Հին նմուշի անձնագրերի ժամկետի կրճատումը կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրմամբ է պայմանավորված․ Արա Ֆիդանյան
15:37 - 21 հոկտեմբերի, 2021

Հին նմուշի անձնագրերի ժամկետի կրճատումը կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրմամբ է պայմանավորված․ Արա Ֆիդանյան

Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը այսօր՝ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին՝ «ՀՀ քաղաքացիության  մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ընթացքում անդրադարձավ Ոստիկանության ներկայացրած նախագծին, որով նախատեսվում է նվազեցնել անձնագրերի վավերականության ժամկետը։

Ֆիդանյանն ասաց՝ հին անձնագրերի ժամկետի կրճատման նպատակը կենսաչափական անձնագրերի համակարգին անցնելն է․ «Նպատակը բացառապես մեկն է․ այսօր մենք գործուն քայլեր ենք ձեռնարկում կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ։ Վստահ եմ, որ մինչև 2022 թ․-ի ավարտը լիովին անցած կլինենք կենսաչափական անձնագրերին և կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրմանը։ Այս քայլով մենք փորձ ենք անում հնարավորինս կրճատելու այն անձանց թիվը, որոնք զրկված են լինելու կենսաչափական անձնագրերից։ Եթե մենք  հաջորդ տարվա ընթացքում տանք հին անձնագրերը ևս 10 տարի ժակետով, չենք ունենա ոչ մի գործիքակազմ, որպեսզի այդ անձնագրերը հետագայում փոխարինենք կենսաչափական անձնագրերով։ Ստացվում է, որ մենք առնվազն մինչև 2032 թ․-ը ունենալու ենք քաղաքացիներ, որոնք օգտվելու են հին նմուշի անձնագրերից»։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել