Բայդենը ժամանեց Իսրայել |azatutyun.am|
13:07 - 18 հոկտեմբերի, 2023

Բայդենը ժամանեց Իսրայել |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ժամանել է Իսրայել, ուր այցելում է «Համաս»-ի հետ այդ երկրի պատերազմի ընդլայնումը կանխելու դիվանագիտական ջանքեր գործադրելու համար, հաղորդում է Associated Press-ը:

Միաժամանակ, գործակալությունը նշում է, որ խնդիրը բարդացել է Գազայի հատվածում հիվանդանոցին գիշերը հասցված հարվածից հետո, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել: Դա վրդովմունքի ալիք է բարձրացրել Մերձավոր Արևելքում և դարձել Հորդանանում Բայդենի մասնակցությամբ քառակողմ հանդիպման չեղարկման պատճառ:

Այժմ ԱՄՆ նախագահի այցը կսահմանափակվի Թել Ավիվով, որտեղ, ինչպես ակնկալվում է, Բայդենը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումներում ջանքեր է գործադրելու՝ հասնելու Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի թույլտվության:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է իսրայելցիներից տեղեկանալ տեղում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև «որոշ կոշտ հարցեր տալ՝ որպես բարեկամ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել