Ադրբեջանի փոխվարչապետը Իրանում կբանակցի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի հետ |tert.am|
14:50 - 21 նոյեմբերի, 2021

Ադրբեջանի փոխվարչապետը Իրանում կբանակցի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի հետ |tert.am|

tert.am: Այսօր նախատեսված է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այցն Իրան՝ բանակցություններ վարելու իրանցի պաշտոնյաների հետ, հայտնում է Mehr։

Մուստաֆաևը, գլխավորելով պատվիրակությունը, կիրակի կմեկնի Թեհրան՝ նավթի, ինչպես նաև ճանապարհների և քաղաքաշինության նախարարություններում հանդիպելու և բանակցություններ վարելու իրանցի պաշտոնյաների հետ։

Վերջերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները, ինչպես միշտ, կմնան «դրական»:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել