«Եվրատեսիլում» վեց երկրների ժյուրիի քվեարկությունը չեղարկվել է
15:37 - 16 մայիսի, 2022

«Եվրատեսիլում» վեց երկրների ժյուրիի քվեարկությունը չեղարկվել է

Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) չեղարկել են վեց երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Չեռնոգորիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Սան Մարինոյի ժյուրիի քվեարկության արդյունքները «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում, ասված է մրցույթի կայքում։

Հաղորդվում է, որ «ժյուրիներից վեցի քվեները կասկածելի են եղել և փոխարինվել են հավաքական արդյունքով»:

«ԵՀՄ-ն ծայրահեղ լուրջ է վերաբերվում «Եվրատեսիլ» մրցույթում քվեարկության հարցում մեքենայությունների ենթադրյալ փորձերին և իրավունք ունի հետ կանչելու այդպիսի քվեները՝ Քվեարկության պաշտոնական հրահանգների համաձայն՝ անկախ նրանից, թե արդյոք այդ քվեները ազդում են քվեարկության արդյունքի և/կամ ելքի վրա», - ասված է հաղորդագրությունում։

Ինչպես հայտնում է «Էխո Կավկազա»-ն, երեկ Վրաստանն ու Ադրբեջանը տարակուսանք են հայտնել, որ «Եվրատեսիլի» կազմակերպիչներն ազգային ժյուրիի քվեարկության արդյունքների հաշվարկի ժամանակ ուրիշ միավորներ են նշել։ Երկու երկրներն էլ հայտարարել են, որ ժյուրին առավելագույն 12 միավոր է տվել Ուկրաինային, այլ ոչ թե Մեծ Բրիտանիային, ինչպես նշված է մրցույցի վերջնական արդյունքների ցանկում։

Այս առիթով հատուկ հայտարարություն էր տարածել Վրաստանի Հանրային հեռարձակողը։ Քվեների չեղարկման մասին ԵՀՄ հայտարարությունը Վրաստանը դեռ չի մեկնաբանել։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ մրցույթի եզրափակչի քվեարկության ընթացքում, երբ հերթը հասել է Ադրբեջանին, հայտարարվել է, որ տեխնիկական խնդիրների պատճառով քվեարկության արդյունքները հայտարարելու է ոչ թե ադրբեջանցի հեռուստահաղորդավարն, այլ ԵՀՄ ներկայացուցիչը։ Հայտարարվել են միավորներ, որոնք չեն համընկել ադրբեջանական ժյուրիի դիրքորոշման հետ։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել