Ուկրաինայի Խերսոնի շրջանի մի մասը գրավված է ռուսական զորքերի կողմից․ Խերսոնի շրջանային նահանգային վարչակազմ
19:38 - 24 փետրվարի, 2022

Ուկրաինայի Խերսոնի շրջանի մի մասը գրավված է ռուսական զորքերի կողմից․ Խերսոնի շրջանային նահանգային վարչակազմ

Խերսոնի շրջանի մի մասը գրավված է ռուսական զորքերի կողմից։ Այս մասին հայտնում է Խերսոնի շրջանային նահանգային վարչակազմի մամուլի ծառայությունը։

«Գենիչեսկի շրջանում բոլոր պետական կառույցներն անցել են օկուպանտների վերահսկողության տակ։ Տեխնիկան գտնվում է հենց Գենիչեսկ քաղաքում՝ ռուսական զորքերի անցակետերի մատույցներում։ Նրանք ստուգում են Ուկրաինայի զինված ուժերին ներկայացուցիչներին»,- ասվում է զեկույցում։

Նշվում է նաեւ, որ Սկադովսկի շրջանում ռազմական տեխնիկայի շարասյունը տեղակայված է Շիրոկոյե շրջանում, իսկ Սկադովսկ քաղաքում զորքեր չկան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել