«Ֆորմուլա 1» ավտոմրցարշավի 2022 թ․-ի Ռուսաստանի «Գրան-պի»-ն չեղարկվել է
17:01 - 25 փետրվարի, 2022

«Ֆորմուլա 1» ավտոմրցարշավի 2022 թ․-ի Ռուսաստանի «Գրան-պի»-ն չեղարկվել է

«Ֆորմուլա 1» ավտոմրցարշավի աշխարհի առաջնության կազմակերպիչները հայտարարել են 2022 թվականի արքայական մրցավազքի ռուսական փուլի չեղարկման մասին։

Տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․ «Հինգշաբթի երեկոյան «Ֆորմուլա 1»-ը, Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիան և թիմերը քննարկեցին մեր մարզաձևի դիրքորոշումը և հաշվի առնելով շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքները՝ եկան այն եզրակացության, որ անհնար է Ռուսաստանի Գրան-պրիի անցկացումը ներկայիս պայմաններում»։

Նշենք, որ այն նախատեսված էր անցկացնել 2022 թ․ սեպտեմբերի 23-ից 25-ն ընկած ժամանակահատվածում։

Կազմակերպիչները նաեւ հայտնել են, որ տխրությամբ և ցնցումով են հետևում ուկրաինական զարգացումներին և հույս ունեն, որ ներկա իրավիճակն արագ ու խաղաղ հանգուցալուծվի։

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել