Ֆոն դեր Լայեն․ «ԵՄ-ը մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից ստացվող գազի ծավալները»
 |azatutyun.am|
16:04 - 18 հուլիսի, 2022

Ֆոն դեր Լայեն․ «ԵՄ-ը մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից ստացվող գազի ծավալները» |azatutyun.am|

azatutyun.am: «ԵՄ մտադիր է առաջիկա մի քանի տարիներին կրկնապատկել Ադրբեջանից ստացվող գազի ծավալները», քիչ առաջ, Բաքու ժամանելուն պես, Twitter-ում գրել է ԵՄ ղեկավար մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«ԵՄ շրջվում է էներգակիրների ավելի վստահելի մատակարարների կողմը։ Էներգակիրների անվտանգությունն ապահովելու հարցում Ադրբեջանը մեր առանցքային գործընկերը կդառնա», - պնդել է Ֆոն դեր Լայենը։

Այս րոպեներին, ըստ ադրբեջանական աղբյուրների, Բաքու ժամանած ԵՄ պատվիրակության անդամներին ընդունում է Իլհամ Ալիևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել