Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Ուկրաինան պնդում է, որ ռուսական կողմը ցանկացել է ահաբեկչություն իրականացնել Չեռնոբիլի ատոմակայանում

Ուկրաինան պնդում է, որ ռուսական կողմը ցանկացել է ահաբեկչություն իրականացնել Չեռնոբիլի ատոմակայանում

Ռուսական զորքերը, որոնք հարձակվել են Ուկրաինայի վրա, օպերատիվ դադար են վերցրել և վերախմբավորվում են, սակայն դիրքային մարտերը շարունակվում են երկրի գրեթե ողջ տարածքում Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի հետ սահմանի մոտ։  Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։ Նրա խոսքով Ուկրաինայի հարավում կատաղի մարտերը շարունակվում են։ «Հարձակման տակ են Հենիչեսկը, Սկադովսկը, Նովա Կախովկան։ Կան բազմաթիվ ֆոտո և վիդեո ձայնագրություններ ռուսական զինված ուժերի հասցրած ավերածությունների մասին, այդ թվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին»,- ասել է Միխայլո Պոդոլյակը։ Նա նշել է, որ կատաղի մարտերը շարունակվում են նաև Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում (ՌԴ-ն ճանաչել է որպես Ինքնահռչակ Հանրապետություններ- խմբ․), և Ուկրաինայի զինված ուժերը պատրաստ էին իրադարձությունների նման զարգացմանը։ Ուկրաինացի պաշտպանները շատ ակտիվ են դիմադրում և նույնիսկ սահմանից որոշ հեռավորություն են մղում հակառակորդին։ Պետության նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականն ընդգծել է, որ Ուկրաինան դեռևս վերահսկում է սննդի մատակարարումը և ենթակառուցվածքները, որոնք ապահովում են մարդկանց սովորական կյանքը։ Պոդոլյակը նշել է, որ Ուկրաինայի հարավում և արևելքում ռուսական զինված ուժերը ոչ միայն հարձակվում են ռազմական ենթակառուցվածքների վրա, այլև սկսել են արագ հարվածներ հասցնել քաղաքացիական օբյեկտներին․ «Վուգլեդարում հիվանդանոցը հրթիռակոծության է ենթարկվել։ Գրադներով գրոհվում են նաև Մարիուպոլի թաղամասերը»։ «Կան նաեւ օպերատիվ տվյալներ, որ ռուսական կողմը ցանկացել է ահաբեկչություն իրականացնել Չեռնոբիլի ատոմակայանում եւ առաջացնել բնապահպանական հզոր աղետ։ Սա էապես փոխում է պատկերը, թե ինչ է կատարվում Ուկրաինայում։ Հասկանալի է, որ Ռուսաստանը չի ցանկանում պարզապես տապալել իշխանությունը կամ փոխարինել նրան խամաճիկներով, ՌԴ-ն ցանկանում է առավելագույն ավերածություններ առաջացնել Ուկրաինայում, նույնիսկ բնապահպանական բնույթի»,- ասել է պետության ղեկավարի գրասենյակի ղեկավարի խորհրդականը։ Նա նաև ընդգծել է, որ Վլադիմիր Զելենսկին շարունակում է ակտիվորեն աշխատել օտարերկրյա գործընկերների հետ։
21:42 - 24 փետրվարի, 2022
Ժամը 18։30-ի դրությամբ հայերի շրջանում տուժածներ, հայկական կառույցների ավերածություններ չկան. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
 |news.am|

Ժամը 18։30-ի դրությամբ հայերի շրջանում տուժածներ, հայկական կառույցների ավերածություններ չկան. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ |news.am|

news.am: Ուկրաինան հայկական սփյուռքի թվով չորրորդ ամենամեծ համայնքն է, ոչ պաշտոնական տվյալով՝ կես միլիոնից ավել հայ է բնակվում Ուկրաինայի ամբողջ տարածքում, իսկ Դոնեցկի ժողովրդական Հանրապետությունում ապրում է 25 հազարից ավել հայ, Լուգանսկում էլ՝ երկուսից երեք հազար հայ։ Այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման եւ ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանը՝ շեշտելով, որ դեռ հայտնի չէ, թե քանի հայ է տարհանվել։ «Մեր գրասենյակը ողջ օրվա ընթացքում կապի մեջ է եղել հիմնականում Կիեւի, Օդեսայի, Խարկովի, Կոնստանտինովկայի, Մակայեվկայի, Դոնեցկի, Լուգանսկի հայ համայնքների հետ։ Հիմնականում անհատների եւ կառույցների հետ քննարկվել են տեղի հայությանը վերաբերող հարցեր։ 18։30-ի դրությամբ հայերի շրջանում տուժածներ, հայկական կառույցների ավերածություններ չկան։ Բազմաթիվ ընտանիքներ նախօրոք են լքել պատերազմական թեժ գոտին՝ տեղաշարժվելով դեպի Ուկրաինայի կենտրոնական եւ արեւմտյան շրջաններ, նաեւ Ռուսաստանի Դաշնություն՝ Դոնի Ռոստով եւ Վորոնեժ քաղաքներ»,– նշեց Ամալյա Կարապետյանը։  
20:52 - 24 փետրվարի, 2022
Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և ՌԴ այլ քաղաքներում քաղաքացիները հակապատերազմական ակցիաներ են իրականացնում

Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և ՌԴ այլ քաղաքներում քաղաքացիները հակապատերազմական ակցիաներ են իրականացնում

Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ Ուկրաինա ռուսական ներխուժման։ Ցուցարարների թիվը մեծ չէ, բայց որոշ քաղաքներում արդեն տասնյակ ձերբակալվածներ կան։ ՌԴ իշխանություններն էլ պնդում են, որ ռուսները չպետք է բողոքեն: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Օրվա ընթացքում անհատական ​​պիկետներ են անցկացվել ՌԴ տարբեր քաղաքներում՝ Իրկուտսկում, Օմսկում, Աստրախանում և Վլադիվոստոկում։ Երեկոյան ցուցարարները սկսեցին հավաքվել՝ ինքնաբուխ հանրահավաքների։ «OVD-Info» նախաձեռնության տվյալներով (նախաձեռնությունն ընդգրկված է այն կազմակերպությունների ռեեստրում, որոնք օտարերկրյա գործակալի գործառույթներ են իրականացնում), ժամը 19:00-ի դրությամբ Ռուսաստանի 24 քաղաքներում արդեն բերման է ենթարկվել 167 ցուցարար, նրանցից միայն 60-ը Եկատիրինբուրգից։ Այնտեղ մի քանի տասնյակ մարդ հավաքվել էր քաղաքապետարանի դիմաց՝ ինքնաբուխ հանրահավաքի։ Նրանք հանդես են եկել «Ո՛չ պատերազմին», «Խաղաղություն աշխարհին», «Պուտի՛ն, հե՛տ քաշիր զորքերը» վանկարկումներով, ակցիայի որոշ մասնակիցներ իրենց հետ պաստառներ էին բերել։ Որոշ ժամանակ նրանց ձեռք չեն տվել, սակայն հետո ՕՄՕՆ-ը սկսել է ցրել ու բերման ենթարկել ցուցարարներին, հայտնում է Znak.com-ը։ Պերմում, ըստ «OVD-Info»-ի, շուրջ 50 մարդ է բերման ենթարկվել հակապատերազմական գործողությունների պատճառով։ Ցերեկը Մոսկվայում՝ Պուշկինսկայա հրապարակում, պաստառներով մարդկանց բերման են ենթարկել, այնուհետեւ հրապարակը ցանկապատել։ ՌԴ Քննչական կոմիտեն խոստացել է չհամաձայնեցված գործողությունների մասնակիցներին և կազմակերպիչներին ենթարկել պատասխանատվության, այդ թվում՝ քրեական։ Մոսկվայի դատախազությունը ևս զգուշացրել է չհամակարգված գործողություններին մասնակցելու բացասական հետևանքների մասին։ Սանկտ Պետերբուրգի Գոստինի դվոր-ի մոտ մարդիկ շարվել են համերաշխության շղթայով, իսկ ոստիկանությունը զգուշացրել է «օրենքը խախտելու անթույլատրելիության մասին»։ BBC-ի թղթակցի փոխանցմամբ արդեն մոտ 10 մարդ է բերման ենթարկվել։ Տյումենում ոստիկանությունը ձերբակալել է հակապատերազմական գործողությունների ավելի քան 20 մասնակիցների։ Նովոսիբիրսկում ցուցարարները երթ են կազմակերպել։ Միևնույն ժամանակ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ ռուսները, որոնք դեմ են Ուկրաինայում ռազմական գործողությանը, մտածում են «իրենց օրվա խնդիրների ու դժվարությունների մասին»։
20:38 - 24 փետրվարի, 2022
Զելենսկին կոչ է արել վերադառնալ խաղաղության ուղի
 |factor.am|

Զելենսկին կոչ է արել վերադառնալ խաղաղության ուղի |factor.am|

factor.am: Կիևն առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր տեսաուղերձում։ «Ուկրաինան չի ընտրել պատերազմի ուղին, բայց Ուկրաինան առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղի»,- ասել է նա։ Զելենսկին նշել  է, որ ոչ ոք չի կարողանա համոզել կամ ստիպել ուկրաինացիներին՝ հրաժարվել իրենց ազատությունից, անկախությունից և ինքնիշխանությունից։ «Ոչ ոք չի կարողանա համոզել կամ ստիպել մեզ՝ ուկրաինացիներիս, հրաժարվել մեր ազատությունից, անկախությունից, ինքնիշխանությունից, բայց կարծես թե Ռուսաստանի ղեկավարությունը փորձում է դա անել՝ իր երկրի ներուժը ոչնչացնելով։ Այն ամենը, ինչ արվել է Ռուսաստանի կողմից 2000 թվականից ի վեր, այժմ կարելի է ուղղակի ուղիղ եթերում այրել՝ ողջ աշխարհի աչքի առաջ»,- ասել է Զելենսկին։
20:28 - 24 փետրվարի, 2022
Արևմուտքի անգործությունը կամ թույլ արձագանքը աներևակայելի հետևանքներ կարող է ունենալ․ Բորիս Ջոնսոն

Արևմուտքի անգործությունը կամ թույլ արձագանքը աներևակայելի հետևանքներ կարող է ունենալ․ Բորիս Ջոնսոն

Վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։  Մեծ Բրիտանիայի վարչապետը այս առավոտյան տեղի ունեցածը որակել է իր քաղաքական կյանքում հանդիպած՝ ագրեսիայի ամենասարսափելի դրսևորում, և ընդգծել է Ռուսաստանի գործողություններին ի պատասխան դաշնակիցների լիակատար միասնության անհրաժեշտությունը: Ջոնսոնը հայտարարել է, որ նախագահ Պուտինը պետք է անհաջողության մատնվի, և այդ նպատակին հասնելու համար արևմտյան աշխարհը պետք է մեկուսացնի նրան ինչպես քաղաքականապես, այնպես էլ տնտեսապես:  Նա նաև ողջունել է «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը դադարեցնելու Գերմանիայի որոշումը, սակայն նշել է, որ այժմ դաշնակիցները պետք է համաձայնեցված ջանքեր գործադրեն Պուտինի ռեժիմի նկատմամբ ամենախիստ պատժամիջոցները կիրառելու համար: Մեծ Բրիտանյայի վարչապետը ընդգծել է, որ Արևմուտքի անգործությունը կամ թույլ արձագանքը աներևակայելի հետևանքներ կարող են ունենալ։ Առաջնորդները պայմանավորվել են պահպանել սերտ կապ և շարունակել իրենց պատասխանի քննարկումը այսօրվա «Մեծ յոթնյակի» առաջնորդների հանդիպմանը։
20:22 - 24 փետրվարի, 2022
ԵԽ մի խումբ պատգամավորներ դիմել են ՈՒԵՖԱ-ին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխելու խնդրանքով
 |factor.am|

ԵԽ մի խումբ պատգամավորներ դիմել են ՈՒԵՖԱ-ին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխելու խնդրանքով |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ դիմել են ՈՒԵՖԱ-ին՝ խնդրելով 2022 թվականի մայիսի 28-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը տեղափոխել մեկ այլ քաղաք և ընդհանրապես դադարեցնել դիտարկել ռուսական քաղաքները՝ որպես միջազգային ֆուտբոլային մրցույթների անցկացման վայր։ Հիշեցնենք՝ Ստոլտենբերգը նաև հայտրարել էր, որ ՆԱՏՕ-ն ակտիվացնում է իր դաշնակիցների «պաշտպանական ծրագրերը» ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հարձակման ֆոնին:Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
19:50 - 24 փետրվարի, 2022
Կրեմլից հայտնել են, թե ինչի շուրջ են պատրաստ բանակցել Ուկրաինայի իշխանությունների հետ

 |factor.am|

Կրեմլից հայտնել են, թե ինչի շուրջ են պատրաստ բանակցել Ուկրաինայի իշխանությունների հետ |factor.am|

factor.am: Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցել այդ երկրի չեզոք կարգավիճակի և իր տարածքում զենք տեղակայելուց հրաժարվելու շուրջ։ Լրագրողներին այս մասին ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։ «Նախագահ Պուտինը ձևակերպեց իր տեսլականը, թե ինչ ենք մենք ակնկալում Ուկրաինայից, որպեսզի լուծվեն հայեցակարգային «կարմիր գծային» խնդիրները: Դա չեզոք կարգավիճակն է, սա զենքի տեղակայման մերժում է։ Այստեղ հարցն այն է՝ արդյո՞ք Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ է դրան»,- պարզաբանել է նա։ Հստակեցնող հարցին՝ արդյո՞ք այժմ Ռուսաստանը պատրաստ է շփվել Ուկրաինայի ղեկավարության հետ այս հարցի շուրջ, Պեսկովը պատասխանել է․ «Եթե Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ է այդ մասին խոսել»։ Հիշեցնենք՝ ՌԴ նախագահը Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկի մասին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։
19:28 - 24 փետրվարի, 2022
Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ «ռուսական օկուպացիոն ուժերը փորձում են գրավել Չերնոբիլի ԱԷԿ-ը»

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ «ռուսական օկուպացիոն ուժերը փորձում են գրավել Չերնոբիլի ԱԷԿ-ը»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թվիթերյան էջում գրում է, որ ռուսական «օկուպացիոն ուժերը» փորձում են գրավել Չերնոբիլի ԱԷԿ-ը․ «Մեր պաշտպաններն իրենց կյանքը տալիս են, որ 1986-ի ողբերգությունը չկրկնվի։ Սա պատերազմի հայտարարություն է ողջ Եվրոպային»։ Զելենսկին նշում է, որ այս մասին հայտնել է Շվեդիայի վարչապետին։  Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
19:07 - 24 փետրվարի, 2022