Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայում իրադարձությունների զարգացումները
21:07 - 24 փետրվարի, 2022

Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայում իրադարձությունների զարգացումները

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ 

«Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերջին զարգացումները»,- ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ՝ չհաղորդելով այլ մանրամասներ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել