Իրանում բազմամարդ ցույցեր և երթեր են անցկացվել՝ ի աջակցություն Պաղեստինի |tert.am|
12:22 - 31 մայիսի, 2019

Իրանում բազմամարդ ցույցեր և երթեր են անցկացվել՝ ի աջակցություն Պաղեստինի |tert.am|

tert.am: Այսօր Իրանի ամբողջ տարածքում Ալ Քուդսի միջազգայի օրվա առնչությամբ բազմամարդ ցույցեր և երթեր են անցկացվել՝ hաջակցություն Պաղեստինի և ի նշան պաղեստինցիների իրավունքների համար պայքարում իրանցիների համերաշխության, հայտնում է ria.ru-ի թղթակիցն Իրանում:

Երթի համար 10 երթուղի է ընտրվել, որոնք ավարտվել են նույն կետում՝ Թեհրանի համալսարանի մոտ: Թեհրանի փողոցներով շուրջ 10 000 մարդ է քայլել՝ հակաամերիկյան և հակաիսրայելական կարգախոսներ վանկարկելով: Երթի մասնակիցները Պաղեստինի դրոշը և «Պաղեստինն ազատ կլինի» գրությամբ ցուցանակներ են ծածանել:

Երթեր են ընթացել նաև Թավրիզ, Շիրազ, Մեշհեդ և այլ քաղաքներում: Ալ Քուդսի միջազգային օրը նշվում է 1979-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել