ՌԴ ԱԳՆ-ն տվյալներ չունի, որ ռուսները զրկվելու են Շենգենյան վիզա ստանալուց
23:55 - 26 փետրվարի, 2022

ՌԴ ԱԳՆ-ն տվյալներ չունի, որ ռուսները զրկվելու են Շենգենյան վիզա ստանալուց

ՌԴ ԱԳՆ-ն տվյալներ չունի այն մասին, որ ռուսաստանցիները չեն կարողանա Շենգենյան վիզա ստանալ։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, «Soloviev Live»-ի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս պահին ես նման տվյալներ չունեմ։ Գիտեմ, որ նրենք վերանայում են դյուրացված վիզային ռեժիմի մասին համաձայնագիրը, որը վերաբերում է դիվանագետներին, պաշտոնյաներին։ Նրանք սա են վերանայում։

Ես չեմ լսել, որ դադարեցնում են մեզ վիզաների տրամադրելը»,- ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել