Իսրայելը 10 միլիարդ դոլարի օգնություն է խնդրել ԱՄՆ-ից. The New York Times
13:26 - 17 հոկտեմբերի, 2023

Իսրայելը 10 միլիարդ դոլարի օգնություն է խնդրել ԱՄՆ-ից. The New York Times

Իսրայելը Միացյալ Նահանգներից 10 միլիարդ դոլար գումարի արտակարգ օգնություն է խնդրել: Այդ մասին հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով երեք պաշտոնյաների:

Ինչպես նշում է հրատարակությունը, ամերիկացի օրենսդիրներն այժմ համատեղ օգնության փաթեթ են մշակում Իսրայելի և Ուկրաինայի համար։

Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ ամերիկյան վարչակազմը մտադիր է 2 միլիարդ դոլարից զգալիորեն ավելին պահանջել՝ Ուկրաինային ու Իսրայելին աջակցություն տրամադրելու և այլ կարիքների համար։

ԱՄՆ Կոնգրեսը Սպիտակ տան հետ ներկայումս մշակում է օգնության փաթեթ, որը  կներառի նաև Ուկրաինայի, Թայվանի և ԱՄՆ-Մեքսիկա սահմանի համար նախատեսված միջոցները։ Այս մասին հայտնում է NYT-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել