Մեկ օրում հաստատվել է վարակի 663 նոր դեպք, 5 մահացել է, կատարվել է 2,194 թեստավորում․ ԱՆ
11:02 - 14 հունիսի, 2020

Մեկ օրում հաստատվել է վարակի 663 նոր դեպք, 5 մահացել է, կատարվել է 2,194 թեստավորում․ ԱՆ

Հունիսի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 16667 դեպք, որոնցից 6214-ն` առողջացած, 269-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10093 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 82324 թեստավորում, մեկ օրում՝ 2,194։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 663 նոր դեպք և 133 առողջացած։ Մահացել է 5 մարդ։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 (կին), 69 (տղամարդ), 56 (կին), 63 (տղամարդ), 85 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել