ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

ԱՆ-ն կոչ է անում մասնագիտական հարցերը քննարկել բժիշկ-մասնագետների հետ․ ԱՆ խոսնակը պատասխանել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժշկուհուն

ԱՆ-ն կոչ է անում մասնագիտական հարցերը քննարկել բժիշկ-մասնագետների հետ․ ԱՆ խոսնակը պատասխանել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժշկուհուն

ՀՀ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի պատասխան «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժշկուհի Թեհմինե Ղալեչյանի բաց նամակում բարձրացրած հարցերի. 1) Համակարգչային շերտագրումով COVID-19 բնորոշ թոքաբորբ պատասխանով անձանց որպես COVID-19 դրական պացիենտ դիտարկելու բժշկուհու առաջարկի կապակցությամբ հարկ է նշել, որ ըստ ԱՀԿ-ի՝ COVID-19 դեպքի սահմանումը 2020 թվականի մայիսի 29-ի դրությամբ հետևյալն է․ «COVID-19 հաստատված դեպք» (U07.1 ըստ ՀՄԴ-10) պահանջում է հետադարձ-տրանսկրիպտազային պոլիմերազային շղթայական մեթոդաբանությամբ (ՀՏ-ՊՇՌ, RT-PCR) SARS-CoV-2 հայտնաբերում, իսկ «COVID-19 հնարավոր դեպք»-ի պարագայում պահանջում է կլինիկական և համաճարակաբանական չափանիշներ կամ դիագնոստիկ չափանիշներ (COVID-19-ի հետ համատեղելի ռադիոլոգիական, այդ թվում համակարգչային շերտագրումով): Առողջապահության նախարարի 14.06.2020թ․ թիվ 06-Ց ցուցմամբ հանձնարարվել է հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններում առանձնացնել թերապևտիկ բաժանմունք/բաժանմունքներ՝ COVID-19 ՊՇՌ հետազոտության դրական արդյունք չունեցող, սակայն հոսպիտալացման ցուցում ունեցող «թոքաբորբ» ախտորոշմամբ պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով: 2) Եթե ընդունարան դիմում է արյան մեջ թթվածնի ցածր հագեցվածությամբ (դեսատուրացված) պացիենտ և ըստ չափորոշիչների նա ինտենսիվ թերապիայի պացիենտ է, անհրաժեշտ է ցուցաբերել անհետաձգելի բուժօգնություն և վերջինիս տեղափոխել ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Մահճակալային ֆոնդի, մասնավորապես ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման ծառայության մահճակալային ֆոնդի, ավելացման ուղղությամբ անընդհատ աշխատանքներ են տարվում, ընդգրկվում են նոր բժշկական կազմակերպություններ, ինչպես նաև աշխատանքներ են տարվում մասնագիտական ներուժի համալրման ուղղությամբ։ Այսպես, առաջիկայում նախատեսվում է մասնագիտական թիմերի, այդ թվում ռեանիմատոլոգների, ժամանում հանրապետություն, ովքեր մեր մասնագետների հետ համատեղ աշխատելու են COVID-19 պացիենտների բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում։ 3) Կասկածելի դեպքերը (ըստ դեպքի ստանդարտ բնորոշման), որոնք գտնվում են ԱԱՊ բժշկի մշտադիտարկման և բուժման ներքո, սակայն ունեն վիճակի վատթարացում կամ դրական դինամիկայի բացակայություն, որի ցուցիչներից մեկը մարմնի ջերմաստիճանի բարձրացումն է >38.5°C 3 օրից ավելի (օրինակ, կարող է վկայել զարգացող համակարգային հիպերբորբոքման մասին) և լաբորատոր-գործիքային տվյալների բացակայությունը, COVID-19 կասկածելի պացիենտի հոսպիտալացման և հետազոտման կարևոր խմբերից մեկն է: Նշվածը չի հակասում COVID-19 պացիենտների ծանրության ցուցիչներին և ուղղված է ԱԱՊ բժիշկի կողմից կասկածելի պացիենտների վիճակի վատթարացման վաղ հայտնաբերմանը և ժամանակին հիվանդանոցային բուժօգնության կազմակերպմանը: Անտիբիոտիկաթերապիայի հետ կապված հայտնում եմ, որ առողջապահության նախարարի 11.06.2020թ. N 1856–Ա հրամանով հաստատվել է «Արտահիվանդանոցային թոքաբորբերի վարման կլինիկական ուղեցույցը, որն ուղարկվել է ԱԱՊ հաստատություններին, ինչպես նաև տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում (հղումը՝ http://moh.am/images/legal-553.pdf) Հ.ԳԱռողջապահության նախարարությունը կոչ է անում, մասնագիտական հարցերը քննարկել բժիշկ-մասնագետների հետ, մասնավորապես առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատուի և նախարարության բուժվարչության»։
09:10 - 15 հունիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 16004 դեպք, մեկ օրում թիվն ավելացել է 723-ով

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 16004 դեպք, մեկ օրում թիվն ավելացել է 723-ով

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 16004 դեպք, որոնցից 6081-ն` առողջացած, 264-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9568 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 80130 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 723 նոր դեպք և 442 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (կին), 67 (տղամարդ),  69 (կին), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 91 է:
10:57 - 13 հունիսի, 2020
Հայաստանում սկսվել են COVID-19-ի նկատմամբ հակամարմինների տարածվածության հետազոտական աշխատանքները․ ԱՆ

Հայաստանում սկսվել են COVID-19-ի նկատմամբ հակամարմինների տարածվածության հետազոտական աշխատանքները․ ԱՆ

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետը, ՀՀ Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի հետ համագործակցելով, սկսել է COVID-19 նկատմամբ հակամարմինների տարածվածության հետազոտական աշխատանքները։ Հետազոտության նպատակն է պարզել COVID-19 ունեցող հիվանդների հետ առաջնագծում աշխատող բուժաշխատողների շրջանում հիվանդության նկատմամբ հակամարմինների տարածվածությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հետազոտության մեջ կընդգրկվեն ինչպես հիվանդանոցային, այնպես էլ առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողները, որոնք ներկայումս զբաղվում են COVID-19 ունեցող հիվանդների բուժմամբ և խնամքով։ Հետազոտության հարցաթերթը մշակվել է համանման հետազոտությունների իրականացման ԱՀԿ ուղեցույցի հիման վրա։ Հետազոտության հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել բնակչության շրջանում:
22:50 - 12 հունիսի, 2020
Հայ և վրացի մասնագետներն առցանց հանդիպմանը ներկայացրել են կորոնավիրուսի դեմ պայքարի փորձը

Հայ և վրացի մասնագետներն առցանց հանդիպմանը ներկայացրել են կորոնավիրուսի դեմ պայքարի փորձը

Հայ-վրացական համագործակցության շրջանակներում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը և առողջապահության նախարարության և համակարգի մի շարք մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստան-Վրաստան առցանց հանդիպում Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի և նրա տեղակալների, վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Խաթունա Զախաշվիլիի, Առողջապահական քաղաքականության բաժանմունքի պետ Եկատերինե Ադամիայի  և այլ  մասնագետների հետ: Կողմերը մանրամասն ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ներկայումս տիրող իրավիճակը, քննարկել են համաճարակի դեմ պայքարում երկու երկրի հանրային առողջության վերաբերյալ մի շարք կարևորագույն հարցեր: Գործընկերները փորձի փոխանակման նպատակով  կիսվել են համավարակի դեմ պայքարում իրենց քայլերով, ներկայացրել COVID-19-ի բուժման նպատակով կիրառվող իրենց մեթոդներն ու մոտեցումները, մշակված ուղեցույցները և այլն: Վրացական կողմը ներկայացրել է, որ թեստավորումներն իրականացվում են 18 լաբորատորիայում` հետագայում դրանց թիվը հասցնելով 24-ի: Վերջիններիս տվյալների համաձայն` օրական կատարվում են 1400-1500 թեստավորում: Հանդիպման ընթացքում երկուստեք քննարկվել է կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների բուժման համար հակաբիոտիկներ նշանակելու սկզբունքը, ինչպես նաև տրիաժի` ընդունման, ախտորոշման և տեղափոխման մեխանիզմներն ու մոտեցումները: Գործընկերները հույս են հայտնել, որ ձեռնարկվող միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի պատվով հաղթահարել այս մարտահրավերը։      
22:00 - 12 հունիսի, 2020
Առողջապահության բնագավառի հատկացումներն աճել են զգալի չափերով |armenpress.am|

Առողջապահության բնագավառի հատկացումներն աճել են զգալի չափերով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարարությանը պետական բյուջեից 2019 թվականի հատկացումները, նախորդ տարվա համեմատ, աճել են 22%-ով: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Առողջապահության նախարարությունը 2019թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից ծախսել է 97,6 մլրդ դրամ կամ ճշտված ծրագրի 96%-ը: Սկզբնական ծրագիրը մոտ 89 մլրդ դրամ էր: 2019 թվականին 2018 թվականի համեմատ, առողջապահության բնագավառի հատկացումները աճել են 22%-ով»,- ասաց Ջանջուղազյանը: Ֆինանսների նախարարը նշեց, որ Առողջապահության նախարարությունը 2019 թվականին իրեն հատկացված միջոցներով իրականացրել է 64 միջոցառում:
11:14 - 12 հունիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, մեկ օրում հաստատվել է 612 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, մեկ օրում հաստատվել է 612 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած, 258-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 77686 թեստավորում:  Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 նոր դեպք և 173 առողջացած։  Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 61 (կին), 85 (տղամարդ), 73 (տղամարդ), 74(տղամարդ), 55(տղամարդ), 69(կին), 83(տղամարդ), 59 (կին), 71 (տղամարդ), 84 (տղամարդ), 76 (տղամարդ), 59 (տղամարդ) և 60 (կին)  տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 86 է:
10:56 - 12 հունիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14669 դեպք, մեկ օրում գրանցվել է 566 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14669 դեպք, մեկ օրում գրանցվել է 566 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14669 դեպք, որոնցից 5446-ն` առողջացած, 245-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8876 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 75389 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 566 նոր դեպք և 240 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 76 (կին), 86 (տղամարդ), 83 (կին), 71 (տղամարդ), 67 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (տղամարդ), 78 (կին), 67 (տղամարդ), 74 (տղամարդ), 86 (տղամարդ), 69 (տղամարդ), 58 (տղամարդ), 66 (կին), 81 (տղամարդ), 73 (տղամարդ), 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 82 է:
11:03 - 11 հունիսի, 2020
Բուժանձնակազմին տվել ենք առավելագույնը, ինչն այդ պահին COVID-ի մասին ուներ արդի բժշկությունը |hetq.am|

Բուժանձնակազմին տվել ենք առավելագույնը, ինչն այդ պահին COVID-ի մասին ուներ արդի բժշկությունը |hetq.am|

hetq.am: Հարցազրույց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Բազարչյանի հետ։ Պրն Բազարչյան, Առողջապահության ազգային ինստիտուտն (ԱԱԻ) ինչպե՞ս է ներգրավված կորոնովիրուսի դեմ պայքարում: Ինստիտուտը փետրվարի վերջից ներգրավվեց կորոնավիրուսի դեմ իրականացվող միջոցառումներին, մենք ակտիվորեն սկսեցինք ուսումնասիրել վիրուսը: Այն ժամանակ վիրուսի մասին տեղեկատվությունը քիչ էր, իհարկե, որոշակի ծավալով տեղեկատվություն կար ամբողջ աշխարհից, բայց այն շուտ-շուտ փոխվում էր: Սկզբում Չինաստանից էինք տեղեկատվություն ստանում, այնուհետև սկսեց գալ Եվրոպայից: Հետո սկսեցինք որոշակի ուսումնական ծրագրեր իրականացնել, կարճաժամկետ դասընթացներ տարբեր մասնագիտացում ունեցող բժիշկների, միջին և կրտսեր բուժանձնակազմի համար: Հիմա դասընթացներ ենք իրականացնում մանկապարտեզների, քրեակատարողական հիմնարկների աշխատողների համար: Ինստիտուտի ամենամեծ ներգրավվածությունը պրոցեսին, անշուշտ, եղել է բուժանձնակազմի կրթական գործընթացը կազմակերպելը, նաև որոշ չափով իրազեկման նյութեր էինք նախապատրաստում: Հիմա աշխատում ենք տարբեր տեսակի էլեկտրոնային գործիքներ ստեղծելու ուղղությամբ՝ էլեկտրոնային կոնսիլիում և նմանատիպ այլ գործիքներ: Մեր աշխատողները նաև որպես կամավորներ ներգրավված էին և աշխատում էին տարբեր տեսակի կարանտինային կետերում, այնուհետև աշխատում էին կորոնա+ հիվանդանոցներում, կորոնա+ հյուրանոցներում: Կլինիկական օրդինատորները ներգրավված են բուժական գործընթացներում և այս պահին գտնվում են աշխատատեղերում՝ հիվանդանոցներում, շտապօգնության կետերում և այլն:  Երբվանի՞ց եք սկսել բուժանձնակազմին նախապատրաստել կորոնովիրուսի դեմ պայքարին, ի՞նչ է ուսուցանվում նրանց: Բոլո՞ր բուժհաստատությունների անձնակազմերն են ներգրավված եղել դասընթացներին: COVID-19-ի վերաբերյալ բժիշկների, բուժքույրերի, մայրապետերի, վարչական անձնակազմի հմտություններն ու գիտելիքները բարելավելու նպատակով ԱԱԻ-ը մի քանի տեսակի դասընթացներ է իրականացրել: Կազմակերպել ենք բուժաշխատողների համար կոնկրետ կորոնավիրուսի վերաբերյալ բուժում, սխեմաներ, հիվանդի վարում, ընդհանուր տեղեկատվություն,  սոցիոլոգիա, պաթոգեններ և այլն: Մյուս դասընթացները վերաբերում էին բժշկական անձնակազմի անվտանգությանը՝ ինչպես հագնվել, ինչպես պահպանել անվտանգության պայմանները բժշկական հաստատությունում, բաժանմունքում և այլն: Առանձին դասընթացով ծանոթացրել ենք նմուշառման գործընթացին՝ ինչպես է իրականացվում, ինչպես պետք է հագնված լինի նմուշառում անողը, ինչպես պետք է կատարվի, ինչ ժամանակաշրջանում և այլն:  Դասընթացներ ունենք կրտսեր և միջին բուժանձնակազմի համար, քանի որ նրանք կորոնահիվանդանոցներում շատ կարևոր դեր են կատարում: Սկզբնական ժամանակաշրջանում  և առանձին դեպքերում դասընթացները կազմակերպվում էին հենց աշխատանքային վայրերում, հիվանդանոցներում, որոնք հետո վերածվեցին կորոնահոսպիտալների: Կենդանի դասեր ենք իրականացրել Սպիտակի, Մարալիկի, Վանաձորի, Իջևանի բժշկական կենտրոններում: Աստիճանաբար անցանք առցանց ուսուցմանը, քանի որ համաճարակային վիճակը փոխվում էր: Դասընթացները տարբեր էլեկտրոնային հարթակների միջոցով իրականացրել ենք հանրապետության բոլոր մարզերում: Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցե՞լ եք, և ինչպիսի՞ աջակցություն են ցուցաբերել նրանք Հայաստանին՝ համաճարակի դեմ պայքարում: «Հայկական բժշկական միջազգային կոմիտեի» և Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի փոխգործակցության շրջանակներում իրականացրել ենք նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ու բուժմանն ուղղված նեղ մասնագիտական առցանց քննարկումների շարք: Սփյուռքում բժիշկների մեծ պոտենցիալ ունենք և նրանց հետ մոտ 2 տասնյակ վեբինարներ կազմակերպեցինք տարբեր թեմաների շուրջ, որի ժամանակ սփյուռքահայ մասնագետներն ավելի քան 15 թեմա ներկայացրին: Դրանք միտված են եղել բարձրացնելու բուժաշխատողների մասնագիտական պատրաստվածությունը և ներկայացնելու միջազգային փորձը:  Դասընթացին մասնակցել է 1000-ից ավելի բուժաշխատող: Ներգրավված էր միջին բուժանձնակազմը, մեր խնդրանքով նմուշառում կատարելը ներկայացրին նաև սփյուռքահայ գործընկերները: Շնորհակալություն եմ ուզում հայտնել «Հայկական բժշկական միջազգային կոմիտե»-ին, որը մեծ ներդրում ունեցավ կրթական պրոցեսում: Համագործակցությունը նրանց հետ շարունակվում է, պարբերաբար խնդրում ենք տարբեր տեսակի արդի խնդիրներ լուսաբանել, որովհետև նրանք այս վիճակը մի փոքր ավելի շուտ են անցել և ավելի մեծ փորձ ունեն: Համագործակցություն եղել է Սփյուռքի տարբեր կազմակերպությունների, հիմնադրամների, նաև միջազգային կազմակերպությունների հետ: Օրինակ, Հանրային առողջապահության համաշխարհային ասոցիացիայի հետ, որի անդամ ենք: Ինքներս մասնակցել ենք տարբեր դաընթացների, բժիշկների համար նրանց հրավիրած վեբինարներին, Չինաստանի հետ ենք վեբինար իրականացրել, հեռուստակամուրջ ենք ունեցել միջազգային կազմակերպությունների հետ: Բավարար համարո՞ւմ եք բուժաշխատողների վերապատրաստումը: Ես չեմ կարող ասել՝ այդքանը բավարար էր, թե՞ ոչ: Մենք փորձեցինք տալ  առավելագույնը, ինչն այդ պահին կովիդի մասին ուներ արդի բժշկությունը: Պետք է հստակ պատկերացնենք, որ կորոնան նոր վիրուս է, տեղեկատվությունը բավականին շուտ է փոխվում: Գործ ունեինք մի վիրուսի հետ, որի հետ շփվողները շատ քիչ էին: Մենք ընտրեցինք այն դասվարներին, որոնք ուղղակիորեն ներգրավված էին կորոնայի բուժման պրոցեսում: Անվտանգության կանոնները դասավանդելու համար ընտրեցինք այն համաճարակաբաններին, որոնք մասնակցում էին կորոնահիվանդանոցների ստեղծմանը: Այսինքն՝ նրանց, ովքեր տեսել էին հիվանդներին: Կարևոր էր, որ նրանք փոխանցեին իրենց իմացությունը մյուսներին, և շեշտը հենց դրա վրա դրեցինք: Ինչ վերաբերում է կրթական պրոցեսին, ապա կրթությունը կորոնավիրուսի վերաբերյալ պետք է անընդհատ լինի, որովհետև տեղեկատվությունը և նորությունները շատ արագ են փոխվում, ամբողջ աշխարհում է այդ վիճակը: Մի օր մի դեղ է օգտագործվում, մյուս օրը այլ դեղի մասին են հայտնում, նոր հետազոտություններ են արվում, հայտնում են, որ այս դեղն ավելի արդյունավետ է, այս մեկն օգտագործեք: Մենք շարունակում ենք օգտագործել նոր արդյունքները, այն, ինչը հայտնի է ամբողջ աշխարհին և այն տեղեկատվությունը, որը կուտակվում է մեզ մոտ:  Երբ առողջապահության նախարարը հայտարարեց, որ այսուհետ ասիմպտոմ հիվանդները կմնան տանը և նրանց բուժման ընթացքին կհետևեն պոլիկլինիկաները, հիվանդները սկսեցին ահանզանգել, որ պոլիկլինիկաներում կատարյալ խառնաշփոթ է, բուժանձնակազմն անպատրաստ է օգնելու հիվանդներին: Կարո՞ղ ենք հետևություն անել, որ նրանք բավարար չափով գիտելիքներ չեն ստացել դասընթացների ժամանակ: Կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրում ինձ վստահված է եղել կրթական բաղադրիչը, և ես պատասխան եմ տալիս դրա համար: Ձեր ասած ժամանակաշրջանում, երբ մենք փորձեցինք կրթական պրոցես իրականացնել առաջնային օղակի բժիշկների հետ, սկսեցինք իրականացնել հերթով՝ բուժհաստատություն առ բուժհաստատություն, ամբուլատորիա առ ամբուլատորիա: Դասընթացներին ներգրավել ենք Երևան քաղաքի և մարզային բուժհաստատությունների բուժանձնակազմերը՝ պոլիկլինիկաների թերապևտներին, ընտանեկան բժիշկներին, մանկաբույժներին: Ինստիտուտը կրթական պրոցեսի պատասխանատուն է, դասավանդողներն այն մարդիկ էին, որոնք ներգրավված էին բուժման պրոցեսում, դրանք առողջապահության նախարարության (ԱՆ) ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատուներն էին: Կրթական ծրագրում դասընթացներ էինք նախատեսել նաև կազմակերպիչների համար: Նրանք ծանոթանում էին տարբեր տեսակի հրամանների և կարգավորումների: Մենք ներգրավեցինք  նախարարության պատասխանատուներին, որոնք ներկայացրին կառավարման մասը: Ներգրավեցինք բուժողներին, որոնք խորհրդատվություն տվեցին բուժման սխեմաների մասին: Ներգրավեցինք «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի» մասնագետներին, որոնք ներկայացրին անվտանգության նորմերը և պահանջները: Թերացումները պայմանավորված չեն նրանով՝ ճի՞շտ է դասավանդվել, թե՝ սխալ: Դասավանդվել է այն, ինչն այդ պահին հարաբերականորեն ապացուցված է եղել և, իմ խորին համոզմամբ, կրթությունը կորոնավիրուսի վերաբերյալ պետք է լինի անընդհատ:  Շարունակությունը՝ hetq.am-ում
10:32 - 11 հունիսի, 2020
Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ հետ

Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ:Քննարկվել են բուժական և հակահամաճարակային միջոցառումներին առնչվող հարցեր: Առողջապահության ոլորտի պատասխանատուները ներկայացրել են Հայաստանում և Վրաստանում ստեղծված համաճարակային իրավիճակը, մտքեր փոխանակել առաջացած մարտահրավերին հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակում ձեռնարկվող միջոցառումների մասին, ինչպես նաև քննարկել փոխօգնության հնարավորությունները:Կարևորելով երկկողմ քննարկումները՝ գործընկերները պայմանավորվել են ստեղծել փորձի փոխանակման մշտական հարթակ: Այդ առնչությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին նմանատիպ քննարկումն իրականացնել տեսակապի ձևաչափով` երկու երկրի առողջապահության նախարարների մասնակցությամբ:ՀՀ առողջապահության նախարարը բարձր է գնահատել Հայաստանի ու Վրաստանի ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված սերտ համագործակցությունը, որն արտահայտվում է նախևառաջ մարտահրավերները, այդ թվում՝ համավարակը փոխօգնության ոգով իրականացնելու հարցում:Պայմանավորվածություն է ձեռք բերվել հակահամաճարակային միջոցառումների թեմայով ռազմավարական հարցերի երկկողմ քննարկումներ կազմակերպելու շուրջ, հատկապես` աշնանը համավարակի հնարավոր տարածմանը պատրաստ լինելու համար։
09:51 - 11 հունիսի, 2020
Ներողություն եմ խնդրում և ասում, որ այո, գուցե տարբեր որոշումներ կայացնելիս մենք հապաղել ենք. Արսեն Թորոսյան |armtimes.com|

Ներողություն եմ խնդրում և ասում, որ այո, գուցե տարբեր որոշումներ կայացնելիս մենք հապաղել ենք. Արսեն Թորոսյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իշխանության և առողջապահության նախարարության գործած սխալների, սխալներն ընդունելու, ազնվության եւ անկեղծության մասին:  «Ես չէի խոսի այս մասին, եթե բազմաթիվ գործընկերներից չլսեի: Այս հիվանդությունը, որ հիմա ամբողջ աշխարհում կա, նոր է, այդ պատճառով էլ այն կոչվում է նոր կորոնավիրուս: Բազմաթիվ հարցեր կան, որ մինչ օրս պարզ չեն: Ինչքան է տեւում ինտուբացիոն շրջանը, արդյոք ասիմպտոմ վարակակիրները չեն տարածում վարակը, արդյոք դիմակը օգնում է վարակը չտարածելու գործում, արդյո՞ք ջերմաստիճանն ազդում է վիրուսի վրա եւ նմանատիպ բազում հարցեր, որն է լինելու ամենից պահանջվածը այս հիվանդության բուժման ընթացքում՝ մահճակալները, սարքերը, դեղերը, եւ այլն: Կա հարցերի լայն շրջանական, որոնց պատասխանները չկան: Հենց սա է ստիպում տարբեր երկրներին ընդունել այս կամ այն քաղաքականությունը բուժման ընթացքում: Երեւի շատ քիչ երկրներ կան աշխարհում, որտեղ ոչինչ չի փոխվել: Այս անորոշություններն են պատճառը, որ այո, միգուցե մենք ինչ-որ հարցում թերացել ենք, որոշումը գուցե ուշ ենք կայացրել, ես չեմ բացառում, որ այո, միգուցե այսօր նաեւ ներողություն խնդրեմ որոշ սխալների համար, որոնք կամա թե ակամա տեղի են ունեցել: Այս իրավիճակը մեզ դրդում է հետ նայել ու գնահատել իրավիճակը: Ներողություն եմ խնդրում եւ ուզում եմ ասել, որ տարբեր իրավիճակներում տարբեր որոշումներ կայացնելիս գուցե հապաղել ենք։ Այս իրավիճակը մեզ դրդում է հետ նայել և գնահատել կատարած քայլերը։ Ես շնորհակալ եմ քննադատներին, երբ նրանք մատնացույց են անում մեր գործողությունների թերությունները։ Դրանք մեզ թույլ են տալիս շտկել ու ճշգրիտ քայլերով առաջ գնալ: Այդքան չարչկվող եւ թմբկահարվող թոքերի արհեստական օդափոխության սարքերը այդքան էլ պետք չէին, բայց պետք էին սովորական թթվածնի գեներատորներ, որոնք պետք էին գրեթե բոլոր մահճակալներին: Այս իրավիճակը մեզ թույլ է տալիս հասկանալ շատ հարցերի պատասխաններ, թույլ է տվել հասկանալ՝ ի վերջո սա սովորական գրիպ է, թե չէ: Եթե մենք ունենայինք մի հայտնի, օրինակ կարմրուկի բռնկում, այդ դեպքում գործողությունների տրամաբանությունն ավելի պարզ էր, այսինքն՝ շատ բան հայտնի կլիներ, սխալվելու հավանականությունն ավելի փոքր կլիներ: Մենք առնվազն այն պահին, երբ հայտարարություններ ենք արել, մենք չենք խաբել եւ մինչեւ հիմա էլ չենք խաբում, չենք թաքցնում գրեթե ոչինչ մինչ օրս եւ կարծում ենք, որ դա մեր ուժեղ կողմն է: Ազնությունն ու անկեղծությունը միշտ լինելու է, բուժման մեթոդներն այսօր էլ կբարձրաձայնվեն: Ես պատրաստ եմ փոփոխվող որոշումների մասին խոսել եւ նշել, թե ինչու են փոփոխվում որոշումները»,-ասաց նախարարը: Նա հիշեցրեց իր նախկին հայտարարությունը դիմակ չկրելու մասին եւ նշեց, որ անցած կարանտինային 4 ամիսները ու հիվանդության դեմ պայքարը թույլ են տվել հասկանալ, որ այդ հայտարարությունը սխալ է եղել, եւ այժմ հանրային վայրերում դիմակ կրելը նվազեցնում է վարակի տարածումը։ Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
09:38 - 11 հունիսի, 2020
Վերջապես 10-ամյա սպասումից հետո Հայաստանում կատարվեց առաջին Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան․ Թորոսյան

Վերջապես 10-ամյա սպասումից հետո Հայաստանում կատարվեց առաջին Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան․ Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջապես Հայաստանում կատարվեց առաջին Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան (ՊԷՏ/ՀՏ)` 10-ամյա սպասումից հետո: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին զուգահեռ, շատ կարևոր է ապահովել նաև այլ բժշկական ծառայությունների հասանելիությունը երկրում, հատկապես երբ փակ են երկրի սահմանները և մեր քաղաքացիները փաստորեն զրկված են արտերկրում դրանք անցնելու հնարավորությունից: Հավանաբար մյուս շաբաթից սկսած, մեր բոլոր քաղաքացիները, հատկապես քաղցկեղ ունեցող, ում ցուցված է ՊԷՏ/ՀՏ հետազոտություն ՖԴԳ-18 իզոտոպով, կկարողանան անցնել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում և ստիպված չեն լինի այդ ծառայությունը փնտրել այլուր թե՛ հիմա, թե՛ հետո: Սա իրապես հաղթանակ է մեր երկրի համար: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ով նպաստել է այս կարևոր ծառայության հասանելիության ապահովմանը Հայաստանում` ֆիզիկոսներից մինչև բժիշկններ»:
21:55 - 10 հունիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14103 դեպք, մեկ օրում՝  428 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14103 դեպք, մեկ օրում՝ 428 նոր դեպք

Հունիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14103 դեպք, որոնցից 5226-ն` առողջացած, 227-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8573 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 73156 թեստավորում: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։  Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 428 նոր դեպք և 775 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում  է , որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 62 (կին), 54 (տղամարդ), 60 (կին), 58 (տղամարդ), 59 (կին), 66 (կին), 84 (տղամարդ), 93 (տղամարդ), 75 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 77 է:
11:05 - 10 հունիսի, 2020