Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանը զգուշացնում է, որ Պարսից ծոցում ցանկացած ռազմական բախման դեպքում նավթի գները կգերազանցեն 100 դոլարը |tert.am|

Իրանը զգուշացնում է, որ Պարսից ծոցում ցանկացած ռազմական բախման դեպքում նավթի գները կգերազանցեն 100 դոլարը |tert.am|

tert.am։ Պարսից ծոցում տեղակայված ԱՄՆ ռազմական նավերը բավականին մոտ են գտնվում իրանական հրթիռներին: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի զինվորական հարցերով գլխավոր օգնականը՝ զգուշացնելով, որ ցանկացած բախում երկու երկրի միջև նավթի գինը կհասցնի 100 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Իրանն ու Միացյալ Նահանգներն ավելի կատաղի հակամարտության մեջ են մտել վերջին մեկ ամսում՝ իրանական միջուկային գործարքից դուրս գալու ԱՄՆ որոշումից մեկ տարի անց:Վաշինգտոնը կրկին պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ՝ դրանք ուժի մեջ մտցնելով մայիսին և հրահանգելով մյուս երկրներին դադարեցնել իրանական նավթի ներկրումը: «Ամերիկացիները քաջատեղյակ են, որ իրենց ռազմական ուժերը տարածաշրջանում Իրանի հրթիռներին մոտ են տեղակայված և ամերիկյան և այլ օտարերկրյա ռազմանավեր գտնվում են «Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի» դիրքերից տեսանելի հեռավորությամբ», - ասել է Խամենեիի օգնական Ռահիմ Սաֆարին:
05:27 - 03 հունիսի, 2019
Գերմանիայի ԱԳ նախարարը մեկնաբանել Է Իրանի շուրջն ստեղծված իրադրությունը |armenpress.am|

Գերմանիայի ԱԳ նախարարը մեկնաբանել Է Իրանի շուրջն ստեղծված իրադրությունը |armenpress.am|

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հետ միջուկային համաձայնագիրը պետք Է պահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը կատարում Է գործարքով ստանձնած իր պարտավորությունները: Այդ մասին հայտարարել Է Գերմանիայի արտգործնախարարության ղեկավար Հայկո Մաասը՝ «Բորզիգ» դիվանագիտական առանձնատանն ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ կայացած բանակցություններից հետո: «Մենք միջուկային համաձայնագիր ունենք: Մենք միասնական ենք այն հարցում, որ պետք Է կանխենք Իրանում միջուկային զենքի հայտնվելը: Գաղտնիք չԷ, որ մենք տարբեր դիրքորոշումներ ունենք այն հարցում, թե ինչպես դա իրականացնենք: Ես մեկ անգամ եւս շարադրեցի, թե ինչու մեր տեսակետով, եվրոպացիների տեսակետով միջուկային համաձայնագրի պահպանումը բարձրացնում Է միջազգային անվտագության մակարդակը եւ մեզ համար կարեւոր Է այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը կատարում Է իր պարտավորությունները»,- ասել Է Մաասը:Նա հավելել Է, որ Գերմանիան կշարունակի սույն հարցի շուրջը երկխոսություն վարել ԱՄՆ-ի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
12:30 - 31 մայիսի, 2019
Իրանը մերժել Է արաբական կազմակերպությունների կողմից իրեն հասցեագրված մեղադրանքները |armenpress.am|

Իրանը մերժել Է արաբական կազմակերպությունների կողմից իրեն հասցեագրված մեղադրանքները |armenpress.am|

armenpress.am։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը մերժել Է ու դատապարտել արաբական երկրների դիրքորոշումը, որոնք գտնում են, որ Թեհրանը միջամտում Է Պարսից ծոցի պետությունների ներքին գործերին: Համապատասխան հայտարարությամբ մայիսի 31-ին հանդես Է եկել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:«Մենք ափսոսանք ենք հայտնում, որ Սաուդյան Արաբիան չարաշահել Է իր լիազորությունները Արաբական պետությունների լիգայի եւ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովների անցկացման ընթացքում, օգտագործելով իր քաղաքական ազդեցությունը: Մերժում եւ դատապարտում ենք Պարսից ծոցի մի շարք երկրների անհիմն հայտարարությունները: Գագաթնաժողովների հանրագումարային հայտարարություններն արտացոլում են ոչ բոլոր մասնակիցների կարծիքները»,- նշել Է Մուսավին: Նա հավելել Է, որ Էր Ռիադը ճնշում Է գործադրել ամփոփիչ հայտարարությունների տեքստերը մշակելու ընթացքում, «սխալ քաղաքականություն Է վարում՝ կատարելով Իսրայելի ու ԱՄՆ-ի պահանջները եւ հակասություններ առաջացնելով տարածաշրջանում»: Ինչպես արդեն տեղեկացվել Է, արաբական երկրները Մեքքայում Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամների գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել են, որ հաստատակամ են պաշտպանելու տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը եւ դատապարտել են Իրանի կողմից հնչող սպառնալիքները:«Խորհուրդը վերահաստատեց Պարսից ծոցի արաբական պետությունների վճռականությունը պաշտպանելու տարածաշրջանի կայունությունը, անվտանգությունն ու խաղաղությունը, համաշխարհային տնտեսության աճը եւ նավթաշուկաների կայունությունը եւ դատապարտեց ծովային նավագնացության ազատությանն ու նավթի մտակարարումներին Իրանի սպառնալիքները»,- ասված Է գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ տարածված ամփոփիչ հաղորդագրության մեջ: Բացի այդ, բանաձեւը կոչ Է անում միջազգային հանրակցությանը՝ կատարելու միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման իր պարտավորությունները եւ վճռական միջոցեր ձեռնարկել իրանական ռեժիմի դեմ: Մասնավորապես, հանդիպման մասնակիցները պահանջում են «ավելի արդյունավետ ու լուրջ քայլեր կատարել Իրանի կողմից միջուկային ներուժի ստեղծում թույլ չտալու նպատակով» եւ «ավելի խիստ սահմանափակումներ կիրառելու բալիստիկ հրթիռների իրանական ծրագրի դեմ»: Բանաձեւում նաեւ հայտարարվում Է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմավարությանն աջակցության մասին: Մեքքայում միաժամանակ անցկացվել Է երեք գագաթնաժողով՝՝ Իսլամական համագործակցության կազմակերպության, Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի եւ Արաբական պետությունների լիգայի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:07 - 31 մայիսի, 2019
ԱՊԼ գլխավոր քարտուղարը նշել է պայմանը՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր պատերազմի խուսափելու համար |aysor.am|

ԱՊԼ գլխավոր քարտուղարը նշել է պայմանը՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր պատերազմի խուսափելու համար |aysor.am|

aysor.am։ Իրանը կարող է խուսափել Միացյալ Նահանգների հետ ռազմական առճակատումից, եթե վերանայի իր պահվածքը և դադարեցնի միջամտությունը տարածաշրջանի երկրների ներքին գործերին։ Այս մասին Մեքքայում գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՊԼ գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը: «ԱՄՆ-ը որոշել է իր ռազմածովային ուժերը և այլ զորքեր ուղարկել Իրանի ագրեսիային դիմակայելու համար, բայց նա պատերազմ չի ցանկանում: Եկեք իրադարձություններից առաջ չանցնենք, կապրենք՝ կտեսնենք», - ասել է նա։ Լիգան, ասել է դիվանագետը, այս հարցում ելնելու է այն դիրքորոշումից, որն ամրագրված է ամփոփիչ կոմյունիկեում, և տարածաշրջանում Իրանի հետագա գործողություններից։«Մենք պահանջում ենք, որպեսզի Իրանը դադարեցնի միջամտությունը արաբների գործերին և վերանայի իր պահվածքը տարածաշրջանային ասպարեզում։ Եթե դա տեղի ունենա, ես չեմ կարծում, որ թշնամական և ռազմական գործողությունների անհրաժեշտություն կլինի ԱՄՆ-ի և Իրանի միջև։ Բայց տեսնենք»,- ընդգծել է տարածաշրջանային կառույցի գլխավոր քարտուղարը։
09:48 - 31 մայիսի, 2019
Իրանի կայունությունը համապատասխանում է մուսուլմանական եւ արաբական երկրների շահերին. Իրաքի նախագահ |news.am|

Իրանի կայունությունը համապատասխանում է մուսուլմանական եւ արաբական երկրների շահերին. Իրաքի նախագահ |news.am|

news.am: Իրանի անվտանգությունը եւ կայունությունը համապատասխանում են մուսուլմանական եւ արաբական պետությունների շահերին։ Այս մասին ասել է Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը Սաուդյան Արաբիայում արաբական երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է AP-ը։«Մենք հույս չունենք, թե Իրանի անվտանգությունը թիրախ չէ, մենք ընդհանուր սահմաններ եւ հարաբերություններ ունենք»,- ասել է նա։ «Անկեղծ ասած, հարեւան իսլամական երկրի անվտանգությունը եւ կայունությունը համապատասխանում են մուսուլմանական եւ արաբական պետությունների շահերին»։Թեեւ Սալիհը նշել է, որ Իրաքը դատապարտում է վերջին հարձակումը սաուդյան նավթային լցանավերի դեմ, որում Էր Ռիադը մեղադրում է Իրանին, նա ընդգծել է, որ տարածաշրջանը կայունության կարիք ունի՝ հիմնված ինքնիշխանության հարգման եւ բռնությունից հրաժարման վրա։Ավելի վաղ Իրաքն առաջարկել էր միջնորդ լինել Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ աճող լարվածության պայմաններում։
08:20 - 31 մայիսի, 2019
Թեհրանում հայտարարել են, որ բավարար ռազմական ներուժ ունեն ԱՄՆ-ի ագրեսիան դիմագրավելու համար |armenpress.am|

Թեհրանում հայտարարել են, որ բավարար ռազմական ներուժ ունեն ԱՄՆ-ի ագրեսիան դիմագրավելու համար |armenpress.am|

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի բանակն անհրաժեշտ բոլոր սպառազինություններն ունի ԱՄՆ-ի ագրեսիայից երկրի պաշտպանությունն ապահովելու համար: Այս հայտարարությամբ, ինչպես մայիսի 29-ին հայտնել Է Al Alam հեռուստաալիքը, Թեհրանում հանդես Է եկել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հրամանատար բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին։ «Իրանի զինված ուժերն ինքնաբավ են, պաշտպանական արդյունաբերությունը նրանց ապահովում Է ռազմափոխադրական միջոցներով, հրթիռներով, մարտական ինքնաթիռներով եւ անօդաչուներով»,-նշել Է գեներալը: Սալամիի խոսքով՝ իրանցիներն ունեն բացառիկ հրթիռային համակարգեր, որոնք կարող են խոցել ծովում ընթացող ԱՄՆ-ի ավիակիրներն ու նավերը: «Նման համալիրներ, որոնք մշակվել են 12 տարի առաջ, ունեն ընդամենը մի քանի պետություններ»,-ասել Է նա:Գեներալը հիշեցրել Է, որ բալիստիկ հրթիռների իրանական զինանոցն ամենախոշորն Է Մերձավոր Արեւելքում: Մայիսի 25-ին ԻՀՊԶ-ի հրամանատարի խորհրդական Մորթեզա Քորբանին հայտարարել Է, որ Իրանի ռազմածովային ուժերն ունեն հրթիռային զենք, որը նրանց թույլ կտա խորտակել ամերիկյան նավերը Պարսից ծոցում՝ «դրանց սխալ գործողությունների դեպքում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:24 - 29 մայիսի, 2019
ԱՄՆ պատժամիջոցային քաղաքականությունը սպառնալիքի տակ է դրել ողջ տարածաշրջանի անվտանգությունը. Իրան |armtimes.com|

ԱՄՆ պատժամիջոցային քաղաքականությունը սպառնալիքի տակ է դրել ողջ տարածաշրջանի անվտանգությունը. Իրան |armtimes.com|

armtimes.com։ ԱՄՆ պատժամիջոցային քաղաքականությունը սպառնալիքի տակ է դրել ողջ մերձարեւելյան տարածաշրջանի անվտանգությունը:Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արակչին Քուվեյթի վարչապետի տեղակալի, ԱԳՆ ղեկավարի, շեյխ Սաբահ Հալեդ ալ-Համադ ալ-Սաբահի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է PressTV-ը: Նա նշել է, որ Իրանը կողմ է տարածաշրջանի զարգացման «պատասխանատու» մոտեցմանը: Արակչին հայտնել է նաեւ Իրանի պատրաստակամության մասին՝ կապված երկխոսության եւ կառուցողական համագործակցության նպատակով մեխանիզմների ստեղծման հետ:Ընդգծելով, որ Իրանի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է խաղաղության եւ կայունության հաստատման վրա, Արակչին հայտարարել է, որ անվտանգությունը «համալիրային եւ անփոխարինելի» հայեցակարգ է, որը ներառում է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ասպետները:
08:03 - 28 մայիսի, 2019
Իրաքը պատվիրակություններ կուղարկի Իրան եւ ԱՄՆ՝ թուլացնելու լարվածությունն այդ երկրների միջեւ. Al Sumaria |armenpress.am|

Իրաքը պատվիրակություններ կուղարկի Իրան եւ ԱՄՆ՝ թուլացնելու լարվածությունն այդ երկրների միջեւ. Al Sumaria |armenpress.am|

armenpress.am: Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին մայիսի 21-ին հայտարարել Է, որ իր երկիրը մտադիր Է պատվիրակություններ ուղարկել Իրան եւ ԱՄՆ՝ թուլացնելու այդ երկու պետությունների միջեւ առաջացած լարվածությունը: Վարչապետի խոսքը մեջբերել Է Al Sumaria հեռուստաալիքը:«Մենք պատվիրակություններ կուղարկենք Թեհրան եւ Վաշինգտոն, որպեսզի վերջ դնենք նրանց միջեւ լարվածությանը,-ասել Է Մահդին:-Ամերիկացի եւ իրանցի պաշտոնատարները հավաստիացրել են մեզ, որ պարերազմ չեն ցանկանում»: Նա նշել Է, որ Իրաքն արդեն Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ որպես միջնորդ Է հանդես գալիս՝ փորձելով լուծել կողմերի միջեւ առկա ճգնաժամը: Վարչապետը հավելել Է, որ ճգնաժամի կարգավորման սցենարների հարցում Բաղդադի դիրքորոշումը «շատ մոտ Է եվրոպականին»: Եվրոպայի երկրները կոչ են անում Վաշինգտոնին եւ Թեհրանին՝ ցուցաբերել զսպվածություն եւ գոյություն ունեցող տարաձայնությունները լուծել դիվանագիտական ճանապարհով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:  
14:29 - 21 մայիսի, 2019