ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Բայդենը 500 միլիոն դոլար կհատկացնի Աֆղանստանից փախստականներին օգնելու համար |armenpress.am|

Բայդենը 500 միլիոն դոլար կհատկացնի Աֆղանստանից փախստականներին օգնելու համար |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը որոշում Է ընդունել 500 միլիոն դոլար հատկացնել Աֆղանստանից փախստականներին օգնելու համար: Այդ մասին հաղորդել Է Սպիտակ տունը: Ինչպես ասվում Է Բայդենի կողմից ստորագրված հուշագրում, որի տեքստը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, միագումար միջոցները, որը չի գերազանցում ԱՄՆ-ի 500 միլիոն դոլարը, կօգտագործվեն փախստականների, հակամարտության զոհերի եւ մյուս այն անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու համար, որոնք ռիսկի են ենթարկվել Աֆղանստանում ստեղծված իրադրության հետեւանքով: Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչները հաղորդել Էին, որ ԱՄՆ-ի տարածքում գտնվող երեք ռազմակայանները (Վիրջինիայի, Թեքսասի եւ Վիսկոնսինի նահանգներում) պատրաստվում են ընդունել Աֆղանստանի մինչեւ 22 հազար տարհանված քաղաքացիների: Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել Է վերջին շաբաթներին՝ կապված խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակման հետ: Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները եւ աղբյուրները հաղորդել են, որ խռովարարները վերահսկում են սահմանային բոլոր անցումները: Այդ նույն օրն ավելի ուշ զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ եւ իրենց հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է, որ հեռացել Է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
14:19 - 17 օգոստոսի, 2021
Բայդենն ուղերձով դիմեց հայրենակիցներին՝ Աֆղանստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ |azatutyun.am|

Բայդենն ուղերձով դիմեց հայրենակիցներին՝ Աֆղանստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ երեկոյան Քեմփ Դեյվիդի նստավայրից վերադարձել է Սպիտակ տուն՝ Աֆղանստանում ստեղծված ողբերգական իրավիճակի կապակցությամբ հայրենակիցներին հատուկ ուղերձով դիմելու համար: Նախագահն ասել է, որ Ամերիկան 20 տարի առաջ է սկսել այս ռազմական արշավը, որի հստակ նպատակն էր պատժել և վնասազերծել 2001 թվականի սեպտեմբեր 11-ի գրոհի կազմակերպիչներին: «Խնդիրն ամբողջությամբ լուծվել է, «Ալ-Ղաիդա»-ն հիմնահատակ ավերվել է, Ուսամա Բին Լադենին գտնելու և ոչնչացնելու հարցը եղել է օրակարգում և լուծվել է: Մենք դա արել ենք, 20 տարի է անցել», - ասել է Բայդենը: Նրա փոխանցմամբ, Միացյալ Նահանգների համար երբևէ առաջնահերթություն չի եղել Աֆղանստանում ազգային դեմոկրատական պետություն կերտելու գաղափարը: Ապա Միացյալ Նահանգների ղեկավարը խոսել է Աֆղանստանի պետության ձախողման պատճառների մասին: «Պետության ղեկավարները հեռացել են երկրից, բանակը հանձնվել է, ամերիկացի զինծառայողները չպետք է կռվեն և զոհվեն Աֆղանստանի համար պատերազմում, եթե հենց աֆղանստանցի զինվորները չեն ուզում կռվել», - ասել է Բայդենը: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ամերիկան ավելի քան մեկ տրիլիոն դոլար է տրամադրել Աֆղանստանին, ապահովել է զենք ու զինամթերք և տեխնիկա, նույնիսկ վճարել է զինծառայողների աշխատավարձը: «300 հազարի հասնող լավ զինված բանակ՝ դա հզոր ուժ է, ավելի մեծ, քան ունեն ՆԱՏՕ-ից մեր որոշ դաշնակիցներ», - ասել է նախագահը: Ջո Բայդենն ընդգծել է, որ չի զղջում Աֆղանստանից զորքը դուրս հանելու որոշման համար: Նա հայտնել է, որ Ամերիկան այս ընթացքում արդեն տարհանել է ավելի քան 2 հազար աֆղանստանցիների, ովքեր 20 տարիների ընթացքում համագործակցել են ԱՄՆ պետության և բանակի հետ՝ խոսքը թարգմանիչների, տեխնիկական աշխատողների մասին է, մարդիկ, ովքեր, վստահաբար, կարող են դառնալ թալիբների վրեժխնդրության թիրախը: Այդ մարդկանց տարհանումը կշարունակվի: «Կատարելով ամերիկացի դիվանագետներին և այլ ծառայողներին, դաշնակիցներին և վտանգված աֆղանստանցիներին դուրս բերելու խնդիրը՝ Ամերիկան կավարտի իր ամենաերկարատև արյունալի պատերազմը», - հայտարարել է Բայդենը:
09:53 - 17 օգոստոսի, 2021
COVID-19-ով պայմանավորված Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը դեռևս չի մատուցում ներգաղթային ու ոչ ներգաղթային վիզաների տրամադրման ծառայություններ

COVID-19-ով պայմանավորված Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը դեռևս չի մատուցում ներգաղթային ու ոչ ներգաղթային վիզաների տրամադրման ծառայություններ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի հետևորդներ, ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված  Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը դեռևս չի մատուցում ներգաղթային ու ոչ-ներգաղթային վիզաների տրամադրման ծառայություններ։ Մենք կփորձենք հնարավորինս շուտ վերսկսել այս ծառայությունների մատուցումը, սակայն այս պահին հստակ ժամկետներ չենք կարող նշել։ Հյուպատոսական Հարցազրույցների նշանակումը հնարավոր դառնալուն պես մեր Հյուպատոսական ծառայությունն ուղղակիորեն կապ կհաստատի դիմողների հետ։ Վիզաների հետ կապված ձեր հարցադրումները դեսպանատան հրապարակումների մեկնաբանություններում խնդրում ենք չգրել. դրանք ուղարկեք անմիջապես մեր Հյուպատոսական ծառայության էլ․ փոստով։  Տեղեկություններ համար տես՝  https://am.usembassy.gov/visas/»։
17:01 - 16 օգոստոսի, 2021
Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հեռանալն Աֆղանստանից թույլ կտա խաղաղության հասնել այդ երկրում |armenpress.am|

Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հեռանալն Աֆղանստանից թույլ կտա խաղաղության հասնել այդ երկրում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի պարտությունն Աֆղանստանում եւ ամերիկյան զորքերի հեռանալն այդ երկրից հնարավորություն են ընձեռում հասնելու կայուն խաղաղության աֆղանական տարածքում: Օգոստոսի 16-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին: «ԱՄՆ-ի ռազմական պարտությունը եւ հեռանալն Աֆղանստանից հնարավորություն են ընձեռում կյանքի, անվտանգության վերականգնման եւ կայուն խաղաղության հասատման համար այդ երկրում»,- մեջբերում Է նրա խոսքը Mehr գործակալությունը: Նախագահի խոսքով՝ «Թեհրանը ջանքեր կգործադրի կայունության հաստատման համար, որն Աֆղանստանի առաջնահերթ պահանջն Է»: «Որպես եղբայրական հարեւան երկիր բոլոր խմբերին հրավիրում ենք հասնելու ազգային հաշտության»,- ասել Է նա: «Թալիբան» արմատական շարժման զինյալներն, ըստ Al Arabiya հեռուստաալիքի հաղորդումների՝ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ սկսել են զբաղեցնել կառավարական ուժերի լքած պետական հիմանարկությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել Է երկրից: Ավելի ուշ թալիբները հայտարարել են Աֆղանստանի մայրաքաղաքի բոլոր շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:55 - 16 օգոստոսի, 2021
ԱՄՆ Պետդեպն ու Պենտագոնը համատեղ հայտարարություն են տարածել Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ |armenpress.am|

ԱՄՆ Պետդեպն ու Պենտագոնը համատեղ հայտարարություն են տարածել Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղարությունը և պաշտպանության դեպարտամենտը համատեղ հայտարարություն են տարածել Աֆղանստանի վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ներկայումս ավարտին ենք հասցնում մի շարք քայլեր, որով կապահովվի Համիդ Կարազի միջազգային օդանավակայանի անվտանգությունը՝ քաղաքացիական և ռազմական թռիչքներով կազմակերպելու ԱՄՆ-ի և դաշնակիցների անձնակազմի մեկնումը Աֆղանստանից։ Վերջին 48 ժամվա ընթացքում անվտանգության հարցերով զբաղվող մեր անձնակազմի թիվը հասցվել է մոտ 6000 զինծառայողի, որոնց առաքելությունը բացառապես կենտրոնացած է այս ջանքերին աջակցելուն և օդային փոխադրումները վերահսկելուն։ Վաղը և առաջիկա օրերին մենք երկրից դուրս կբերենք հազարավոր ԱՄՆ քաղաքացիների, որոնք բնակվում էին Աֆղանստանում, ինչպես նաև Քաբուլի ԱՄՆ դեսպանության տեղացի աշխատողներին և նրանց ընտանիքի անդամներին ու այլ հատկապես խոցելի աֆղանստանցիներին։ Մենք կարագացնենք ԱՄՆ հատուկ ներգաղթային վիզա ստանալու իրավասություն ունեցող հազարավոր աֆղանստանցիների տարահանումը․ վերջին երկու շաբաթվա ընթացքում նրանցից ավելի քան 2000-ը ժամանել են ԱՄՆ։ Կշարունակվի բոլոր կատեգորիաների աֆղանստանցիների փոխադրումը ուղիղ դեպի Միացյալ Նահանգներ, եթե նրանք անհրաժեշտ անվտանգության ստուգումներ են անցել։ Մենք կգտնենք հավելյալ վայրեր նրանց համար, որոնց հետ կապված անվտանգության ստուգումները դեռ չեն ավարտվել»։
13:26 - 16 օգոստոսի, 2021
Թալիբները գրավել են Աֆղանստանի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Քանդահարը
 |1lurer.am|

Թալիբները գրավել են Աֆղանստանի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Քանդահարը |1lurer.am|

1lurer.am: «Թալիբան» արմատական շարժման ղեկավարությունը հայտարարել է Աֆղանստանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Քանդահարի գրավման մասին՝ փոխանցում է BBC-ն: Նշվում է, որ սա լուրջ ձախողում է երկրի կառավարության, սակայն, մեծ հաղթանակ՝ թալիբ գրոհայինների համար: Աֆղանստանի երկրորդ խոշոր քաղաքը ժամանակին եղել է թալիբների վերահսկողության տակ. այն ռազմավարական կարևոր առևտրային հանգրվան է: Այժմ թալիբների վերահսկողության տակ է գտնվում Աֆղանստանի հյուսիսային շրջանների մեծ մասը և երկրի շրջանային մայրաքաղաքների 1/3-ը: BBC-ն հաղորդում է, որ Աֆղանստանից ամերիկյան և դաշնակից երկրների զորքերի դուրսբերման ֆոնին, թալիբ գրոհայիններն արագ են գործում ու գրավում են նորանոր տարածքներ: Միաժամանակ, նշվում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է մոտ 3000 զինվորական ուղարկել Աֆղանստան ԱՄՆ դեսպանության աշխատակազմի տարհանման գործընթացին աջակցելու համար:
11:33 - 13 օգոստոսի, 2021
Ամերիկացի օրենսդիրները պահանջում են հետաքննություն անցկացնել թուրքական ԱԹՍ-ների նախագծի գործով |1lurer.am|

Ամերիկացի օրենսդիրները պահանջում են հետաքննություն անցկացնել թուրքական ԱԹՍ-ների նախագծի գործով |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի 25 անդամ միացել է հանրապետականներ Դեյվիդ Չիչիլինեի և Գաս Բիլիրակիսի՝ պետքարտուղարությանն ուղղված երկկուսակցական ուղերձին, որով կոչ է արվում դադարեցնել ամերիկյան ԱԹՍ-ների տեխնոլոգիաների արտահանման արտոնագրերի գործունեությունը: Ամերիկացի օրենսդիրներն ԱՄՆ իշխանություններից պահանջում են հետաքննություն անցկացնել, քանի որ թուրքական ԱԹՍ-ների նախագծի պատճառով խախտվել է Կովկասի, Հարավային Ասիայի, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանների կայունությունը: Կոչին աջակցել են միջազգային բազմաթիվ կազմակերպություններ: Անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված երկկուսակցական նամակում կոնգրեսականները պահանջել են զեկույց ներկայացնել Թուրքիայի ԱԹՍ-ների արտադրության հետևանքների վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով արտադրությունում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման հավանականությանը:
13:44 - 10 օգոստոսի, 2021
ԱՄՆ-ը չպետք է սպառազինություն մատակարարի Ադրբեջանին, որը պարբերաբար ուժ է գործադրում հարևանի դեմ. Ադամ Շիֆ |armenpress.am|

ԱՄՆ-ը չպետք է սպառազինություն մատակարարի Ադրբեջանին, որը պարբերաբար ուժ է գործադրում հարևանի դեմ. Ադամ Շիֆ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա) խիստ մտահոգ է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմից հետո հայ ժողովրդին սպառնացող շարունակական վտանգներով և մասնավորապես այն փաստով, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ և հարձակումներ գործել Հայաստանի վրա: Հարցմանն ի պատասխան կոնգրեսականը ասել է, որ անթույլատրելի է Միացյալ Նահանգների կողմից սպառազինության մատակարարումը մի երկրի, որը պարբերաբար ուժ է գործադրում իր հարևանի նկատմամբ: Այդ պատճառով էլ Կոնգրեսի ստորին պալատն ընդունեց Փալոնի ուղղումը, որը, կոնգրեսական Շիֆի խոսքով, պատասխանատվության է ենթարկում Ալիևի ռեժիմին՝ ցույց տալով, որ ԱՄՆ-ն աչք չի փակելու Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ ուժ գործադրելու վրա: «Այժմ, առավել քան երբևէ, մենք պետք է հետամուտ լինենք Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդմանն ու աջակցությանը: Ահա թե ինչու ես հպարտությամբ միացա իմ գործընկերների նախաձեռնությանը՝ առաջարկելով վերջերս ընդունված Փալոնի ուղղումը, որը պատասխանատվության է ենթարկում Ալիևի ռեժիմին՝ ցույց տալով, որ Ամերիկան աչք չի փակելու այն բանի վրա, որ Ադրբեջանը բռնություն է գործադրում Հայաստանի և Արցախի նկատմամբ: Միացյալ Նահանգները պետք է չմատակարարի սպառազինություն մի երկրի, որը պարբերաբար ուժ է գործադրում իր հարևանի դեմ», - հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը՝ ընդգծելով, որ ինքը մի՛շտ կլինի Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին: Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձին՝ Ադամ Շիֆը ասել է, որ նախագահ Բայդենի որոշումը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին պատմական իրադարձություն էր իր հազարավոր ամերիկահայ ընտրողների, նրանց ընտանիքների և ամբողջ երկրի հայության համար, որոնք աշխատում, քարոզում, պայքարում և աղոթում էին ճանաչման համար: «Ես շատ ոգևորված էի նրանից, որ այդ հայտարարությունը արվեց այն ժամանակ, երբ դեռևս կան ցեղասպանությունից փրկվածներ, որոնք ողջ են և կարող են վկայություն տալ», - ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը:
09:43 - 10 օգոստոսի, 2021
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի երկխոսությունը սպառազինությունների վերահսկողության շուրջը |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի երկխոսությունը սպառազինությունների վերահսկողության շուրջը |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Ճապոնիայի Նագասակի քաղաքի ամերիկյան ատոմային ռմբակոծության 76-րդ տարելիցին ողջունել Է սպառազինությունների վերահսկողության շուրջը երկխոսության՝ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ձգտումը: «Ես ողջունում եմ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության համոզվածությունն այն բանում, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել եւ այն չի կարելի թույլ տալ,- նշել Է գլխավոր քարտուղարը:- Ես նաեւ ողջունում եմ սպառազինությունների վերահսկողության շուրջը երկխոսության՝ նրանց ձգտումը»: Գուտերիշը պաշտպանել Է «Միջուկային զենքի արգելման պայմանագրի բոլոր մասնակիցներին»՝ հույս հայտնելով, որ երկխոսության միջոցով կհաջողվի «խստացնել նորմաները միջուկային սպառազինությունների նկատմամբ»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խսքով՝ նույնիսկ Նագասակիի ռմբակոծությունից 76 տարի անց աշխարհը շարունակում Է գոյություն ունենալ «միջուկային սնկի ստվերում»: «Միջուկային զենքի կիրառման վտանգն այժմ նույնքան բարձր Է, որքան սառը պատերազմի առավելակետին»,- կարծում Է նա: Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ընդունվել Է 2017 թվականի հուլիսի 7-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի անդամ 122 պետությունների օգնությամբ բանակցությունների արդյունքներով, որոնց չեն մասնակցել միջուկային տերությունները, ներառյալ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Փաստաթղթի տեքստին համապատասխան դրա մասնակիցները պարտավորվում են «երբեք եւ ոչ մի կարգի հանգամանքներում» չմշակել, չփորձարկել, չարտադրել եւ չկուտակել միջուկային զենք, ինչպես նաեւ չկիրառել այն եւ չսպառնալ դրա կիրառմամբ: Համաձայնագրին միացած երկրներին նաեւ կարգելվի իրենց տարածքում տեղակայել այլ պետությունների միջուկային զենք: Հոկտեմբերի 25-ին Միջուկային զենքի ագելման միջազգային ընկերությունը (ICAN) հայտարարել Է, որ պայմանագիրն ուժի մեջ Է կմտնի 2021 թվականի հունվարի 22-ին, քանի որ այն արդեն վավերացրել Է 50 երկիր: ՌԴ-ն մեկ անգամ չԷ դիրքորոշում հայտնել, որ հավանություն չի տա, չի ստորագրի կամ վավերացնի այդ պայմանագիրը: Ինչպես հունվարի 21-ին նշել Է ՌԴ-ի ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան, Ռուսաստանը կարծում Է, որ Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ունակ չԷ ավանդ ներդնելու միջուկային սպառազինությունների կրճատման բնագավառում, եւ մտադիր չԷ միանալ այդ փաստաթղթին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:29 - 09 օգոստոսի, 2021