՀԱՄԱՍ-ը ալ-Ահլի հիվանդանոցում որոտացած պայթյունն անվանել է «սարսափելի կոտորած»՝ նշելով, որ այն տեղի է ունեցել իսրայելական հարվածի հետևանքով։ Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) մեղադրել է «Պաղեստինյան իսլամական ջիհադ» կազմակերպությանը, որը մասնակցել է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակմանը։ ԻՊԲ-ին նշել է, որ ջիհադի զինյալները հրթիռներ են արձակել հիվանդանոցի մերձակայքում, և որ տվյալ կազմակերպության պատասխանատվությունը հաստատել են «տարբեր աղբյուրների հետախուզական տվյալները»։ Իսրայելական կողմը նաև նշել է, որ հոկտեմբերի 7-ին պատերազմի սկսվելուց ի վեր զինյալ խմբերի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված 450 հրթիռ ընկել է հենց Գազայի տարածքում։ «Պաղեստինյան իսլամական ջիհադ»-ը հերքել է այս հայտարարությունները՝ Իսրայելին մեղադրելով այն բանում, որ երկիրը «փորձում է խուսափել իր կողմից իրականացված դաժան կոտորածի պատասխանատվությունից»։ Կազմակերպությունը մատնանշել է այն փաստը, որ Իսրայելը կարգադրել էր տարհանել մարդկանց ալ-Ահլի հիվանդանոցից։ Նախքան հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունը Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր իսրայելական հարվածներից շուրջ 2800 զոհի և 9700 վիրավորի մասին։ Եվս 1200 մարդ, ըստ գերատեսչության, կարող է մնացած լինել փլվածքների տակ։ Իսրայելը հայտնել է ավելի քան 1400 զոհի մասին․ նրանց մեծ մասը քաղաքացիական անձինք են, որոնք սպանվել են հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ։ Գրեթե 200 մարդ գերեվարվել է ՀԱՄԱՍ-ի կողմից։
10:40 - 18 հոկտեմբերի, 2023
Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածից հետո Հորդանանը չեղարկել է Բայդենի հետ նախատեսված քառակողմ հանդիպումը |azatutyun.am|

Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածից հետո Հորդանանը չեղարկել է Բայդենի հետ նախատեսված քառակողմ հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածից հետո, Հորդանանը չեղարկել է այսօր նախատեսված քառակողմ հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ: Այդ մասին հաղորդել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի արտգործնախարար Այման Աս-Սաֆադիին: Ավելի վաղ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվել է Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը, The Times of Israel-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ի նշան հիվանդանոցի ռմբակոծման դեմ բողոքի: Բացի Բայդենից և Աբասից՝ գագաթնաժողովին մասնակցելու էին նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին և Հորդանանի թագավոր Աբդալա երկրորդը: Սպիտակ տունը հաստատել է Բայդենի Հորդանան այցի չեղարկումը: Միացյալ Նահանգների նախագահն արդեն ուղևորվել է Մերձավոր Արևելք: Այսօր նա նախատեսում է Իսրայելում հանդիպել վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ և ցույց տալ Վաշինգտոնի աջակցությունը Թել Ավիվին «Համաս»-ի հարձակումից հետո:
10:18 - 18 հոկտեմբերի, 2023
Իրանը չի բացառել առաջիկա ժամերին Դիմադրության առաջնորդների կողմից Իսրայելի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը |news.am|

Իրանը չի բացառել առաջիկա ժամերին Դիմադրության առաջնորդների կողմից Իսրայելի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը |news.am|

news.am: Առաջիկա ժամերին դիմադրության ճակատից հնարավոր են կանխարգելիչ միջոցառումներ: Այս մասին երեկ երեկոյան հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը՝ խոսելով Իսրայելի և Գազայի հատվածի միջև պատերազմի մասին, փոխանցում է IRNA-ն։ Նա հիշեցրել է դիմադրության առաջնորդների հետ իր հանդիպումների մասին, այդ թվում՝ լիբանանյան «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Սայեդ Հասան Նասրալլայի հետ։ «Հեզբոլլահի համար կան բոլոր հնարավոր տարբերակներն ու սցենարները։ Նրանց հաշվարկներում ամեն ինչ ճիշտ է հաշվի առնվել, և դիմադրության առաջնորդները թույլ չեն տա Սիոնիստական ​​ռեժիմին (Իսրայել-խմբ.) որևէ քայլ ձեռնարկել տարածաշրջանում։ Առաջիկա ժամերին հնարավոր է ցանկացած նախաձեռնողական քայլ»,- ասել է Ամիրաբդոլլահյանը։ Նրա խոսքով, դիմադրության բոլոր առաջնորդները այն կարծիքին են, որ իրենք քաղաքական լուծման հնարավորություն կտան, սակայն «ցանկացած գործողություն հնարավոր է», եթե Իսրայելը շարունակի իր ռազմական հանցագործությունները խաղաղ բնակչության դեմ։ Իրանի արտգործնախարարը վստահեցրել է, որ դիմադրության ճակատն ի վիճակի է «երկարատև պատերազմներ վարել թշնամու դեմ», և շարունակվող հակամարտության ընդլայնումը կփոխի Իսրայելի քարտեզը։ Նա նշել է, որ իսլամական երկրների գործընկերների հետ զրույցների ընթացքում նրանք եկել են այն եզրակացության, որ «եթե ՄԱԿ-ի սահմանափակ հնարավորությունները չօգտագործվեն, ռեժիմի դեմ նոր ճակատներ բացելու հնարավորությունն անխուսափելի է»։ Ամիրաբդոլլահյանն ասել է, որ Իրանը չի աջակցում հակամարտության ընդլայնմանը, սակայն հնարավոր է, որ երկիրը մտնի պատերազմի մեջ, քանի որ ոչ մի կողմ չի կարող անտարբեր մնալ ստեղծված իրավիճակի նկատմամբ։ «Եթե մենք այսօր չպաշտպանենք Գազան, վաղը պետք է պաշտպանենք մեր քաղաքները: Նասրալլան նաեւ հայտարարել է, որ եթե իրենք կանխարգելիչ գործողություններ չձեռնարկեն, ապա ստիպված կլինեն Բեյրութում կռվել սիոնիստական ​​ուժերի դեմ»,- ասել է նա։ Ավելի մանրամասն` news.am-ում։ 
09:13 - 17 հոկտեմբերի, 2023