Ռուսաստանը Բարենցի ծովում պլանային մարտավարական զորավարժություն է անցկացնում
16:45 - 25 փետրվարի, 2022

Ռուսաստանը Բարենցի ծովում պլանային մարտավարական զորավարժություն է անցկացնում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ երկրի Հյուսիսային նավատորմի ռազմածովային որոնողահարվածային խումբը Բարենցի ծովում պլանային մարտավարական զորավարժություն է անցկացնում՝ պայմանական թշնամու սուզանավը որոնելու և ոչնչացնելու նպատակաով։ 

«Այս զորավարժությունն իրականացվում է Հյուսիսային նավատորմի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության բանակի Իլ-38 հակասուզանավային ինքնաթիռներով»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել