ԱՊԼ գլխավոր քարտուղարը նշել է պայմանը՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր պատերազմի խուսափելու համար |aysor.am|
09:48 - 31 մայիսի, 2019

ԱՊԼ գլխավոր քարտուղարը նշել է պայմանը՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր պատերազմի խուսափելու համար |aysor.am|

aysor.am։ Իրանը կարող է խուսափել Միացյալ Նահանգների հետ ռազմական առճակատումից, եթե վերանայի իր պահվածքը և դադարեցնի միջամտությունը տարածաշրջանի երկրների ներքին գործերին։ Այս մասին Մեքքայում գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՊԼ գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը:

«ԱՄՆ-ը որոշել է իր ռազմածովային ուժերը և այլ զորքեր ուղարկել Իրանի ագրեսիային դիմակայելու համար, բայց նա պատերազմ չի ցանկանում: Եկեք իրադարձություններից առաջ չանցնենք, կապրենք՝ կտեսնենք», - ասել է նա։

Լիգան, ասել է դիվանագետը, այս հարցում ելնելու է այն դիրքորոշումից, որն ամրագրված է ամփոփիչ կոմյունիկեում, և տարածաշրջանում Իրանի հետագա գործողություններից։
«Մենք պահանջում ենք, որպեսզի Իրանը դադարեցնի միջամտությունը արաբների գործերին և վերանայի իր պահվածքը տարածաշրջանային ասպարեզում։

Եթե դա տեղի ունենա, ես չեմ կարծում, որ թշնամական և ռազմական գործողությունների անհրաժեշտություն կլինի ԱՄՆ-ի և Իրանի միջև։ Բայց տեսնենք»,- ընդգծել է տարածաշրջանային կառույցի գլխավոր քարտուղարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել