Զախարովան հերքել է Արևմուտքի պնդումները, համաձայն որոնց Ռուսաստանը հրաժարվել է բանակցություններից

 |armenpress.am|
21:28 - 24 փետրվարի, 2022

Զախարովան հերքել է Արևմուտքի պնդումները, համաձայն որոնց Ռուսաստանը հրաժարվել է բանակցություններից |armenpress.am|

armenpress.am: Արևմուտքի պնդումները, համաձայն որոնց Մոսկվան հրաժարվել է նստել բանակցությունների սեղանի շուրջ և իրեն ագրեսիվ է պահում, չեն համապատասխանում իրականությանը։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին փետրվարի 24-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նրանք, ովքեր հավատում են, որ պատերազմը, ինչպես իրենք են անվանում, սկսվել է այսօր, ստում են։ Պատերազմը արդեն ութ տարի է ինչ սկսվել է, և Ռուսաստանը քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր ջանքերը գործադրել է, որպեսզի կանգնեցնի այն»,- ասաց դիվանագետը:

Զախարովայի խոսքով՝ հենց Արևմտյան երկրներն են փակել Ռուսաստանի Դաշնության հետ բանակցային գործընթացի բոլոր տարբերակները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել