Ուկրաինայում ռազմական գործողությունը Արեւմուտքի կողմից ՌԴ-ի հետաքրքրությունների համատարած անտեսման հետեւանքն է․ Նարիշկին
16:28 - 25 փետրվարի, 2022

Ուկրաինայում ռազմական գործողությունը Արեւմուտքի կողմից ՌԴ-ի հետաքրքրությունների համատարած անտեսման հետեւանքն է․ Նարիշկին

Ուկրաինայում ռազմական գործողությունը Արեւմուտքի կողմից անվտանգության ոլորտում ՌԴ-ի հետաքրքրությունների համատարած անտեսման հետեւանքն է, այս մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ 

«Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչներին փրկելու ռազմական հատուկ գործողությունը անվտանգության ոլորտում Արեւմուտքի կողմից մեր երկրի օբյեկտիվ հետաքրքրությունների երկարատեւ եւ համատարած անտեսման հետեւանքն է»,- ասել է նա։

Նարիշկինը հավելել է, թե Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունը կարճ ժամանակում խաղաղություն կհաստատի Ուկրաինայում եւ կկանխի ավելի լայն հակամարտությունը Եվրոպայում։

«Արեւմտյան ղեկավաների հետ անպտուղ բանակցությունների ընթացքում ռուսական ղեկավարությունը համոզվել է, որ ԵԱՀԿ փաստաթղթում ներառված սկզբունքները՝ բոլոր անդամ երկրների համար անվտանգության երաշխիքների մասին, դատարկ խոսքեր են ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի այլ անդամների համար։ ՌԴ-ն պարտավոր է ինքնուրույն պաշտպանել իրեն եւ իր դաշնակիցներին»,- ասել է նա։ 

Ծառայության ղեկավարը նշել է, որ Արեւմուտքում սիրում են հեգնելլ ռուսների համբերությունը, «եւ դա ճիշտ է, բայց եւ այն անսահման չէ»։

«Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Ուկրաինան Վաշինգտոնի ձեռքին դառնա մեր գլխին կախված դաշույն։ Դրա միակ ճանապարհն այսօր ապառազմականացումն ու դենացիֆիկացիան են, եւ ուկրաինական պետության չեզոք կարգավիճակը»,- ասել է Նարիշկինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել