Իրանը զգուշացնում է, որ Պարսից ծոցում ցանկացած ռազմական բախման դեպքում նավթի գները կգերազանցեն 100 դոլարը |tert.am|
05:27 - 03 հունիսի, 2019

Իրանը զգուշացնում է, որ Պարսից ծոցում ցանկացած ռազմական բախման դեպքում նավթի գները կգերազանցեն 100 դոլարը |tert.am|

tert.am։ Պարսից ծոցում տեղակայված ԱՄՆ ռազմական նավերը բավականին մոտ են գտնվում իրանական հրթիռներին: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի զինվորական հարցերով գլխավոր օգնականը՝ զգուշացնելով, որ ցանկացած բախում երկու երկրի միջև նավթի գինը կհասցնի 100 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Իրանն ու Միացյալ Նահանգներն ավելի կատաղի հակամարտության մեջ են մտել վերջին մեկ ամսում՝ իրանական միջուկային գործարքից դուրս գալու ԱՄՆ որոշումից մեկ տարի անց:

Վաշինգտոնը կրկին պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ՝ դրանք ուժի մեջ մտցնելով մայիսին և հրահանգելով մյուս երկրներին դադարեցնել իրանական նավթի ներկրումը:

«Ամերիկացիները քաջատեղյակ են, որ իրենց ռազմական ուժերը տարածաշրջանում Իրանի հրթիռներին մոտ են տեղակայված և ամերիկյան և այլ օտարերկրյա ռազմանավեր գտնվում են «Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի» դիրքերից տեսանելի հեռավորությամբ», - ասել է Խամենեիի օգնական Ռահիմ Սաֆարին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել