Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Լուկաշենկոն վստահեցրել է, որ Մինսկը պատրաստ է ստեղծել բոլոր պայմանները ՌԴ-ի եւ Ուկրաինայի բանակցային գործընթացի համար

Լուկաշենկոն վստահեցրել է, որ Մինսկը պատրաստ է ստեղծել բոլոր պայմանները ՌԴ-ի եւ Ուկրաինայի բանակցային գործընթացի համար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, որ Մինսկը պատրաստ է ստեղծել բոլոր պայմանները Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցային գործընթացի համար, նաեւ ապահովելու պատվիրակությունների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նշենք, որ ավելի վաղ Ուկրաիանայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, դիմելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ասել էր․ «Եվս մեկ անգամ ուզում եմ դիմել ՌԴ նախագահին. Ուկրաինայի ողջ տարածքում մարտեր են ընթանում, եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի դադարեցնենք մարդկանց մահերը»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել էր, որ պատրաստ է բարձր մակարդակի շփումներ ունենալ Կիևի հետ։ Այնուհետև ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ՊՆ, ԱԳՆ և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մակարդակով պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար։ Ուկրաինայի շուրջ թարմացումներին կարող եք հետևել այստեղ։ Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
17:16 - 25 փետրվարի, 2022
Պուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար․ Պեսկով

Պուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար․ Պեսկով

Պուտինը պատրաստ է ռուսական պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար։ Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ պատվիրակության կազմում կլինեն պաշտպանության նախարարության, ԱԳՆ-ի և Կրեմլի աշխատակազմի ներկայացուցիչները։ «Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին։ Հենց սկզբից ՌԴ նախագահը հայտարարել էր, որ ռազմական գործողության նպատակը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններին օգնելն է, այդ թվում՝ Ուկրաինայի ապառազմականացմամբ և դենացիֆիկացիայի։ Իսկ դա չեզոք կարգավիճակի անբաժանելի բաղադրիչն է»,-ասել է նա։ Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է․ «Մենք բանակցությունների պատրաստ ենք։ Ցանկացած պահի, երբ Ուկրաինայի զինված ուժերը կարձագանքեն մեր նախագահի՝ դիմադրությունը դադարեցնելու և զենքերը վայր դնելու կոչին։ Ոչ մեկը չի պատրաստվում հարձակվել նրանց վրա, ոչ մեկը չի պատրաստվում նրանք ճնշել։ Թող վերադառնան իրենց ընտանիքներ։ Իսկ ուկրաինացիներին եկեք բոլորս միասին հնարավորություն տանք ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը»։
17:02 - 25 փետրվարի, 2022
Ֆրանսիան խոստացել է օգնել Զելենսկուն նրա անվտանգության սպառնալիքի դեպքում |armenpress.am|

Ֆրանսիան խոստացել է օգնել Զելենսկուն նրա անվտանգության սպառնալիքի դեպքում |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան կկարողանա օգնություն ցուցաբերել Վլադիմիր Զելենսկուն նրա անվտանգության սպառնալիքի դեպքում: Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳՆ-ի ղեկավար Ժան Իվ լե Դրիանը: «Զելենսկու անվտանգությունը… տեղի ունեցողի կենտրոնական էլեմենտն է, եւ մենք ի վիճակի ենք նրան օգնել անրաժեշտության դեպքում»,-ասել է լե Դրիանը՝ հանդես գալով France Inter ռադիոկայանի եթերում: «Մենք կձեռնարկենք միջոցներ, որոնք հարկավոր կլինի ձեռնարկել»,-ասել է նախարարը ի պատասխան այն հարցին, թե ենթադրում է արդյոք այդ օգնությունը Զելենսկու դուրսբերումն Ուկրաինայից: Ինչպես արդեն հաղորդվել է, փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշում է ընդունել Ուկրաինայի տարածքում երկրի ապառազմականացման նպատակով հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Ռուսաստանցիներին հղած հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները «մեզանից պահանջում են վճռական եւ անհապաղ գործողություններ. Դոնբասի ժողովրդական հանրապետությունները Ռուսաստանին են դիմել օգնության խնդրանքով»: Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը դրվելու է Ուկրաինայում կառավարող ռեժիմի խղճի վրա: Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել՝ չկատարել Ուկրաինայի իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը եւ տուն գնալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
16:38 - 25 փետրվարի, 2022
Ուկրաինայում ռազմական գործողությունը Արեւմուտքի կողմից ՌԴ-ի հետաքրքրությունների համատարած անտեսման հետեւանքն է․ Նարիշկին

Ուկրաինայում ռազմական գործողությունը Արեւմուտքի կողմից ՌԴ-ի հետաքրքրությունների համատարած անտեսման հետեւանքն է․ Նարիշկին

Ուկրաինայում ռազմական գործողությունը Արեւմուտքի կողմից անվտանգության ոլորտում ՌԴ-ի հետաքրքրությունների համատարած անտեսման հետեւանքն է, այս մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։  «Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչներին փրկելու ռազմական հատուկ գործողությունը անվտանգության ոլորտում Արեւմուտքի կողմից մեր երկրի օբյեկտիվ հետաքրքրությունների երկարատեւ եւ համատարած անտեսման հետեւանքն է»,- ասել է նա։ Նարիշկինը հավելել է, թե Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունը կարճ ժամանակում խաղաղություն կհաստատի Ուկրաինայում եւ կկանխի ավելի լայն հակամարտությունը Եվրոպայում։ «Արեւմտյան ղեկավաների հետ անպտուղ բանակցությունների ընթացքում ռուսական ղեկավարությունը համոզվել է, որ ԵԱՀԿ փաստաթղթում ներառված սկզբունքները՝ բոլոր անդամ երկրների համար անվտանգության երաշխիքների մասին, դատարկ խոսքեր են ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի այլ անդամների համար։ ՌԴ-ն պարտավոր է ինքնուրույն պաշտպանել իրեն եւ իր դաշնակիցներին»,- ասել է նա։  Ծառայության ղեկավարը նշել է, որ Արեւմուտքում սիրում են հեգնելլ ռուսների համբերությունը, «եւ դա ճիշտ է, բայց եւ այն անսահման չէ»։ «Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Ուկրաինան Վաշինգտոնի ձեռքին դառնա մեր գլխին կախված դաշույն։ Դրա միակ ճանապարհն այսօր ապառազմականացումն ու դենացիֆիկացիան են, եւ ուկրաինական պետության չեզոք կարգավիճակը»,- ասել է Նարիշկինը։
16:28 - 25 փետրվարի, 2022
ՌԴ ՔԿ-ն քրեական գործեր է հարուցել Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից քաղաքացիական անձանց վիրավորվելու եւ սպանվելու դեպքի առթիվ

ՌԴ ՔԿ-ն քրեական գործեր է հարուցել Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից քաղաքացիական անձանց վիրավորվելու եւ սպանվելու դեպքի առթիվ

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն երկու քրեական գործ է հարուցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում Ուկրաինայի զինված ուժերի կողմից քաղաքացիական անձանց վիրավորվելու եւ սպանվելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՔԿ պաշտոնական կայքը՝ հավելելով, որ Կոմիտեն շարունակում է բացահայտել ուկրաինացի պաշտոնյաներին, ովքեր ներգրավված են եղել Դոնբասի խաղաղ բնակչության դեմ պատերազմի արգելված միջոցների և մեթոդների կիրառման մեջ։  Քրեական գործերը հարուցվել են ՌԴ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի հատկանիշներով։ Խոսքը վերաբերում է զինված ընդհարումների ժամանակ ՌԴ միջազգային պայմանագրով արգելված միջոցների եւ մեթոդների օգտագործմանը։ «Հետաքննության համաձայն՝ 2022 թվականի փետրվարի 24-ին ուկրաինացի զինվորականները, հետևելով բարձրագույն հրամանատարների հանցավոր հրամաններին և չցանկանալով ճանաչել Դոնեցկի անկախ կարգավիճակը, փոքր և մեծ զինատեսակներով իրականացրել են Հանրապետության տարածքի զանգվածային թիրախային գնդակոծում, որի ժամանակ Դոնեցկի 7 խաղաղ բնակիչ  վիրավորվել է, 1-ը՝ մահացել»,-ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել նաեւ փետրվարի 22-ին Լուգանցկում քաղաքացիական անձանց մահվան դեպքի առթիվ։   Լուսանկարը՝ CNN-ի
15:48 - 25 փետրվարի, 2022
Սիրիայի նախագահն իր վճռական աջակցությունն է հայտնել Ռուսաստանի «հատուկ գործողությանը»

Սիրիայի նախագահն իր վճռական աջակցությունն է հայտնել Ռուսաստանի «հատուկ գործողությանը»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որը վճռական աջակցություն է հայտնել Ռուսաստանի՝ Դոնբասի պաշտպանության համար իրականացվող հատուկ օպերացիային, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ria.ru-ն։  «Սիրիական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադի հետ։ Սիրիայի նախագահն արտահայտել է իր վճռական աջակցությունը Ռուսաստանի հատուկ գործողությանը՝ պաշտպանելու Դոնբասի Հանրապետության խաղաղ բնակչությանը։ Նա  քննադատել է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ապակայունացնող քաղաքականությունը, որն իր ժամանակին հանգեցրել է լրջագույն դեգրադացիայի նաեւ Մերձավոր Արեւելքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
15:21 - 25 փետրվարի, 2022
ՄԱԿ-ի գնահատմամբ 100 հազար մարդ Ուկրաինայի դեմ ՌԴ ռազմական գործողությունների պատճառով ստիպված է լքել տները

ՄԱԿ-ի գնահատմամբ 100 հազար մարդ Ուկրաինայի դեմ ՌԴ ռազմական գործողությունների պատճառով ստիպված է լքել տները

ՄԱԿ-ի գնահատմամբ 100 հազար մարդ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների պատճառով ստիպված է լքել տները։ Նրանց մեծ մասն այժմ գտնվում է ուկրաինական տարածքում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Լեհաստանը հայտնել է, որ հինգշաբթի իր սահմանն Ուկրաինայից հատել է 29 հազար մարդ՝ ավելի շատ, քան սովորական ժամանակ: Լեհաստանի իշխանությունները փախստականների ընդունման համար 9 կենտրոն են կահավորել։ Երկրի հարավ-արևելքում գտնվող Պերեմիշլ քաղաք գնացքով ժամանել է շուրջ հազար մարդ, նրանցից շատերը ստիպված են եղել գիշերել կայարանում: Փախստականների մի մասը մեկնել է Ռումինիա և Հունգարիա։ Մոլդովայի Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ուրբաթ առավոտվա տվյալներով երկիր է ժամանել Ուկրաինայի 15.8 հազար քաղաքացի, 315 մարդ ապաստան է խնդրել։ 3.1 հազար մարդ էլ ժամանել է Ռումինիա։
15:17 - 25 փետրվարի, 2022
Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական հարցի նկատմամբ հետեւողական է. ՉԺՀ-ի ԱԳՆ |armenpress.am|

Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական հարցի նկատմամբ հետեւողական է. ՉԺՀ-ի ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական հարցի նկատմամբ հետեւողական է. Պեկինը հորդորում է բոլոր կողմերին՝ զսպվածություն դրսեւորել եւ կանխել հետագա էսկալացիան: Այդ մասին փետրվարի 25-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Չինաստանն Ուկրաինա «ներխուժումը» ռազմական է համարում այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին օրերի ընթացքում: «Յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարկավոր է հարգել եւ պաշտպանել: ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական նպատակներն ու սկզբունքները անհրաժեշտ է պաշտպանել համատեղ ջանքերով. դա սկզբունք է, որը Չինաստանը պահպանել է, ինչպես նաեւ՝ միջազգային հարաբերությունների հիմնական նորմա, որը պետք է պահպանեն բոլոր երկրները»,-հայտարարել է դիվանագետը: Միեւնույն ժամանակ, նշել է նա, մենք տեսնում ենք, որ ուկրաինական հարցի պատմությունը բարդ է ու առանձնահատուկ, եւ, հասկանալով Ռուսաստանի ռացիոնալ անհանգստություններն անվտանգության ոլորտում, Չինաստանը հանդես է գալիս սառը պատերազմի մտածելակերպից լիովին հրաժարվելու եւ երկխոսության ու բանակցությունների ճանապարհով եվրոպական անվտանգության հավասարակշռված, արդյունավետ ու կայուն մեխանիզմ ձեւավորելու օգտին: Դիվանագետը նաեւ ուղղակիորեն չի պատասխանել այն հարցին, թե Չինաստանն արդյոք կճանաչի ԼԺՆ-ն եւ ԴԺՀ-ն, նշելով միայն, որ ուկրաինական հարցը բարդ պատմություն ունի, եւ հույս հայտնելով, որ կողմերը տարաձայնությունները կկարգավորեն բանակցությունների ճանապարհով: «Ուկրաինան, անկասկած, ինքնիշխան պետություն է, Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական հարցի նկատմամբ հստակ է եւ հետեւողական, այն չի փոխվել»,-հայտարարել է նա, պատասխանելով այն հարցին, թե Պեկինը մինչեւ հիմա Ուկրաինան համարում է արդյոք ինքնիշխան պետություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
15:16 - 25 փետրվարի, 2022
Խնդիրներ կլինեն, բայց դրանք անլուծելի չեն․ Պեսկովը՝ արեւմտյան պատժամիջոցների հետեւանքների մասին

Խնդիրներ կլինեն, բայց դրանք անլուծելի չեն․ Պեսկովը՝ արեւմտյան պատժամիջոցների հետեւանքների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՌԴ-ի դեմ արեւմուտի ենթադրյալ բարձրտեխնոլոգիական սանկցիաների հնարավոր հետեւանքները, հայտարարել է, որ «խնդիրներ կլինեն, դրանք անլուծելի չեն»։ «Այդ կախվածությունը վերջին տարիներին հետեւողականորեն նվազել է։ Գլխավոր նպատակը, որը հետապնդվում էր պարբերաբար շարունակվող նորանոր սանկցիաների ֆոնին, անհրաժեշտության դեպքում ինքնաբավության եւ ներմուծման ամբողջական փոխարինման ապահովումն էր։ Մեծ հաշվով, այդ նպատակն իրագրծված է։ Այնտեղ, որտեղ իրագործված չէ ամբողջությամբ, կա արագ արագ ձեռքբերումների ներուժ, այդ պատճառով, անխոս, կլինեն խնդիրներ, բայց դրանք անլուծելի չեն»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, ըստ որոնց՝ սանկցիաների նոր փաթեթը երկարաժամկետ ազդեցություն կունենա ՌԴ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության այն ուղղությունների վրա, ինչպիսին են տիեզերքը, միջուկային արդյունաբերությունը եւ այլն։
15:04 - 25 փետրվարի, 2022
Զելենսկին ստում է, երբ ասում է, որ պատրաստ է քննարկելու չեզոք կարգավիճակը․ Սերգեյ Լավրով

Զելենսկին ստում է, երբ ասում է, որ պատրաստ է քննարկելու չեզոք կարգավիճակը․ Սերգեյ Լավրով

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանարապետության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հանես է գալիս մամուլի ասուլիսով։ Ասուլիսի ընթացքում Լավրովն անդրադարձավ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությանը, որ Կիևը պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ։ «Նախագահ Զելենսկին ստել է։ Նա հիշեցրել է բանակցությունները առնվազն երկու անգամ։ Առաջինը, երբ նա կտրականապես հրաժարվեց իրականացնել Մինսկի համաձայնությունները և ամբողջ ընթացքում կոչ էր անում իր արևմտյան հովանավորներին գումարել Նորմանդական ֆորմատը՝ չերաշխավորելով, որ այդ հանդիպումներն իրական արդյունքներ կտան։ Երկրորդ օրինակը, երբ նախագահ Զելենսկին բանակցությունների կոչ արեց, վերաբերում է նրա կոչին, որ նրա հետ բանակցություններ վարեն ՆԱՏՕ մուտք գործելու համար, նրան անվտանգության երաշխիքներ տան»,- նշեց ՌԴ արտգործնախարարը։  Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է քննարկել անվտանգության երաշխիքները դեռ անցած տարվա դեկտեմբերին, և այդ մասին Զելենսկին հրաշալի գիտեր․ «Միակ պայմանը ԵԱՀԿ շրջանակներում բաձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացնումն էր, որպեսզի ոչ մեկը փորձ չաներ իր անվտանգությունն ամրապնդելու ուրիշների անվտանգության հաշվին։ Նա (Զելենսկին- խմբ․) չէր ցանկանում այդ պարտավորությունը կատարել, ինչպես իր արևմտյան հովանավորները չէին ցանկանում կատարել իրենց պարտավորությունները։ Նա ստում է, երբ ասում է, որ պատրաստ է քննարկելու չեզոք կարգավիճակը»։   
14:54 - 25 փետրվարի, 2022