Բելառուսը Վաշինգտոնից պահանջել է կրճատել Մինսկում գործող ամերիկյան դեսպանատան աշխատակազմը |azatutyun.am|
20:19 - 11 օգոստոսի, 2021

Բելառուսը Վաշինգտոնից պահանջել է կրճատել Մինսկում գործող ամերիկյան դեսպանատան աշխատակազմը |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի ավտորիտար վարչակազմը պահանջել է Վաշինգտոնից մինչև սեպտեմբերի 1-ը կրճատել Մինսկում գործող ամերիկյան դեսպանատան աշխատակազմը՝ թողնելով ընդամենը հինգ աշխատողի։

Արտգործնախարարությունը նաև հայտարարել է, թե չեղարկում է ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջուլի Ֆիշերին նշանակելու՝ նախկինում տրված համաձայնությունը: Որոշումը փոխանցվել է Բելառուսում Ամերիկայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուբեն Հարությունյանին։

Սա Մինսկի պատասխանն է Վաշինգտոնին, որը նախօրեին՝ Բելառուսում անցկացված վիճահարույց ընտրություններից մեկ տարի անց, խստացրել էր պատժամիջոցները նախագահ հռչակված Ալեքսանդր Լուկաշենկոյի մերձավորների և վարչակազմին «սնող» ընկերությունների նկատմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել