Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
10:11 - 02 մայիսի, 2024

Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ այն, որ մայիսի 2-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղից բերման են ենթարկվել մի խումբ անձինք:

ՀՀ ՄԻՊ աշխատակազմը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ ոստիկանությունը Տավուշում ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն։ 

Բնակիչները վաղ առավոտյան բողոքի ակցիա էին իրականացնում՝ փակելով ճանապարհը։ Ավելի ուշ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ ոստիկանությունը ուժ կիրառելով բերման է ենթարկում քաղաքացիներին։ ՆԳՆ ոստիկանությունից էլ հայտնել էին, որ 31 քաղաքացի տարվել է  Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով (Իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը):

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել