Ներողություն եմ խնդրում և ասում, որ այո, գուցե տարբեր որոշումներ կայացնելիս մենք հապաղել ենք. Արսեն Թորոսյան |armtimes.com|
09:38 - 11 հունիսի, 2020

Ներողություն եմ խնդրում և ասում, որ այո, գուցե տարբեր որոշումներ կայացնելիս մենք հապաղել ենք. Արսեն Թորոսյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իշխանության և առողջապահության նախարարության գործած սխալների, սխալներն ընդունելու, ազնվության եւ անկեղծության մասին: 

«Ես չէի խոսի այս մասին, եթե բազմաթիվ գործընկերներից չլսեի:

Այս հիվանդությունը, որ հիմա ամբողջ աշխարհում կա, նոր է, այդ պատճառով էլ այն կոչվում է նոր կորոնավիրուս: Բազմաթիվ հարցեր կան, որ մինչ օրս պարզ չեն: Ինչքան է տեւում ինտուբացիոն շրջանը, արդյոք ասիմպտոմ վարակակիրները չեն տարածում վարակը, արդյոք դիմակը օգնում է վարակը չտարածելու գործում, արդյո՞ք ջերմաստիճանն ազդում է վիրուսի վրա եւ նմանատիպ բազում հարցեր, որն է լինելու ամենից պահանջվածը այս հիվանդության բուժման ընթացքում՝ մահճակալները, սարքերը, դեղերը, եւ այլն: Կա հարցերի լայն շրջանական, որոնց պատասխանները չկան: Հենց սա է ստիպում տարբեր երկրներին ընդունել այս կամ այն քաղաքականությունը բուժման ընթացքում:

Երեւի շատ քիչ երկրներ կան աշխարհում, որտեղ ոչինչ չի փոխվել: Այս անորոշություններն են պատճառը, որ այո, միգուցե մենք ինչ-որ հարցում թերացել ենք, որոշումը գուցե ուշ ենք կայացրել, ես չեմ բացառում, որ այո, միգուցե այսօր նաեւ ներողություն խնդրեմ որոշ սխալների համար, որոնք կամա թե ակամա տեղի են ունեցել: Այս իրավիճակը մեզ դրդում է հետ նայել ու գնահատել իրավիճակը: Ներողություն եմ խնդրում եւ ուզում եմ ասել, որ տարբեր իրավիճակներում տարբեր որոշումներ կայացնելիս գուցե հապաղել ենք։ Այս իրավիճակը մեզ դրդում է հետ նայել և գնահատել կատարած քայլերը։ Ես շնորհակալ եմ քննադատներին, երբ նրանք մատնացույց են անում մեր գործողությունների թերությունները։ Դրանք մեզ թույլ են տալիս շտկել ու ճշգրիտ քայլերով առաջ գնալ:

Այդքան չարչկվող եւ թմբկահարվող թոքերի արհեստական օդափոխության սարքերը այդքան էլ պետք չէին, բայց պետք էին սովորական թթվածնի գեներատորներ, որոնք պետք էին գրեթե բոլոր մահճակալներին:

Այս իրավիճակը մեզ թույլ է տալիս հասկանալ շատ հարցերի պատասխաններ, թույլ է տվել հասկանալ՝ ի վերջո սա սովորական գրիպ է, թե չէ:

Եթե մենք ունենայինք մի հայտնի, օրինակ կարմրուկի բռնկում, այդ դեպքում գործողությունների տրամաբանությունն ավելի պարզ էր, այսինքն՝ շատ բան հայտնի կլիներ, սխալվելու հավանականությունն ավելի փոքր կլիներ: Մենք առնվազն այն պահին, երբ հայտարարություններ ենք արել, մենք չենք խաբել եւ մինչեւ հիմա էլ չենք խաբում, չենք թաքցնում գրեթե ոչինչ մինչ օրս եւ կարծում ենք, որ դա մեր ուժեղ կողմն է: Ազնությունն ու անկեղծությունը միշտ լինելու է, բուժման մեթոդներն այսօր էլ կբարձրաձայնվեն:

Ես պատրաստ եմ փոփոխվող որոշումների մասին խոսել եւ նշել, թե ինչու են փոփոխվում որոշումները»,-ասաց նախարարը:

Նա հիշեցրեց իր նախկին հայտարարությունը դիմակ չկրելու մասին եւ նշեց, որ անցած կարանտինային 4 ամիսները ու հիվանդության դեմ պայքարը թույլ են տվել հասկանալ, որ այդ հայտարարությունը սխալ է եղել, եւ այժմ հանրային վայրերում դիմակ կրելը նվազեցնում է վարակի տարածումը։

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել