Իսրայելը վստահեցրել է, որ չի արգելափակի Եգիպտոսից Գազա մարդասիրական բեռների փոխադրումը |news.am|
10:02 - 19 հոկտեմբերի, 2023

Իսրայելը վստահեցրել է, որ չի արգելափակի Եգիպտոսից Գազա մարդասիրական բեռների փոխադրումը |news.am|

news.am: Այսօր վարչապետ Նաթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​արգելափակի Եգիպտոսից Գազա մարդասիրական բեռների փոխադրումը, «եթե խոսքը գնում է Գազայի հատվածի հարավային խաղաղ բնակչության սննդի, ջրի և դեղորայքի մասին», հաղորդում է BBC-ն։

Իսրայելական ընտանիքները, որոնց հարազատները պատանդ են պահվում Գազայում, վրդովված են իշխանությունների այս որոշումից, հայտնում է Times of Israel-ը։

Պատանդների ընտանիքներն ասում են, որ մարդասիրական օգնությունը չպետք է մտնի Գազա, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը շարունակում է պատանդներ պահել: Վերջին տվյալներով՝ զինյալները պատանդ են պահում մոտ 200 մարդու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել