Ամերիկացի օրենսդիրները պահանջում են հետաքննություն անցկացնել թուրքական ԱԹՍ-ների նախագծի գործով |1lurer.am|
13:44 - 10 օգոստոսի, 2021

Ամերիկացի օրենսդիրները պահանջում են հետաքննություն անցկացնել թուրքական ԱԹՍ-ների նախագծի գործով |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի 25 անդամ միացել է հանրապետականներ Դեյվիդ Չիչիլինեի և Գաս Բիլիրակիսի՝ պետքարտուղարությանն ուղղված երկկուսակցական ուղերձին, որով կոչ է արվում դադարեցնել ամերիկյան ԱԹՍ-ների տեխնոլոգիաների արտահանման արտոնագրերի գործունեությունը:

Ամերիկացի օրենսդիրներն ԱՄՆ իշխանություններից պահանջում են հետաքննություն անցկացնել, քանի որ թուրքական ԱԹՍ-ների նախագծի պատճառով խախտվել է Կովկասի, Հարավային Ասիայի, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանների կայունությունը:

Կոչին աջակցել են միջազգային բազմաթիվ կազմակերպություններ:

Անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված երկկուսակցական նամակում կոնգրեսականները պահանջել են զեկույց ներկայացնել Թուրքիայի ԱԹՍ-ների արտադրության հետևանքների վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով արտադրությունում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման հավանականությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել