Պատերազմ Ուկրաինայում․ թարմացվող (24.02.22-01.03.22)
00:20 - 02 մարտի, 2022

Պատերազմ Ուկրաինայում․ թարմացվող (24.02.22-01.03.22)

01․03․2022

23։54- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է ավելի քան 10 հազար դոլարի օտարերկրյա արժույթի կանխիկ արտահանումը Ռուսաստանի Դաշնությունից։ Ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը փաստաթուղթ է ստորագրել «Ռուսաստանի Դաշնության ֆինանսական կայունությունն ապահովելու համար լրացուցիչ ժամանակավոր տնտեսական միջոցառումների մասին»։ |tass.ru|

23։40- Արդարադատության միջազգային դատարանը մարտի 7-8-ը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև դատավարության լսումներ է նշանակել։ Ուկրաինան հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան, որում մեղադրել է Ռուսաստանին «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիան խախտելու մեջ։ Հայցում, ըստ դատարանի, Ուկրաինան մերժում է այն պնդումները, որ Դոնբասում տեղի է ունեցել ցեղասպանություն, որի պատճառով Ռուսաստանը ճանաչել է Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական Հանրապետությունները, այնուհետև հատուկ ռազմական գործողություն իրականացնել Ուկրաինայի դեմ։

23։26- Անհրաժեշտ է դադարեցնել կրակը գոնե մարդկանց վրա․ պարզապես դադարեցնել կրակել, իսկ հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Եթե Մոսկվան համաձայնի զորքերը դուրս բերել այն դիրքերից, որոնք զբաղեցրել են վեց օր առաջ, ապա դա կլինի «նշան այն բանի, որ նրանք (Ռուսաստանը) պատրաստ են խաղաղության։ Հակառակ դեպքում սա ժամանակի կորուստ է։ [Վլադիմիր Զելենսկի] |tass.ru|

23:22- Վիեննայում ԵԱՀԿ նիստի ժամանակ Ռուսաստանը հստակեցրել է, որ չի ենթարկվի Արևմուտքի պատժամիջոցներին և ավարտին կհասցնի Ուկրաինայում գործողությունը։ «Պետք եղավ բացատրել, որ Ուկրաինայում սկսվել է հատուկ ռազմական գործողություն՝ կանխելու Դոնբասի խաղաղ բնակչության ոչնչացումը, ինչպես նաև երրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը։ Այնուհետև մենք խոսեցինք և մանրամասն բացատրեցինք, թե ինչ ենք տեսնում, ինչպես ենք տեսնում այս ամբողջ զարգացումը, պատմեցինք նախապատմությունը և ասացինք, որ մենք մտադիր չենք ենթարկվել պատժամիջոցներին և սպառնալիքներին և, անշուշտ, կտանենք Ուկրաինայի ապառազմականացման հատուկ գործողությունը մինչև վերջ»,- ասել է ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլով։

23։17- ՌԴ Գլխավոր դատախազությունը «Ռոսկոմնադզոր»-ից պահանջել է արգելափակել մուտքը «Դոժդ» և «Էխո Մոսկվի» կայքերը։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ «Դոժդի» և «Էխո Մոսկվիի» կայքում զետեղվել են տեղեկություններ «ծայրահեղական գործունեության դրդման, բռնության, հասարակական կարգի և հասարակական անվտանգության, զանգվածային հանրային միջոցառումներին մասնակցելու կոչերով, ինչպես նաև «կեղծ նյութեր ԴԺՀ և ԼԺՀ պաշտպանության համար հատուկ գործողության շրջանակներում ռուսական զինծառայողների գործողությունների վերաբերյալ»։ 

23։09- Բրիտանական BBC Studios հեռուստաընկերությունը («BBC Studios»), BBC Broadcasting Corporation-ի կոմերցիոն ստորաբաժանումը, հայտարարել է Ռուսաստանի համար իր բովանդակության լիցենզիաների չեղարկման մասին: Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ։ «Մյուս լրատվամիջոցների հետ միասին մենք ուշադիր հետևում էինք իրադարձությունների զարգացմանը: BBC-ի ղեկավար թիմն այսօր հանդիպեց և որոշեց դադարեցնել ռուս օգտատերերի համար ամբողջ բովանդակության լիցենզավորումը»: 

22։57- Ռուսաստանն անիրատեսական պահանջներ ունի․ ինչպես օրինակ Ղրիմի ճանաչումը, Ուկրաինայի զինաթափումը: Մեր տեսանկյունից դրանք ընդունելի պահանջներ չեն: Միևնույն ժամանակ մենք պատժամիջոցներ չեն ծրագրում Ռուսաստանի դեմ՝ երկխոսության դուռը բաց պահելու համար։ [Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալըն]

22։35- «Եթե մեր դաշնակիցները պատրաստ չեն Ուկրաինան դարձնել ՆԱՏՕ-ի անդամ այն պատճառով, որ ՌԴ-ն դա չի ուզում, ապա պետք է անվտանգության երաշխիքներ ստեղծեն։ Այսինքն՝ մեր տարածքային ամբողջականությունը, մեր սահմանները պետք է պաշտպանվեն,հատուկ հարաբերություններ ունենանք մեր բոլոր հարևանների հետ։ Կարևոր է իմանալ՝ եթե Ուկրաինան ընկնի, այդ բոլոր ռուսական զորքերը կլինեն Ձեր՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների սահմաններին, և դուք կկանգնեք նույն խնդրի առաջ»,- ասել է Վլադիմիր Զելենսկին՝ հորդորելովԱրևմուտքին «ոչ թռիչքային գոտի» սահմանել և միաժամանակ նշել, որ ԱՄՆ նախագահն իրեն անձամբ է փոխանցել՝ առայժմ նման քայլի գնալու ժամանակը չէ։ |azatutyun.am|

22։21- Մարտի 4-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում արտգործնախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստ տեղի կունենա։ Հանդիպումը կանցկացնի անձամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ [ՆԱՏՕ պաշտոնական հայտարարություն]

22։05- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման մասին եզրակացություններ անելու համար դեռ վաղ է։ [ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով] |tass.ru|

21։56- Չեռնոգորիան փետրվարի վերջին՝ Ուկրաինայի վրա հարձակումից հետո, միացել է բոլոր սահմանափակող միջոռացումներին, որոնց թվում՝ անհատական եւ տնտեսական պատժամիջոցների ութ փաթեթ, որոնք ԵՄ-ն ընդունել է ՌԴ-ի դեմ։ Դա նշանակում է, որ Չեռնոգորիայում նույն միջոցները կգործեն ՌԴ-ի վերաբերյալ։ [Չեռնոգորիայի ԱԳ նախարարության թվիթերյան գրառումը]

21։40- Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Կիեւի հեռուստաաշտարակի գնդակոծության հետեւանքով 5 մարդ է զոհվել, 5-ը ստացել են վնասվածքներ։ Աշխատանքները շարունակվում են։

21։34- Զելենսկին Թվիթերում հայտնել է, որ քիչ առաջ զրուցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Նա նշել է, որ քննարկել են հակառուսական պատժամիջոցներին եւ Ուկրաինային պաշտպանական օգնություն տրամադրելու վերաբերյալ հարցեր․ «Պետք է հնարավորինս շուտ կանգնեցնենք ագրեսորին։ Շնորհակալություն աջակցության համար»,- գրել է Զելենսկին։

21։26- Ռուսաստանը պետք է պատասխան տա Ուկրաինա իր ներխուժման համար: Այսօր մենք քայլեր ենք ձեռնարկում Կանադայի ջրերն ու նավահանգիստները Ռուսաստանին պատկանող կամ այդ երկրում գրանցված նավերի առաջ փակելու համար։ Մենք կշարունակենք քայլեր ձեռնարկել Ուկրաինայի կողքին կանգնելու համար։ [Կանադայի տրանսպորտի նախարար Օմար Ալհաբրա]

21։17- Աշխարհին ի՞նչ իմաստ ունի ասել «այլեւս երբեք» 80 տարի, եթե աշխարհը լռում է, երբ ռումբն ընկնում է Բաբիյ Յառի հենց նույն տեղում։ Առնվազն 5 զոհ կա։ Պատմությունը կրկնվում է։ [Վլադիմիր Զելենսկին՝ Կիևի հեռուստաաշտարակի հրթիռակոծման վերաբերյալ]

21։08- Սումիի մարզում տեղի է ունեցել գերիների փոխանակում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սումիի մարզային ​​վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին։ Նրա խոսքով՝ ռուս մեկ սպան փոխանակվել է տարածքային պաշտպանության հինգ զինվորների հետ։ 

20։41- Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրադրությունն Ուկրաինայում: Աքարն ընդգծել է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը՝ բարելավելու հումանիտար իրադրությունը, այդ թվում և իրականացնելու մարդկանց տարհանումը։ Նա նաև հավելել է, որ Թուրքիան շարունակելու է աշխատել հանուն տարածաշրջանում խաղաղության ու մարդասիրական աջակցության ցուցաբերման, և այս նպատակով պատրաստ է իր ներդրումն ունենալ: [Թուրքիայի ՊՆ]

20։26- Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը չի բացառել Բելառուսին պատասխան հարված հասցնելը։ «Անհրաժեշտության դեպքում, եթե գերագույն գլխավոր հրամանատարի կողմից որոշում ընդունվի անել դա, ապա դա կընդունվի»,- «Украина 24» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ալեքսանդր Դանիլյուկը։

20։18- Ուկրաինայի զինված ուժերի ելքը Ազովի ծով ամբողջությամբ արգելափակված է։ ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի առաջապահ ջոկատները դուրս են եկել Դոնեցկի մարզի վարչական սահման և միացել ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումներին, որոնք վերահսկողություն են սահմանել Ազովի ծովի ափի երկայնքով Ուկրաինայի շրջանների նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, գործողության սկզբից Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1325 օբյեկտների։ [ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով]

20։11- Կիեւում պայթյուն է որոտացել հեռուստաաշտարակի մոտ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ազգային լրատվական գործակալությունը՝ Ukrinform-ը՝ թվիթերյան միկրոբլոգում։ Տեղեկությունը հաստատել է նաեւ Ուկրաինայի Գերագույն ռադան՝ թվիթերյան միկրոբլոգում հրապարակելով տեսանյութ։

19։51- Առցանց հանդիպում եմ ունեցել «Վեյմարյան եռանկյունու» երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտգործնախարարների հետ: Ես կոչ եմ արել ուժեղացնել պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա՝ ստիպելու նրան դադարեցնել իր ռազմական հանցագործությունները Ուկրաինայում, ինչպես նաև Ուկրաինային տրամադրել ավելի շատ զենք, ֆինանսական և մարդասիրական աջակցություն: [Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբա]

19։35- Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Տնօրենների խորհուրդը (ՎԶԵԲ) ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել, որ բանկի կառավարիչները խիստ միջոցներ ձեռնարկեն Ռուսաստանի և Բելառուսի դեմ։ Եթե կառավարիչները հաստատեն այս քայլը, Ռուսաստանի և ԲԵլառուսի համար բանկի ֆինանսների հասանելիությունն անժամկետ կկասեցվի։

19։26- Վրաստանի իշխանությունները կշարունակեն քաղաքական և հումանիտար աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ չնայած Կիևի՝ Թբիլիսիից իր դեսպանին հետ կանչելու որոշմանը։ [Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլի]

19։13- Մեծ յոթնյակի (G-7) երկրների ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի կառավարիչները առցանց հանդիպում են ունեցել՝ քննարկելու Ռուսաստանի դեմ Ուկրաինա ներխուժելու համար լրացուցիչ ֆինանսական պատժամիջոցների մանրամասները: G-7 երկրները հայտարարել են, որ կհեռացնեն ռուսական որոշ բանկերի SWIFT միջազգային վճարային համակարգից, որպեսզի խափանեն Ռուսաստանի արտաքին առևտուրը: Նիստում ընթացակարգային ճշգրտումներ կատարելուց հետո, ակնկալվում է, որ պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն այս շաբաթվա վերջին:

18։59- Բուլղարիայի էլեկտրոնային լրատվամիջոցների խորհուրդը դադարեցրել է ռուսական RT եւ Sputnik ալիքների հեռարձակումը երկրում։ Հաղորդագրության մեջ ասված է, որ սահմանափակման որոշումն ընդունվել է խորհրդի արտահերթ նիստում։ Որոշման հիմնավորումն այն է, որ Ռուսաստանի կողմից տեղի է ունեցել «միջազգային իրավունքի կոպիտ խախտում եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում»։ Նշվում է, որ որոշումը կարող է բողոքարկվել 14 օրվա ընթացքում Սոֆիայի շրջանի վարչական դատարանում։

18։45- Արեւմտյան գործընկերները «անվերջանալի հոսքով» զենք են ուղարկում Ուկրաինա եւ մտադիր են առաջիկա ժամերին ավելացնել մատակարարումները։ Չեմ կարող ձեզ ամեն ինչի մասին ասել, բայց սա ուկրաինական դիվանագիտության համար այժմ բացարձակ առաջնահերթություն է: Ուկրաինան պաշտպանելու համար գործընկերների կողմից մեծ օգնություն է շարունակ տրամադրվում՝ զրահաբաճկոններից և սաղավարտներից մինչև շարժական զենիթահրթիռային համալիրներ և հակատանկային կայանքներ։ [Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբա]

18։12- Առնվազն 10 մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել: Փրկարարներն ու կամավորները փլատակների տակից դուրս են բերել մոտ 10 հոգու: Աշխատանքներ են տարվում փլատակների մաքրման ուղղությամբ։ [Ուկրանայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն]

18։06- Լեհաստանն ու Էստոնիան թույլ չեն տվել ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակության թռիչքը Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին մասնակցելու համար։ [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] |tass.ru|

17:55- Ուկրաինայի ԱԳ նախարարն իր թվիթերյան միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել Խարկովի հրթիռակոծությունից։

17։34- Եվրախոհրդարանի ելույթի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ իրենք, ի թիվս այլնի, պայքարում են նաև Եվրոպայի իրավահավասար անդամ լինելու համար։ 
«Ես կարծում եմ՝ այսօր մենք բոլորին ցույց ենք տալիս, որ մենք հենց ադյպիսին ենք (եվրոպացի- խմբ․), և որ Եվրամիությունը մեզ հետ ավելի ուժեղ է լինելու։ Ուկրաինան միայնակ կլինի առանց ձեզ։ Մենք ապացուցել ենք մեր ուժը, այն, որ առնվազն այնպիսին ենք, ինչպիսին դուք։ Ապացուցե՛ք, որ դուք մեզ հետ եք։ Ապացուցե՛ք, որ մեզ չեք թողնում։ Ապացուցե՛ք, որ իսկապես եվրոպացի եք»,- ամփոփել է Ուկրաիայի նախագահը։

17։19- ՌԴ-ի դեմ տեղեկատվական հարձակումը կանխելու համար բարձր ճշգրտության զենքով հարված է հասցվելու Ուկրաինայի անվտանգության ծառայության և 72-րդ տեղեկատվական-հոգեբանական գործողությունների Կիևի գլխավոր կենտրոնի տեխնոլոգիական օբյեկտներին։ Հորդորում ենք Կիևի բնակիչներին, որոնք ապրում են ռելեային հանգույցների մոտակայքում, լքել իրենց տները։ [ՌԴ ՊՆ]

17։08- Ուկրաինայի ԱԳ նախարարը Չինաստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում վերջինիս կոչ է արել օգտագործել Պեկինի և Մոսկվայի միջև հարաբերությունների մակարդակը՝ ստիպելու ՌԴ-ին դադարեցնել Ուկաինայի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան։ Չինաստանի ԱԳ նախարարը հաստատել է ՉԺՀ-ի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը։ Նա վստահեցրել է, որ Չինաստանը պատրաստակամ է գործադրել դիվանագիտական բոլոր միջոցները՝ դադարեցնելու պատերազմը,այդ թվում՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ:

16։56- Եվրոպական Միության կառույցներն ու կառավարությունները պետք է լրջորեն դիտարկեն ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի խնդրանքը։ [Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել] 

16:47- Մենք ճանաչում ենք Ուկրաինայի եվրոպական հեռանկարը: Մենք ողջունում ենք, պարոն նախագահ, Ուկրաինայի հայտը՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, և կաշխատենք հասնել այդ նպատակին: Մենք պետք է միասին նայենք ապագային։ [Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլա] |tert.am|

16։45- Լավագույն որոշումը, որն այժմ կարող է ընդունել ԵՄ-ն, Ուկրաինային առանց հապաղելու որպես Եվրամիության նոր լիիրավ անդամ ընդունելն է: Պատմական ժամանակները պահանջում են մեծ և պատմական որոշումներ, որոնք կարող են փոխել իրադարձությունների հոսքը: Այս քայլը հենց այդպիսի որոշում է։ [Ուկրաինայի ԱԳ նախարար]

16։ 30- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի նիստում, փոխանցում է unian.net-ը։ «Մենք պայքարում ենք պարզապես մեր հողի ու մեր ազատության համար։ Եվ հավատացե՛ք, որ չնայած մեր պետության բոլոր խոշոր քաղաքներն այժմ արգելափակված են, ոչ ոք մեր պետության մեջ չի մտնելու։ Հավատացե՛ք, այսօրվանից ամեն մի հրապարակ, ինչպես էլ այն կոչվի, անվանվելու է Ազատության հրապարակ»,- ասել է Զելենսկին իր ելույթում։
Նա խոսել է նաև այն մասին, որ երեկ Ուկրաինայում 16 երեխա է զոհվել։

16։00- Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն հայտարարել է, որ Խարկովի և Չեռնիգովի շրջանների կենտրոնները գրավել ռուսական կողմին չի հաջողվել, և վերջիններս հրթիռակոծել են այդ քաղաքների բնակելի թաղամասերը։ Ըստ ԳՇ-ի՝ ռուսները շարունակում են շրջափակած պահել ուկրաինական Սումի, Լեբեդին և Օխտիրկա քաղաքները և վերախմբավորվում են Կիևի ուղղությամբ հարձակումը շարունակելու համար։ ԳՇ-ն փոխանցում է, որ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների վարչական սահմաններին հասնել ևս ռուսական կողմին չի հաջողվել։

«01.03.2022-ի ժամը 12.00-ի դրությամբ ՌԴ ԶՈՒ սպառազինության և զինտեխնիկայի մոտավոր կորուստներն են հետևյալները․ ինքնաթիռներ՝ 29 միավոր, ուղղաթիռներ՝ 29 միավոր, տանկեր՝ 198 միավոր, զրահափոխադրիչ՝ 846 միավոր, Հրետանային համակարգեր՝ 77 , ՀՕՊ՝7 միավոր, MLRS՝ 24 միավոր, ԱԹՍ՝ 3 միավոր, Տրանսպորտ՝ 305 միավոր, վառելիքի բաքեր՝ 60, նավեր, նավակներ՝ 2»,- ասված է ԳՇ հայտարարությունում:

15։45- Մեծ Բրիտանիան դիտարկում է Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմից հեռացնելու կոչ անելու հարցը։ Լրատվամիջոցը հավելում է, որ Բորիս Ջոնսոնն այս հայտարարություններն արել է Լեհաստանում ելույթի ժամանակ, երբ հանդիպում էր գլխավոր եվրոպական դաշնակիցներին: |BBC|

15։44- «Մենք անմիջապես հետ ենք կանչում մեր դեսպանին Ղրղզստանից՝ խորհրդակցություն անցկացնելու՝ Ուկրաինայի դեմ ագրեսիան արդարացնելու համար: Մենք անհապաղ հետ ենք կանչում Վրաստանի դեսպանին՝ մեզ օգնել ցանկացող կամավորներին խոչընդոտելու, պատժամիջոցների մասով ոչ բարոյական դիրքորոշման համար»,- ասել է Զելենսկին։

15:28- Ռոսավիացիան ՌԴ հարավում և կենտրոնական հատվածում թռիչքների արգելքը երկարացնում է մինչև մարտի 8-ը: |tass.ru|

15:25- Հայաստանը, բնականաբար, խորապես մտահոգված է ընթացիկ իրավիճակով։ Պատերազմի արհավիրքի հետևանքները մեր մաշկի վրա զգալով, բնականաբար, կարողանում ենք ապրումակցել և գնահատել իրավիճակը։ Ցանկացած պատերազմ ունենում է շատ ցավալի հետևանքներ, և ՀՀ-ն, բնականաբար, հանդես է գալիս որպես խաղաղության և բանակցային ճանապարհով հարցերի լուծման կողմնակից։ Իհարկե, այս իրավիճակը մտահոգիչ է, և Հայաստանը, լինելով միջազգային հանրության անդամ և ունենալով որոշակի դիրքորոշում, բացի դրանից, նաև մտահոգված է մեր տարածաշրջանում այս գործընթացի հետևանքներով։ [Էդուարդ Աղաջանյանը՝ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին ՀՀ դիրքորոշման մասին]|armenpress.am|

15:15- Պեսկովը տվյալներ չունի Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում ՌԴ զինված ուժերի կորուստների մասին։ |tert.am|

15։07- Կրեմլը Զելենսկուն շարունակում է համարել լեգիտիմ ղեկավար։ [Դմիտրի Պեսկով] |tass.ru|

15։05- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նիկոլայ Ժերնովին նշանակել է մայրաքաղաք Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար․ «Սիրելի կիևցիներ, մայրաքաղաքի պաշտպանությունն ամեն ինչից վեր է: Ուստի ես որոշեցի պատերազմի ժամանակ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար նշանակել պրոֆեսիոնալ զինվորականի՝ երաշխավորելու համար քաղաքի պաշտպանությունը, արգելափակելու հակառակորդի գործողությունները»,։

15:00- Ուկրաինայի Գերագույն ռադան հայտնում է, որ Խերսոնում ռուսական զորքերը ջրամբար են ռմբակոծել:

14։58- Ռուսական զորքերը Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում հարվածներ չեն հասցնում քաղաքացիական օբյեկտներին և բնակելի համալիրին։ Այդ մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ |tass.ru|

14։45- Խերսոնում ռուսական տեխնիկա էշրջում։ Այս մասին ասել է Տարածաշրջանային պետական վարչակազմի ղեկավար Գենադի Լագուտան։ Առայժմ մանրամասներ չկան, սակայն մարզային պետական վարչակազմի ղեկավարը ցուցադրել է քաղաքի փողոցներով շրջող ռուսական զրահամեքենաների լուսանկարն ու տեսանյութը։

14։33- Պաշտպանական ուժերի «Հյուսիս» մարզային վարչության խոսնակ Վիտալի Կիրիլովը «Суспільне Чернігів»-ին տված մեկնաբանությունում ասել է, որ Չեռնիգովի մարզ են մտել բելառուսական զորքերը։ |pravda.com.ua|

14։24- Մարտի 1-ին` ժամը 10:53-ին, Խերսոնում հրետակոծության հետևանքով արկերը խոցել են ինը հարկանի երկու բնակելի շենքեր, ինչի հետևանքով ավերվել են 2-րդ և 3-րդ հարկերի բնակարաններ, իսկ տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով տուժել է 4 մարդ։ Հրդեհը մեկուսացված է։ [Ուկրաինայի ԱԻՆ]

14։22- Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը տվյալներ ունի այն մասին, որ ԵԱՀԿ ներկայացուցիչները Դոնեցկի ռազմական օբյեկտների կոորդինատները փոխանցել են Ուկրաինայի զինված ուժերին։ Այս մասի հայտնել է Դոնեցկի Ազգային ոստիկանության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։

14։12- Բելառուսը այսուհետ ևս չի պլանավորում մասնակցել Ուկրաինայի հատուկ գործողությանը․ չի մասնակցել և չի մասնակցում ռազմական գործողություններին, մենք դա կարող ենք ապացուցել ցանկացածին։ Հակաօդային պաշտպանության համակարգերը բերվել են մարտականպատրաստության Բելառուսում, որպեսզի թույլ չտան ռուսական զորքերին թիկունքից հարվածներ հասցնել։ Պաշտպանության նախարարն ինձ զեկուցեց, որ պատրաստ է փակել արևմտյան սահմանը ևս հինգ գումարտակով։ [Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո]

14։00- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկն այսօր ելույթ կունենան Եվրախորհրդարանի արտահերթ լիագումար նիստին։ Այս մասին հաղորդել է Եվրախորհրդարանի ղեկավարը։ Լիագումար նիստը կայանալու է [Երևանի ժամանակով] 15.30-ին, քննարկվելու է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ [Ուկրաինայի Գլխավոր դատախազություն]

13։44- 2022թ․ փետրվարի 28-ին ռուսական կողմից հրթիռային հարվածներ են հասցվել Վասիլկովի հինգ հարկանի և Բիլլա Ցերկվայի եռահարկ հանրակացարանների վրա։ Ֆաստիվ շրջանի Կալինիվկայում հրետակոծության հետևանքով ավերվել է երեք բնակելի տուն։ Կիևի մարզում հրետակոծությունից տուժել է նաև ծննդատունը։ Արդյունքում 5 քաղաքացի վիրավորվել է, 4-ը՝ մահացել։ [Ուկրաինայի գլխավոր դատախազություն]

13:27- Պաշտոնապես հայտարարում եմ Հայ-ռուսական համալսարանի պատրաստակամությունը տեղափոխելու եւ ընդունելու ռուս ուսանողներին, ովքեր ճնշված են Եվրոպայում վերջին իրադարձությունների հետ կապված... Անընդունելի է կրթական համակարգը ներքաշել աշխարհաքաղաքական խաղերի մեջ: Կրկնակի ցավալի է, եթե նման բան Եվրոպայում թույլ են տվել։ [Հայ-ռուսական համալսարան Արմեն Դարբինյան]

13:08- Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեինհայտարարել է, որ Ուկրաինան «Միացյալ Նահանգների ստեղծած ճգնաժամի զոհն է»։ Նա հավելել է, որ Իրանը սատարում է պատերազմի ավարտը, սակայն նշել է, որ պետք է ճանաչել հակամարտության արմատները։ Խամենեին իր հեռուստաելույթում հայտարարել է՝ ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց, որ «Միացյալ Նահանգներին չի կարելի վստահել»։ |reuters.com|

12:56- Ցավոք սրտի, ստեղծված իրավիճակը Արևմուտքի անխոհեմ քաղաքականության հետևանքն է, որը նպատակ ունի առաջ մղել սեփական շահերը՝ ի վնաս ուրիշների անվտանգության։ Ի դեպ՝ դեռևս ռազմական գործողությունների մեկնարկից առաջ մենք մեր ուկրաինացի գործընկերներին առաջարկել ենք ուղիղ կապ հաստատել ռուսական կողմի հետ, պատրաստ ենք եղել անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, սակայն մեր առաջարկն անտեսվել է։ ՌԴ-ն ռազմական գործողություններ է սկսել Ուկրաինայում, քանի որ այլընտրանք չի մնացել։ Կողմերի միջև բանակցությունները զգուշավոր լավատեսություն են ներշնչում։ [Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո]

12:34- YouTube-ն արգելափակում է RT և Sputnik ալիքները ողջ Եվրոպայում: |bbc.com|

12։25- Ղազախստանը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է անում ընդհանուր լեզու գտնել հակամարտության կարգավորման համար և պատրաստ է անհրաժեշտության դեպքում հանդես գալու որպես միջնորդ։ Մեր դիրքորոշումը պետք է բխի մեր անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման ծայրահեղ անհրաժեշտությունից։ [Ղազախստանի նախագահ] |tass.ru|

12։21- Հակառակորդը սկսել է հրթիռակոծել քաղաքը և բնակելի վայրերը «Գրադ» համակարգի և թևավոր հրթիռների միջոցով։ Զոհերի թիվը դեռ ճշտվում է։ [Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար]

11։56- Կանատովոյի օդանավակայանը կրակի տակ է։ [Կիրովագրադի մարզային վարչակազմի ղեկավար]

11։47- ՌԴ ԶՈՒ-ն և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ազգային ոստիկանությունը Մարիուպոլի բնակիչների մեկնման համար մարդասիրական երկու միջանցք են բացում։ Մարիուպոլը հնարավոր կլինի լքել մարտի 2-ից։ [Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ոստիկանության պետի տեղակալ Էդուարդ Բասուրին] |tass.ru|

11։15- Ամերիկյան «Mastercard» ֆինանսական կորպորացիան արգելափակել է իր վճարային համակարգի հասանելիությունը ռուսական մի շարք ֆինանսական հաստատությունների համար։ «Visa» միջազգային վճարային համակարգն էլ հայտարարել է, որ միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի դեմ գործող և սահմանվելիք պատժամիջոցների կատարման համար։

11։13- Արդար բանակցություններ կարող են լինել, եթե մի կողմը մյուսին չի հարվածում հրթիռային հրետանիով։ Առայժմ մենք չունենք արդյունքը, որ կուզեինք ստանալ։ Ռուսաստանը հայտնեց իր դիրքորոշումը, իսկ մենք ներկայացրինք պատերազմը ավարտելու մասին մեր հակափաստարկները։ Մենք որոշ ազդակներ ստացանք։ Երբ մեր պատվիրակությունը վերադառնա Կիև, մենք կվերլուծենք, թե ինչ ենք լսել և հետո կորոշենք, թե ինչպես անցնել բանակցությունների երկրորդ փուլին։ [Վլադիմիր Զելենսկին՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին]

10:52- Խերսոնը դեռ Ուկրաինա է, և սա առաջին լավ նորությունն է։ Գիշերվանից շատ բան չի փոխվել, քաղաքը չի գնդակոծվել, և սա երկրորդ լավ ուղերձն է։ [Խերսոնի քաղաքապետ Իգոր Կոլիխաև]

10։36- Պետությունը, որը հանցագործություններ է կատարում խաղաղ բնակչության դեմ, չի կարող լինել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ։ Նման պետության համար պետք է փակվեն բոլոր նավահանգիստների, ջրանցքների օդանավակայանների մուտքերը։ Հիմա ռուսական ապրանքներ գնելը նշանակում է վճարել մարդկանց սպանության համար»։ |cnn.com|

10:29- Մեր գործընկերները մեզ են փոխանցում ՄիԳ-29 և Սու-25։ Անհրաժեշտության դեպքում դրանք կարող են տեղակայվել Լեհաստանի օդանավակայաններում. Բուլղարիա (MiG-29) - 16 հատ, Բուլղարիա (Su-25) - 14 միավոր, Լեհաստան (MiG-29) - 28 հատ, Սլովակիա (MiG-29) - 12 հատ։ [Ուկրաինայի ռազմածովային նավատորմ] 
Բուլղարիան, Լեհաստանն ու Սլովակիան հերքել են Ուկրաինային ինքաթիռներ փոխանցելու լուրը |civilnet.am|

09:55- Սևերսկի շրջանում շարունակվում են պաշտպանական մարտերը՝ հյուսիսարևելյան ուղղությամբ ռուսական կողմի առաջխաղացումը դեպի Կիև կանխելու համար։ Չեռնիգովի արվարձաններում նկատվել են ռուսական կողմիդիվերսիոն խմբեր, որոնք ոչնչացվել են։ [Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ]

09։27- «Դիսննեյը» դադարեցնում է իր ֆիլմերի թողարկումը Ռուսաստանի կինոթատրոններում անցյալ շաբաթ երկրի Ուկրաինա ներխուժումից հետո: Այս մասին երկուշաբթի երեկոյան ասել է Disney-ի ներկայացուցիչը․ «Մենք ապագայում բիզնես որոշումներ կկայացնենք՝ ելնելով զարգացող իրավիճակից»։ |cnn.com|

09։20- Խերսոնից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ շրջանային կենտրոնն ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ շրջապատված է ռուսական զորքերով։ «Քաղաքն իրականում շրջափակված է, բոլոր կողմերից շատ ռուս զինվորներ և զինտեխնիկա կան, ելքերի մոտ արգելապատնեշներ են տեղադրում»,- ասել է լրագրող Ալյոնա Պանինան,որը Խերսոնում է, «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում։ |bbc.com|

00։32- ԵՄ 8 երկրների առաջնորդներ հայտարարություն են հրապարակել, որով աջակցում են Ուկրաինայի՝ արագացված ընթացակարգով ԵՄ-ին անդամակցելուն։ Փաստաթուղթը ստորագրել են Բուլղարաին, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Սլովակիան, Սլովենիան և Չեխիան։ «Այս ծայրահեղ իրավիճակում մենք մեր սոլիդարությունն ենք հայտնում Ուկրաինային և իր ժողովրդին»,- ասված է հայտարարության մեջ։

00։10- Մենք կատարել ենք և կշարունակենք կատարել Մոնտրոյի կոնվենցիայով ամրագրված դրույթները: Մենք զգուշացրել ենք բոլոր առափնյա և ոչ առափնյա երկրներին, որ ոչ մի ռազմանավ չի անցնի Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով։ Իսկ եթե ռազմանավը վերադառնում է իր բազան Սև ծովում, ապա անցումը չի արգելափակվում։ [Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու]

 

28․02․2022թ․

23։45- ԱՄՆ պետքարտուղար Էnթոնի Բլինքենի հետ քննարկել եմ Ուկրաինայի վերջին զարգացումներն ու հումանիտար իրավիճակը։ Մենք ընդգծեցինք հրադադար հաստատելու կարևորությունը։ [Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու]

23:31- Հեռախոսազրույց եմ ունեցել Լիտվայի գործընկերոջս հետ։ Լիտվան վճռականորեն կանգնած է Ուկրաինայի կողքին. Ռազմական և հումանիտար նոր աջակցությունը ճանապարհին է։ Երկուսս էլ համակարծիք ենք, որ ԵՄ-ն պետք է ընդունի Ռուսաստանի դեմ ամենացավոտ պատժամիջոցները՝ դադարեցնելու Պուտինի պատերազմն ուկրաինացի ժողովրդի դեմ։ [Ուկրաինայի ԱԳ նախարար]

23։19- Սանկտ Պետերբուրգում սկսվել են արդեն հինգերորդ օրն անցկացվող հակապատերազմական ակցիայի մասնակիցների ձերբակալությունները։ Այսօր Սահմանադրական դատարանի շենքի հարակից Սենատի հրապարակից մի քանի րոպեում 100 մարդ բերման է ենթարկվել։ Երեկ քաղաքի կենտրոնական փողոցներից ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 900 մարդու։ Դատարանները այս օրերին քննարկում էին ցուցարարների զանգվածային տուգանքների ու ձերբակալությունների դեպքերը։ |BBC|

22։40- ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն այսօր միասին որոշեցին, որ բոլոր ռուսական թիմերը՝ լինեն ազգային ներկայացուցչական թիմեր, թե ակումբային թիմեր, պետք է կասեցվեն նրանց մասնակցությունը ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցումներին մինչև հետագա ծանուցումը: [ՖԻՖԱ/ՈՒԵՖԱ համատեղ հայտարարություն]

22։31- Թուրքիան կօգտագործի Մոնտրյոյի կոնվենցիայով սահմանված իր լիազորությունները թուրքական նեղուցներում նավերի շարժի մասով, որպեսզի կանխարգելի ճգնաժամը։ Անկարան շարունակում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար դիվանագիտական բազմակողմ նախաձեռնությունները: [Ռեջեփ Թայիփ Էրդողան]

22։15- Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից ի վեր՝ ՌԴ զինված ուժերը հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1146 օբյեկտների։ Ոչնչացվել է 311 տանկ և այլ զրահատեխնիկա, 42 ինքնաթիռ և ուղղաթիռ (այդ թվում՝ ցամաքում), 51 բազմակի հրթիռային համակարգ, 147 դաշտային հրետանի և ականանետ, 263 միավոր հատուկ ռազմական մեքենա։ Անցած 24 ժամվա ընթացքում ևս 110 ուկրաինացի զինծառայող ինքնակամ վայր է դրել զենքերը։ [ՌԴ Պաշտպանության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով]

21:12- Մենք ամբողջությամբ չեզոք կմնանք եւ չենք միանա ոչ ԵՄ-ի սանկցիաներին, ոչ էլ որեւէ այլ մեկի։ Բոսնիան եւ Հերցեգովինան չեզոքություն կպահպանի Ուկրաինայում իրավիճակի ֆոնին՝ չնայած նրան, որ որոշ երկրներ կարծում են անհրաժեշտ է անհապաղ «կողմ ընտրել»։ Միեւնույն ժամանակ Բոսնիան եւ Հերցեգովինան ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ [Բոսնիայի եւ Հերցեգովինայի նախագահության անդամ Միլորդ Դոդիկ]

21։10-Չեռնիգովը հրետակոծվել է։ Առավել տուժել են Կիենկո և Ս. Պավլովկա գյուղերը։ [Ուկրաինայի ՆԳՆ]

20։53- Ռուսական պատվիրակության անդամ, նախագահի խորհրդական Վլադիմիր Մեդինսկու խոսքով՝ բանակցությունների ընթացքում կողմերը գտել են կետեր, որոնցով հնարավոր է կանխատեսել ընդհանուր դիրքորոշումները։ Նա հավելել է, որ նոր հանդիպումը տեղի կունենա լեհ-բելառուսական սահմանին։ Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին նշել է, որ խոսակցությունը ստացվել է, իսկ թե ինչ կլինի հետո, ցույց կտան առաջիկա օրերը։ |ria.ru|

20:30- Կողմերը (ռուսական և ուկրաինական-խմբ․) նշել են մի շարք առաջնահերթ թեմաներ, որոնց վերաբերյալ նախանշվել են որոշակի որոշումներ։ Որպեսզի այդ որոշումներն ունենան իրականացման որոշակի հնարավորություններ, լոգիստիկ լուծումներ, կողմերը մեկնում են իրենց մայրաքաղաքներ խորհրդակցությունների [Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակ]

20:24- Վլադիմիր Պուտինը Մակրոնի հետ զրույցում ընդգծել է, որ Ուկրաինայի հարցի շուրջ կարգավորումը հնարավոր է միայն՝ անվտանգության ոլորտում Ռուսաստանի օրինական շահերն անվերապահ հաշվի առնելով՝ ներառյալ Ղրիմի նկատմամբ ռուսական ինքնիշխանության ճանաչումը, Ուկրաինայի ապառազմականացման և դենացիֆիկացիայի խնդիրների լուծումը և նրա չեզոք կարգավիճակի ապահովումը։ [Կրեմլի մամուլի ծառայություն] |ria.ru|

20։15- Վլադիմիր Պուտինն արգելել է ռուսներին և ռուսական ընկերություններին վարկերը մարելու համար արտարժույթ փոխանցել արտասահմանյան հաշվեհամարներին կամ փոխանցել արտարժույթ՝ իրենց արտասահմանյան հաշիվներին։

20։05- Պուտինն արգելել է ռուսներին և ռուսական ընկերություններին արտարժույթ փոխանցել արտասահմանյան հաշիվներին՝ վարկերը մարելու համար կամ կատարել փոխանցումներ արտասահմանյան իրենց հաշիվներին։ |ria.ru|

20։00- Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու դիմումը։ Պատմական պահ։ [Ուկրաինայի գերագույն ռադա]

19։50- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի եւ նրան միացած երկրների դեմ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին։ |ria.ru|

19։34- Իսլանդիայում ՌԴ հյուպատոսության վրա հարձակում է եղել, դիվանագետների հասցեին սպառնալիքներ են հնչել։ Այս մասին հայտարարել է Ռեյկյավիկում ՌԴ դեսպանը։

19։21- Դեռևս շարունակվող հրետակոծությունների պատճառով մենք նույնիսկ չենք կարող ժամանակին ներգրավել փրկարար ծառայությունները և վերացնել հետևանքները։ Միայն այս պահին կա 11 զոհ, տասնյակ վիրավորներ։ [Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբով]

19։06- ԵՄ-ն խստորեն դատապարտում է Բելառուսի մասնակցությունը Ուկրաինայի դեմ շարունակվող ագրեսիային։ Մենք թիրախավորելու ենք Բելառուսում նրանց, ովքեր մասնակցություն ունեն Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիային։ [Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորել]

18:58- Նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ մեր շփումները մշտական բնույթ են կրում։ Վերջինիս խնդրանքով և հումանիտար իրավիճակով պայմանավորված ես զանգել եմ Վլադիմիր Պուտինին։ Կրկին հայտնել եմ միջազգային հանրության պահանջը՝ կանգնեցնելու Ուկրաինայի վրա հարձակումը և պնդել եմ անհապաղ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը։ [Էմանուել Մակրոն]

18։57- Խարկովի վերջին գնդակոծությունից հետո հիվանդանոց է ընկել 31 մարդ՝ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով։ Մեկ կին է մահացել։ Վիրավորների թիվը կարող է փոխվել, իսկ զոհվածների թիվը կհաղորդվի ավելի ուշ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն՝ նշելով, որ Խարկովը գնդակոծվել է «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքից։

18:47- Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև բանակցությունները շարունակվում են. մի քանի րոպեից կսկսվի երրորդ փուլը: [Ուկրաինայի նախագահականի խորհրդական]

18:42- Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան աջակցում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի դիմումը՝ Ուկրաինան արագացված կարգով ԵՄ կազմում ընդգրկելու հարցով։ Այս մասին Սլովակիայի նախագահը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում․ «Եվրամիությունը պետք է որոշիչ քայլ անի Ուկրաինայի անդամակցության հարցով։ Եկել է ժամանակը։ Արեւմուտքն աջակցում է Ուկրաինային»,- գրել է Չապուտովան։

18:34- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ժնև այցի հնարավորության վերաբերյալ ՄԱԿ-ի քարտուղարությանը ուղղված դիմումը արդյունք չի տվել: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Ժնև՝ մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին նախատեսված էր փետրվարի 28-ից մարտի 1-ը։ Սակայն, ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, այցը չեղարկվել էր ԵՄ մի շարք երկրների կողմից ռուսական օդանավերի՝ ԵՄ երկրների օդային տարածքով անցնելու արգելքի պատճառով։ |tass.ru|

17։58- Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը «Նաստոյաշչեե վրեմյայի» ուղիղ եթերում հայտարարել է, որ Ուկրաինայի պայմանները Ռուսաստանի հետ բանակցություններում պարզ են․ հրադադար և բոլոր ռուսական զորքերի դուրսբերում Ուկրաինայի տարածքից։ Հաղորդավարի ճշտող հարցին, թե արդյոք խոսքը նաև Դոնբասի մասին է, Արեստովիչն ասել է․ «Դոնբասի և Ղրիմի մասին։ Բոլոր զորքերի մասին, որոնք Ուկրաինայի տարածքում են»։

17։46- Ուկրաինական զինված ուժերը ժամը չորսի մոտակայքում Դոնեցկի ուղղությամբ 120մմ-անոց ութ արկ են արձակել, հայտնում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հրադադարի ռեժիմի վերահսկման եւ համակարգման միասնական կենտրոնի ներկայացուցչությունը։ «Արձանագրված է գնդակոծում՝ ուկրաինական զինված կազմավորումների կողմից Դոնեցկի Կրասնոգորովկա թաղամասի ուղղությամբ․ արձակվել է 120մմ-անոց ութ արկ»,- ասված է հայտարարության մեջ։
Դոնեցկում գնդակոծությունից վնասվել են ջրատարը եւ 19 կաթսայատներ։

17։28- ՌԴ-ն 36 երկրների օդանավերի (այդ թվում՝ ԵՄ-ի և Կանադայի) արգելել է թռիչքները Ռուսաստանի օդային տարածքով առանց հատուկ թույլտվության: Սահմանափակումը մտցվել է ի պատասխան ռուսական օդանավերի համար օդային տարածքի փակման, որն արվել է փետրվարի 24-ին Ուկրաինայում ռուսական գործողությունների մեկնարկից հետո։

17:13- Երկուշաբթի օրը ռուս զինվորականները Գրադից զանգվածաբար գնդակոծել են Խարկովը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Զոհերի և վիրավորների ստույգ թիվը այս պահին հայտնի չէ։ [Ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկո] |pravda.com.ua|

16:52- ԱՄՆ-ն Մինսկում դադարեցրել է իր դեսպանության աշխատանքը։ |rbk.ru|

16:51- 16:51- ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ուժերը ավարտին են հասցնում Մարիուպոլի շրջափակումը։ |ria.ru|

16:49 - ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությանը մասնկացում են միայն սպաներն ու պայմանագրայինները։ |rbk.ru|

16:43- Զրուցել եմ Ճապոնիայի վարչապետի հետ։ Շնորհակալություն եմ հայտնում ագրեսիային հակազդելու համար Ուկրաինային ցուցաբերած ուժեղ օգնության համար։ Ճապոնիան 100 միլիոն դոլլար է հատկացնում արդեն հաստատված 100 միլիոն դոլլարի օգնությանը, լիովին աջակցում է Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներին։ [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի]

16։38- Չեխիայի վարչապետ Ֆիալան հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայի դիմումին՝ ԵՄ կազմ հրատապ ընգրկվելու վերաբերյալ։ «Ես կողմնակից եմ ստանդարտ ընթացակարգերի, բայց հիմա ոչ ստանդարտ իրավիճակում ենք։ Այս պահին մենք պետք է հստակ հասկացնենք, որ Ուկրաինան ողջունվում է ժողովրդավարական երկրների եվրոպական խորհրդում»,- հայտարարել է Ֆիալան Deník N հրատարակչությանը։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել էր ԵՄ երկրներին՝ Ուկրաինան անհապաղ Միության կազմ ընդգրկելու հարցով։ |ria.ru|

16։22- Ռուսաստանն աշխատում Է ԵՄ այն երկրներից քաղաքացիների վերադարձի հարցով, որոնք փակել են ավիահաղորդակցությունը: «Ներկայում օդային տարածության մասնակի փակման, ինչպես նաեւ Ռուսաստանի մի քանի օդանավակայաններում պահպանվող սահմանափակումների կապակցությամբ արտասահմանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների մոտ կարող են դժվարություններ առաջանալ տուն վերադառնալու առնչությամբ: Այս դեպքում անհրաժեշտ Է կապ պահպանել տուրօպերատորի կամ փոխադրողի հետ»,-նշվել Է համատեղ հայտարարության մեջ: |armenpress.am|

16:15- Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կիեւյան թաղամասի բնակելի շենքերը վնասվել են ուկրաինական զինուժի գնդակոծությունից, հայտնում է Դոնեցկի տարածքային պաշտպանության շտաբը։ Տեղեկության համաձայն՝ բացի վնասված շենքերից, տարբեր տեղերում այրվում են քաղաքացիական մեքենաներ։ |ria.ru|

16:13- Պուտինը հրահանգել է Ռուսաստանի միջուկային ուժերը մարտական բարձր պատրաստականության բերել՝ փորձելով շեղել մարդկանց ուշադրությունն Ուկրաինայում կատարվող իրադարձություններից: Պուտինը պետք է իմանա, որ միջուկային զենքի հետ կապված ցանկացած բան համարժեք կամ ավելի մած պատասխանի է արժանանալու Արևմուտքի կողմից: [Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար]

16:09- Ուկրաինան հատուկ ընթացակարգով դիմում է ԵՄ անդամակցության համար: Ուկրաինացիները վաղուց ապացուցել են, որ մենք բոլորս եվրոպական հանրության անբաժանելի մասն ենք: Ժամանակն է դա թղթով ամրագրել: [Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալ]|tert.am|

16։00- Այսօր Ավստրիայի Դաշնային կառավարության ճգնաժամային կաբինետ է գումարվել՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու հարցով։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Ավստրիայի կանցլեր Կառլ Նեխամերը։ Նա գրել է, որ, ի թիվս այլնի, Ուկրաինային կտարամադրեն սաղավարտներ, զրահաբաճկոններ՝ արտակարգ իրավիճակների եւ փրկարարական ծառայությունների համար, նաեւ վառելիք։

15:54- Պուտինը հրահանգել է ռուսական զսպող ուժերը բերել հատուկ մարտական հերթապահության ռեժիմի։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զեկուցել է, որ իր հրամանով ռազմավարական նշանակության հրթիռային ուժերը, Հյուսիսային եւ Խաղաղօվկյանոսյան նավատորմերը, հեռահար ավիացիայի հրամանատարությունները սկսել են ուժեղացված անձնակազմով մարտական հերթապահություն իրականացնել։ |rbk.ru|

15:38- Ես հենց նոր խոսեցի Ուկրաինայի նախագահի հետ և գովեցի Ուկրաինայի ժողովրդին և զինված ուժերին քաջության համար։ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ուժեղացնում են աջակցությունը հակաօդային պաշտպանության հրթիռներով, հակատանկային զենքերով, ինչպես նաև մարդասիրական և ֆինանսական օգնություններով։ [Յենս Ստոլտենբերգ]

15:36- «Անոնիմուս» հակերային խումբը կոտրել է ռուսական ՏԱՍՍ, «Իզվեստիյա», «Կոմմերսանտ», «Փոնտանկա», «Մել» լրատվական կայքերը։ Այս մասին հաղորդագրությունը հայտնվում է նշված կայքէջեր մուտք անելու փորձի ժամանակ։ Հիշեցնենք, փետրվարի 25-ին «Անոնիմուսը» «կիբերպատերազմ» է հայտարարել Ռուսաստանին՝ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցողի առնչությամբ։ |lenta.ru|

15։25- ՌԴ վարչապետ Միխաիլ Միշուստինը հանդիպում է ունեցել փոխվարչապետերի հետ՝ քննարկելու ՝ ՌԴ կառավարության քայլերը՝ ՌԴ-ի դեմ սանկցիաները մեղմելու։ Այս մասին հաղորդում է ՌԴ կառավարության պաշտոնական էջը «Տելեգրամում»։ Նշելով Ռուսաստանի վրա սանկցիաների ճնշման աճը՝ վարչապետն ասել է․ «Ինչ պատճառներ էլ հրապարակային հայտնեն, դրանց գլխավոր նպատակն այս կամ այն ուղղությամբ վնաս հասցներն է։ Քայլերը սպասելի են, նման գործողությունների հանդեպ մենք վաղուց պատրանքներ չունենք»։

15:24- Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարար Վան Ին ողջունել է ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունները։ |ria.ru|

15։20- Ուկրաինան կոչ Է արել Եվրամիությանը անհապաղ իրեն ընդունել ԵՄ կազմ։ «Մենք Եվրամիությանն ենք դիմում նոր հատուկ ընթացակարգով Ուկրաինայի անհետաձգելի անդամակցության խնդրանքով»,-հայտարարել Է Վլադիմիր Զելենսկին ու նշել, որ նման որոշումն արդարացի Է, և ուկրաինացիները դրան արժանացել են:

15։00- Բելառուսի Գոմելի մարզի տարածքում մեկնարկել են Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները: БелТА գործակալությունը տեսանյութ է հրապարակել բանակցությունների սրահից։

14։44- Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը շարունակում է աջակցել Ուկրաինային բոլոր մակարդակներով, այդ թվում՝ կիրակի օրը 100 տոննա մարդասիրական օգնություն ուղարկելով։ «Մեր կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում անում է ամեն ինչ՝ մեր ուկրաինացի եղբայրներին ու քույրերին առավելագույն աջակցություն հայտնելու համար՝ լինի դա քաղաքական, մարդասիրական, մարդկային, թե այլ»,- ընդգծեց նա։ |tass.ru|

14:30- Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ շուտով հրամանագիր կստորագրի հանրապետությունում մոբլիզացիայի ավարտի մասին։
«Ինչ վերաբերում է մոբիլիզացիային, ապա միտում կա, որ այն կավարտվի։ Այն աստիճանաբար կասեցվում է, իսկ այժմ այնտեղ հասնում է պահեստազորայինների անհրաժեշտ քանակը։ Հենց դա լինի, հրամանագիր կհրապարակվի զորահավաքը դադարեցնելու մասին»։ |tass.ru|

14:14- ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով խուսափել է ուղիղ պատասխանել, թե արդյոք Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ կկիրառի արևմտյան երկրների ղեկավարների դեմ։
«Ես արդեն ասել եմ՝ Ռուսաստանը դիրքավորվելու է նպատակահարմարության և սեփական շահերի տեսանկյունից»։ |tass.ru|

14։11- Ուկրաինացիները աշխարհին ցույց տվեցին, թե ով ենք մենք։ Ռուսաստանը ցույց տվեց, թե ինչ է դարձել։ Ռուսական ներխուժման հետևանքով չորս օրվա ընթացքում 16 ուկրաինացի երեխա է սպանվել։ Յուրաքանչյուր հանցագործություն, յուրաքանչյուր գնդակոծություն, որ իրականացնում են օկուպանտները, ավելի են միավորում մեզ և մեր միջազգային գործընկերներին։ [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի]

14:02- ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը հայտարարել է, որ, կազմակերպության տվյալներով, Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո առնվազն 102 խաղաղ բնակիչ է զոհվել։ Եվս 304 խաղաղ բնակիչ վիրավորվել է: |bbc.com|

14:00- ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հանդես է եկել Ժնևում 49-րդ նստաշրջանում Ուկրաինայի իրավիճակի շուրջ հրատապ քննարկում անցկացնելու օգտին։ Այս որոշումն ընդունվել է երկուշաբթի օրը՝ 29 կողմ, 5 դեմ և 13 ձեռնպահ ձայներով։ Դեմ են քվեարկել ՌԴ-ն, Չինաստանը, Վենեսուելան, Կուբան և Էրիթրեան։ Ձեռնպահ քվեարկողների թվում են Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Հնդկաստանի և Պակիստանի պատվիրակությունները։ |tass.ru|

13։52- Բարոյական տեսանկյունից ոչ սովորական որոշում է կայացվել․ ռազմական դրության պայմաններում մարտական փորձ ունեցող ուկրաինացիները կազատվեն կալանքից և կկարողանան քավել իրենց մեղքը։ [Վլադիմիր Զելենսկի]

13։38- Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացատրել է, թե ինչու Վրաստանը չի միանում Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների պատժամիջոցներին։ Նրա խոսքով այդ պատժամիջոցներից կտուժի վրացի բնակչությունը։ Նա նշել է, որ գործում է՝ Վրաստանի ազգային շահերից ելնելով։ Վարչապետը նաև նշել է, որ բոլոր միջազգային ձևաչափերի շրջանակներում Վրաստանը աջակցություն է հայտնել Ուկրաինային։ Այս մասին Ղարիբաշվիլին ասել է այսօր՝ կառավարության նիստից առաջ։ |sputnik-georgia.ru|

13։32- Բրազիլիայի նախագահը հայտարարել է՝ Բրազիլիան չեզոքություն կպահպանի հակամարտությունում՝ նշելով, որ Ռուսաստանն ու Ուկրաինան «գործնականում եղբայրական ժողովուրդներ են»։ Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք նա պատրաստ է դատապարտելու Պուտինի գործողությունները, Բոլսոնարուն պատասխանել է, որ կսպասի իրավիճակի հանգուցալուծմանն իր կարծիքն արտահայտելուց առաջ։ Նա հավելել է, որ դեմ է ցանկացած պատժամիջոցների, որոնք կարող են բացասական հետևանքներ ունենալ Բրազիլիայի համար։ 

13։12- ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ շտապ հանդիպում է նախաձեռնել՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը․ «Մենք կքննարկենք հետագա հրատապ կարիքները և կկոորդինացնենք մեր աջակցությունը ԵՄ Ռազմական շտաբի ղեկավարած քլիրինգային պալատի օգնությամբ»

13։10- Հեռախոսազրույց է եղել մեր մեծ ընկերոջ՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում և ամբողջ աշխարհում առկա իրավիճակը։ Հուլուսի Աքարը նաև կրկնել է, որ Թուրքիան պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ [Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկով] |tert.am|

12:46- Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է ուկրաինաբելառուսական սահմանի տարածք՝ մասնակցելու ՌԴ ներկայացուցիչների հետ բանակցություններին։ Պատվիրակության կազմում են երկրի պաշտպանության նախարարը, փոխարտգործնախարարը և այլք։ Բանակցությունների առանցքային հարցը հրադադարի անհապաղ դադարեցումն է և զորքերի դուրսբերումն Ուկրաինայից։ [Ուկրաինայի նախագահի աշխատակազմ]

12։45- Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ իրենք պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմ։

12:35- Բոլոր չորս ատոմակայանները (Զապորոժիե, Ռիվնե, Խմելնիցկի և Հարավային Ուկրաինա- խմբ․) գտնվում են Ուկրաինայի վերահսկողության տակ և աշխատում են բնականոն հունով։ «Էներգոատոմ»-ը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները ատոմակայանը պաշտպանելու համար, օրենքով նախատեսված համապատասխան ստորաբաժանումները կազմակերպել են միջուկային օբյեկտների ուժեղացված պաշտպանություն։ Անվտանգ շահագործման պայմանների խախտումներ չկան։ Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ռուսական ուժերը լիովին վերահսկում են Զապորոժիե ԱԷԿ-ի տարածքը։

12։10- «Forex» շուկայում ռուբլին պատմական անկում է գրանցել։ Եվրոյի փոխարժեքը ռուբլու նկատմամբ փետրվարի 28-ին` ժամը 06:44-ի դրությամբ, հասնում էր 127 ռուբլու, դոլարը վաճառվում էր 113․5 ռուբլով: Ռուբլու այս անկմանը նախորդել են ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմ. սառեցվել են բանկի ակտիվները։

11։57- Ռուսաստանի բանկը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը տարեկան մինչև 20%: Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ հետագա որոշումներ կկայացնի՝ ելնելով արտաքին և ներքին պայմաններից բխող ռիսկի գնահատումից և այլ գործոններից։ ՌԴ Կենտրոնական բանկը նշել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը կօգնի պահպանել ֆինանսական և գնային կայունությունը և պաշտպանել քաղաքացիների խնայողությունները արժեզրկումից։ |tass.ru|

11։56- ՖԻԴԵ-ն արգելել է ռուս և բելառուս շախմատիստներին հանդես գալ իրենց երկրների դրոշի ներքո Շախմատի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցումներում։ |armenpress.am|

11:55- Մեծ Բրիտանիան լրացուցիչ 40 միլիոն ֆունտ ստերլինգ օգնություն կուղարկի Ուկրաինային` կենսական անհրաժեշտության բժշկական պարագաների մատակարարման և աջակցություն տրամադրելու նպատակով։ [Մեծ Բրիտանիայի կառավարություն]

11:54- Ուկրաինայի հետ բանակցությունները պետք է սկսվեն Մոսկվայի ժամանակով 12:00-ին՝ Երևանի ժամանակով 13։00-ին: [ՌԴ նախագահի օգնական, բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկի] |tass.ru|

11։41- Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորախմբերն առաջ են անցել ևս 19 կիլոմետրով, վերահսկողություն է հաստատվել Խվորոստյանկա, Սուխանովկա, Արտեմ, Նովիյ Այդար բնակավայրերի վրա, Վոլնովախայի կենտրոնն արգելափակվել է։ [ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկով]

11։35- Հատուկ գործողության մեկնարկից ի վեր Ռուսաստանի Զինված ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 1114 օբյեկտ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

11։26- Ուկրաինայի պատվիրակությունը դեռ չի եկել Բելառուսում բանակցությունների, բանակցությունները դեռ չեն մեկնարկել, ռուսական պատվիրակությունը սպասում է։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի օգնական, բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

11:25- Ռուսական ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Բերդյանսկը և Էներգոդարը և լիովին վերահսկում են Զապորոժիե ԱԷԿ-ի տարածքը։ ԱԷԿ-ի անձնակազմը շարունակում է աշխատել օբյեկտների պահպանման և ռադիոակտիվ իրավիճակի նորմալ ռեժիմով վերահսկման ուղղությամբ։ Ռադիոակտիվ ֆոնը նորմայի մեջ է։ [ՌԴ ՊՆ]

11։16- Կիև քաղաքում գտնվող բոլոր մարդիկ կարող են ազատորեն լքել Ուկրաինայի մայրաքաղաքը Կիև-Վասիլկով մայրուղով։ Այդ ուղղությունը բաց է և անվտանգ։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել․ ՌԴ Զինված ուժերը հարված են հասցնում միայն ռազմական օբյեկտների։ Քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։ [ՌԴ ՊՆ ուղերձը Կիևի բնակիչներին] |ria.ru|

10։55- Գիշերը Ուկրաինայի Բերդյանսկ քաղաքի քաղաքապետը ֆեյսբուքյան ուղերձով տեղեկացրել է, որ ռուսական կողմը գրավել է քաղաքի բոլոր վարչական շենքերը։ Քաղաքի ղեկավարությանն առաջարկվել է շարունակել աշխատանքը զինված մարդկանց վերահսկողությամբ, սակայն, քաղաքապետի խոսքով, նրանք հրաժարվել են․ լքել են վարչական շենքն ու աշխատում են հեռակա կարգով։ Քաղաքապետի տեղեկություններով՝ մի մարդ մահացել է, մեկ ուրիշը՝ ծանր վիրավորվել։ Նա նաև հայտնել է, որ ոստիկանությունը ցրվել է, և քաղաքային տրասպորտը չի աշխատում։

10։46- Ուկրաինայի ԳՇ-ն հայտնում է, որ ռուսական կողմը հրթիռային հարված է հասցրել Ժիտոմիր և Չեռնիգով քաղաքների բնակելի շենքերին։

10։22- Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը հայտարարել է, որ հանրապետությունում դադարեցվում է համընդհանուր մոբիլիզացիան։ |ria.ru|

10։02- Անվտանգության ներկա իրավիճակի մասին զրուցեցի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոսնի և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ: Պայմանավորվել ենք ագրեսորին հակազդելու հետագա համատեղ քայլերը։ [Վլադիմիր Զելենսկի]

09։54- Բելառուսում ամեն ինչ պատրաստ է՝ ՌԴ-Ուկրաինա բանակցություններ անցկացնելու համար։ Սպասվում է պատվիրակությունների ժամանումը։ [Բելառուսի ԱԳՆ]

09։45- Հեռախոսազրույց եմ ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Խոսվել է Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդման, մակրոֆինանսական օգնության և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ կոնկրետ որոշումների մասին։ [Վլադիմիր Զելենսկի]

01։27- Ուկրաինայի իրադարձություններով պայմանավորված Ամերիկյան UPS և FedEx փոստային ծառայությունները հայտարարել են նամակների և ծանրոցների առաքումը Ռուսաստան դադարեցնելու մասին։ |ria.ru|

01։19- Եվրամիությունը մտադիր է Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ տրամադրել: Այս մասին հայտնել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Ավելի վաղ նա ասել էր, որ ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են աննախադեպ օգնություն ուղարկել ուկրաինական բանակին՝ այդ թվում 450 մլն եվրոյի զենքի և 50 մլն եվրոյի սարքավորումների մատակարարման ֆինանսավորում։ |ria.ru|

00։49- Ուկրաինան հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան, որում մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը 1948 թ․-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիան խախտելու մեջ։ Այս մասին կիրակի օրը հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը։

00։40- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կիրակի օրը քվեարկել է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջան անցկացնելու օգտին։

00։35- Ռուսների հետ նախատեսված բանակցությունները բելառուսաուկրաինական սահմանին դեռ մի քանի ժամ չեն սկսվի՝ ուկրաինական պատվիրակության համար շատ դժվար նյութատեխնիկական և անվտանգային միջոցառումների պատճառով։ [Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերխի Նիկիֆորով] |nv.ua|

00։24- ՌԴ ԶՈՒ-ն օգտագործում է միջազգային մարդասիրական իրավունքով մարտը վարելու արգելված մեթոդներ: Գրավում են սոցիալական ենթակառուցվածքային օբյեկտներ, հագնում են ուկրաինական ոստիկանության, բանակի ու շտապ փրկարարական օգնության համազգեստներ։ Ահաբեկիչները զբաղեցրել են մանկական ճամբարների ու դպրոցների տարածքները, հրետանին և հակառակորդի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը տեղակայված են սպորտային հրապարակներում։ [Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ]

 

28.02.2022

11:57- Երեկոյան ռուսական ինտերնետ-հրատարակչությունները ինձ հղումով տեղեկություն տարածեցին, թե իբր Կիևը շրջափակված է, և մարդկանց տարհանումն անհնար է։ Եվ զարմանալի է, որ դա սկսեցին տարածել ուկրաինական տելեգրամյան ալիքները։ Մի հավատացեք ստերին։ Վստահեք տեղեկատվությանը միայն պաշտոնական աղբյուրներից: [Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն՝ քաղաքացիներին ուղղված ուղերձում]|unian.net|

11:30- ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը ներկայացնող ասոցիացիան պետք է մասնակցի ցանկացած մրցույթի՝ «Ռուսաստանի ֆուտբոլային միություն (ՌՖՄ)» անվան տակ, այլ ոչ թե «Ռուսաստան»: Ռուսաստանի դրոշը կամ օրհներգը չի օգտագործվի այն խաղերում, որտեղ մասնակցում են Ռուսաստանի ֆուտբոլային միության թիմերը։

11։20- Կարևոր հանդիպում է տեղի ունեցել «Մեծ Յոթնյակի», ԵՄ և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ։ Մենք համաձայնության ենք եկել․
- Ուկրաինային պաշտպանական զենք և տեխնիկա մատակարարել,
- պատժամիջոցներ կիրառել ռուսական տնտեսությունը թուլացնելու համար։ [Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրուս]

23։03- Բելգիան Ուկրաինա է ուղարկում ևս 3000 գնդացիր և 200 հակատանկային նռնականետ։ Այս մասին թվիթերյան գրառմամաբ հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

22։52- Այսօր Associated Press-ին տված հարցազրույցում Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, պատասխանելով հարցին, թե արդյոք խաղաղ բնակիչներին տարհանելու պլաններ կան, նշել է․
«Մենք չենք կարող դա անել, քանի որ բոլոր ճանապարհները փակված են, հիմա մենք շրջափակված ենք»։ Քաղաքապետը հաստատել է, որ Կիևում մինչ այժմ սպանվել է ինը խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ երեխա։

22։31- Հունգարիան հարևան Ուկրաինային զենք չի ուղարկի, բայց կօգնի այնտեղի փախստականներին։ Հունգարիայի շահերից է բխում հեռու մանալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև զինված հակամարտությունից։ [Երկրի վարչապետ Վիկտոր Օրբան] |reuter.com|

21:52- Ահա թե որտեղ են ընկել 17։00-ի սահմաններում Բելառուսից բաց թողբնված «Իսկանդերները»։ Ռուսական և բելառուսական ֆաշիստները հարվածում եմ «Ժիտոմիրի» օդանավակայանին։ [Ուկրաինայի Ներքին գործերի նախարարի խորհրդական]

21։42- Հանդիպել եմ Մեծ յոթնյակի արտգործնախարարների հետ։ Գործընկերները պատրաստ են Ուկրաինային ավելի գործնական միջոցներ տրամադրել՝ մեզ պաշտպանելու համար: Ընթացքի մեջ են Ուկրաինային պաշտպանական սպառազինության, ռազմական տեխնիկայի տրամադրումը և ֆինանսական աջակցությունը։ Մենք նաև քննարկել ենք նոր պատժամիջոցները՝ պատերազմը դադարեցնելու համար։ [Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբա]

21։27- Ես ողջունում եմ, որ [ՆԱՏՕ] դաշնակիցները օգնում են Ուկրաինային լրացուցիչ ռազմական տեխնիկայով, ֆինանսական և մարդասիրական աջակցությամբ։ Ինքնապաշտպանությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված իրավունք է, և դաշնակիցներն օգնում են Ուկրաինային պահպանել այդ իրավունքը: Սա հստակ ուղերձ է այն մասին, որ ՆԱՏՕ-ն լիակատար աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ [ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգ]

21։21- ՌԴ ՊՆ ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ռազմական գործողությունները սկսելուց ի վեր առաջին անգամ հայտնեց, որ ռուսական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ |tass.ru|

21։02- SWIFT-ը «РИА Новости»-ն հայտնել է, որ համագործակցում է ԵՄ ղեկավարության հետ՝ պարզելու ռուսական բանկերի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ մանրաասները, և պատրաստվում է գործել՝ ըստ հրամանի։

21։00- Ալեքսանդր Լուկաշենկոն ինձ խնդրեց, որ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները հանդիպեն Պրիպյատ գետի մոտ։ Շեշտում եմ՝ առանց որևէ նախապայմանների։ Անկեղծ կասեմ․ ես այնքան էլ չեմ հավատում այդ հանդիպման արդյունքներին, բայց թող այն կայանա, որ հետո Ուկրաինայի ոչ մի քաղաքացի կասկած չունենա, որ ես՝ որպես նախագահ, պատերազմը կանգնեցնելու փորձ չեմ արել, երբ անգամ փոքր հնարավորություն է եղել։ Եվ քանի դեռ մեր տղաիներն այնտեղ են, նախագահը, գրասենյակի ղեկավարը, վարչապետը, բանակը, գլխավոր հրամանատար այստեղ են։ Մենք բոլորս կպաշտպանենք մեր պետությունն ու սահմանները։ [Վլադիմիր Զելենսկի]

20։57- Փակվում է ԵՄ օդային տարածքը Ռուսաստանին պատկանող, ՌԴ-ում գրանցված կամ ՌԴ կողմից վերահսկվող ինքնաթիռների համար։ Այս թվում են նաև օլիգարխների մասնավոր ինքնաթիռները։ ԵՄ տարածքում կսահմանափակվեն ռուսական պետական Russia Today-ը, Sputnik-ը ու նրանց դուստր ձեռնարկությունները։ Այս պատերազմի մյուս ագրեսորին՝ Լուկաշենկոյի ռեժիմին, մենք թիրախավորելու ենք պատժամիջոցների նոր փաթեթով՝ հարվածելով նրա ամենակարևոր ոլորտներին։ Մենք կաշխատենք ռուս օլիգարխներին արգելել օգտագործել իրենց ֆինանսական ակտիվները մեր շուկաներում։ [Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն]

20։39- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է Ուկրաինայում իրավիճակի զարգացման մասին, ներկայացրել ՌԴ-ի սկզբունքային մոտեցումները՝ Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունների հնարավորությունների մասով։ Հատկապես ընդգծվել է, որ Ուկրաինայի ապառազմականացման և դենացիֆիկացիայի համար առաջադրված խնդիրների կատարման գործում առաջնահերթ է խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը։ Չավուշօղլուն օգնություն է խնդրել Ուկրաինայում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցում։ [ՌԴ ԱԳՆ]

20:34- Ռազմական գործողությունների հետևանքով Ուկրաինայում 16 երեխա է մահացել։ Բժիշկների, երեխաների, դպրոցների ու մանկապարտեզների վրա ոչ թե բանակն է կրակում, այլ ահաբեկիչները։ [Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկո] |unian.net|

20։11- Շատ օգտատերեր խնդրեցին մեզ չվերանայել հակամարտության ընթացքում Telegram-ի ալիքներն անջատելու մասին, քանի որ մենք նրանց համար տեղեկատվության միակ աղբյուրն ենք։ Այս դիմումների հետ կապված՝ մենք որոշել ենք նման միջոցներ չդիտարկել։ Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ խնդրում եմ կրկնակի ստուգել և չհավատալ այն տվյալներին, որոնք հրապարակվում են Telegram-ի ալիքներում այս դժվարին ժամանակահատվածում։ [Պավել Դուրով]

20։03- Ռուսները ոչնչացրել են լեգենդար Ан-225 «Мрія»-ն։ Դա տեղի է ունեցել «Անտոնով» օդանավակայանում՝ Գոստոմելում, որտեղ գտնվում էր ինքնաթիռը։ Ինքնաթիռի վերականգնումը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար և տևական ժամանակ կպահանջի։ [«Укроборонпром»-Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության տարբեր ոլորտներում ձեռնարկությունների պետական ասոցիացիա]

19:36- Իրավիճակի սրման դեպքում մենք կդիտարկենք կոնֆլիկտի ընթացքում Telegram-ի ալիքների աշխատանքը մասնակից երկրներում մասնակի կամ ամբողջությամբ սահմանափակելու հնարավորությունը։ [Պավել Դուրով («VKontakte» սոցիալական ցանցի և համանուն ընկերության, Telegram-ի ու այլ նախագծերի ստեղծողներից մեկը)]

19։27- Ամբողջ Ռուսաստանում արդեն 1067-ի է հասել հակապատերազմական ակցիաների ձերբակալված անձանց թիվը։ [ОВД-Инфо]

19։20- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթի հետ և տեղեկացրել «Դոնբասի պաշտպանության նպատակով իրականացվող ռազմական հատուկ օպերացիայի ընթացքի մասին»։ Ընդգծվել է, որ ռուսական պատվիրակությունը Գոմելում է և պատրաստ է բանակցությունների Կիևի ներկայացուցիչների հետ, որոնք անհետևողականորեն մինչև հիմա չեն օգտվել այդ հնարավորությունից։ Բենեթն առաջարկել է Իսրայելի միջնորդական ծառայությունները՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ [ՌԴ ԱԳՆ]

19։10- ԱՄՆ-ն մոտ 54 միլիոն դոլարի հավելյալ մարդասիրական օգնություն է տրամադրում Ուկրաինայի ժողովրդին։ Այս օգնությունը հումանիտար կազմակերպություններին հնարավորություն կտա աջակցելու Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք դրա կարիքն արդեն ունեին, և նրանց, ովքեր նոր են տուժել Ռուսաստանի անհիմն և չարդարացված հարձակումից: [ԱՄՆ պետքարտուղար]

19։01- Միաժամանակ ԱԳՆ-ն չի հաստատում, որ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին, և չի հաստատում, որ դրանք կանցկացվեն Գոմելում։ [Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ]

19։00- Կանադայի օդային սահմանը փակվել է ռուսական օդանավերի օպերատորների համար; Մենք Ռուսաստանին պատասխանատվության կենթարկենք Ուկրաինայի դեմ հարձակումների համար։ [Կանադայի տրանսպորտի նախարար]

18։54- Ռուսաստանը չի կարողացել հասնել որևէ ստրատեգիական նպատակի։ Ռուսները չեն գրավել ոչ մի խոշոր քաղաք։ Վերջին օրերին ծանր մարտեր են ընթացել Կիևում, բայց բոլոր դեպքերում քաղաք ներխուժել փորձող խմբերը ոչնչացվել են։ [Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբա]

18։46- Ուկրաինացի զինվորականները սկսել են զանգվածաբար կիրառել արգելված ֆոսֆորային զինատեսակներ Կիևի արվարձաններում՝ Գոստոմել օդանավակայանի մերձակայքում, որտեղ այժմ ռուսական բանակի ստորաբաժանումներն են: Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ |tass.ru|

18։16- Նորվեգիան փակել է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, հայտնել է Նորվեգիայի արտգործնախարար Աննիկեն Հյուիտֆելդը։ Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը նույնպես հայտնել է երկրի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար փակելու մասին։

18։13- Ուկրաինան ամբողջությամբ վերահսկում է Խարկով քաղաքը։ Ուկրաինական ուժերը լիովին վերահսկում են նաև Չուգուև քաղաքը, որը գտնվում է Խարկովից հարավ-արևելք։ [Խարկովի քաղաքապետ Օլեգ Սինեգուբով]

17։55- Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցի ընթացքում պայմանավորվեցինք, որ ուկրաինական պատվիրակությունը առանց նախապայմանների կհանդիպի ռուսական պատվիրակության հետ ուկրաինաբելառուսական սահմանին՝ Պրիպյատ գետի մոտ։ Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի տարածքում տեղակայված բոլոր ինքնաթիռների, ուղղաթիռների և հրթիռների պատասխանատվությունը՝ ուկրաինական պատվիրակության բանակցությունների և վերադարձի ժամանակ։ [Վլադիմիր Զելենսկի]

17։15- ՆԱՏՕ-ի գլխավորող երկրներն ագրեսիվորեն են արտահայտվում մեր երկրի հասցեին, այդ պատճառով հրամայում եմ պաշտպանության նախարարությանը և Գլխավոր շտաբի պետին ռուսական բանակի զսպող ուժերը բերել ծառայության հատուկ ռեժիմ։ [Վլադիմիր Պուտին]

16։58- Ֆրանսիան այսօր երեկոյան փակում է իր օդային տարածքը բոլոր ռուսական ինքնաթիռների և ավիաընկերությունների համար։ Ուկրաինա ռուսական ներխուժմանը Եվրոպան պատասխանում է միասնականությամբ։ [Ֆրանսիայի տրանսպորտի նախարարություն]

16։38- ՌԴ պատվիրակության ղեկավար Մեդինսկին հայտնել է, որ Ուկրաինան համաձայնել է բանակցությունների անցկացմանը Գոմելում։

16։15- Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները Ուկրաինայի հարցով արտահերթ հանդիպման ժամանակ կընդունեն հետագա կոշտ պատժամիջոցներ Ռուսաստանի Դաշնության դեմ՝ ներառյալ ռուսական բանկերի անջատումը SWIFT-ից։ [ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորել]

16։04- Ուկրաինայում ռազմական դրության ժամանակ երկիրը պաշտպանելու ցանկություն հայտնած նախկին զինծառայողներն ազատ են արձակվում ազատազրկման վայրերից և մեկուսարաններից։ Հարցը բարդ է և լուծվում է ամենաբարձր մակարդակով։ Խոսքը մեծ թվով մարդկանց մասին է, ովքեր կալանքի տակ են և արդեն իրենց պատիժն են կրում ամբողջ երկրով մեկ։ [Ուկրաինայի գլխավոր դատախազության դատախազ Անդրեյ Սինյուկ] |hromadske.ua|

15:23- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ խոսել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

15։50- Այս իրավիճակում մի բան պետք է հասկանաք․ կան նման պատժամիջոցներ՝ հիմա շատ են խոսում բանկային հատվածի մասին՝ գազ, նավթ, SWIFT։ Սա ավելի վատ է, քան պատերազմը։ Սա Ռուսաստանին մղում է երրորդ համաշխարհային պատերազմի։ Այստեղ մենք պետք է զուսպ լինենք, որպեսզի չխառնվենք, քանի որ միջուկային պատերազմն ամեն ինչ է։ [Ալեքանդր Լուկաշենկո] |tass.ru|

15։42- Իտալիայի Հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ փակում է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ |tass.ru|

15։18- Ուկրաինան պաշտոնապես հայց է ներկայացրել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության՝ Հաագայի Արդարադատության միջազգային դատարան: Մենք խնդրում ենք դատարանին անհապաղ կարգադրել Ռուսաստանի Դաշնությանը դադարեցնել ռազմական գործողություններ և լսումներ նշանակել հաջորդ շաբաթ։ [Վլադիմիր Զելենսկի]

14:51- Գերմանիան այսօրվանից փակում է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, հայտնում են տրանսպորտի նախարարությունից։ Նշվում է, որ արգելքը նախնական ուժի մեջ կլինի երեք ամիս ժամկետով։ Իսլնդիան ու Բելգիան նույնպես կայացրել են նմանօրինակ որոշում՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության։ |ria.ru|

14։25- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է փնտրի բանակցությունների համար բոլոր հնարավոր միջոցները, փոխարենը նա արդարացումներ է փնտրում, ինչը իր կողմից հանցագործություն է Ուկրաինայի ժողովրդի դեմ։ Զելենսկուն խաղաղություն պետք չէ: Հետևանքներն ակնհայտ են: Եթե Զելենսկին երեկ կորցրեց Դոնբասը իր դիրքորոշման պատճառով, ապա այսօր նա կարող է կորցնել Ուկրաինան: [Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդին]

14։12- Մենք հերթական պատերազմին ենք ականատես լինում մեր տարածաշրջանում: Նախագահ Էրդողանն առաջարկել է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, քանի որ մենք երկու երկրների հետ էլ ամուր հարաբերություններ ունենք: [Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթուն]

13։41- Ռուսաստանի բանկն ունի անհրաժեշտ ռեսուրսներ և գործիքներ՝ ֆինանսական կայունությունը պահպանելու և ֆինանսական հատվածի գործառնական շարունակականությունն ապահովելու համար: Ռուսական բանկերում հաճախորդների հաշիվների վրա առկա բոլոր միջոցներն ապահով են և հասանելի են ցանկացած պահի ստանալու համար: Բանկային ծառայությունները նույնպես աշխատում են սովորական ռեժիմով։ |tass.ru|

13:14- ՌԴ պատվիրակության ղեկավար Մեդինսկին հայտարարել է, որ ՌԴ ներկայացուցիչները այսօր մինչև ժամը 15:00-ն կսպասեն Ուկրաինայի կողմից Գոմելում հանդիպման համաձայնությանը: Նա հավելել է, որ ռուսական կողմը երաշխավորելէ և պատրաստ է ապահովել ուկրաինական պատվիրակության անվտանգությունը Գոմելում հնարավոր բանակցությունների ժամանակ: |ria.ru|

13։09- «Ուկրաինայում ոչ մի բելառուս զինվոր, ոչ մի փամփուշտ չկա։ Իսկ Ուկրաինայում բռնում ու ծեծում են ռուսներին ու բելառուսներին։ Ուկրաինան կարծես թե մղում է Բելառուսին հատուկ գործողության՝ պաշտպանելու իր քաղաքացիներին», -ասել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն՝ անդրադառնալով Վլադիմիր Զենելսկու հայտարարություններին։ Նրա խոսքով՝ Մինսկն օգնում է Բելառուսի սահմանին վիրավոր զինվորերին․«Եթե մեզ մոտ լուրջ վնասվածքներով են գալիս, մենք բուժում ենք, իսկ ի՞նչ վատ բան կա»։ Լուկաշենկոն հավելել է նաև, որ Վլադիմիր Զելենսկին ստում է և «մինչ այժմ ոչ ոք չի ռմբակոծել Կիևը»։ |tass.ru|

12։55- Գոմել քաղաքն առաջարկվել է ուկրաինական կողմից․ հենց ուկրաինական կողմից՝ որպես բանակցությունների վայր: Ինչպես արդեն ասացինք, ռուսական պատվիրակությունը պատրաստ է այդ բանակցություններին տեղում։ [ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով] |tass.ru|

12։23- Չինաստանը հավանություն չի տալիս պատժամիջոցների կիրառմանը՝ որպես Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման միջոց և կարծում է, որ դա ոչ միայն կվնասի տնտեսությանը, այլև կխանգարի քաղաքական կարգավորման գործընթացին։ [Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին] |tass.ru|

11։50- Վարշավա, Ստամբուլ, Բաքու. մենք Ռուսաստանին առաջարկել ենք այդ քաղաքները բանակցությունների համար, և ցանկացած այլ քաղաք, որտեղից հրթիռներ չեն թռչում դեպի Ուկրաինա: [Վլադիմիր Զելենսկին՝ Բելառուսում բանակցություններ անցկացնելու մասին]

11։21- Ռուսաստանի պատվիրակությունն արդեն ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք պատրաստ կլինենք սկսել այդ բանակցությունները Գոմելում»,- ասել է խոսնակը։ |ria.ru|

10։56- Այսօրվա դրությամբ՝ ՌԴ զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 975 օբյեկտների։ Դրանց թվում են Ուկրաինայի Զինված ուժերի 23 հրամանատարական կետեր և կապի կենտրոններ, երեք ռադիոտեղորոշիչ, 31 С-300, «Բուկ Մ-1» և «Օսա» զենիթահրթիռային համակարգեր, 48 ռադիոլոկացիոն կայան, ութ մարտական ​​ինքնաթիռ և յոթ ուղղաթիռ։ Խոցվել է 11 անօդաչու թռչող սարք, երկու մարտավարական «Տոչկա-Ու» հրթիռներ։ [ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկով] |ria.ru|

10։28- Ռուսական ստորաբաժանումները շրջափակել են Խերսոն և Բերդյանսկ քաղաքները, վերահսկողության տակ են վերցրել Գենիչեսկը, Խերսոնի մերձակայքում գտնվող Չեռնոբաևկա օդանավակայանը։ [ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկով]

09։59- Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ Խարկով քաղաքում «թշնամու թեթև տեխնիկայի ճեղքում է եղել։ Այդ թվում՝ քաղաքի կենտրոնական հատվածում»։ 

09։50- Մեծ յոթնյակի (G7) երկրների արտաքին գործերի նախարարները փետրվարի 27-ին հանդիպում կունենան, որի ընթացքում կքննարկեն Ուկրաինայի և Ռուսաստանի ռազմական գործողության շուրջ ստեղծված իրավիճակը։ |tass.ru|

02։17- ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Կանադայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Եվրահանձնաժողովի և Գերմանիայի որոշմամբ ռուսական բոլոր բանկերը, որոնք արդեն հայտնվել են միջազգային պատժամիջոցների տակ, իսկ անհրաժեշտության դեպքում, ռուսական մյուս բանկերը ևս կանջատվեն SWIFT-ից։ [Գերմանիայի կառավարություն]

02։09- Ռուսաստանը փակել է օդային տարածքը Լատվիայի, Լիտվայի, Սլովենիայի և Էստոնիայի օդանավերի համար․ սահմանափակումը վերաբերում է նաև տարանցիկ թռիչքները։ [Oդային տրանսպորտի դաշնային գործակալություն] |tass.ru|

01:56- Վերջին 3 օրվա ընթացքում ՌԴ տարբեր քաղաքներում հակապատերազմական գործողությունների պատճառով բերման է ենթարկվել ավելի քան 3093 մարդ։ [ОВД-Инфо] 
Լուսանկարը Սանկտ Պետերբուրգից է, հեղինակ՝ Դեյվիդ Ֆրենկել, «Մեդիազոնա»

01:51- Լիտվան կեսգիշերից կարգելի ռուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել իր օդային տարածքում։ Ազատության երկնքում ագրեսոր ինքնաթիռների թռիչքներ չկան: [Լիտվայի վարչապետ]

01։44- Գերմանական «Lufthansa» ավիաընկերությունը վաղվանից յոթ օրով դադարեցնում է թռիչքները ՌԴ օդային տարածքում։ Պատճառը, ըստ ընկերության թվիթերի էջում հրապարակված հայտարարության, ներկայիս իրավիճակն է։

01։35- Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում օդային տագնապի ազդանշան է հնչել։ Քաղաքի թելեգրամյան պաշտոնական ալիքը քաղաքացիներին կոչ է անում մտնել ապաստարաններ։

01:29- Կիևում մայրաքաղաքի վրա հարձակումից հետո զոհվել է վեց խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ երեխա, 14 զինվորական և տարածքային պաշտպանության ներկայացուցիչներ։ Տուժել է 71 մարդ։ Նրանցից քսանհինգը խաղաղ բնակիչներ են, որոնցից երեքը՝ երեխա։ [Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկո]

00:45- Վաղը՝ ժամը 18.00-ին, հրավիրում եմ ԵՄ արտգործնախարարների հեռավար հանդիպում՝ ընդդեմ Ռուսաստանի ագրեսիայի Ուկրաինային աջակցելու նպատակով հետագա քայլերը որոշելու համար։ Ես կառաջարկեմ Ուկրաինայի Զինված ուժերին անհապաղ օգնության փաթեթ՝ աջակցելու նրանց իրենց հերոսական պայքարում։ [ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորել]

00։44- Անցած գիշեր զանգահարեցի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, իսկ հետո՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին և ասացի, որ Բուդապեշտը պատրաստ է ընդունել երկու պատվիրակություններին։ Մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել ապահով և արդար պայմաններով բանակցությունների համար, որպեսզի մեր տարածաշրջանում, որքան հնարավոր է շուտ, խաղաղություն հաստատվի։ Երկու զրուցակիցներն էլ շնորհակալություն հայտնեցին առաջարկի համար։ Նրանցից ոչ մեկը չմերժեց այն։ Նրանք նշեցին, որ դեռ պետք է շարունակեն ներքին բանակցությունները։ Հուսով եմ, որ բանակցությունները, որտեղ էլ որ անցկացվելու լինեն, կսկսվեն հնարավորինս շուտ։ [Հունգարիայի ԱԳ նախարար]

00։24- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հետ կապված իրադրության զարգացումը։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն առաջարկել են ՌԴ-ի հետ բանակցություններ կազմակերպել։ [Կրեմլի մամուլի ծառայություն]

00։20- Գերմանիան փոխել է իր դիրքորոշումը SWIFT գլոբալ միջբանկային վճարային համակարգին Ռուսաստանի մուտքի սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ և միացել այլ արևմտյան ուժերին՝ աջակցելով ավելի կոշտ պատժամիջոցներին, որոնց նպատակն է կասեցնել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա: Տեղեկությունը փոխանցում է Reuters-ը։

00։12- Այսօր Զմեինի կղզու տարածքում մարդասիրական առաքելության ժամանակ ՌԴ դրոշի ներքո գտնվող նավը փակել է «Սապֆիր» նավի ճանապարհը և խնդրել ստուգում իրականացնել: Դրանից հետո նավի անձնակազմի հետ կապը կորել է, անջատված է նավի ավտոմատացված տեղեկատվական համակարգը։ [Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայություն]

 

26․02․2022թ․

23:59- Գերմանիան անջատել է իր աստղադիտակը Ռուսաստանի հետ համատեղ կառուցված «Spektr-RG» (գործարկվել է 2019 թվականի հուլիսի 13-ին- խմբ․) աստղաֆիզիկական աստղադիտարանում։ [Ռոսկոսմոսի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզին] |ria.ru|

23։56- ՌԴ ԱԳՆ-ն տվյալներ չունի այն մասին, որ ռուսաստանցիները չեն կարողանա Շենգենյան վիզա ստանալ։ Այս մասին «Soloviev Live»-ի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ |tass.ru|

23:33- Ագրեսոր երկրին պետք է զրկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկելու իրավունքից, ՌԴ-ի գործողություններն ու հայտարարությունները որակել որպես Ուկրաինայի ժողովրդի ցեղասպանություն, օգնել հանձնելու ՌԴ զինվորների դիակները։ Այդ մասին խոսել եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։ [Վլադիմիր Զելենսկի]

23։21- Կարծես թե Ուկրաինան հասել է ողջ քաղաքակիրթ աշխարհի անկեղծությանն ու ուշադրությանը։ Իսկ գործնական արդյունքը SWIFT-ն է: Ռուսաստանի Դաշնության համար այս բառի մեջ մեծ նշանակություն կա՝ անջատում համաշխարհային ֆինանսական քաղաքակրթությունից: Մեր դիվանագետները շուրջօրյա պայքարում են, որ Եվրոպայի բոլոր երկրները համաձայնության գան Ռուսաստանին միջազգային միջբանկային ցանցից կտրելու ուժեղ և արդար որոշման շուրջ։ [Վլադիմիր Զելենսկի]

23։19- Շնորհակալություն եմ հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, որ աղոթում է Ուկրաինայում խաղաղության և հրադադարի համար։ Ուկրաինայի ժողովուրդը զգում է Վեհափառ Հայրապետի հոգևոր աջակցությունը։ [Վլադիմիր Զելենսկի]

22:56- Ուկրաինա-Մոլդովա սահման
Լուսանկարը՝ BBC-ի թղթակից Լյուսի Ուիլյամսոնի

22։47- Մենք տեղյակ ենք, որ Twitter-ը սահմանափակված է Ռուսաստանում որոշ մարդկանց համար, և աշխատում ենք ծառայությունն անվտանգ և հասանելի դարձնելու ուղղությամբ: [Twitter ընկերություն]

22։39- Կար երկու տարբերակ՝ սկսել Երրորդ համաշխարհային պատերազմ, սկսել ֆիզիկական պատերազմ Ռուսաստանի դեմ, կամ էլ երկրորդ տարբերակը՝ անել այնպես, որ միջազգային իրավունքներին այդքան հակառակվող երկիրը վճարի իր արարքների համար։ [ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ՌԴ-ի նկատմամաբ սահմանված սանկցիաների մասին] |tass.ru|

22։31- Այսօր Դաշնային կառավարությունը որոշել է Ուկրաինայի Զինված ուժերին աջակցելու նպատակով մատակարարել 1000 հակատանկային միջոց և 500 «Stinger» զենիթահրթիռային համակարգ։ [Գերմանիայի կառավարություն]

22։26- Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան այսօր տեղեկացրել է Համառուսաստանյան վոլեյբոլի ֆեդերացիային, որ Ազգերի լիգայի գալիք երկու տուրերը, որոնք պետք է անցկացվեին Ռուսաստանում հունիսին և հուլիսին, հետաձգվել են։ Այս մասին տեղեկանում ենք ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

22։20- Խարկովում Ուկրաինայի Ազգային գվարդիայի գվարդիականները գերի են վերցրել ռուսական հետախուզական խմբին, որը փորձում էր ներթափանցել զորամասերից մեկի տարածք։ [Ուկրաինայի ՆԳՆ]

22։04- Ութ տարի շարունակ Արևմուտքի երկրները անխռով հետևում են Ուկրաինայի հարավ-արևելքում հազարավոր խաղաղ բնակիչների սպանություններին և բռնություններին: Նրանք, փաստորեն, մեղսակից են դարձել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի բնակիչների երկարամյա ցեղասպանությանը։ ՆԱՏՕ-ի մտադրությունը՝ շարունակելու զենք, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա, խոսում է մեկ բանի մասին․ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները շահագրգռված չեն այս երկրում ճգնաժամային իրավիճակի կարգավորմամբ։ [ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ ՆԱՏՕ գագաթնաժողովից հետո]

21։45- Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներն առաջարկել են բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի հետ։

21։32- Լեհաստանում ՌԴ դեսպանատանը պարսատիկով ապակիներ են կոտրել, դիվանագիտական ներկայացուցչությունն անընդհատ սպառնալիքներ է ստանում։ Այս մասին ռուս լրագրողներին հայտնել է դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Ալեքսանդրովը, փոխանցում է «РИА Новости»-ն։

21:17- Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ ՌԴ և Բելառուսի ազգային դրոշները չպետք է ցուցադրվեն, իսկ օրհներգերը չպետք է հնչեն ֆեդերացիայի թույլատրած որևէ միջոցառման ժամանակ մինչև հետագա ծանուցումը: Ֆեդերիացիայի բոլոր միջոցառումները, որոնք պետք է անցկացվեին Ռուսաստանում և Բելառուսում, չեղարկվում են, և այլ միջոցառումներ չեն հատկացվելու Ռուսաստանին կամ Բելառուսին մինչև հետագա ծանուցումը: Ֆեդերացիայի հաստատած բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են անցկացնել Ռուսաստանում և Բելառուսում, հանվել են օրացույցից և այլևս չեն ճանաչվի ֆեդերացիայի կողմից: Մինչև հետագա ծանուցումը ՌԴ-ում և Բելառուսում տեղի ունեցող այլ իրադարձությունները կարգելվեն:

21։04- Չեռնիգովի համար մղվող մարտերի ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի հետ կայծակնային հարձակման արդյունքում Ազգային գվարդիայի զինծառայողներին հաջողվել է վերադառնալ իրենց դիրքերը և գերեվարել երկու ռուս օկուպանտի։ Նրանցից մեկը 41 659 զորամասի շտաբի պետն է։ [Ուկրաինայի ՆԳՆ]

20։47- Խոսել եմ Ֆրանսիայի վարչապետի հետ։ Շնորհակալություն եմ հայտնել՝ Ուկրաինային անվտանգության և պաշտպանության ոլորտներում աջակցելու որոշման համար։ Հակապատերազմական կոալիցիան գործում է։ [Վլադիմիր Զելենսկի]

20:46- Զրույց եմ ունեցել Ադրբեջանի գործընկերոջս (երկրի նախագահ Իլհամ Ալիևի- խմբ․) հետ։ Մենք գնահատում են հումանիտար օգնությունն ու մատակարարվող բժշակական պարագաները։ Շնորհակալություն Ուկրաինային աջակցության համար։ [Վլադիմիր Զելենսկի]

20։40- Ռուսաստանը փակում է օդային տարածքը Ռումինիայի համար։ Պատճառը Ռումինիայի՝ ռուսական օդանավերի համար երկինքը փակելու որոշումն է։ [ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալություն]

20։24- Էստոնիայի նորագույն պատմության մեջ տեղի է ունեցել ամենամեծ ցույցը՝ հաջակցություն Ուրկաինայի։ Շնորհակալ եմ Էստոնիայի ժողորդին դժվար ժամանակներում սոլիդարության համար։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ կից հրապարակելով նաև այս լուսանկարները։

20։21- ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ուկրաինական կողմին մեղադրել է ահաբեկչական մեթոդներ օգտագործելու մեջ։ Նա հավելել է, որ ռուսական զինուժը հարվածներ չի հասցնում Ուկրաինայի քաղաքների բնակելի թաղամասերին։ |ria.ru|

20։09- Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Սախանկ բնակավայրի գնդակոծության հետևանքով վիրավորել է քաղաքացիական անձ։ Բնակավայրում գրանցվել են նաև բնակարանային շինությունների վնասներ։ [Վերահսկողության և համակարգման միացյալ կենտրոնում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչություն]

19:14- Լեհաստանը վաղն առավոտյան հրավիրում է ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ։ Օրակարգում Ռուսաստանի շարունակական ագրեսիան է Ուկրաինայի դեմ։ Ուկրաինային աջակցելով հանդերձ՝ մենք պետք է օգտագործենք նաև բոլոր միջազգային ֆորումները՝ դատապարտելու Ռուսաստանի գործողությունները: [ԵԱՀԿ Լեհաստանի նախագահություն]

19։02- Շվեդիայի ազգային հավաքականը չի խաղա Ռուսաստանի դեմ, անկախ նրանից, թե որտեղ է անցկացվելու հանդիպումը: Դաշնային խորհուրդը նաև կոչ է անում ՖԻՖԱ-ին չեղարկել մարտ ամսին կայանալիք փլեյ-օֆֆի հանդիպումները, որոնց մասնակցում է Ռուսաստանը։ [Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիա]

19։00- Թուրքիայում ՌԴ դեսպանատունը թուրքական կողմից ոչ մի պաշտոնական ծանուցում չի ստացել ռուսական ռազմանավերի համար նեղուցների փակման վերաբերյալ։ [Թուրքիայում ՌԴ դեսպանություն]

18։52- Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև։ Ընդգծվել են Ուկրաինայի ապառազմականացմանն ու դենացիֆիկացիայի, այս երկրի խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը, Ռուսաստանի Դաշնության օրինական շահերի պաշտպանությանն ուղղված համալիր միջոցառումների հիմնական նպատակներն ու խնդիրները։ Ընդգծվել է ռուսական կողմի պատրաստակամությունը սերտ համագործակցության բոլոր կառուցողական ուժերի հետ՝ ուկրաինական խնդրի շուտափույթ կայուն կարգավորման համար՝ ի շահ խաղաղության և կայունության։ [ՌԴ ԱԳՆ]

18։48- ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների լույսի ներքո մտադիր են ՀՀ վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի: Դիտարկվում են նաև Ուկրաինայից նրանց տարհանման այլ տարբերակների հնարավորություններ: ՀՀ-ն պատրաստ է ընդունել մեր հայրենակիցներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև այլ փախստականների: [ԱԳՆ]

18։33- Ուկրաինան պետք է անհապաղ ստանա Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ: Լեհաստանը աջակցում է Եվրամիությանն Ուկրաինայի արագացված միանալու ուղին: Թեկնածուի կարգավիճակը պետք է տրվի անմիջապես, իսկ անդամակցության բանակցությունները պետք է սկսվեն անմիջապես դրանից հետո: [Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդա]

18:21- Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությունը, Ռուսաստանի առաջին ալիքը և «Օստանկինո» ռադիոտունը հայտարարել են, որ դադարեցնում են անդամակցությունը Եվրոպական հեռարձակողների միությանը Ռուսաստանի «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթից հեռացվելուց հետո։ Նրանք հայտարարել են, որ EBU-ն իր որոշումներն ընդունելիս առաջնորդվում է բացառապես Եվրամիության կարծիքով, թեև անդամների կեսն այնտեղ ընդգրկված չէ։

18:00- Պաշտոնական որոշումը դեռ կայացված չէ, սակայն որոշման կայացման և կիրարկման տեխնիկական նախապատրաստումն արդեն սկսվել է։ [Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան` ՌԴ-ին SWIFT-ից հեռացնելու մասին]

17:39- Շնորհակալ եմ իմ բարեկամ, Թուրքիայի նախագահ պարոն Էրդողանին և Թուրքիայի ժողովրդին ամուր աջակցության համար։ Ռուսական ռազմանավերի՝ դեպի Սև ծով անցնելու արգելքը և Ուկրաինային զգալի ռազմական ու հումանիտար աջակցությունն այսօր չափազանց կարևոր են։ Ուկրաինայի ժողովուրդը երբեք չի մոռանա դա։ [Վլադիմիր Զելենսկին՝ թվիթերյան էջում]

16:58- ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր տվել կանգնեցնելու ռուսական զորքերի առաջխաղացումը, քանի որ սպասվում էին բանակցություններ։ Այսօր, սակայն, ռուսական հիմնական ուժերի առաջխաղացումը վեսկսվել է՝ համաձայն Ուկրաինայում հատուկ գործողության պլանի, քանի որ բանակցություններ տեղի չեն ունենում։ |ria.ru|

16:42- Բելառուսը պատրաստ է հարթակ տրամադրել ու ապահովել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունների անցկացումը։ [Ալեքսանդր Լուկաշենկո] |tass.ru|

16։32- Ռուսաստանը փակել է օդային սահմանը Բուլղարիայի, Լեհաստանի ու Չեխիայի ինքնաթիռների համար։ Այդ երկրներից ՌԴ թռիչքները կարող են տեղի ունենալ միայն Օդային տրանսպորտի դաշնային գործակալության կամ ԱԳՆ-ի հատուկ թույլտվությամբ։

15։28- Ուկրաինայի փոխվարչապետը Կամիր խաչի միջազգային կոմիտեին խնդրել է Ռուսաստան տեղափոխել ռուսաստանցի զինծառայողների հազարավոր մարմինները: Այս մասին նա հայտարարել է հրապարակված տեսաուղերձում։ 

15։25- Համացանցում տարածվող այս տեսանյութը վերագրվում է Ուկրաինայում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին։ Տեսանյութը, սակայն, հին է, և այնտեղի իրադարձությունները տեղի են ունեցել դեռևս 2014-ին՝ ուկրաինական «Մայդանի» ժամանակ։ «Ukraine Investigation» յություբյան ալիքում այս տեսանյութը հրարակվել է 2014 ապրիլին (https://youtu.be/YdT2xvyOy4U)։ Տեսանյութին կից նշվում է, որ որ փետրվարի 18-ին Կիևում բնակիչները բարիկադներ են կազմել Ուկրաինայի ոստիկանական հատուկ ծառայության՝ «Բերկուտի» դեմ։ Նման իրավիճակները, սակայն, չեն բացառվում, քանի որ Ուկրաինայի իշխանությունները բնակիչներին կոչ են անում Մոլոտովի կոկտեյլներ պատրաստել։

15:14- ՌԴ անվտանգության խորհրդի անդամների նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները չեն ազդի Դոնբասի պաշտպանության համար հատուկ գործողության անցկացման վրա: «Այդ «հրաշալի» արգելքները, իհարկե, ոչինչ չեն փոխի, այդ թվում` չեն ազդի Դոնբասի պաշտպանության համար ռազմական գործողություն անցկացնելու որոշման վրա: Այն կիրականացվի ամբողջ ծավալով` մինչեւ բոլոր արդյունքների հասնելը, որոնց մասին ասել է Ռուսաստանի նախագահը. ոչ ավել, ոչ պակաս»։ [Դմիտրի Մեդվեդև] |armenpress.am|

15:06- Լատվիան կփակի հանրապետության օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռների համար. Այս մասին շաբաթ օրը հայտարարել է երկրի արդարադատության նախարար Յանիս Բորդանսը։ Նա նաև ասել է, որ Ուկրաինան վաստակել է իր տեղը ՆԱՏՕ-ում և իրենք կփորձեն համոզել դա ՆԱՏՕ-ի իրենց գործընկերներին։ 

14:59- Էստոնիան փակում է օդային սահմանը սահմանը Ռուսաստանի ինքնաթիռների համար։ Այդ մասին այսօր հայտարարել է Էստոնիայի էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարարը։ |tass.ru|

14:38- Մենք դիմադրում ենք և հաջողությամբ հետ ենք մղում հակառակորդի հարձակումները։ Շատ քաղաքներում և նահանգներում մարտերը շարունակվում են։ Կիևը և մայրաքաղաքի շուրջ գտնվող առանցքային քաղաքները մեր բանակի վերահսկողության տակ են։ [Վլադիմիր Զելենսկի]

14:20- Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հրաժարվել է խաղալ փլեյ-օֆֆ Ռուսաստանի հավաքականի հետ 2022 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու իրավունքի համար։ Մենք բանակցում ենք Շվեդիայի և Չեխիայի ֆեդերացիաների հետ՝ ՖԻՖԱ-ին ընդհանուր դիրքորոշում փոխանցելու համար։ [Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սեզար Կուլեշա]

14:15- Ուկրաինայի Չերնիգով քաղաքի քաղաքապետ Վլադիսլավ Ատրոշենկոն հորդորել է քաղաքի բնակիչներին պատրաստվել փողոցային մարտերի։

13:28- Լեհաստանի սահմանապահ ծառայությունները հայտնել են, որ փետրվարի 25-ին Ուկրաինայից հանրապետություն մուտք է գործել 47.5 հազար մարդ: |armenpress.am|

12:53- «Reuters» գործակալությունը, հղում անելով «Maxar»-ի արբանյակային լուսանկարներին, գրել է, որ ցամաքային ուժերի կուտակումներ ու մոտ 150 ուղղաթիռներ կան Բելառուսի հարավում ՝ Ուկրաինայի հետ սահմանից 20 կմ հեռավորության վրա։

 

12:49- Կիևի մետրոն դադարեցրել է մարդկանց փոխադրումները և կգործի որպես ապաստարան։ [Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկո]

12:11- Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների գրեթե 4,8 հազար բնակիչ վերջին մեկ օրվա ընթացքում հատել Է ՌԴ հետ սահմանը Ռոստովի մարզում։ |tass.ru|

11։50- Զելենսկին թվիթերում գրել է, որ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ քննարկել է երկրին հետագա օգնությունը և հայտարարել, որ անհրաժեշտ է որոշում կայացնել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ։

11:34- Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդում է, որ այսօր Լոբոնովսկու պողոտայի բազմահարկ բնակելի շենքի (18-21 հարկ) վրա արկ է ընկել։ Տուժածների թիվը ճշտվում է, տարհանում է տեղի ունենում։

 

11:04- Դիվանագիտական ​​առաջնագծում նոր օրը սկսվեց Էմանուել Մակրոնի հետ զրույցով։ Մեր գործընկերների զենքերն ու տեխնիկան Ուկրաինա ճանապարհին են։ «Հակապատերազմական կոալիցիան» աշխատում է։ [Վլադիմիր Զելենսկի]

10:33- Ռուսաստանը գործադրել է իր վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և արգելափակել է մի խումբ արևմտյան երկրների կողմից ներկայացված բանաձևը, որը դատապարտում էր Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում: |tass.ru|

10:20- Գիշերը Մետրոպոլիտենի «Բերեստեյսկայա» կայարանի մոտակայքում 101-րդ բրիգադի կողմից շարասյուն է ոչնչացվել՝ 2 մեքենա, 2 բեռնատար, տանկ, ամեն ինչ հանգիստ է։ [Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային ուժեր]

10:15- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել։ Նրա խոսքով՝ ինքը դեռ Կիեւում է։ Նախագահը նաև հորդորել է չհավատալ սոցցանցերում տարածված կեղծ լուրերին, թե իբր ինքը բանակին կոչ է արել վայր դնել զենքերը։

09:36- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինային անհապաղ ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ հուշագիր է ստորագրել, որով Ուկրաինային 350 միլիոն լրացուցիչ աջակցություն կհատկացվի։

02։23- Գիշերը ավելի դժվար է լինելու, քան ցերեկը: Գիշերը հարձակվելու են։ Հարձակման տակ են բազմաթիվ քաղաքներ, այդ թվում՝ Չերնիգովը, Սումին, Խարկովը, Դոնբասը, և հատուկ ուշադրության տակ է լինելու Կիևը։ Չի կարելի կորցնել մայրաքաղաքը։ [Վլադիմիր Զելենսկի]

02։02- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին։ Ուկրաինան պատրաստ էր և մնում է պատրաստ խոսել հրադադարի և խաղաղության մասին: Սա մեր մշտական ​​դիրքորոշումն է: Ուղիղ այս ժամերին կողմերը խորհրդակցում են բանակցային գործընթացի տեղի և ժամանակի շուրջ։ [Ուկրաինայի նախագահի խոսնակ Սերգեյ Նիկիֆորով]

01։34- Զելենսկին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է միջնորդ լինել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում։ Այս մասին The New York Times-ին հայտնել է Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգեն Կորնիյչուկը։ Բենեթի գրասենյակը հաստատել է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել, սակայն հրաժարվել են մեկնաբանել դրա բովանդակությունը:

01։22- Ռուսական զորքերը ծովային դեսանտի իջեցումից հետո առանց դիմադրության մտել են Մելիտոպոլ։ ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ «մելիտոպոլցիները ողջունել են նրանց, իսկ ավագ սերնդի քաղաքացիներ փողոց են դուրս եկել կարմիր դրոշներով»։ |ria.ru|

01։00- Բայդենը հաստատել է, որ հրամայել է ԱՄՆ-ի լրացուցիչ ուժեր տեղակայել Եվրոպյում՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին աջակցելու համար: Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի դռները կշարունակեն բաց մնալ այն եվրոպական երկրների համար, որոնք կիսում են դաշինքի արժեքները։ |tass.ru|

00։43- Չինաստանը հանդես է գալիս բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման և պաշտպանության օգտին: Այս դիրքորոշումը հետևողական է և հստակ, այն հավասարապես վերաբերում է նաեւ Ուկրաինային։ ՆԱՏՕ-ի ընդլայնման համատեքստում անհրաժեշտ է հաշվի առնել անվտանգության ոլորտում Ռուսաստանի օրինական պահանջները։ [Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին] |tass.ru|

00։22- Ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններից: Կիևի վարչակարգի ներկայացուցիչներն առաջարկել են հետաձգել այդ հարցը մինչև վաղը։ [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] |tass.ru|

 

25.02.2022

00։15- Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրամանագրեր է ստորագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին։ Բժանիան ընդգծել է, որ «ինչպես Աբխազիայի բոլոր քաղաքացիները, ինքը նույնպես արդարացի է համարում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը, իսկ սկսված հատուկ ռազմական գործողությունները միանգամայն արդարացված են»։ |sputnik-abkhazia.ru|

23։41- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը շարունակում է իր արձագանքման ուժերի տեղակայումը և կշարունակի զենք ուղարկել Ուկրաինա, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության միջոցներ՝ նշելով, որ Ռուսաստանը փորձում է տապալել Ուկրաինայի կառավարությունը: |reuters.com|

23։38- «Մետա» ընկերությունը հրաժարվել է կատարել Ռուսաստանի իշխանությունների պահանջները՝ վերացնել սահմանափակումները ռուսական չորս լրատվամիջոցների ինտերնետային կայքերի հաշիվներից Ֆեյսբուք սոցիալական ցանցում։ [Ընկերության փոխնախագահ Նիք Քլեգ]

23։10- Կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել այս անիմաստ պատերազմը, անմիջապես դադարեցնել հարձակումը: Ուկրաինայից դուրս բերել բոլոր ուժերը, և հետ կանգնել ագրեսիայից ու վերադառնալ երկխոսության ճանապարհին։ [ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ]

22։57- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է «հակառուսական պատժամիջոցների ավելացումը, կոնկրետ պաշտպանական օգնությունը և հակապատերազմական կոալիցիայի ստեղծումը»։ |tass.ru|

22։37- Մենք կշարունակենք ձեռնարկել բոլոր միջոցներն ու որոշումները, որոնք անհրաժեշտ են բոլոր Դաշնակիցների անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու համար։ Մենք պաշտպանական ցամաքային և օդային ուժեր ենք տեղակայել Դաշինքի արևելյան հատվածում, ինչպես նաև ծովային ակտիվներ ՆԱՏՕ-ի սահմաններին մոտ գործողությունների տարածքում։ Մենք ակտիվացրել ենք ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանները՝ պատրաստվելով արձագանքել մի շարք անկանխատեսելի դեպքերին: [ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և ղեկավարների հայտարարությունը՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման վերաբերյալ]

22։15- Մեծ Բրիտանիան շուտով պատժամիջոցներ կսահմանի նախագահ Պուտինի և ։արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ՝ ի լրումն պատժամիջոցների փաթեթի, որը Մեծ Բրիտանիան հայտարարել է նախօրեին։ [Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն]

22։07- Լեհաստանի իշխանությունները զինամթերք են մատակարարել Ուկրաինային։ [Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակ]

21։37- Ուկրաինայի Օդեսա քաղաքում սահմանվել է պարետային ժամ։ [Օդեսայի քաղաքային վարչակազմի մամուլի ծառայություն]

21։27- Մարտի 1-ից Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների աշխատավարձը կբարձրանա 30 տոկոսով։ [Ուկրաինայի պաշտպանության նախարարություն]

21։19- Փետրվարի 25-ից Ռուսաստանում միջոցներ են ձեռնարկվել Facebook-ի մուտքը մասնակի սահմանափակելու համար։ |Роскомнадзор|

21։00- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել Գերագույն ռադայի ֆոնին, որում հերքում է էվակուացվելու մասին լուրերը։ Տեսանյութում ներկա են նաև իշխող կուսակցության ղեկավարը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, փոխվարչապետն ու նախագահի խորհրդականը։

20։45- Եվրոպայի խորհուրդի նախարարների կոմիտեն որոշում է կայացրել կասեցնել Նախարարների կոմիտեում և Խորհրդարանական վեհաժողովում ՌԴ ներկայացուցչական իրավունքը։ Ընդունված որոշումը նշանակում է, որ ՌԴ-ն մնում է ԵԽ անդամ և ԵԽ համապատասխան կոնվենցիաների մասնակից, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Կասեցումը ոչ թե վերջնական, այլ ժամանակավոր միջոց է։ [Եվրոպայի խորհուրդ]

20։40- Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարողանա մասնակցել 2022 թվականին կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթին։ |ria.ru|

20։24- Ուկրաինական կողմը, ի պատասխան Մինսկում բանակցություններ վարելու գաղափարի, փոխարենը առաջարկել է դրանք կազմակերպել Վարշավայում, իսկ դրանից հետո ընդհանրապես դուրս է եկել հաղորդակցությունից, ընդմիջել է։ [Դմիտրի Պեսկով]

19։53- Իտալիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Ռուսաստանի անդամակցությունը Եվրախորհրդին կասեցվել է։ |ria.ru|

19։35- Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այցելել է Վատիկանում Ռուսաստանի դեսպանատուն՝ հանդիպելու դեսպան Ալեքսանդր Ավդեևի հետ։ Նա ցանկացել է անձամբ տեղեկանալ Դոնբասում և Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։ |tass.ru|

19:27- Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն Ուկրաինայի և Լեհաստանի նախաձեռնությամբ սկսել է Եվրախորհրդին Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու ընթացակարգ։ [Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկի]

19։16- Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր խորհուրդը միջազգային ֆեդերացիաներին կոչ է արել հետաձգել կամ չեղարկել Ռուսաստանում և Բելառուսում նախատեսված մարզական միջոցառումները։ |ria.ru|

18։55- Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ուկրաինացի զինվորականներին կոչ է արել իշխանությունը վերցնել իրենց ձեռքը։ «Մենք ձեզ հետ ավելի հեշտ կպայմանավորվենք, քան թմրամոլների և նեոնացիստների այս խմբակի, որը ողջ ուկրաինացի ժողովրդին պատանդ է վերցրել»:

18։27- Շնորհակալ ենք Ճապոնիային Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու և Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու համար։ Ռուսաստանին SWIFT-ից անջատելը հրատապ է, և դա կծառայի նաև Ճապոնիայի շահերին: Մենք քննարկել ենք Ուկրաինայի պաշտպանունակությունն ուժեղացնելու ուղիները։ [Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբա]

18:03- Հռոմի պապն անձամբ է գնացել է Հռոմում ՌԴ դեսպանատուն՝ հայտնելու իր մտահոգությունը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ |bbc.com|

18։01- Կեսգիշերից սկսած՝ Լեհաստանը կփակի իր երկինքը ռուսական ավիաընկերությունների համար։ Լեհաստանի վարչապետ Մորավիեցկին հանձնարարել է պատրաստել անհրաժեշտ որոշումը։ Չեխիան նույնպես քննարկում է իր երկինքը ռուսական ավիաընկերությունների համար փակելու հարցը։ |bbc.com|

17։36- Անցած 9 օրերի ընթացքում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում իրականացվել է 544 հրետակոծություն, զոհվել է 9 խաղաղ բնակիչ, ևս 20-ը վիրավորվել է։ [Դոնեցկի հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոն] |interfax.ru|

17։32- Էստոնիան ավելի շատ Javelin հակատանկային հրթիռներ և հակաօդային զինամթերք կուղարկի Ուկրինա։ Այս մասին հայտնել է երկրի Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Կուստի Սալմը։ Ուկրաինա կուղարկվեն նաև սնունդ և բժշկական պարագաներ։ Էստոնիան արդեն Ուկրաինային ուղարկել էր Javelin հրթիռներ, որոնց սկսել էին տեղ հասնել անցած շաբաթ։ |news.err.ee|

17։17- Շվեդիան ռազմական, տեխնիկական և մարդասիրական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային։ Շնորհակալ եմ Շվեդիայի վարչապետին աջակցության համար։ [Վլադիմիր Զելենսկի]

17։14- Այսօր ՌՌ ուժերի զոհերի թիվը հազարից ավելի է։ [Ուկրաինաի ՊՆ]

17:08- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որը վստահեցրել է, որ պատրաստ կլինի ստեղծել անհրաժեշտ բոլոր պայմանները՝ պատվիրակությունների ժամանման համար՝ ապահովելով նրանց անվտանգությունն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաև նշված բանակցությունների անցկացումը։ [ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով] |ria.ru|

17։04- ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները շրջափակել են ուկրաինական Չերնիգով քաղաքը, իսկ օդադեսանտային և դեսանտային ուժերը արգելափակել են Կիևն արևմուտքից։ [ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով]

17։03- Ռուսական զորքերը առանց կորուստների գրավել են Կիևի արվարձանում գտնվող Գոստոմելի օդանավակայանը և սպանել են 200 «ուկրաինացի ազգայնականների։ [ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով]

16։56- Ռուսաստանը պատրաստ է ՊՆ, ԱԳՆ և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մակարդակով պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար։ [ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով] |ria.ru|

16։30- Մենք բանակցությունների պատրաստ ենք։ Ցանկացած պահի, երբ Ուկրաինայի զինված ուժերը կարձագանքեն մեր նախագահի՝ դիմադրությունը դադարեցնելու և զենքերը վայր դնելու կոչին։ Ոչ մեկը չի պատրաստվում հարձակվել նրանց վրա, ոչ մեկը չի պատրաստվում նրանք ճնշել։ Թող վերադառնան իրենց ընտանիքներ։ Իսկ ուկրաինացիներին եկեք բոլորս միասին հնարավորություն տանք ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը։ [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով]

16։49- Կիևը մտնում է պաշտպանական փուլ։ Այժմ որոշ շրջաններում կրակոցներ և պայթյուններ են լսվում։ Ուկրաինացի զինվորականները չեզոքացրել են ռուսների դիվերսիոն խմբերը. Ցավոք սրտի, այդ դիվերսիոն խմբերից մի քանիսն արդեն ներթափանցել են Կիև։ [Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկո]

16:42- Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության կազմակերպիչները հայտարարում են 2022թ․ Արքայական մրցավազքի ռուսական փուլի չեղարկման մասին։

16։29- Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն երկու քրեական գործ է հարուցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում Ուկրաինայի զինված ուժերի կողմից քաղաքացիական անձանց վիրավորվելու եւ սպանվելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՔԿ պաշտոնական կայքը՝ հավելելով, որ Կոմիտեն շարունակում է բացահայտել ուկրաինացի պաշտոնյաներին, ովքեր ներգրավված են եղել Դոնբասի խաղաղ բնակչության դեմ պատերազմի արգելված միջոցների և մեթոդների կիրառման մեջ։ 

16։23- Ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինվորական անձնակազմը թույլ է տվել, որ, հավանաբար, «Գրադ» բազմակի հրթիռային համակարգերի բեկորները հարվածեն Կիևի մարզի Վորզել քաղաքի մանկատան տարածքներից մեկին, որտեղ կար 50 երեխա: Այս ապօրինի գործողությունների հետևանքով տուժողներ չեն եղել, քանի որ բեկորների հարվածի պահին երեխաներին ու մանկատան աշխատակիցները գտնվել են այլ հատվածներում։ Ներկա պահին մանկատան երեխաները տարհանված չեն, մանկատան տարածքում ապաստարաններ կամ նկուղներ չկան։ Դատախազության միջամտությամբ միջոցներ են ձեռնարկվում նրանց տարհանելու ուղղությամբ։ [Ուկրաինայի գլխավոր դատախազ]

 

16։22- ՌԴ-ի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է․ « Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունը կարճ ժամանակում խաղաղություն կհաստատի Ուկրաինայում եւ կկանխի ավելի լայն հակամարտությունը Եվրոպայում»։ |tass.ru|

16։19- Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից հայտնում են, որ Ուկրաինայի զինված ուժերը «Տոչկա-Ու» տեսակի հրթիռ են արձակել Դոնեցկի Կիրովսկի շրջանի վրա։ |ria.ru|

16։04- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է, որ պատրաստ է բարձր մակարդակի շփումներ ունենալ Կիևի հետ։ [Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերություն] |ria.ru|

15։59- Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսօր հայտնել էր, որ մեկուկես ժամ չի կարողացել կապ հաստատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Վերջինս իր թվիթերիյան էջում գրել է. «Այսօր՝ ժամը 10:30-ին, Չեռնիգովի, Հոստոմելի և Մելիտոպոլի մուտքերի մոտ թեժ մարտեր են տեղի ունեցել, մարդիկ են մահացել։ Հաջորդ անգամ ես կփորձեմ պատերազմի գրաֆիկը հարմարեցնել, որ նրա հետ կոնկրետ ժամին կարողանամ խոսել: Նշեմ, որ Ուկրաինան շարունակում է պայքարել իր ժողովրդի համար»։ Իտալիայի վարչապետի այդ հայտարարությունից հետո ԶԼՄ-ներում լուր տարածվեց նաև, թե Զելենսկին բունկերում է։

15։24- Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ ներխուժումն Ուկրաինա համարել է միջազգային իրավունքի կոպիտ խախտում և Սառը պատերազմից հետո Եվրոպայի համար շրջադարձային պահ․ «Այս սարսափելի պահերին իմ մտքերն ու համերաշխությունը Ուկրաինայի ժողովրդի և կառավարության հետ են՝ նախագահ Զելենսկու գլխավորությամբ»,-հայտնում է «Դոյչե Վելեն»։

15։30- Եվս մեկ անգամ ուզում եմ դիմել ՌԴ նախագահին. Ուկրաինայի ողջ տարածքում մարտեր են ընթանում։ Եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի դադարեցնենք մարդկանց մահերը։ [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի]

15։20- Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական հարցի նկատմամբ հետեւողական է. Պեկինը հորդորում է բոլոր կողմերին զսպվածություն դրսեւորել եւ կանխել հետագա էսկալացիան: Այդ մասին փետրվարի 25-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը: |armenpress.am|

15։19- ՄԱԿ-ի գնահատմամբ 100 հազար մարդ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների պատճառով ստիպված է լքել տները։ Նրանց մեծ մասն այժմ գտնվում է ուկրաինական տարածքում: |bbc.com|

15:12- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Վերջինս իր աջակցությունն է հայտնել Դոնբասի պաշտպանության համար Ռուսաստանի գլխավորած հատուկ ռազմական գործողությանը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

14։46- Մենք առաջարկել ենք քննարկել անվտանգության երաշխիքները անցած տարվա դեկտեմբերին։ Եվ նա (Զելենսկին- խմբ․) այդ մասին հրաշալի գիտեր։ Միակ պայմանը ԵԱՀԿ շրջանակներում բաձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացնումն էր, որ ոչ մեկը փորձ չաներ իր անվտանգությունն ամրապնդելու այլոց անվտանգության հաշվին։ Նա չէր ցանկանում այդ պարտավորությունը կատարել, ինչպես իր արևմտյան հովանավորները չէին ցանկանում կատարել իրենց պարտավորությունները։ Նա ստում է, երբ ասում է, որ պատրաստ է քննարկելու չեզոք կարգավիճակը։ [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ի պատասխան Զելենսկիի հայտարարության]

14։42- Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցի քննարկման մասին Զելենսկիի պատրաստակամությունը Կրեմլում համարում են «ավելի շուտ դրական տեղաշարժ»։ Այս մասին ասաց ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

14։29- Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը` The Guardian-ի հրապարակած լուսանկարներում։

14։28- Արեւմտյան նոր պատժամիջոցներին կհետեւեն Ռուսաստանի պատասխան միջոցառումները, փոխադարձության սկզբունքը կգործի։ [Դմիտրի Պեսկով] |ria.ru|

14։06- Փինլանդիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ Ուկրաինա ռուսական ներխուժման վերաբերյալ իրենց դատապարտող դիրքորոշումն արտահայտելու համար։

14։03- Բնակիչներին տարհանելու նպատակով դեպի Շասծյե գանցող ավտոբուսները կրակի տակ են հայտնվել. ռուս օկուպանտները դրանք պատել են Գրադ հրթիռներով։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։ [Լուգանսկի շրջանային պետական վարչակազմի ղեկավար]

14։02- Պատժամիջոցների ոչ բոլոր հնարավորություններն են սպառված։ Ռուսաստանի վրա ճնշումը պետք է աճի։ Այս մասին ասել եմ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Շնորհակալ եմ նախագահին լրացուցիչ ֆինանսական օգնության մասին որոշման համար։ [Վլադիմիր Զելենսկի]

13։59- Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, գամմա ճառագայթման մակարդակի վերահսկման մակարդակն աճել էր Մեկուսացման գոտում։ Էկոկենտրոնի փորձագետները դա կապում են հողի վերին շերտի խախտման հետ, որը պայմանավորված է Մեկուսացման գոտու տարածքով մեծ թվով ծանր ռազմական տեխնիկայի տեղաշարժով և օդի աղտոտվածության աճով։ Չեռնոբիլի ատոմակայանի և մնացած ենթակառոցվածքների դրությունն անփփոփոխ է։ [Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչություն]

13։56- Որոշում է կայացվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխել Փարիզ: Ինչպես նախանշված էր, խաղը կկայանա մայիսի 28-ին՝ ժամը 21:00-ին։ [ՈՒԵՖԱ]

13։39- Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին և մտահոգություն է հայտնում քաղաքացիական զոհերի լինելու ռեալ հնարավորության վերաբերյալ։ Աֆղանստանի իսլամական էմիրությունը, հավատարիմ մնալով իր չեզոք արտաքին քաղաքականությանը, հակամարտության երկու կողմերին կոչ է անում լուծել ճգնաժամը երկխոսության և խաղաղ ճանապարհով։ [Երկրի ԱԳՆ]

13։33- Ռուսաստանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել բրիտանական ինքնաթիռներով դեպի Ռուսաստան թռիչքների համար։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, որ սահմանափակումներ են մտցվել այն օդանավերի համար, որոնք պատկանում են, վարձակալված են կամ շահագործվում են են Մեծ Բրիտանիայի հետ կապ ունեցող կամ Մեծ Բրիտանիայում գրանցված անձանց կողմից։ |bbc.com|

13։22- Ուկրաինայի ԶՈՒ-ն Օբոլոնում ոչնչացրել է թշնամու դիվերսիոն խումբը։ [Ուկրաինայի ՊՆ]

13։18- Մոսկվայում մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Լուգանսկի արտգործնախարարի ու Դոնեցկի նախարարի առաջին տեղակալի հանդիպումը։

13։15- Այժմ թշնամին (ՌԴ- խմբ․), արժանի հակահարված ստանալով Չեռնիգովի պաշտպաններից, փորձում է շրջանցել քաղաքը և հարձակվել մայրաքաղաքի վրա։ Նույն նպատակով, անկախ կորուստներից, հակառակորդը շարժվում է Կոզելեց-Բրովարի և Կոնոտոպ-Նեժին-Կիև ուղղությամբ։ Կոնոտոպ քաղաքը կորցրել ենք։ [Ուկրաինայի ԳՇ]

13։11- Այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպելու է Լուգանսկի արտգործնախարարի ու Դոնեցկի նախարարի առաջին տեղակալի հետ։ [ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովա]

12։50- Ուկրաինական զինված ուժերի առանձնակի գումարտակի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ապահովել Չեռնոբիլի ատոմակայանի էներգաբլոկների եւ սարկոֆագի անվտանգությունը։ Ատոմակայանի տարածքում ռադիոակտիվ ֆոնը նորմալ է։ [ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկով] |rbc.ru|

12:35- ՌԴ հատուկ գործողության հիմնական սցենարը պարզ է. միակ նպատակը Կիև մտնելը և Ուկրաինայի ղեկավարությանն ու անձամբ Վլադիմիր Զելենսկիին ոչնչացնելն է։ Զելենսկին մնում է Կիևում, նա պարտավոր է ցույց տալ, թե ինչ է նշանակում ուկրաինացի ժողովրդի տոկունությունը։ [Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակ]

12։34- Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչությունը հայտնում է, որ Չեռնոբիլի գոտում գրանցվել է ճառագայթման վերահսկման մակարդակի աճ․ «Մեկուսացման գոտու ճառագայթային մոնիտորինգի ավտոմատացված համակարգի տվյալները, որոնք հասանելի են առցանց, ցույց են տալիս, որ գամմա ճառագայթման (նկարում՝ կարմիր կետերով) չափաբաժնի վերահսկման մակարդակները զգալի չափով աճել են։

May be an image of map and sky

12:28- Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ երկիրը չի միանա Ռուսաստանի դեմ արևմուտքի պատժամիջոցներին։ |tass.ru|

12։20- Ռուս զինվորականները Դոնբասում հատուկ գործողության ժամանակ շարքից հանել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 118 օբյեկտ։ Դա ներառում է 11 ռազմական օդանավակայան, Ուկրաինայի ԶՈՒ 13 հրամանատարական կետ, 14 С-300 զենիթահրթիռային համալիր եւ «Оса», նաեւ 36 ռադիոլոկացիոն կայան։ Ռուս զինվորականները խոցել են հինգ ռազմական ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ եւ հինգ անօդաչու թռչող սարք։ Ոչնչացվել են նաեւ 18 տանկ եւ այլ ռազմական զրահամեքենաներ, համազարկային կրակի 7 հրթիռային համակարգեր, 41 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա եւ 5 մարտական նավակ։ [ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկով] |rbc.ru|

12։13- Դոնեցկի ազգային ոստիկանությունը հայտնում է, որ Դոնեցկի Ազգային Հանրապետության ուժերը Մարիուպոլի ուղղությամբ վերասհկողության տակ են վերցրել երեք բնակավայր։ |ria.ru|

12։12- Զրուցել եմ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Հաղորդել եմ Ուկրաինայի պաշտպանության ընթացքի և ագրեսորի կողմից Կիևի վրա նենգ հարձակումների մասին։ Այսօր Ուկրաինան ավելի քան երբևէ իր դաշնակիցների աջակցության կարիքն ոնի։ Մենք պահանջում ենք ՌԴ-ի դեմ արդյունավետ հակազդեցություն։ Սանկցիաները պիտի ավելի խստացվեն։ [Վլադիմիր Զելենսկի]

12:11- Ուկրաինայի ՊՆ-ն կոչ է արել Օբոլոնի բնակիչներին Մոլոտովի կոկտեյլներ պատրաստել։

12։09- Ուկրաինայի զինված ուժերի 36-րդ բրիգադի ծովային դիվիզիան Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետությունից մարդասիրական միջանցք է խնդրել, զենքերը վայր են դնում, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

12։02- Ուկրաինայի ՊՆ-ն հայտնում է, որ Օբոլոնում (Կիևի հյուսիսային հատված- խմբ․) Ռուսաստանի դիվերսիոն խումբ է հայտնվել, և բնակիչներին կոչ է անում դուրս չգալ տներից։

11:55- Ուկրաինայի ԶՈՒ-ն արկով ուղիղ հարված է հասցրել Գորլովկայի 50-րդ դպրոցին, ինչի հետևանքով դպրոցում աշխատող երկու խաղաղ բնակիչ է զոհվել։ [Վերահսկողության և համակարգման միացյալ կենտրոնում Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության ներկայացուցչություն]

11։48- Կիևում այսօր առավոտյան մի քանի անգամ օդային տագնապ է հայտարարվել: 

11։37- Ուկրաինայի ԶՈՒ-ն Գրադ կայանքից կրակել է Գորլովկայի Նիկիտովկիյ մարզի վրա՝ հարված հասցնելով Բոդեյնոյ փողոցին Այդ փողոց և դրա հարևանոթյամբ մոտ 40 Գրադի հրթիռ է թռել, ինչի արդյունքում ավեի քան 10 տուն է վնասվել։ [Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության ազգային ոստիկանություն]

11։25- Լուգանսկի և Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետություններից մոտ 7 հազար փախստական է մեկ օրում հատել ՌԴ Ռոստովի նահանգի սահմանը։ Այս մասին հայտնել է նահանգի՝ տարածաշրջանային քաղաքականության և զանգվածային հաղորդակցության փոխնախարարը։ Վերջինիս խոսքով սրանք ՌԴ անվտանգության դաշնային ծառայություն Ռոստովիի սահմանային հսկողության տվյալներն են։ |ria.ru|

11։23- Զելենսկին երեկ ուշ գիշերին հրապարակված ուղերձում հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ։ Նա դա բացատրել է նրանով, որ հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության մասին ՆԱՏՕ-ի երկրների 27 ղեկավարներին ուղղված իր ուղիղ հարցը բացասական պատասխան է ստացել․ «Բոլորը վախենում են, չեն պատասխանում, բայց մենք չենք վախենում, չենք վախենում խոսել ՌԴ-ի հետ, չենք վախենում խոսել ամեն ինչի մասին՝ մեր պետության անվտանգության երաշխիքների, չեզոք կարգավիճակի մասին»։|tert.am|

11։10- Ռուս զինվորականները խլել են Ուկրաինայի Զինված ուժերի երկու մեքենա, հագել ուկրաինացի զինվորականների համազգեստներ և Օբոլոնի կողմից մեծ արագությամբ շարժվել դեպի Կիևի կենտրոն։ Նրանց հետևից գալիս է ռուսական ռազմական բեռնատարների շարասյունը։ [Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար]

11։05- 2+2 երկու առաջին զանգը՝ Ուկրաինայի ու Մեծ Բրիտանիայի երկու բարձրաստիճան դիվանագետների և պաշտպանության երկու նախարարների միջև։ Թեմաներն են պատժամիջոցները և զենքերը։ Լոնդոնը երկու ուղղությամբ էլ շատ ինտենսիվ է աշխատում։ Մեծ Բրիտանիան հավատում է Ուկրաինային և ագրեսորի նկատմամբ մեր հաղթանակին։ [Ուկրաինայի ԱԳ նախարարի թվիթերյան գրառումը]

11։04- Վլադիմիր Պուտինը կփորձի գրավել Կիևը և տապալել Վլադիմիր Զելենսկու կառավարությունը։ [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն] |azatutyun.am|

10։51- Թուրքիան ստացել է Ուկրաինայի պաշտոնական խնդրանքը՝ փակելու Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի համար։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ |hurriyet.com|

10։45- ԱՄՆ-ի դաշնային ավիացիոն վարչությունը հինգշաբթի ամերիկյան ավիաընկերություններին արգելել է թռիչքներ կատարել Ուկրաինայի ու Բելառուսի ամբողջ տարածքի, նաեւ Ռուսաստանի արեւմտյան շրջանների վրայով։ Ամերիկյան ավիաընկերություններին արգելվում է թռիչքներ կատարել Ուկրաինայի հետ սահմանից 258կմ հեռավորության վրա։ |tass.ru|

10։21- Եվրամիությունը կարգելի ինքնաթիռների և սարքավորումների վաճառքը ռուսական ավիաընկերություններին, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ |armtimes.com|

10։20- ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային նվիրված արտակարգ գագաթնաժողովը տեսակոնֆերանսի ձեւաչափով կսկսվի փետրվարի 25-ին՝ Երեւանի ժամանակով 18:00-ին, մամուլի համար փակ ձևաչափով։ |armenpress.am|

10։13- 04։20-ի սահմաններում Կիևի փողոցներից մեկում երկու հատվածից բաղկացած բազմահարկ բնակելի շենքի վրա պայթուցիկ նյութով հարված է եղել։ 10 հարկանի շենքին հարվածը հասցվել է 1-2 հարկերի մակարդակում, 16 հարկանի շենքում՝ 8-9 հարկերի մակարդակում։ Հրդեհ է բռնկվել, և կա փլուզման վտանգ։ [Ուկրաինայի ՆԳՆ]

10:12- Ուկրաինական ԶԼՄ-ները հրապարակում են Կիևից 70 կմ հեռավորության վրա պայթեցված կամրջի լուսանկարները։ Ըստ ԶԼՄ-ների՝ կամուրջը պայթեցվել է հենց ուկրաինական զորքերի կողմից՝ ռուսական զորքի առաջխաղացումը կանխելու համար։

09:45- Թշնամու պլանը տանկային շարասյունով Իվանկովայի եւ Չեռնիգովայի կողմից Կիեւ ներխուժելն է: [Ուկրաինայի ՆԳՆ խորհրդական Անտոն Գերաշչենկո]

09:39- Հակառակորդը (Ռուսաստան- խմբ․) ավիահարված է հասցրել Կրոպիվնիցկի քաղաքի մերձակայքում գտնվող ստորաբաժանումներին։ Հակառակորդի ուղղաթիռների զգալի ակտիվություն է նկատվել Վելիկովոյի և Տիրասպոլի վերևի հատվածում։ Ուկրաինայի ԶՈՒ օդադեսանտային գրոհայինները կռվում են Դայմեր և Իվանկիվ բնակավայրերի տարածքներում, որտեղ հակառակորդի մեծ թվով զրահամեքենաներ են առաջ եկել, և կանգնեցրել են թշնամու ճնշող ուժերը Տետերիվ գետի սահմանին։ Գետի վրայով անցնող կամուրջը քանդվել է։ Մարտավարական մեկ այլ խումբ պահպանում է «Գոստոմել» օդանավակայանը, որտեղ երեկ շարժվել են ռուսական զորքերը։ Իսկ օդային ուժերը պաշտպանում են մայրաքաղաք Կիևի երկինքը։ [Ուկրաինայի ԳՇ զեկույցը՝ 06:00-ի դրությամբ երկիր սահմանին իրավիճակի վերաբերյալ]

09։36- Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի ռազմական տեխնիկա, ինչպես նաև 300 միլիոն եվրո ֆինանսական օգնություն։ |ria.ru|

09։32- Ուկրաինայի նախագահ Զելենսկիի խնդրանքով ես արագ, անկեղծ և անմիջական զրույց ունեցա Պուտինի հետ։ Նպատակն էր առաջին հերթին խնդրել շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները, և երկրորդ՝ առաջարկել զրուցել Զելենսկիի հետ, որը ցանկանում է, բայց անձամբ չի կարողացել կապ հաստատել նրա հետ։ Առայժմ դա արդյունք չի տվել։ [Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն]

09:28- ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը ծանուցում է ուղարկել բրիտանական ավիացիոն իշխանություններին` օդային սպասարկման պայմանագրի դրույթները պահպանելու անհրաժեշտության մասին՝ զգուշացնելով, որ «Աերոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցներից հետո Մոսկվան կարող է հայելային միջոցներ կիրառել։ |ria.ru|

09:26- Ուկրաինայի Ազգային բանկն արգելել է արտարժույթի գործարքները ռուսական և բելառուսական ռուբլով։ |ria.ru|

02։50- Ուկրաինացի 137 զինվոր է զոհվել, 316-ը՝ վիրավորվել։ Զելենսկին հայտնել է, որ ինքը մնում է մայրաքաղաք Կիևում պետական ​​այլ պաշտոնյաների հետ: 

02:42- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ուկրաինայում համընդհանուր մոբիլիզացիայի մասին։ Հրամանագրին համապատասխան մոբիլիզացիա է իրականացվում Կիևում և Ուկրաինայի բոլոր շրջաններում 90 օրվա ընթացքում։ |tass.ru|

02։00- Ուկրաինայի կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գորլովկա քաղաքի գնդակոծման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս վեց մարդ վիրավորվել է, վնասվել են 45 ենթակառուցվածքային օբյեկտներ: |tass.ru|

01։28- ՌԴ քննչական կոմիտեից հայտնում են, որ Ուկրաինայի տարածքից Ռոստովի մարզ է ընկել առնվազն 14 արկ։ |tass.ru|

01։04- Հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև։ Կողմերը լուրջ և անկեղծ մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Պուտինը սպառիչ բացատրություն է տվել հատուկ ռազմական գործողության անցկացման որոշման պատճառների ու հանգամանքների վերաբերյալ։ [Կրեմլի մամուլի ծառայություն]

00։37- Ժամը 23:30-ի դրությամբ՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման դեմ իրականացվող ցույցերի արդյունքում Ռուսաստանում բերման է ենթարկվել ավելի քան 1722 մարդ՝ շուրջ 53 քաղաքներից։ Միայն Մոսկվայում ձերբակալվել են 948 քաղաքացիներ։ |ovd.news|

00։24- Ուկրաինան կորցրել է վերահսկողությունը Սև ծովում Օդեսայի մարզին պատկանող Զմեինի կղզու նկատմամբ։ Ռազմական ենթակառուցվածքը կղզում ոչնչացվել է ռազմածովային զենքերի և մարտական ​​ինքնաթիռների գնդակոծությունից հետո։ Ուկրաինացի զինվորականների հետ կապը կորել է։ |tass.ru|

 

24․02․2022թ․

 

23։59- Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցները ներառում են տեխնոլոգիաների արտահանման արգելք, ինչը Բայդենի մոտեցման կենտրոնական տարրն է, որը, նրա խոսքով, լրջորեն կսահմանափակի ՌԴ-ի՝ ռազմական և օդատիեզերական ոլորտը զարգացնելու կարողությունը: Բայդենը պատժամիջոցներ է կիրառել նաև ռուսական չորս բանկերի, «կոռումպացված միլիարդատերերի» նկատմամբ։ |cnn.com|

23։46- Ռուսական կողմը չի կարողացել առաջխաղացում ունենալ Ուկրաինայի արևելյան ուղղությամբ։ Այս պահի դրությամբ հակառակորդը ճեղքելու նոր փորձեր չի արել, որոշ հատվածներում կրակային ակտիվության նվազում կա։ [Ուկրաինայի ԳՇ-ն՝ 20։00-ի դրությամբ իրավիճակի վերաբերյալ]

23։38- Ուկրաինան Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) ծանուցել է, որ «անհայտ զինված ուժերը» վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանը․ կայանը չի տուժել։ Այս մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ |tass.ru|

23։33- Բայդենը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Պուտինը ավելի մեծ ամբիցիաներ ունի, քան Ուկրաինան, նա ցանկանում է «վերականգնել նախկին Խորհրդային Միությունը»։

23:25- Սանկտ Պետերբուրգի Գոստինի Դվորում հակապատերազմական ակցիայի ժամանակ տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել։ Լուսանկարը՝ Դեյվիդ Ֆրենկել, Մեդիազոնա

23։19- Ես հենց նոր խոսեցի G7-ի առաջնորդների հետ, և մենք համաձայնության ենք եկել լիովին։ Մենք կսահմանափակենք Ռուսաստանի՝ դոլարով, ֆունտով, իենով բիզնես անելու հնարավորությունը։ [ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն]

23։17- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ չի պատրաստվում զրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

23։05- Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է նաև «Աէրոֆլոտ» ավիաընկերության դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ արգելելով դրա թռիչքները Մեծ Բրիտանիա: Ընկերությունը շաբաթական մի քանի չվերթ էր իրականացնում Մոսկվա-Լոնդոն երթուղով։ Ընկերությանը կարող են նաև արգելել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայով թռիչքները։ |bbc.com|

23։04- Չնայած նրան, որ մենք միայն այս տարի 650 միլիոն դոլարի օգնություն ենք տրամադրել Ուկրաինային որպես պաշտպանական աջակցություն, նորից ասեմ, որ մեր ուժերը Ուկրաինայում Ռուսաստանի հետ հակամարտությունում մասնակցություն չունեն և չեն ունենա։ [ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ իր ուղերձի ժամանակ]

22։47- Այսօր առավոտյան ես հանդիպեցի Մեծ յոթնյակի իմ գործընկերների հետ՝ քննարկելու նախագահ Պուտինի անարդար հարձակումն Ուկրաինայի վրա։ Մենք պայմանավորվեցինք առաջ շարժվել պատժամիջոցների կործանարար փաթեթներով և այլ տնտեսական միջոցառումներով Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար: Մենք կանգնած ենք Ուկրաինայի խիզախ ժողովրդի կողքին։ [ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրառումը Թվիթերում]

22։46- Կապված Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների և անվտանգության վատթարացող իրավիճակի հետ՝ ԵԱՀԿ գործող նախագահի հետ համաձայնությամբ, որոշել եմ որքան հնարավոր է շուտ Ուկրաինայից ժամանակավորապես տարհանել միջազգային առաքելության բոլոր անդամներին։ [ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդ] |ria.ru|

22։22- Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը ճեպազրույցի ժամանակ հաստատել է, որ Չեռնոբիլի ատոմակայանի շենքը ամբողջությամբ անցել է ռուսական կողմի վերահսկողության տակ։

22։04- Ռուսական զորամիավորումների առջև դրված այսօրվա բոլոր խնդիրները հաջողությամբ կատարված են։ Այդ մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ |1lurer.am|

21։55- Մոսկվայում ակցիա է՝ ընդդեմ Ուկրաինայի դեմ սկսված պատերազմի։

21:47- Մենք վերահաստատում ենք մեր անսասան հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում և ջրային տարածքներում, ինչպես նաև ցանկացած ինքնիշխան պետության իրավունքը՝ որոշելու իր ապագան և անվտանգության կարգավորումները: Մենք վերահաստատում ենք, որ անօրինական կերպով օկուպացված Ղրիմը և Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունները հանդիսանում են Ուկրաինայի անբաժանելի մաս: [«Մեծ յոթնյակի» երկրներ]

21։44- Կան օպերատիվ տվյալներ, որ ռուսական կողմը ցանկացել է ահաբեկչություն իրականացնել Չեռնոբիլի ատոմակայանում եւ առաջացնել բնապահպանական հզոր աղետ։ Սա էապես փոխում է պատկերը, թե ինչ է կատարվում Ուկրաինայում։ Հասկանալի է, որ Ռուսաստանը չի ցանկանում պարզապես տապալել իշխանությունը կամ փոխարինել նրան խամաճիկներով, ՌԴ-ն ցանկանում է առավելագույն ավերածություններ առաջացնել Ուկրաինայում, նույնիսկ բնապահպանական բնույթի։ [Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակ]

21։25- Ռուսական զորքերը, որոնք հարձակվել են Ուկրաինայի վրա, օպերատիվ դադար են վերցրել և վերախմբավորվում են, սակայն դիրքային մարտերը շարունակվում են երկրի գրեթե ողջ տարածքում Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի հետ սահմանի մոտ։ [Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակ]

21։18- Եվրամիության՝ ՌԴ դեմ լրացուցիչ սանկցիաների հավելյալ փաթեթը շուտով կլինի։ Մանրամասները քննարկել եմ Էմանուել Մակրոնի հետ։ Մենք պահանջում ենք, որ Ռուսաստանը հեռացվի Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպությունից (SWIFT), Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտու սահմանում և այ արդյունավետ քայլեր՝ ագրեսորին կանգնեցնելու համար։ [Վլադիմիր Զելենսկի]

21։13- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ երկրում սառեցվում են ВТБ-ի ակտիվները։ |ria.ru|

21։07- Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերջին զարգացումները։ [Թուրքիայի ՊՆ] |tass.ru|

20։58- Շասծեն ուկրաինացի զինվորականների լիակատար վերահսկողության տակ է։ Մարտերի ընթացքում հակառակորդը կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ է կրել և նահանջել։
Ռուս «օկուպանտները» գերի են ընկել։ [Ուկրաինայի ԳՇ]

20:55- Ընդհանուր առմամբ մոտ 250 մեքենա գտնվում է Սլովակիայի հետ սահմանին՝ մեքենաների երկու անցակետերի մոտ։ Ավելի քան 350 մեքենա այս պահին հինգ անցակետում սպասում է Հունգարիայի սահմանը հատելուն։ Մոտ 600 մեքենա երեք անցակետում իրենց հերթին են սպասում Ռումինիա մեկնելու համար։ [Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայություն]

20։44- Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ Ուկրաինա ռուսական ներխուժման։ Որոշ քաղաքներում արդեն տասնյակ ձերբակալվածներ կան։ Օրվա ընթացքում անհատական պիկետներ են անցկացվել Իրկուտսկում, Օմսկում, Աստրախանում և Վլադիվոստոկում։ Երեկոյան ցուցարարները սկսել են հավաքվել՝ անցկացնելու ինքնաբուխ հանրահավաքներ։ |bbc.com|

20։34- Շվեյցարիան ֆինանսական պատժամիջոցներ է սահմանում ռուսական 3 բանկերի և սահմանափակումներ է մտցնում Պետդումայի 361 պատգամավորների նկատմամբ՝ ճամփորդությունների համար: |armenpress.am|

20։28- Ուկրաինան չի ընտրել պատերազմի ուղին, բայց Ուկրաինան առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղի։ Ոչ ոք չի կարողանա համոզել կամ ստիպել ուկրաինացիներին՝ հրաժարվել իրենց ազատությունից, անկախությունից և ինքնիշխանությունից։ [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի] |factor.am|

20։22- Մեծ Բրիտանիայի Վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։ Մեծ Բրիտանիայի վարչապետը այս առավոտյան տեղի ունեցածը որակել է իր քաղաքական կյանքում հանդիպած՝ ագրեսիայի ամենասարսափելի դրսևորում, և ընդգծել է Ռուսաստանի գործողություններին ի պատասխան դաշնակիցների լիակատար միասնության անհրաժեշտությունը:

20։03- Ագրեսորը օդուժ է կիրառում ուկրաինացի սահմանապահների և ԶՈՒ զինծառայողների դեմ Զմեինի կղզում, ինչպես նաև շարունակում է հրթիռակոծել ծովային զենքերից (Ship weapons): [Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայություն]

20։01- Ես այս հարցին դիվանագիտորեն չեմ մոտենա։ Բոլոր նրանք, ովքեր այժմ կասկածում են, թե արդյո՞ք Ռուսաստանի առջև պետք է արգելք դրվի մուտք գործելւո SWIFT, պիտի հասկանան, որ իրենց ձեռքերին նույնպես ուկրաինացի անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների արյուն կլինի: [Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբա]

19։52- Ամենախնդրահարույց իրավիճակը հարավում է։ Մեր զորքերը ինտենսիվ մարտերում են Խերսոնի արվարձաններում։ Թշնամին ճնշում է «օկուպացված» Ղրիմից՝ փորձելով առաջ շարժվել դեպի Մելիտոպոլ։ [Վլադիմիր Զելենսկի]

19:47- Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հաստատել է երկու տեղեկություն.

1. Բելառուսի Հանրապետության կողմից բալիստիկ հրթիռների հարվածներ են եղել.
2. Ռուսական բանակը մտադիր էր ահաբեկչություն կազմակերպել Չեռնոբիլի ատոմակայանում և դրանով իսկ բնապահպանական աղետ առաջացնել։ |unian.net|

19:43- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ դիմել են ՈՒԵՖԱ-ին՝ խնդրելով 2022 թվականի մայիսի 28-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը տեղափոխել մեկ այլ քաղաք և ընդհանրապես դադարեցնել դիտարկել ռուսական քաղաքները՝ որպես միջազգային ֆուտբոլային մրցույթների անցկացման վայր։ |factor.am|

19։40- Ուկրաինայի Խերսոնի շրջանի մի մասը գրավված է ռուսական զորքերի կողմից։ Գենիչեսկի շրջանում բոլոր պետական կառույցներն անցել են «օկուպանտների» վերահսկողության տակ։ [Խերսոնի շրջանային նահանգային վարչակազմի մամուլի ծառայություն]

19:28- Նախագահ Պուտինը ձևակերպեց իր տեսլականը, թե ինչ ենք մենք ակնկալում Ուկրաինայից, որպեսզի լուծվեն հայեցակարգային «կարմիր գծային» խնդիրները: Դա չեզոք կարգավիճակն է, դա զենքի տեղակայման մերժում է։ Այստեղ հարցն այն է՝ արդյո՞ք Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ է դրան։ [Դմիտրի Պեսկով] |factor.am|

19։23- Լիտվայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Իսակովը կանչվել է երկրի ԱԳՆ։ Լիտվան դատապարտել է Ուկրաինայի ապառազմականացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողությունը։ |ria.ru|

19։11- Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում պարետային ժամ է մտցվել։ Այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետը։

19։06- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թվիթերյան էջում գրում է, որ ռուսական «օկուպացիոն ուժերը» փորձում են գրավել Չերնոբիլի ԱԷԿ-ը․ «Մեր պաշտպաններն իրենց կյանքը տալիս են, որ 1986-ի ողբերգությունը չկրկնվի։ Սա պատերազմի հայտարարություն է ողջ Եվրոպային»։

18:48- ՌԴ-ն կոշտ միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան Եվրամիության սանկցիաների, հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը, փոխանցում է Ռիա նովոստին։ ԱԳՆ-ից նաև նշել են, որ ՌԴ-ի դեմ Եվրամիության սանկցիաները անարդյունավետ են եւ ոչ լեգիտիմ։

18:41- «Հյուսիսային հոսք-2»-ի նախագիծը սառեցվել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության պատճառով: ՏԱՍՍ-ի փոխանցմաբ՝ այդ մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը:

18:37- BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ Լատվիան դադարեցնում է վիզաների տրամադրումը ռուսներին եւ խորհրդակցությունների համար ՌԴ-ից կանչում է իր դեսպանին։

18։34- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է ազգային անվտանգության իր թիմի հետ՝ քննարկելու Ուկրաինաում վերջին իրադարձությունները։ Նա քննարկել է, թե ինչպես են ՌԴ-ին պատասխանատվության ենթարկելու Ուկրաինայի վրա չհրահրված եւ չհիմնավորված հարձակման համար։ [Սպիտակ տուն]

18:30- Այսօր առավոտյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է ազգային անվտանգության իր թիմի հետ՝ քննարկելու Ուկրաինաում վերջին իրադարձությունները։ Նա քննարկել է, թե ինչպես են ՌԴ-ին պատասխանատվության ենթարկելու Ուկրաինայի վրա չհրահրված եւ չհիմնավորված հարձակման համար։

18:29- Սահմանային ծառայությունների հետ միասին Ուկրաինայից փախստականներին Եվրամիության սահմանամերձ երկրներում ընդունելու ծրագիր ենք պատրաստել։ [Եվրահանձնաժողովի ղեկավար] |factor.am|

18:17- Բեռլինի քաղաքականությունը մահաբեր զենքի մատակարարման հարցում չի փոխվել, այն Կիևին չի վաճառվի: [Գերմանիայի էկոնոմիկայի նախարար] |armenpress.am|

18:08- ՌԴ հատուկ գործողության ժամանակ ռուսական զորքերի հարվածների արդյունքում շարքից հանվել են Ուկրաինայի զինված ուժերի 11 աերոդրոմներ, հրամանատարական 3 կետեր, С-300 և «Бук - М1» զենիթահրթիռային համալիրների 18 ռադիոլոկացիոն կայաններ։ [ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով] 

18:01- Անկարան չի ճանաչում «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հակասող քայլերը»։ Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա կոչ է արել խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ ընդգծելով․ «Թուրքիան ՆԱՏՕ-ի ներսում էլ կառուցողական դիրքորոշում է որդեգրել»: Էրդողանը հիշեցրել է, որ թուրքական կողմն ամենակարճ ժամանակահատվածում սպասում է Պուտինի այցին: |1lurer.am|

17:57- Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ Ռուսաստան են գալիս ուկրաինացի սահմանապահներ, որոնք հրաժարվում են շարունակել ծառայությունն Ուկրաինայում։ Հատուկ ծառայությունների տվյալներով՝ ժամը 11.15-ին Բրյանսկի մարզում Տրեոբորտնոյե անցակետ են ժամանել Ուկրաինայի սահմանապահ ծառայության 26 զինծառայողներ, իսկ 12.10-ին ևս 16-ը ժամանել են Ղրիմի Ջանկոյ անցակետ: |news.am|

17։36- Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու որոշումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի Պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել։ [Ելիսեյան պալատ] |factor.am|

17։34- Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանը կանչվել է արտգործնախարարություն՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության հետ, հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը։ «Ես հրավիրել եմ ՌԴ դեսպանին հանդիպել ինձ հետ և բացատրել անօրինական, չհրահրված ներխուժումն Ուկրաինա»,- թվիթերում գրել է նախարարը՝ հավելելով, որ կոշտ սանկցիաներ են կիրառելու և երկրներին միավորելու են՝ հաջակցություն Ուկրաինայի։

17։31- Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Կոչ եմ անում մեր դաշնակիցներին անել նույնը։ Այս կոնկրետ քայլով դուք ցույց կտաք, որ Ուկրաինայի կողքին եք և կտրականապես մերժում եք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում ամենաբացահայատ ագրեսիվ գործողությունը։ [Ուկրաինայի ԱԳ նախարար]

17:28- Օբուխովի շրջանի Ժուկովիցա եւ Տրիպոլյե գյուղերի միջև Ոկրաինայի Զինված ուժերի ռազմական ինքնաթիռ է կործանվել. Ինքնաթիռում 14 մարդ է եղել։ Զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են։ [Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն]

17։26- Չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք միակամություն դրսևորել և Ուկրաինայի հարցում ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշումը քաղաքական բոլոր մասնակիցների համար դարձնենք որպես միակ ընդունելին։ Արտաքին սպառնալիքների հարցում այն տրոհումները, որ վերջին տարիներին, ամիսներին կան, որոնց ականատեսն ենք, այլևս պետք է մի կողմ դրվեն։ [«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջայան] |factor.am|

17:21- Ուկրաինան դիմել է Եվրամիությանը՝ ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի շրջանակներում բժշկական օգնության համար: Այս մասին հայտնել է Ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեշ Լենարչիչը։ 

17։13- Եվս մեկ անգամ ցանկանում եմ դիմել Թուրքիայի իշխանություններին և ժողովրդին՝ օգնե՛ք Ուկրաինային։ Մենք կոչ ենք անում փակելու օդային տարածքը և Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները։ Մեր պահանջները փոխանցել ենք թուրքական կողմին։ Միաժամանակ ցանկանում ենք պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հանդեպ։ [Թուրքիայում Ուկրաինայի դեսպան] |azatutyun.am|

17։06- Ո՛չ, Ուկրաինայում ՆԱՏՕ զորքեր չկան, ընդհանապես չկան: ՆԱՏՕ-ն ո՛չ պլան, ո՛չ մտադրություն չունի ՆԱՏՕ-յական զորքեր տեղակայելու Ուկրաինայում: [ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ] |armenpress.am|

16:50- Խարկովի մետրոն կանգնեցրել է գնացքները՝ ավելի շատ մարդկանց տեղավորելու համար: Այստեղ Հանրային ռադիոյով ավիահարվածի մասին ահազանգ է հնչել։ |unian.net|

16:49- Նախագա՛հ Պուտին, հանուն մարդասիրության, Ձեր զորքերը հե՛տ քաշեք Ռուսաստան։ Խաղաղությանը հնարավորությո՛ւն տվեք, քանի որ արդեն այնքան շատ մարդ է մահացել։ [ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ] |theguardian.com|

16:46- Այս հարձակումը ոչ միայն անտեսում է Մինսկի համաձայնագիրը, այլև կոպտորեն խախտում միջազգային իրավունքը և լուրջ վտանգ ստեղծում մեր տարածաշրջանի և աշխարհի համար: Թուրքիան, որ հավատացած է երկրների տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությանը, դեմ է զենքի միջոցով սահմանների փոփոխմանը: [Թուրքիայի ԱԳՆ] |azatutyun.am|

16։34- Ռուսաստանի կալանավորված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր ընթացիկ դատավարության ընթացքում հայտարարություն է արել, որով դատապարտել է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա։ Նրա խոսքով՝ պատերազմը սանձազերծվել է, որպեսզի կոծկվի Ռուսաստանի քաղաքացիների թալանը, և նրանց ուշադրությունը շեղվի երկրի ներսում գոյություն ունեցող խնդիրներից։ |rferl.org|

16:24- Այսօր՝ ժամը 11-ին, Ազովի ծովի տարածքում ռուսական քաղաքացիական բեռնատար «SGV-FLOT» և «SERAPHIM SAROVSKIY» նավերը ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի: Կրակը վարվել է Մարիուպոլի կողմից։ Հրթիռակոծության հետևանքով «SGV-FLOT» նավթատարը վնասվել է, տախտակամածին հրդեհ է բռնկվել, թիմի անդամներից մեկը ծանր վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնել են Կրասնոդարի երկրամասի ռուսական սահմանապահ ծառայության վարչությունից:

16։23- Դենացիֆիկացիան ենթադրում է, որ Ուկրաինան պետք է կատարելապես ազատել նացիստներից։ Կատարելապես պետք է ազատագրել Ուկրաինան, մաքրել այն նացիստներից, նացիստամետներից և այդ գաղափարախոսությունից։ [Պեսկովը՝ ի պատասխան հարցի՝ ինչպես կարելի է հասկանալ Պուտինի խոսքերը՝ Ուկրաինան անհապաղ դենացիֆիկացնելու մասին] |tass.ru|

16:10- Ռուսաստանի գործողությունները լուրջ սպառնալիք են եվրատլանտյան անվտանգության համար, և դրանք աշխարհաքաղաքական հետևանքներ կունենան: ՆԱՏՕ-ն կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իր դաշնակիցների պաշտպանության և անվտանգության համար: Մենք լրացուցիչ ցամաքային և օդային ուժեր ենք ուղարկում դաշինքի արևելյան սահմաններ, ինչպես նաև ամրապնդում ենք նավատորմը: Մենք բարձրացրել են մեր ուժերի պատրաստականությունը՝ արձագանքելու ցանկացած անկանխատեսելի հանգամանքի։ [ՆԱՏՕ հայտարարությունը] |aravot.am|

16։09- Մենք այդ գործողությունները տեսնում ենք որպես միջազգային իրավունքի խախտում, տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ուղղված հարված։ Ուկրաինայում ապրող մեր քաղաքացիների, թաթար եղբայրների և բոլոր բնակիչների կյանքի անվտանգության համար մեր ձեռքից եկածը կանենք։ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի՝ իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար պայքարին։ Դա մի քիչ առաջ պարոն Զելենսկիի հետ հեռախոսազրույցում էլ շեշտեցի։ [Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան] |news.am|

16։07- Ուկրաինայում ռազմական գործողությունների նպատակը Կիևի ռազմական պոտենցիալի ոչնչացումն է։ Դա, անխոս, նշանակում է ոչնչացնել ռազմական ներուժը, որը վերջին շրջանում բավականին աճել է, այդ թվում՝ շնորհիվ օտար երկրների ակտիվ գործունեության։ Գործողությունը, որն իրականացնում է ՌԴ-ն, իր նպատակներն ունի, որոնց պետք է հասնել։ Բոլոր որոշումները կայացված են, և բոլոր նպատակները կիրականացվեն։ [Պեսկովը՝ ի պատասխան հարցին, թե Ուկրաինայի ապառազմականացումը նշանակո՞ւմ է արդյոք այդ պետության բանակի չեզոքացում և ոչնչացում]

16։01- Կրեմլում բացասաբար են վերաբերվում Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներին։ [Դմիտրի Պեսկով] |ria.ru|

16։00- Օդեսայի մարզի իշխանությունները հայտնում են, որ Լիպեցկոյե գյուղի զորամասի վրա հարվածների հետևանքով զոհվել է 18 մարդ՝ 8 տղամարդ և 10 կին, ևս 6-ը՝ հոսպիտալացվել․ նրանցից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

15:57- Մոսկվայի և Բաքվի միջև Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը ձևակերպել է արդեն իսկ եղած երկկողմ հարաբերությունների մակարդակը, ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչումը ոչինչ չի փոխում այս առումով։ [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև]

15։52- Զելենսկին ասել է, որ ուկրաինական կողմը լուրջ կորուստներ ունի, և դոնորներին կոչ է արել արյուն հանձնել։ |azatutyun.am|

15:43- ԵՄ բոլոր կառույցները միասնական են։ Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին։ Մեր հայտարարությունները շատ հստակ են և դատապարտում են Ուկրաինայի հանդեպ ագրեսիան։ [ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորին] |aravot.am|

15:47- Խարկովի մոտ ծանր մարտեր են ընթանում, զինվորականները հետ են մղել տանկային հարձակումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։ 

15։29- Կիևի մարզում ռուսական զորքերը ճեղքել են պետական սահմանը։ Հակառակորդի զինտեխնիկան մուտք է գործել Վիլչայի անցակետով։ [Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայություն]

15։26- Ուկրաինայի ԳՇ-ն հայտնում է, որ երկու ռուս զինվորականներ են գերեվարվել։

15։17- Ռոսկոմնադզորը տեղեկացնում է լրատվամիջոցներին, տեղեկատվական ռեսուրսներին, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված հատուկ գործողության անցկացման վերաբերյալ իրենց նյութերն ու հրապարակումները պատրաստելիս պարտավոր են օգտագործել միայն ռուսական պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունը և տվյալները։ Լրատվամիջոցները կարող են տուգանվել «կեղծ տեղեկություններ» տարածելու համար, իսկ այդ նյութերը կարող են արգելափակվել։

15։09- Բեռլինում մարդիկ բողոքի զանգվածային ցույցեր են անցկացրել՝ ընդդեմ Ուկրաինայում պատերազմի։

14:54- Մենք պատրաստվում ենք այդ իրադարձություններին և այժմ կգործենք մեր գործընկերների ու դաշնակիցների հետ, կհամակարգենք մեր յուրաքանչյուր գործողությունը մեր ուկրաինացի գործընկերների հետո։ Այսօր ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, G7-ի շրջանակում կհամակարգենք մեր գործողությունները։ Մենք կհամաձայնեցնենք Ռուսաստանի հանդեպ ամենամասշտաբային պատժամիջոցների փաթեթը: [Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկ] |factor.am|

14։52- Ուկրաինայի շուրջ ճգնաժամը ՆԱՏՕ-ի սադրանքների հետևանքն է։ Թեհրանը կարծում է՝ անհապաղ պետք է դադարեցնել կրակը և փնտրել քաղաքական ու ժողովրդավարական լուծումներ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հուսեին Ամիր Աբդոլլահիանը՝ նշելով, որ իրենք չեն կարծում, թե ռազմական գործողությունները ելք են։ |ria.ru|

14:37- Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին օրինագիծ։ |unian.net|

14:37- Մոլդովայի Անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է արտակարգ դրություն մտցնել երկրում՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակման համատեքստում։ |news.am|

14:32- Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը որոշում է կայացրել փակելու իր օդային տարածքի մի մասը՝ ելնելով անվտանգության ապահովման նկատառումներից։ Այս մասին հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարության Տելեգրամ ալիքը։

14:30- Սա նրա (Վլադիմիր Զելենսկիի- խմբ․) ռուսաֆոբ քաղաքականության տրամաբանական ավարտն է, ոչ թե մեր ընտրությունը։ [ՌԴ ԱԳՆ-ն` դիվանագիտական հարաբերությունների խզման մասին հայտարարությանն ի պատասխան] |ria.ru|

14։20- ՌԴ ՊՆ-ն հաղորդել է Ուկրաինայում քաղաքացիական զոհերի բեմադրած կադրերի մասին․ «Ուկրաինական քաղաքներում իրականացվել են Ուկրաինայի քաղաքացիական բնակչության իբր «զանգվածային զոհերով» տեսանկարահանումներ»։ |ria.ru|

14։17- ԵՄ ներկայացուցիչներ Ժոզեֆ Բորելը եւ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը այսօր Բրյուսելում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ անդրադառնալով Ուկրաինայի վրա ՌԴ հարձակմանը։ Նրանք նշել են, որ ԵՄ-ն ՌԴ-ին պատասխանատվության է ենթարկելու պատերազմը Եվրոպա վերադարձնելու համար։ «Մենք կթուլացնենք Ռուսաստանի տնտեսական բազան և արդիականացման կարողությունները։ Դրանից բացի՝ կսառեցնենք ԵՄ-ում ռուսական ակտիվները և կդադարեցնենք ռուսական բանկերի մուտքը եվրոպական ֆինանսական շուկա»,- նշել է Եվրաահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ |reuters.com|

14։15- Նիդերլանդները երկու F-35 կործանիչ է ուղարկել՝ Արևելյան Եվրոպայի հատվածում ՆԱՏՕ-ի երկինքը պաշտպանելու համար։ Այս մաիսն Twitter-ում հայտնել է երկրի պաշտպանական գերատեսչությունը․ «Այս կերպ Նիդերլանդները դաշնակցային համերաշխություն է հայտնում, և մենք հատկապես հիմա նպաստում ենք ՆԱՏՕ-ի պայմանագրային գոտու ամբողջականության պահպանմանը»։

14:14- Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքների ուղղությամբ: [ՌԴ պաշտպանության նախարարություն] |1lurer.am|

14:05- Մենք խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայի դեմ։ Ուկրաինայի վրա այս հարձակումը լուրջ վտանգի տակ է դնում միլիոնավոր մարդկանց կյանքերը և միջազգային իրավունքի ու Ռուսաստանի պարտավորությունների կոպիտ խախտում է։ Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները: [ԵԱՀԿ]

14:02- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրավիրել է ՆԱՏՕ-ի արտակարգ նիստ Ուկրաինայում տիրող իրավիճակով պայմանավորված։ |ria.ru|

13։56- Ռուսաստանը կարող է ինքնուրույն հաղթահարել Ուկրաինայի հետ ստեղծված իրավիճակը և չունի Չինաստանի ռազմական աջակցության կարիքը։ Այդ մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը՝ պատասխանելով այն հարցին, թե Պեկինն արդյո՞ք ռազմական աջակցություն է ցուցաբերում Մոսկվային։ |1lurer.am|

13:45- Լուգանսկի ազգային ոստիկանությունը հայտնում է, որ ուկրաինական կողմը շարունակում է զանգվածային հարվածներ հասցնել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքին։ Ուկրաինացի զինվորները Կռասնիյ Պախարյի 30-րդ մեքենայացված բրիգադի դիրքերից կրակ են բացել «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքից՝ Լոգվինովո բնակավայրի ուղղությամբ արձակելով 80 հրթիռ։ Տուժածների և ենթակառուցվածքների ոչնչացման մասին տվյալները ճշտվում են։

13:45- ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՌԴ զինված ուժերը հրթիռային և հրետանային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին։ |ria.ru|

13:34- Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ [Վլադիմիր Զելենսկի]

13։29- Ավիացիայի հարվածից Սվատովոյում ոչնչացվել է ուկրաինական զինված ուժերի ռադիոլոկացիոն կայանը։ Այս մասին հայտնում է Լուգանսկի Ժողովրդական ոստիկանության տելեգրամյան ալիքը։

13։28- Մեր օրակարգում այդ հարցը կա։ Մենք կանենք այնպես, ինչպես անհրաժեշտ է և՛ մեզ, և՛ Ռուսաստանին։ [Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու վերաբերյալ]

13:23- Խորապես մտահոգված ենք Ուկրաինայում շարունակվող զարգացումներով։ Ռուսաստանի սանձազերծած ռազմական գործողությունները խաթարում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտում են․ ծանր հետևանքներ կլինեն ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև միջազգային ողջ հանրության համար։ [Վրաստանի ԱԳՆ]

13։09- Եվրամիության՝ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ շուտով կհայտարարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի սահմանման մասին: |1lurer.am|

13։06- Ես կարդացի հետևյալը. «Մոտավորապես ժամը 5-ին Ուկրաինայի պետական սահմանին Ռուսաստանի և Բելառուսի տարածքում հարձակում է եղել ռուսական զորքերի կողմից, որոնց աջակցում է Բելառուսը»։ Սրիկանե՛ր․․․ Մեր զորքերը ոչ մի մասնակցություն չունեն այս գործողությանը։ [Բելառուսի նախագահը՝ զինվորականների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ] |belta.by|

12։56- Գերմանիայի ԱԳՆ-ն առաջարկել է խուսափել ՌԴ Ռոստովի մարզ մեկնելուց՝ նշելով Ուկրաինայի հետ սահմանին մոտ գտնվող այդ մարզին սպառնացող վտանգի մասին։ Գերատեսչությունը խորհուրդ է տվել Ռոստովի տարածաշրջանային ճանապարհներից խուսափել 10 կմ շառավղով։ |ria.ru|

12:51- Լուգանսկի շրջանի Շասծյե գյուղը, որի վրա հարձակվել են ռուս «ագրեսորները», հետ է գրավվել։ Հարձակման փորձի ժամանակ զինտեխնիկան ոչնչացվել է և 50 թշնամի է սպանվել։ [Ուկրաինայի՝ Ռազմավարական հաղորդակցությունների և տեղեկատվական անվտանգության կենտրոն]

12:50- Ղրիմի ղեկավարությունը հայտարարել է թերակղզում պատրաստվածության բարձր մակարդակի ռեժիմ մտցնելու մասին։ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը հայտնել է, որ դա անհրաժեշտ է առաջ եկող խնդիրներին ավելի պարզ լուծում տալու համար։ Ղրիմի ղեկավարը հայտնել է, որ հանրապետության սահմանին մոտիկ բնակավայրերից տարհանում չի իրականացվում, սակայն քայլեր են ձեռնարկվել այդ բնակավայրերից հանրապետության կենտրոն մեկնել ցանկացող քաղաքացիներին օգնելու համար։

12:49- Ումանում ռուսական հրետանին հարվածել է քաղաքի կենտրոնին, ինչի հետևանքով զոհվել է 1 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ առնվազն 5-ը։ [Չերկասիի շրջանային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Սկիչկո]

12։46- Խարկովի շրջանցիկ ճանապարհին այրվել է ռուսական 4 տանկ։ Բացի այդ՝ Կրամատորսկի մարզում ոչնչացվել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ևս մեկ ինքնաթիռ։ Սա վեցերորդն է։ [Ուկրաինայի Գլխավոր շտաբ]

12:38- Ըստ միացյալ ուժերի հրամանատարության՝ այսօր Շասծյե շրջանում մոտ 50 ռուս օկուպանտ է սպանվել։ [Ուկրաինայի Գլխավոր շտաբ]

12։37- Լուգանսկի Ինքնհռչակ Հանրապետության Ազգային ոսկտիկանությունը Տելեգրամ ալիքում հայտնել է, որ Շասծյե բնակավայրին մոտ երկու Բայրաքթար TB-2 է խոցվել։ Ալիքը հայտնում է, որ Շասծյե եւ Ստանցիա Լուգանսկայա բնակավայրերում խաղաղ բնակչություն չկա, եւ որ ուկրաինացի զինծառայողները գրավել են տեղի բնակելի շենքերը։

12։27- Ռոսավիացիայից հայտնել են, որ դադարեցվել է Ռուսաստանի հարավում 11 օդանավակայանների աշխատանքը։ Խոսքը հետևյալ օդանավակայանների մասին է՝ Ռոստով (Պլատով), Կրասնոդար (Պաշկովսկի), Անապա (Վիտյազևո), Գելենջիկ, Էլիստա, Ստավրոպոլ, Բելգորոդ, Բրյանսկ, Օրյոլ, Կուրսկ, Վորոնեժ, Սիմֆերոպոլ։ Սահմանափակումները կգործեն մինչև մարտի 2-ը՝ ժամը 3:45-ը։

12:17- Օդեսայի մարզի Պոդոլսկ քաղաքում ռմբակոծության հետևանքով կա 6 զոհ, 7 վիրավոր, 19 անհետ կորած։ Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում հրետակոծության հետևանքով կա մեկ զոհ, երկու վիրավոր։ [Ուկրաինայի ՆԳՆ խորհրդական Անտոն Գերաշենկո]

12։13- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել համաշխարհային առաջնորդներին ստեղծել հակապուտինյան կոալիցիա՝ Ուկրաինայի վրա լայնամասշտաբ հարձակում սկսելու համար: |unian.net|

11:58- Ես հենց հիմա Մարիուպոլ քաղաքում եմ, ռմբակոծության ձայներ են լսվում, ավելի շատ խուճապ է, բայց որ խոսում են քաղաք մտնելու մասին, դեռ նման տեղեկություն չունենք։ Մենք, այս ամենը կանխատեսելով, նախօրոք պատրաստվել էինք, մեր հայրենակիցներից ով ուզել, էվակուացվել է, իսկ ով որոշել է մնալ տներում, նրանց հետ անընդհատ կապի մեջ ենք։ Ընդհանուր առմամբ, հոգեբանական լարված վիճակ է։ Այն մարդիկ, որոնք մեքենա չունեն, բայց ուզում են տարհանվել, ունենք մեքենաներ, որոնք պատրաստ են տարհանել, բայց կարող եմ ասել, որ այս պահին 50%-ից ավելին չի ուզում լքել տները։ [Դոնեցկի մարզի Հայերի միության ղեկավար Վահագն Մաթևոսյան] |news.am|

11։34- Սա միջազգային իրավունքի լուրջ խախտում է և լուրջ վտանգ եվրատլանտյան անվտանգությանը։ Կոչ եմ անում ՌԴ-ին՝ անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները և հարգելու Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհանդիպեն՝ քննարկելու ՌԴ ագրեսիվ գործողությունների հետեւանքները։ Մենք աջակցում ենք Ուկրաինայի ժողովրդին այս սարսափելի պահին։ ՆԱՏՕ-ն կանի հնարավոր ամեն բան՝ պաշտպանելու բոլոր դաշնակիցներին։ [ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ]

11։25- Գնդակոծվել է Կիևի մարզում Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության օբյեկտներից մեկը։ [Ուկրաինայի ԱԻՆ]

11։20- Խերսոնի շրջանում Ղրիմի տարածքից հրթիռային համակարգերից գնդակոծության հետևանքով զոհվել է մեկ սահմանապահ։ [Ուկրաինայի ԱԻՆ]

10:30- Ուկրայինայի Գերագույն Ռադան կողմ է քվեարկել երկրում ռազմական դրություն մտցնելուն։

10։28- Ուկրաինական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցվել են, իսկ ԶՈՒ ավիաբազաների ենթակառուցվածքը խափանվել է։ Ընդ որում, Ուկրաինայի սահմանապահ ծառայությունները ոչ մի դիմադրություն չեն ցուցաբերում։ Տեղեկությունները Ուկրաինայի տարածքում իբր խոցված ռուսական ինքնաթիռի մասին չեն համապատասխանում իրականությանը։ [ՌԴ ՊՆ] |ria.ru|

10:08- Օդեսայում ռուսական զորքերի վայրէջքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ [Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբ]

10:05- Դոնբասի տարածքում խոցվել է հակառակորդի 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ։ [Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբ]

09:46- Առավոտյան՝ ժամը 05.00-ի սահմաններում, ՌԴ-ի և Բելառուսի հետ Ուկրաինայի պետական սահմանը հարձակման է ենթարկվել ռուսական զորքերի կողմից՝ Բելառուսի աջակցությամբ: Սահմանապահ ստորաբաժանումների, պարեկների և անցակետերի վրա հարձակումներն իրականացվում են հրետանու, ծանր տեխնիկայի և հրետանային զինատեսակների կիրառմամբ։ Դեպքերը տեղի են ունենում Լուգանսկի, Սումիի, Խարկովի, Չեռնիգովի և Ժիտոմիրի մարզերում։ Բացի այդ՝ հարձակում է տեղի ունենում նաև Ղրիմի Ինքնավար Հանրապետությունից։ Արձանագրվում է հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի աշխատանքը։ Կախված սահմանին տիրող իրավիճակից՝ սահմանապահները Ուկրաինայի ԶՈՒ-ի և ազգային գվարդիայի հետ միասին կրակում են հակառակորդի ուղղությամբ։ Սահմանապահների շրջանում վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են։ [Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայություն]

09:12- Ապշած եմ Ուկրաինայի սարսափելի իրադարձություններից։ Ես խոսել եմ նախագահ Զելենսկիի հետ՝ քննարկելու հետագա քայլերը։ Նախագահ Պուտինն ընտրել է արյունահեղության և ավերածությունների ճանապարհը՝ սկսելով այս չհրահրված հարձակումն Ուկրաինայի վրա։ Մեծ Բրիտանիան ու մեր դաշնակիցները վճռականորեն կպատասխանեն։ [Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրառումը Twitter-ի էջում]

08։52- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինայի ողջ տարածքում մտցվում է ռազմական դրություն։

08։49- ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները միասնական և վճռական կերպով կպատասխանեն Ուկրաինայի վրա ռուսական ռազմական ուժերի չարդարացված հարձակմանը։ Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմը, որը կբերի մարդկային աղետալի կորուստների և տառապանքների։ Միայն ՌԴ-ն է պատասխանատվություն կրում այս հարձակման հետևանք մահերի և ավերածությունների համար: Աշխարհը պատասխանատվության կենթարկի Ռուսաստանին։ [ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն] |reuters.com|

08։27- Ուկրաինան փակում է օդային տարածքը։ [Ուկրաինայի օդային տրանսպորտի պետական ծառայություն]

08։20- Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ: Հարձակումները ուկրաինական խաղաղ քաղաքների վրա շարունակվում են: Սա նվաճողական պատերազմ է: Ուկրաինան կպաշտպանի իրեն և կհաղթի: Աշխարհը կարող է և պետք է կանգնեցնի Պուտինին: Գործելու ժամանակն է։ [Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի գրառումը Twitter-ի էջում]

08։08- Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին։ Դաշնային խորհրդի թույլտվությամբ ես որոշել եմ իրականացնել հատուկ ռազմական գործողություն։ Դրա նպատակը պաշտպանելն է մարդկանց, որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների, ցեղասպանության, և դրա համար մենք կձգտենք ապառազմականացնել և ապազգայնականացնել Ուկրաինան, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր բազմաթիվ արյունահեղություններ են կատարել: [Վլադիմիր Պուտինը` ռուս ժողովրդին ուղղված ուղերձում] |ria.ru|


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել